Սա ավելի հասկանալի է: Բայց անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ:
Դու ահագին խոսում ես կենդանական ռեֆլեքսների մասին, գեների մասին:
Ճիշտ ես, թիթեռները գիտեն, թե որտեղից և ուր են թռչում: Եվ եթե նույնիսկ տեղափոխես նրանց մի այլ տեղ, շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրանք գտնեն ճիշտ ճանապարհը:
Մենք էլ ենք այդպիսին եղել: Ուղղակի մոռացել ենք այդ: Բայց մի օր կվերհիշենք…
Ձագերին կերակրելուց բացի, գազաններն ամեն օր դիմավորում և ճանապարհում են Արևին…
Մենք էլ ենք այդպիսին եղել: Հավայական կղզիներում հատուկ տեղեր կան, ուր մինչև օրս մարդիկ հավաքվում են ամեն օր՝ Արևին ճանապարհելու համար միայն…
Մեր գեները…
Կարևոր են, հասկանում եմ: Մեծ նշանակություն ունեն մեր կյանքում:
Սոխն էլ գեներ ունի: Բայց սոխի գեների ազդեցությունը սոխի վրա քսան թե քառասուն անգամ ավելի է, քան մարդու գեների ազդեցությունը մարդու վրա:
Եվ, եթե գենն այդքան կարևոր բան է կյանքում, եթե այն ամենակարևորն է, ավելի բնական չէ՞ր լինի արդյոք, որ սոխը լիներ այս աշխարհի տերն ու տիրակալը, այլ ոչ մարդը:
Չի՞ ստիպում սա արդյոք մեզ մտածել, որ կա շատ ավելի կարևոր բան մեր ֆիզիկական կյանքում, ինչին միայն մարդն է տիրապետում:
Ես, Ջառ ջան, շատ հեռու եմ այն ամենից, ինչի մասին խոսում եմ հիմա, և շատ հնարավոր է, որ ասածներիս մեջ լիքը սխալներ կգտնի բանիմաց մեկը:
Բայց ինձ թվում է, որ քո տեսակետները քեզ կարող են օգնել միայն այն դեպքում, եթե դու ցանկանում ես հերքել Աստծո գոյությունը. այդ դեպքում դու ճիշտ ճանապարհին ես կանգնած:
Իսկ եթե ոչ… ուրեմն քեզ պետք է վերանայել տեսակետներդ: Իմ կարծիքով:
Կարծում եմ, դու հասցրել ես տեսնել, որ ես հավատացյալ չեմ, և բոլորովին էլ կրոնը չի պատճառը, որ ես դեմ եմ արտահայտվում քո տեսակետներին: Հավատն, իհարկե, կարևոր է Աստծոն ընդունելու համար, բայց միակ բանը չէ: Ըստ իս, ավելի կարևոր է Նրան ճանաչելը: Բայց անհնար է ճանաչել Նրան, քանի դեռ դու այն համոզմունքին ես, որ պետք է գտնես Նրան, որ Նա քեզանից հեռու է:
Իսկ այն պահին, երբ դու հասկանում ես, երբ դու ըմբռնում և ընդունում ես, որ Աստված՝ ամենուր է, և ըստ այնմ էլ՝ Ամեն Ինչ է, որ ա հենց այն ամբողջականությունն է, ինչը դու կոչում ես Տիեզերք, ու դեռ մի բան էլ ավելին, - հենց այդ պահին դու հասկանում ես, թե դու Ով Ես և ուր ես: Եվ արդեն ճշգրիտ գիտես, ճանաչու՞մ ես Աստծոն, թե՞ փնտրում ես:
Էջանիշներ