User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 338 հատից

Թեմա: Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, խնդրում եմ, Նետ ջան: Ես քեզ ասում եմ. եթե համարում ես, որ ես չունեմ մի բան, - ուրեմն տուր ինձ, խնդրում եմ, կիսվիր ունեցածովդ: Չէ՞ որ այդպես է ասված քո ամենակարևոր Գրքում:
    Կարդա 10 ը կույսերի առակը։
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու չես տալիս: Չես տալիս ոչ թե նրա համար, որ չես ուզում, կամ ժլատ ես: Չէ, Նետ ջան, դու ուղղակի տալու բան, ստացվում է, որ չունես
    Հերթական անգամ գալիս ես ապացուցելու որ իրոք հակված. կամ ծարավ ես ճշմարտությունն իմանալու. այլ կոպիտ ասած՝ ՙչանա ծռելու։Հարցիդ պատասխանդ ստանալուց հետո պիտի հիմա էլ էդ պատասխանին հակաճառես...ու այդպես շարունակ։ Նորից եմ ասում. դու չես կարող հասկանալ Հին կտակարանի խորհուրդները։ Ու որևե մեկին էլ խորհուրդ չի տրվում առանց որոշակի հոգևոր ապրած կյանքի վերցնել ու կարդալ Հին կտակարանը։ես էլ այն ամբողջությամբ չեմ կարդացել. բայց որ էդքան շատ չուրախանաս թէ իբր հարցիդ պատասխան չունեմ ՝ եթե որևե մեկը հետաքրքրվի հարցով (բացի քեզանից). թող անձնական նամակով գրի ինձ. Ավետարանի մեկնիչ չեմ. բայց իմ գիտցածի չափով կպատասխանեմ։
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ես քեզ սիրում եմ, Նետ ջան!։
    Հո չե՞ս նեղանում ճիշտը լսելուց։ Սա քո հերթական կեղծավորություն ասեմ. թէ շողոքորթություն ասեմն ա։Մի քանի օր առաջ փորձում էիր ստորաբար. բառերս մոնտաժելով ու իրար կարելով ինչ որ բան սարգեիր. հիմա հանկարծ սե՞ր բուսնեց մոտդ։ ես քեզ չեմ սիրում. ոչ էլ ատում եմ։ Հույսս չսպանեմ. որ կարող ա մի գեղեցիկ օր շտկվես։ Գուցե չոր է հնչում ասածս. բայց հավատա. որ դա լավ է քան կեղծավոր ու հրապարակային ՙսիրո՚ խոստումները։( Ու՞մ ես ինչ ցույց տալիս)։

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդա 10 ը կույսերի առակը։
    Կարդացի: Է՞…
    Քանի որ նորից բան չես ասում, փորձեմ ինքս հասկանալ, թե ի՞նչ ես քթիս դեմ տալիս:
    Ուզում ես ասել, որ դուռը կծեծեմ, իսկ Նա չի՞ բացի:
    Ճիշտ ես, չի՛ բացի: Բայց միայն այն պատճառով, որ ես չեմ ծեծի: Իսկ չեմ ծեծի, որովհետև չկա՛ դուռ, որ հնարավոր լիներ ծեծել կամ չծեծել: Իմ ու Աստծո միջև դուռ չկա ու չի կարող լինել: Ես Աստծո հետ նույնիսկ դռնով բաժանված հարևան էլ չեմ, ես Նրա հետ մի ընտանիքի անդամ եմ:
    Դու էլ ես մեր ընտանիքի անդամն ու քո առջև էլ ոչ մի դուռ չկա: Եթե համարում ես, որ կա, ուրեմն այդ դուռը՝ քո սարքած դուռն է, այլ ոչ թե Աստծո: Իսկ ավելի ճիշտ, դա դուռ չէ, դա դռան գաղափար է ընդամենը: Եկ կլինի այդ գաղափարդ ռադ արա, ու միացիր մեզ:

    Հերթական անգամ գալիս ես ապացուցելու որ իրոք հակված. կամ ծարավ ես ճշմարտությունն իմանալու. այլ կոպիտ ասած՝ ՙչանա ծռելու։
    Իմ ճշմարտության ծարավը դու համարում ես "չանա ծռել", իսկ Սողոմոնը համարում է "իմաստությունն ընդունել": Ներող եղիր, բայց թույլ տուր առաջնորդվել Սողոմոնի ասածով, լա՞վ: Իսկ թե ինչու՞, - կարող եմ պատճառն էլ ասել: Համ էլ, քանի որ ասում ես, որ Աստվածաշունչը տեղ-տեղ ես կարդում, կարող է այդ տեղը չես կարդացել: Այնպես որ ասեմ, իմացիր էլի, մարդ ես: Որովհետև Սողոմոնն ասում է. "Բայց յիմարները իմաստութիւնն ու կրթութիւնը կ'անարգեն:

    դու չես կարող հասկանալ Հին կտակարանի խորհուրդները։ Ու որևե մեկին էլ խորհուրդ չի տրվում առանց որոշակի հոգևոր ապրած կյանքի վերցնել ու կարդալ Հին կտակարանը։ ես էլ այն ամբողջությամբ չեմ կարդացել
    Պարզ է. չես կարդում, որ կարդացածդ հանկարծ չխանգարի չկարդացածդ "խորհուրդները" հասկանալ: /Ուղեղս եռաց, մինչև փորձեցի հասկանալ, թե ինչի չես կարդում այն, ինչ միակ ճշմարիտն ես համարում:/
    Իսկ իմ խոսքերով ես կասեի, որ չես կարդում, քանզի ներքուստ վախենում ես, որ եթե դու էլ կարդաս հրեաների՝ այդ մեզ համար լրիվ անիմաստ ու անպետք հաշվապահությունը, ինքդ էլ կզզվես դրա "խորհրդից" և աչքերդ էլ կբացվեն ու կտեսնես, թե իրականում ի՛նչ ես պաշտպանում:

    բայց որ էդքան շատ չուրախանաս թէ իբր հարցիդ պատասխան չունեմ ՝ եթե որևե մեկը հետաքրքրվի հարցով (բացի քեզանից). թող անձնական նամակով գրի ինձ. Ավետարանի մեկնիչ չեմ. բայց իմ գիտցածի չափով կպատասխանեմ։
    Այսինքն, ես մեկին պիտի խնդրեմ, որ քեզ անձնական նամակ գրի (Մե՜ֆ, կգրե՜ս…), ու հետո վազելով գա՝ ինձ պատմի, հա՞: (Մեֆ, ժամանակը չի՞ ասել. Please...)

    Հո չե՞ս նեղանում ճիշտը լսելուց։ Սա քո հերթական կեղծավորություն ասեմ. թէ շողոքորթություն ասեմն ա։Մի քանի օր առաջ փորձում էիր ստորաբար. բառերս մոնտաժելով ու իրար կարելով ինչ որ բան սարգեիր. հիմա հանկարծ սե՞ր բուսնեց մոտդ։ ես քեզ չեմ սիրում. ոչ էլ ատում եմ։ Հույսս չսպանեմ. որ կարող ա մի գեղեցիկ օր շտկվես։ Գուցե չոր է հնչում ասածս. բայց հավատա. որ դա լավ է քան կեղծավոր ու հրապարակային ՙսիրո՚ խոստումները։( Ու՞մ ես ինչ ցույց տալիս)։
    Ես սխալը լսելուց էլ չեմ նեղանում: Ես ընդհանրապես չեմ նեղանում: Որովհետև ես քեզ սիրում եմ:

    Բայց սկզբից քո՝ ինձ չսիրելու մասին.
    Ստացվում է, որ դու Նոր Կտակարանն էլ ես տեղ-տեղ կարդացել: Հակառակ դեպքում կհիշեիր Քրիստոսի խոսքերը, որ նա եկել է, որ դու ոչ թե քո բարեկամին սիրես, այլ եկել է, որ դու քո թշնամուն սիրես: Չէ, Նետ ջան, ես չեմ կարծում, որ դու ինձ քո ոխերիմ թշնամին ես համարում, բայց դե… բարեկամ էլ չես համարում, ճիշտ չԷ՞: Եվ եթե դու ընդամենը ոչ-բարեկամիդ չես կարողանում սիրել, թշնամուդ ինչպե՞ս ես սիրելու

    Իմ՝ քեզ սիրելու մասին.
    Ես համոզված եմ, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք, և բոլորս էլ տարբեր, բազմաթիվ կյանքեր ենք ապրել: Եվ այդ բազմաթիվ կյանքերում մեկս մեկին միշտ օգնել ենք որևէ փորձ կուտակել, որևէ խորհուրդ բացահայտել, որևէ դաս սերտել: Եվ այդ կյանքերում մենք քեզ հետ շատ ենք հանդիպել. մեկ դու եղել ես լավը, ես՝ վատը, մեկ դու եղել ես չարը, ես՝ բարին, և այլ ուրիշ բաներ: Իսկ մ ի անգամ էլ նույնիսկ ես եղել եմ "Նետ", իսկ դու՝ "Ս-բաբա":
    Ես հավատում եմ սրան, ես գիտեմ սա և ես ապրում եմ սրանով: Եվ ապրելով սրանով, երբ ես տեսնում եմ քեզ իմ առջև, անկախ այն բանից, թե ով ես դու քո այս ներկա պահի կյանքում. ստահակ լինես, թե հրեշտակ, մարդասպան ես, թե առաքյալ, - ով էլ որ դու լինես, ինձ համար դու՝ նա ես, ով օգնում է ինձ ապրել իմ փորձը, խորհուրդը, դասը: Եվ ես անսահման շնորհակալ եմ քեզ դրա համար:

    Եվ այդ պատճառով, երբ ես քեզ ասում եմ, որ սիրում եմ քեզ, դա՝ դեմագոգիա չէ: Կեղծավորություն չէ: Շողոքորթություն էլ չէ:
    Միայն մեկ բան է դա. ես սիրում եմ քեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (29.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որ ֆիրմայի նոթբուքն է լավը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 361
    Վերջինը: 05.02.2016, 16:31
  2. Ո՞ր ֆիրմայի տպիչներն են լավը
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 28.12.2015, 14:53
  3. mkv vs. avi. ո՞րն է ավելի լավը
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.01.2010, 03:44
  4. Ո՞ր ֆիրմայի DVD-RW է լավը
    Հեղինակ՝ TigranM, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 13.05.2009, 09:55
  5. Որ տնային սերվերն է լավը
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.10.2008, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •