Իզուր ես հարցին այդպես նայում, Մայք ջան...
Գրեցի ու մտածեցի, որ երևի ավելի ճիշտ կլիներ ասել, որ մակերեսայնորեն ես նայում հարցին:
Գիտես, երբ այս թեման ստեղծվեց, մենք բոլորս շատ էինք խոսում կրոնի, Աստծո թեմաներով: Թե հավատացյալները, թե աթեիստները, և թե նրանք, ովքեր ինձ պես ոչ այն են, ոչ այն... Ու երբ Ժառը բացեց այս թեման, մենք բոլորս էլ ուրախությամբ մեջ ընկանք ու սկսեցինք տալ ու առնել... Այվիի ասած "լրջի մեջ":
Ես, օրինակ, կարող եմ ասել կոնկրետ իմ մասին: Չգիտեմ, կարդացել ես թեման սկզբից թե ոչ, բայց միևնույն է ասեմ. թեմայում ես շատ եմ վիճել հավատացյալների հետ, բայց ծաղրելու փորձ չեմ արել: Հակառակը, ես համարում եմ, որ այդ կրոնն է ինձ ծաղրի առարկա դարձնում, համենայն դեպս Հին Կտակարանի բազում կետեր...
Հին Կտակարանի Աստծոն չեմ ընդունում, կարելի է ասել, բացարձակապես, քանի որ իմ հասկացած Աստված այդպիսին լինել չի կարող: Բայց դրա հետ միասին եռանդուն աստվածասեր եմ, եթե կարելի է այդպես ասել, և հենց այդ պատճառով չեմ կարող (ոչ թե ծաղրել) չփորձել բացահայտել հինկտակարանային Աստծո` իմ ըմբռնմամբ, Աստծոն ոչ արժանավայել (մեղմ ասած) արարքները:
Եվ ինձ թվում է, որ թեմային ամենայն լրջությամբ են անդրադարձել Ժառն էլ, Սելավին էլ, Տիգն էլ, Արէան էլ, - ես հիմա այդքան էլ լավ չեմ հիշում, բայց կարծեմ նույնիսկ Տրիբունն ու Մեֆն էլ գերագույն համեստություն են ցուցաբերել այս թեմայում:
Բայց եթե դու համաձայն չես մասնակիցների, առավել ևս թեման բացողի լուրջ մոտեցմանը հարցին, ուրեմն կարող ես արդեն ոչ թե աբստրակտ, այլ կոնկրետ ինձ` համար առաջին ծաղրալեզու (ինչ հետաքրքիր բառ է, հեչ չէի լսել...) անվանել:

Էջանիշներ