Jarre-ի խոսքերից
Աստծուն հավատացողները հավանաբար մտածում են, որ մարդ իր բարոյականությամբ պարտական է Աստծուն։ Այլ կերպ ասած՝ չկա Աստված, չկա բարոյականություն։ Եթե չկա Աստված, ապա կարելի է անել ՑԱՆԿԱՑԱԾ բան։
Ավելին, կան մարդիկ, ովքեր եթե իմանան, որ Աստված վերևից իրանց չի նայում ու ահեղ ատյանի օրը իրանց սամասուդ չի անելու, էսօր մեծ սիրով կզբաղվեն դաժանությամբ։ Հիմնական պատճառը, որ առայժմ նրանց ետ է պահում դրանից դա Աստծու հանդեպ հավատն է։
Շատերը մեջ են բերում ՝ «եթե չկա Աստված, ապա ամեն բան թույլատրելի է» խոսքերը, որոնք հնչում են Դոստոևսկու «Կարամազով եղբարներ» վեպի Իվան Կարամազովի շուրթերից։ (մեր մեջ ասած, ես տենց էլ չհասկացա, Դոստոևսկին այդպես է մտածել, թե ոչ։ Բայց դե այս թեմայի կոնտեքստում դա այդքան էլ կարևոր չեմ համարում)։
Իսկ աթեիստները կամ կրոնի հանդեպ այլ տեսակետ ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ այլ պատճառներ լինելու լավը և օգտակար լինել իրենց շրջապատող աշխարհին և մարդկությանը։
-----------
Ի՞նչ տեսակետ ունես այս հարցի մասին դու։
Ահա որոշ հարցեր, որոնք իմ կարծիքով քեզ մոտ կարող են առաջացնել հետաքրքիր մտքեր։
Որքանո՞վ են փոխկապակցված Աստվածն ու մարդկային բարությունը։
Հնարավո՞ր է լինել լավը առանց Աստծու։
Աստծուն չհավատացողը կարո՞ղ է հավատացյալից ավելի լավը լինել։
Կարելի՞ է բարի լինել Առանց աստծու։ Կամ ՝ ինչո՞ւ լինել բարի, եթե չկա Աստված։
Ինչո՞ւ մարդկանց մեծ մասը որոշ հարցերում ունեն բարոյականության նույն զգացումը (օրինակ ՝ մարդասպանությունը, բռնաբարությունը, գողությունը վատ բաներ են։ Սովածին հաց տալը, հիվանդին բուժելը, հաշմանդամին օգնելը լավ բաներ են)։
Հասկանում եմ որ իմ օգտագործած «լավ», «բարոյականություն», «հավատացյալ», «չհավատացող» բառերը շատ ընդհանուր են և ոչ կոնկրետ, իսկ վերջին հարցերն էլ վիճելի (կա իրավիճակ, երբ մարդասպանությունը կարող ենք գնահատել, ոչ միայն որպես լավ բան, այլև որպես արժանիք։ Կա դեպք, երբ մարդուն չօգնելը դա հենց առաջին օգնությունն է, քանի որ հնարավորություն ենք տալիս նրան ինքնուրույն գտնել ելք և պայքարել իր կյանքի համար)։ Բայց ես այս ամենը գրել եմ հուսալով, որ ասելիքս հասկանալի է։
Էջանիշներ