Ուֆ, դե կերեք իրար, ի՞նչ ասեմ: )
Կարող ա և ես սխալ եմ, քանի որ սուբյեկտիվ եմ ընկալում, բայց իմ հասկանալով keyboard-ն էլ, Չամիչն էլ, մյուսներն էլ (նույնիսկ Նետը) ընթացքում մեղմել էին իրենց տեսակետը, բայց դա «հակառակ» կարծիք ունեցող ոչ մեկի կողմից չընկալվեց, դրա փոխարեն, երբեմն նույնիսկ խիստ ոչ ադեկվատ ձևով, անձնական մակարդակի, մեղադրող, նույնիսկ անպատվող գրառումներ էին արվում: Ու թող ոչ մեկի չթվա, թե ասում եմ՝ Mephistopheles-ն ու ivy-ն փիսն են, keyboard-ն ու Չամիչը` լավը: Ուղղակի Մեֆը մեկ-մեկ հաշվի չի առնում, որ դիմացինը ուրիշ տիպի, ուրիշ բնավորության տեր մարդ ա ու կարող ա իր արած հումորը որպես վիրավորանք ընդունի, չափերը շատ ա անցնում, keyboard-ն էլ հաշվի չի առնում, որ կարող ա էդ Մեֆի ոճն ա, որ ինքը ուրիշ ձև չի կարա... Մի խոսքով, մեկի ասած մի բառը մյուսի սրտին ա կպնում, սա փորձում ա պաշտպանվել նույն զենքով, ու սկսվում ա պատերազմը... Նույնի մի քիչ ուրիշ վարիացիան էլ Quyr Qery-ի ու Չամիչի պատմությունն ա։ Հաստատ բան եմ ասում՝ եթե Quyr Qery-ն մի քիչ ավելի զուսպ լիներ արտահայտվելիս ու իր ասելիքն ասեր առանց որևէ մեկին մատնանշելու, էսքան տհաճ գրառումներ չէին լինի վերջին էջերում: Բայց դե Չամիչն էլ իր հերթին չափից շատ է ագրեսիվ ))
Մարդիկ դժգոհում են, թե՝ կարծիքի փոխարեն դրա հեղինակի անձն է քննարկվում, անհարգալից վերաբերմունք, բան, բայց հաջորդ կամ հենց նույն գրառման մեջ իրենք են ուրիշների արտահայտած կարծիքի փոխարեն սկսում անձը քլնգել:
Ես ինձ չեմ դրել խաղաղության աղավնու տեղ, ուղղակի ջղայնանում եմ, որ մարդիկ հասկանալ փորձելու փոխարեն իրար կոկորդ են կրծում: Պարտադիր չի, որ դիմացինդ քո կարծիքին լինի, բայց ընդունել, որ ինքն էլ իր, թեկուզ սխալ, թեկուզ հիվանդ կարծիքն ունենալու իրավունք ունի, անհրաժեշտ է, եթե ուզում ենք նորմալ քննարկումներ ունենալ: Ու մարդը սեփական սխալ կարծիքը ճշտի հետ չփոխելու իրավունք էլ ունի, ԻՀԿ: Ու դա նրան անպատվելու հիմք չի տալիս ոչ մեկի: Մյուս կողմից՝ եթե տեսակետդ չի համընկնում մեծամասնության տեսակետին կամ ընդունված ճշտին, չպիտի քեզ կորցնես ու սկսես աջ ու ձախ կռիվ տալ՝ ինչ ա թե պաշտպանես տեսակետդ՝ հաճախ նաև ասելով բաներ, որ իրականում չես մտածում, այլ ուղղակի քանի որ դա էլ է հակառակ կարծիքին հակառակ:
-
Թե խի՞ ես ընդհանրապես գրեցի էս թեմայում: Լավ եղեք, ես գնացի

Էջանիշներ