Կոնկրետ այս թեմայի մեջ դա նշանակում է. հնարավորություն ունենալ արտահայտվել թե մտավորապես և թե ֆիզիկապես, անկախ քո սեռի, քո տարիքի, քո աշխարհագրության, քո ազգի, քո հավատի: Սրանցից յուրաքանչյուրը հենց իմ ասած կողպեքն է, եթե խանգարում է քո ինքնաարտահայտմանը: Բայց ամենամեծ ու վտանգավոր կողպեքը, - երբ դու փորձում ես ինքդ կողպեք հանդիսանալ ուրիշի ինքնաարտահայտման վրա՝ վերևում թվարկածս այդ բոլոր կողպեքների մասին քո ըմբռնմամբ, քո կարծիքով, քո մտածելակերպով և քո ճաշակով:
Առաջադեմ երկրներին էլ եկ չթվարկենք այստեղ, քանի որ սա քաղաքականության բաժինը չի: Բայց նրանցից մեկը, հաստատ, "Դար Ակումբն" է, որտեղ մարդկանց մեծամասնությունը ոչ թե մեղադրեց Ամանդային, այլ ցավակցեց ամբողջ սրտով: Եվ ես ուրախ եմ, հպարտ և երջանիկ, որ այդ փոքրիկ երկրում բացարձակ մեծամասնությամբ հաղթեց սերը և կարեկցանքը, անկախ նրանից, թե ով էր արտահայտվում Ամանդայի դժբախտ ճակատագրի համար. աթեիստը, թե սատանիստը, թե քրիստոնեան, թե այլմոլորակայինը:
Էջանիշներ