ուրեմն ուզում ես ասել գողը կարա դատարանում ասի "պարոն դատավոր ես մեղավոր չեմ, դուռը բաց էր" ու դատավորը պտի ասի "լավ, 6-ի տեղը 2 տարի եմ տալիս"… հա՞…
եթե ձեր ասելով լինի, ձեզնից ուժեղ ու շատ փողով մարդը միշտ էլ ձեր գլխին ինչ կուզի կանի, իսկ դուք ձեններդ կտրած պտի լալկվեք ու ձեն չհանեք որովհետև էս-էն-էն բաները չունեք, իսկ ավելի կոնկրետ փող չունեք ուրեմ ձեզ ինչ էլ անեն հասնում ա… տենց չի՞…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 25.10.2012, 01:55:
Chuk (25.10.2012), Quyr Qery (03.09.2016), Sambitbaba (25.10.2012), Աթեիստ (25.10.2012), մարդագայլուկ (29.04.2014)
հա Չամիչ ջան, ճիշտ եմ համեմատում… եթե մարդու՝ կնոջ քամակը բաց ա իմ համար հեչ կարևոր չի դա պլյաժում ա թե որտեղ ա… այսինքն իմ համար տարբերություն կա, բայց իմ դինգ-դոնգի համար չկա, ինքը չի հասկանում, ինչքան բացատրում եմ, ասում ա "հա" բայց չի հասկանում… ի՞նչ անեմ, ասեմ դուք եք մեղավո՞ր… դու պլյաժում մեղավոր ե՞ս…
Չամիչ ջան, ամեն ինչ ավելի պարզ ա, քան դու ես պատկերացնում (եթե իհարկե պատկերացնում ես): Նայի.
կա 15 տարեկան աղջիկ, որին դժվար չի խաբելը,
կա տականք անասուն, որը նպատակադրված խաբում ու շանտաժ ա անում,
կա հիվանդ հասարակություն, որը 15 տարեկան խաբված աղջկան հանգիստ կարողանում ա դասի ստաժավոր մարմնավաճառների շարքին,
մեկ էլ կան անտարբեր բժիշկներ ու անտարբեր ծնողներ:
Հիմա, ստեղ ո՞րտեղ ես տեսնում կանացի արժանապատվության, կնոջ արժեքը գնահատելու եւ այլ նման վեհ գաղափարների պակաս:
![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սմբո ջան (հո չե՞ս նեղանում որ Սմբո եմ ասում… կարճ, է՞լի), լրիվ ճիշտ ես ասում, բայց Ամանդայի արած սխալը էն աստիճանի չէր որ դրա հետևանքն ու պատիժը դա լիներ… ստեղ գործ ունենք մի sexual predator-ի հետ որը հետևողականորեն գնում ա խոցելի երեխաների/անչափահասների հետևից… սա հասարակությունը դարձնում ա անապահով… բոլոր երեխաներն էլ այդ տարիքում նման բաներ կարող են անել ամենայն հավանականությամբ ու եթե որևէ ծնողի թվում ա թե իրենք էդ սաղը կարան կոնտրոլի տակ պահեն, սխալվում են չարաչար… հիշեք ձեզ ու ձեր հնարավորությունները…
Ariadna (25.10.2012), Chuk (25.10.2012), Rhayader (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012)
Կոնկրետ այս թեմայի մեջ դա նշանակում է. հնարավորություն ունենալ արտահայտվել թե մտավորապես և թե ֆիզիկապես, անկախ քո սեռի, քո տարիքի, քո աշխարհագրության, քո ազգի, քո հավատի: Սրանցից յուրաքանչյուրը հենց իմ ասած կողպեքն է, եթե խանգարում է քո ինքնաարտահայտմանը: Բայց ամենամեծ ու վտանգավոր կողպեքը, - երբ դու փորձում ես ինքդ կողպեք հանդիսանալ ուրիշի ինքնաարտահայտման վրա՝ վերևում թվարկածս այդ բոլոր կողպեքների մասին քո ըմբռնմամբ, քո կարծիքով, քո մտածելակերպով և քո ճաշակով:
Առաջադեմ երկրներին էլ եկ չթվարկենք այստեղ, քանի որ սա քաղաքականության բաժինը չի: Բայց նրանցից մեկը, հաստատ, "Դար Ակումբն" է, որտեղ մարդկանց մեծամասնությունը ոչ թե մեղադրեց Ամանդային, այլ ցավակցեց ամբողջ սրտով: Եվ ես ուրախ եմ, հպարտ և երջանիկ, որ այդ փոքրիկ երկրում բացարձակ մեծամասնությամբ հաղթեց սերը և կարեկցանքը, անկախ նրանից, թե ով էր արտահայտվում Ամանդայի դժբախտ ճակատագրի համար. աթեիստը, թե սատանիստը, թե քրիստոնեան, թե այլմոլորակայինը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 25.10.2012, 03:45:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ambrosine (26.10.2012), Ariadna (25.10.2012), Mephistopheles (25.10.2012), Աթեիստ (25.10.2012)
Sambitbaba (25.10.2012)
Լավ, գլուխդ չցավացնեմ, կոնկրետ օրինակ բերեմ։
Ես զանգահարում եմ մի աղջկա, ինքս գալիս է իմ տուն, մենք սեքսով ենք զբաղվում, ես իրան վճարում եմ, ինքը գնում է։ Ամեն ինչ փոխհամաձայնեցված է, սեփական կամքով, ոչ մի բռնություն, ոչ մեկին չենք խանգարել, ոչ մեկի համար կողպեք չենք հանդիսացել, ոչ մեկի ազատությունը չենք սահմանափակել։
Բայց Շվեդիայում ինձ սրա համար կբռնեին, կդատեին։ Ինչու՞։ Շվեդիան առաջադեմ երկիր չէ՞։ Ի՞նչ իրավունքով է Շվեդիայի իշխանությունը, ելնելով սեփական ըմբռնումից, ճաշակից ու մտածելակերպից, սահմանափակում իմ ինքնարտահայտման իրավունքը։
Ասածս ինչ է։ Կողպեքներ այսպես թե այնպես եղել են, կան ու կլինեն։ Էլի մի համաձայնվեք Չամիչի հետ, բայց "դու կողպեք ես առաջարկում, իսկ կողպեքներ չպիտի լինեն" արգումենտացիան թերի է։
Քեզ չի՞ թվում, որ դու ազատությունը խառնում ես անտերության հետ: Բոլոր երեխաներն էլ ցանկանում են ազատ լինել: Բայց անտեր՝ նրանցից ոչ մեկը:
Անառողջ տրադիցիան այն է, որ երբ պապդ, կամ պապուպապդ, այլ ոչ թե բնությունը, սահմանել է, որ իր կինը պետք է լաչակը երեսին սպասարկի պապուդ հյուրերին, իսկ ինքը ճաշի խոհանոցում, - դու այդ պապուդ սահմանած, իր ժամանակի համար միգուցէ և առողջ տրադիցիան փորձում ես փաթաթել թոռնիկիդ վզին, դրանով իսկ հիվանդագին դարձնելով թե տրադիցիան և թե թոռնիկիդ: Որովհետև, եթե այսօր թոռնիկդ լաչակով դպրոց գնա, այ, դա արդեն կլինի անպարկեշտ:Ճիշտն ասած ինձ համար բացարձակապես անհասկանալի է հիվանդ տրադիցիա ասելով ինչ նկատի ունե՞ս: Ամենը ինչ որ սահմանել ա, բնությունն ա սահմանել, պարկեշտությունը համարում ես հիվանդ տրադիցիա՞
Իսկ բնությունը լրիվ ուրիշ բան է սահմանել, սիրելիս: Բնությունը սահմանել է, որ ամեն ինչում պետք է ներդաշնակություն լինի, ինչպես նաև ստեղծել է տղամարդուն և կնոջը նրա համար, որպեսզի մեկը մյուսին լրացնեն: Սա նշանակում է, որ եթե տղամարդը ակտիվ է, ուրեմն կինը պետք է պասսիվ լինի, որպեսզի տղամարրդ-կին ներդաշնակության մեջ գոյակցեն թե ակտիվը և թե պասսիվը: Եվ երբ տղամարդն ակտիվ է, կինը իրեն կարիք չունի ցուցադրելու: Ճիշտ է, չափազանց պասսիվությունն էլ երբեմն բերել է նրան, որ չափազանց ակտիվ տղամարդը դրսում էլ է փնտրել իր պահանջների բավարարումը, և, հիմնականում, ներվել է պասսիվ կնոջ կողմից:
Բայց գալիս է ժամանակ, եթբ կինն է դառնում ակտիվ, իսկ տղամարդը՝ պասսիվ: Այդ դեպքում արդեն կինն ստիպված է բացահայտել իրեն: Եվ մենք քեզ հետ միասին հենց այդ օրերն ենք ապրում, Չամիչ ջան: Դա է պատճառը մոդայի փոխվելու, այլ ոչ թե անպարկեշտությունը կամ անբարոյականությունը:
Ես առավելը կասեմ քեզ: Եթե երեկ քո ամուսինը, իր ակտիվության պատճառով, իր ակտիվությունը բավարարելու համար անբարոյական կին էր փնտրում դրսում, այսօր, իր պասսիվության պատճառով, կարող է մտածել. "Երնեկ թե կիս էլ այն անբարոյական կնոջ ակտիվությունն ունենար, որ ես, իմ պասսիվ տեղով, այսուայնկողմ չվազեի…՛
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Lem (25.10.2012), StrangeLittleGirl (25.10.2012)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ոնց որ մայրն ա, նույնն էլ աղջիկն ա: ամեն ինչ ընտանիքից ա գալիս, համ "լիբերալական" ագրեսիան, համ էլ ինքնաարտահայտնաի ճչացող եղանակների ընտրությունը:
ապացուցված ա, որ ամենաագրեսիվ ու սանձարձակ պահվածքը ունեն "անտեր" երեխաները:
իսկ ամենախեղճերը դպրոցում, դրանք դեմագոգ ու ծնողների երեխաներն են, ծնողներ, որոնց արտաքինը ինչ որ մի բանի նման ա կարծես, բայց ներքինից դատարկություն ա - մենակ ստամոքս ու կոմպլեկսներ...
Անգլիացի գիտնականները պարզել են...
ես հագնվելու մասին բա՞ն եմ ասել:
Կապ չունի ինչ ձևով ա հագնված, ծնողները բաժանված են, թե 4 հատ ծնող ունի, եթե էտ անտեր եղած-չեղած կրծքերը ցույց ա տվել եսիմ ում, ո՞վ ա առաջին հերթին մեղավոր
չէ ապեր, ես չեմ ասել, որ գողը մեղք չունի, որ թալանում ա
բայց դուռը ինադու բաց թողողին չա՞րժի ասել, որ առաջին հերթին քո էշ խելքի պատճառով ա եղել![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ