Շինարար-ի խոսքերից
keyboard ջան, եթե էդ բոլդ արած մասը գիտակցում ես, մնացած գրածիդ, որի մեջ լիքը վրդովմունք կար, իմաստը չեմ հասկանում: Հոգեբանները, գուցե հոգեբույժները լավ կարող են բացատրել երևույթը, որը իրոք կա, չգիտեմ յանը տարածություն ա, հոգեկան հիվանդություն, շիզոֆրենիա, թե ուղղակի սեքսուալ պահանջմունքի ավելցուկ: Նույնիսկ ծնողը կարող ա շատ խիստ լինի, բայց ինքը պադյեզդում փոխվի, ստանա "հետևիցս ռեպլիկ թողեք" տեսք, նոր շենքից դուրս գա: Լավ թող դեռ 13-14 տարեկանից էդ մարդիկ կամ ընտրեն մարմնավաճառի ուղին, կամ 1-2 տարուց իրանց մոստից գցեն, ու ասել թքա՞ծ: Մի քիչ Ռայադերի գրառման ուղղվածությունը այլ էր, քան ես եմ հարցը ընկալում, դրա համար գրառում չէի անում, բայց ստեղ իմ կարծիքով մարդ լինելու, դիմացինի մեջ մարդ տենալու խնդիրն ա: Հա, իմ ասածն ավելի սենտիմենտալ ա: Եթե էս աղջկա թեման բոլոր կարդացողներից գոնե մեկի հետագա կյանքի բոլոր շփումներից միայն մեկում ինչ-որ որոշում կայացնելու վրա ազդելու ա՝ ձեռք մենկել-չմեկնելու երկմտանքի, որովհետև դիմացինը էն մարդը չի, քար չշպրտելու, էլ չգիտեմ ինչ, ուրեմն լավ թեմա ա: Եթե պետք ա քննարկենք արդեն մահացած աղջկա, ինչպես ինքնդ էլ ենթադրեցիր գուցե հոգեկան խանգարման պատճառ հանդիսացող, մեր կողմից ընդունելի վարքային նորմերից շեղումները, իմաստը չեմ տեսնում: Ես Չամիչին ավելի կոպիտ էի ուզում պատասխանել, բայց գրեցի ու չհաստատեցի, որովհետև ես ավելի զուսպ եմ կամ գուցե էս թեման վրաս ազդեց, չուզեցա դիմացիս մարդը իրան վատ զգա, բայց անկեղծ չեմ կարող հասկանալ ոնց կարելի ա տենց մտածել, ու ինքս իրոք ինձ վատ զգացի, որ փաստորեն կարելի ա էլի: Դե դու ասա սենտիմենտալ:
Էջանիշներ