User Tag List

Նայել հարցման արդյունքները: Նորմա՞լ եք համարում տիկնիկային թատրոնում «parada» ֆիլմի ցուցադրությունը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    27 50.94%
  • Ոչ

    16 30.19%
  • Միևնույն է

    10 18.87%
Էջ 14 31-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 459 հատից

Թեմա: Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրություն Տիկնիկային թատրոնում

  1. #196
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով, տիկնիկայինում ֆիլմը չեն ցուցադրելու. հոմոֆոբների երթը ազդեց տիկնիկայինի տնօրենի նուրբ հոգեկանի վրա: Բայց ֆիլմը դեռ հնարավոր է, որ ուրիշ տեղ ցուցադրվի: Մասնակցեք ստորագրահավաքին:

    Իսկ դուք, հարգելի հոմոֆոբներ, կարող եք մի քիչ էլ ուրախանալ քանի դեռ հնարավորություն կա. ի վերջո աշխարհը կամաց-կամաց գնում է ձեր վերացմանը, էսօր կաք, վաղը՝ չէ...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), keyboard (09.10.2012), Mephistopheles (09.10.2012), Sambitbaba (09.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), VisTolog (10.10.2012), Աթեիստ (09.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  3. #197
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, հաշվի առնելով փղազգի արծիվների գրգռված ու վճարված - քսի տրված ներկա վիճակը, նման միջոցառումների նախաձեռնություններն ավելի շուտ սադրանք են, քան ֆիլմ ցուցադրելու ազնիվ ցանկություն: Վերջիվերջո նենց չի, որ մեր մոտ հասարակությունը շատ ագրեսիվ ա տրամադրված՝ օրը ցերեկով գեյերը ձեռք-ձեռքի բռնած ֆռֆռում են, վրաները նայող էլ չի լինում: Իսկ քառակուսի մտածող մարդիկ մեկ ա չէին գնալու էդ ֆիլմը դիտելու՝ անկախ ամեն ինչից: Ասածս ինչ ա ՝ հավայի շուխուր ա, թեթև տարեք: Ասել եմ ու կկրկնեմ՝ մեր հասարակության խնդիրը ոչ թե գեյերն են, այլ գ7երը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 09.10.2012, 23:23:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), keyboard (09.10.2012), Lion (10.10.2012), Malxas (10.10.2012), Mephistopheles (09.10.2012), Sambitbaba (09.10.2012), Varzor (10.10.2012), VisTolog (10.10.2012), Աթեիստ (09.10.2012), Արէա (10.10.2012), Գալաթեա (10.10.2012), Շինարար (09.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  5. #198
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ երկու ամիս առաջ կինս հեռուստացույցով մի հաղորդում էր տեսել արջերի մասին:

    Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալ տաքացման պատճառով Երկրագնդի բևեռների սառույցները սկսել են հալվել: Եվ դա բերում է նրան, որ սպիտակ արջերը, զրկվելով իրենց բնակատարածքից, ստիպված են Մայր Ցամաք դուրս գալ: Սա, իհարկե, լրիվ բնական վիճակ է, Ճի՞շտ է: Բայց անբնականն այն է, որ ցամաքի արջերը, սովորականի պես այս անկոչ հյուրերին իրենց սահմաններից վռնդելու փոխարեն, խտանում են իրենց տարածքներում և հյուրընկալում են սպիտակ արջերին:

    Խոսքս առաջին հերթին հանդուրժողականության մասին է, իհարկե, բայց ոչ միայն:

    Ստացվում է, որ արջերը, իրենց անգիտակից ուղեղով, շատ լավ գիտեն, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Այսինքն, հասկանում են, որ եթե սպիտակ արջերը ցամաք են գալիս, ուրեմն նրանք ապրելու տեղ չունեն, որովհետև սառույցները սկսել են հալվել: Ու եթե նույնիսկ չեն հասկանում սառույցների հալվելու պատճառը, միևնույն է, սպիտակ արջերին խելոք-խելոք թողնում են իրենց մեջ ապրելու, քանզի շատ լավ սերտել են իրենց ամենակարևոր դասը, որ, կրկնում եմ. բնության մեջ ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում:

    Լավ, սիրելի մարդիկ, ասենք թե դեռևս շուտ է այն կարևոր դասերի մասին խոսելը: Բայց գուցէ ժամանա՞կն է արդեն, որ արջերից գոնե մի քիչ հանդուրժողականություն սովորենք…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), erexa (10.10.2012), impression (10.10.2012), keyboard (09.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), Աթեիստ (09.10.2012), Արէա (10.10.2012), Ձայնալար (10.10.2012), Ուլուանա (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  7. #199
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անեգդոտ հիշեցի, պտի պատմեմ.
    Սպերմատոզոիդները վազելով գնում են , ես արդեն մեռա, բացեց...
    Մի խոսքով վազելով գնում են ու խոսում, մեկն ասում է ես եմ առաջինը հասնելու,մյուսը թե, չէ ես եմ հասնելու ու այդպես շարունակ, մեկ էլ մի չոլախ, որ հազիվ առքաշ գնում է, հետևներից կանչում է.
    -Էհե~յ տղեք, մի շտապեք, մենք բոլորս պահպանակում ենք:
    Ու երբ բոլորը, կանգ են առնում, էդ չոլախը գնում ու հասնում է նպատակակաետին ու արտաբերում
    -Եվ այպես ծնվում են հանճարները

    Հիմա ասածս ինչա, գեյա, գեյ չի, մարդ ա չէ՞, խի եք մտնում իրա անկողին, ինչի՞ չենք հասնում էն գիտակցության, որ մարդկային արժեքները վեր են անկողնային ու նյութական երևույթներից, ասենք մարդ կա հարդուկի հետա սեքս սիրում, ում ինչ գործնա դա, ինչի մենք մեր աչքի գերանը թողած ուրիշի փշի հետևից ենք ընկել:
    Մինչև մենք չսովորենք չհաշվել հարևանի,ուրիշի փողերը, չմտնել հարըանի անկողին ու ստիպել ու պահանջել, որ բացի միսիոներական դիրքից հանկարծ շեղվածություն չցուցաբերեն սեքիս ժամանակ ու սեքսով զբաղվեն միայն 2-3 տարին մեկ անգամ ու սպասեն, եթե հղիություն չլինի, նորից կրկնեն, հղիության դեպքում էլի մի 3-4 տարի դադարեցնեն սեքսով զբաղվելը, չգիտակցենք, որ մեր հարևանի լավ լինելուց մեզ էլ լավ կլինի, որտև եթե մեր հարևանը լավ լինի, մենք հաստատ դրանից կօգտվենք, մինչև չհասկանանք, որ պիտի զիջենք միմյանց, չանտեսենք մեր կողքիններին ու սնեց լիքը անիմաստ բաները մեր գիտակցությունից չվերանան, մենք երբեք չենք ունենա հանդուրժողականություն:
    Մենք սկի իրար թամամ չենք հանդուրժում ուր մնաց միասեռականներին: Դուռը բացում ես, որ ներս մտնես մեկը դուրսա գալիս, թեքվում ես հազար տակ չափում ես, մի հատ էլ վերջում, յանի ես խի՞ պտի դուռը բացեի ինքը դուրս գար որ: Փողոցում մեկին ճանապարհ ես զիջում, հետևիցդ նենց սիգնալ են տալիս, որ մեքենան կանգնացնում ես, սիգալը վրից հանում ես, տանում կապում ես էտ վիժվածքի ականջին ու կնոպկեն միացնում գնում ես քո գործին մինչև սատկի: Մի խոսքով ժողովուրդ ջան, ինչ ենք կորցրե ինչ ենք ման գալիս, էհե~ ասել Ֆռունզիկի...

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), impression (10.10.2012), Lion (10.10.2012), Malxas (10.10.2012), Sagittarius (10.10.2012), Sambitbaba (10.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), Varzor (10.10.2012), VisTolog (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Արէա (10.10.2012), Ձայնալար (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  9. #200
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ հետերոներից չեն ծնվում էլի հոմոները:


  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.10.2012), Varzor (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  11. #201
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Hayazn ջան, դու սիրո, փոխադարձ համաձայնության ու տարիքային սահմանափակության մասին լսել ե՞ս:

    Հիշեցնեմ, որ ավանդական հետերոսեքսուալ բռնաբարողներին նստեցնում են (աղջիկ փախցնող):
    Ավանդական 12 տարեկանից երեխաներին ամուսնացնողներին էլ (հին ադաթներից ա):

    Փոխանակ օդից սահմանափակումներ (սեռը) հորինեք ու քննադատեք, ավելի լավ ա հաշվի առեք արդեն գոյություն ունեցողները (տարիք ու փոխադարձ համաձայնություն) ու ընդունեք, որ ավանդական շատ մոտեցումներ օրենքների հետ չեն խոսում։
    Դուքք ոչինչ չասացիք ուրիշների « ցանկությունների » և « բնական պահանջների » մասին , ինչպես երևում է ձեզզ միայն ձեր խուտուտ էկող տեղերն են հետաքրքրում , բացի դրանից ոչ մի օրենքում էլ չի գրված ձեր մասին բայց դուքք դրած ամբողջ օրը իրար հետևից եք վազվզում և պահանջում եք , որ արդեն գոյություն ունեցող խոցը ենդունենք որպես մանանա :
    Եթե դուքք կարծում եք , որ իրավունք ունեք ձեր ցանկությունները բացեիբաց իրագործելու ապա ուրիշներն էլ ունեն այդ իրավունքը հետևաբար ոչ դուք և ոչ էլ մանկապիղծները տեղ չունեն առողջ հասարակության մեջ :
    Այս համասեռամոլները Սովետի գլուխն են կորցրել : Սովետի ժամանակ բռնուն գցում էին բանտ այնտեղ էլ մրցակցություն չկա այսինքն , կին չկա , 4 տարի չփչփալով ջրերի մեջ անց էին կացնում « գիտեք թե ինչ նկատի ունեմ » հետո վերադաստիրակված վերադառնում էին տուն :
    Հայաթի տղերքն էլ դրանց քացով էին ծեծում , որովհետև գ...ին ձեռքով խփելը « զապադլո » էր :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  12. #202
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայազն ջան, էս Աթեիստին որ սենց պատասխանել ես «դուքք՝ հոմիկներդ» կարգախոսով, մի քիչ ցածր ասա գոնե էն իրար հետևից վազվզելու պահը, նրա կնոջ ու էրեխեքի ականջը չընկնի:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.10.2012), Chuk (10.10.2012), keyboard (10.10.2012), Rammstein (10.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), VisTolog (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Արէա (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  14. #203
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայազն ջան, էս Աթեիստին որ սենց պատասխանել ես «դուքք՝ հոմիկներդ» կարգախոսով, մի քիչ ցածր ասա գոնե էն իրար հետևից վազվզելու պահը, նրա կնոջ ու էրեխեքի ականջը չընկնի:
    Ճիշտն ասած իր գրածից չէի կարող գլխի ընկնել , որ այդ նյութի հեղինակը կարող է կին և երեղա ունենալ , հիմա կփորցեմ ուղղումներ անել :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  15. #204
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած իր գրածից չէի կարող գլխի ընկնել , որ այդ նյութի հեղինակը կարող է կին և երեղա ունենալ , հիմա կփորցեմ ուղղումներ անել :
    Դու ավելի լավ ա գնա դժվար ապրուստ նայի, որ հանկարծ մի սերիա առանց քեզ չբստրեն: Կարող ա կիսլառոդդ փակվի, էլ չկարենաս հոդաբաշխ նախադասություններ կտկտացնել:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Արէա (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  17. #205
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս համասեռամոլները Սովետի գլուխն են կորցրել : Սովետի ժամանակ բռնուն գցում էին բանտ այնտեղ էլ մրցակցություն չկա այսինքն , կին չկա , 4 տարի չփչփալով ջրերի մեջ անց էին կացնում « գիտեք թե ինչ նկատի ունեմ » հետո վերադաստիրակված վերադառնում էին տուն :
    Հայաթի տղերքն էլ դրանց քացով էին ծեծում , որովհետև գ...ին ձեռքով խփելը « զապադլո » էր :
    Իսկ այս քաղցրածորուն հիշողություններդ ինչի՞ց են բխում, որ էսպես հաճույքով ճըպպպացնելով պատմում ես, - քո քրիստոնեական մարդասիրությունի՞ց…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.10.2012), ivy (10.10.2012), keyboard (10.10.2012), Varzor (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Արէա (10.10.2012), Ուլուանա (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  19. #206
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական:բոլոր լեղապատառ եղած հետերոսեքսուալներին ու հոմոֆոբներին: գեյերին իրավունք տալ չի նշանակում որ դուք պարտավոր եք իրանց հետ սեքս անել. Տիկնիկային թատրոնում Prada-ն երեխաների համար նախատեսված տիկնիկային թատրոնի փոխարեն չեն ցույց տալու ուղղակի զալն են վարձում. Prada-ն գեյ պոռնո ֆիլմ չի. և եթե կարծում եք որ մարդը կարող է գեյ դառնալ տրվելով գեյ գայթակղությանը, ապա շատ հնարավոր ա որ գեյ եք…

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), keyboard (10.10.2012), Sambitbaba (10.10.2012), StrangeLittleGirl (10.10.2012), VisTolog (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Արէա (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  21. #207
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն մի քանի էջ առաջ ինչ-որ մեկն ասում էր, որ լավ ա, որ գեյերի իրավունքները սահմանափակում են, թե չէ դրանց որ իշխանություն տաս, բլաբլաբլա... Ինձ նենց հետաքրքիր ա՝ էդքան ինֆո որտեղի՞ց ձեզ: Ես էլ կուզեի իմանալ: Դե հասկանում եք, իմ կուրսում առնվազն երեք գեյ տղա կա: Իմ լավ ընկերներն են, իրանց համար ապրում են, հայելու դեմը թիթիզանում են, իրիկուններն էլ գեյ կլուբ են գնում: Ուղղակի մարդ ես էլի... զգուշանամ, կարող ա վտանգավոր բաներ անեն:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.10.2012), impression (10.10.2012), keyboard (10.10.2012), Mephistopheles (10.10.2012), Sambitbaba (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  23. #208
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն մի քանի էջ առաջ ինչ-որ մեկն ասում էր, որ լավ ա, որ գեյերի իրավունքները սահմանափակում են, թե չէ դրանց որ իշխանություն տաս, բլաբլաբլա... Ինձ նենց հետաքրքիր ա՝ էդքան ինֆո որտեղի՞ց ձեզ: Ես էլ կուզեի իմանալ: Դե հասկանում եք, իմ կուրսում առնվազն երեք գեյ տղա կա: Իմ լավ ընկերներն են, իրանց համար ապրում են, հայելու դեմը թիթիզանում են, իրիկուններն էլ գեյ կլուբ են գնում: Ուղղակի մարդ ես էլի... զգուշանամ, կարող ա վտանգավոր բաներ անեն:
    կակ ռազ դու զգուշանալու բան չունես StrangeLittleGirl… դու լրիվ ապահով ես…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (10.10.2012)

  25. #209
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, ժողովուրդ ջան, ես հաճելիորեն զարմացած եմ, որ մեր հայերի մեջ այսքան հանդուրժողականություն է մտել, և այդ միտքը մեջս ամփոփվեց՝ շնորհակալություն Հայազնին, - ընդամենը մի հինգ րոպե առաջ: Ինչ կուզեք ասեք, բայց ճիշտ է ասում Հայազնը սովետի մասին. այն ժամանակվա մեր մտածելակերպը լրիվ ուրիշ էր: Եվ ընդամենը քսան տարվա ընթացքում այսքան առաջադիմություն… Ես սրտանց եմ ասում սա և ամբողջ լրջությամբ, սիրելիներս. սա իրոք որ մեծ առաջընթաց է: Եվ հերթական հաստատումը նրա, որ այսօր կտրականապես ամեն ինչ նոր ընթացք է ստացել: Ինչպես նաև վստահություն է ներշնչում, որ մենք այնուհանդերձ բարեհաջող կավարտենք այս Մեծ Անցումը և նույնիսկ հայազններին էլ հետներս կտանենք:

    Այս առումով ես հետ եմ կանգնում իմ առաջին գրառումից, որտեղ ասացի, որ "դեռևս շուտ է այն կարևոր դասերի մասին խոսելը", և որոշեցի մի փոքրիկ տեղեկություն հայտնել ձեզ: Թող որ մեծամասնությունը իմ հերթական հեքիաթը համարեն սա, բայց եթե գոնե մի հոգի, երկու կամ երեք հոգի, ինչ-որ տրամաբանություն գտնի ասածիս մեջ և լրջորեն մտածի ստեղծված իրավիճակի վրա, - ես ինձ գոհացած ու երջանիկ կհամարեմ, ազնիվ խոսք: Եվ ուրեմն…

    Նախ, հավանաբար շատերը գիտեն, որ մարդու ուղեղի ամեն մի կիսագունդը կոնկրետ իրեն հանձնարարված դերն է կատարում: Քանի որ լավ չեմ հիշում, եկեք համարենք, որ, ասենք, ձախ կիսագունդը իշխում է մարդու մեջ /անկախ նրա սեռի/ նրա տղամարդկային էլեմենտի վրա, իսկ աջ կիսագունդը՝ կանացի էլեմենտի վրա: Եվ, բնականաբար, հիմնականում, չհաշված այն ձեր հիշատակած մեկուկես տոկոսը, - տղամարդու մեջ գերիշխում է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ կնոջ մեջ՝ աջը:

    Հիմա՝ եկեք քիչ շեղվենք ու խոսենք… քանի որ ավելի ճիշտ չգիտեմ, թե ինչպես կոչել դա, - եկեք ասենք. աստղաբաշխությունից:

    Ինչպես բոլորս գիտենք, Երկիրը և մնացած մոլորակները պտտվում են Արևի շուրջ: Եկեք սա անվանենք "փոքր պտույտ": Քանի որ մեզ անհրաժեշտ է խոսել քիչ ավելի "մեծ պտույտի" մասին: Դա այն պտույտն է, որն Արևը, իր բոլոր մոլորակների հետ միասին կատարում է մեր գալակտիկայի կենտրոնի շուրջ: Այս երկու պտույտների տարբերությունն այն է, որ "փոքր" պտույտը շրջանաձև է, իսկ "մեծը"՝ էլիպսաձև, այսինքն, այդ պտույտի ընթացքում Արևը և բոլոր մոլորակները մեկ հեռանում են Ծիրկաթինի կենտրոնից, մեկ մոտենում: Մեկ "մեծ պտույտի" տևողությունն է, կոպիտ ասած՝ 26 000 տարի: Սա նշանակում է, որ մենք 13 000 տարի հեռանում ենք Ծիրկաթինի կենտրոնից, իսկ հաջորդ 13 000 տարին՝ մոտենում: Առաջին 13 000 տարին համարվում է Երկրագնդի ձմռան կամ քնի ժամանակաշրջանը, իսկ երկրորդ 13 000 տարին՝ ամռան կամ արթնացման:

    Այ, այստեղ, արդեն մոտեցանք բուն թեմային: Առաջին 13 000 տարում ակտիվություն է ցուցաբերում մարդկային ուղեղի ձախ կիսագունդը: Այսինքն, արթնանում է տղամարդկայինը, իսկ կանացին ավելի քնկոտ է: Սա այն ժամանակահատվածն է, որը մենք անվանել ենք "պատրիարխատ": Ինչով է հատկանշակա՞ն: Պատերազմներ, քաղաքականություն, կրոն և նման տղամարդկային խաղեր: Ասացեք ազնվորեն, շա՞տ եք տեսել կին զորավարներ կամ, ասենք, որսորդներ /իսկ ի՞նչ է պատերազմը՝ քաղաքականությունից բացի, եթե ոչ մարդորսություն/: Կամ կին տերտերներ… Հա, նաև փիլիսոփայություն և ճշգրիտ գիտություններ:

    Երկրորդ 13 000 տարում ակտիվություն է ցուցաբերում մարդկային ուղեղի աջ կիսագունդը, այսինքն, արթնանում է կանացին և քուն է մտնում տղամարդկայինը: Այս ժամանակահատվածին մենք "մատրիարխատ" անունն ենք տվել: Մարդու մեջ սկսում է ակտիվանալ ամենն, ինչ ավելի զգացմունքային է, նաև արվեստները: Եվ ինքստինքյան սկսում են ավելի քիչ հետաքրքիր լինել տարբեր ձևի կռիվ-դավիները՝ պատերազմներ, քաղաքականություն, կրոն…

    Ասեմ ձեզ, սիրելիներս, որ սկսած 2004 թվականից, մենք սկսել ենք արթնանալ:

    Հետևություններ անո՞ւմ եք: Արեք, խնդրում եմ: Ավելի ուշադիր նայեք ձեր շրջապատին, ինքներդ ձեզ: Չե՞ք նկատում արդյոք, որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքրվում պատերազմներով, քաղաքականությամբ, կրոնով: Սովետի պես հզոր երկիրը երկու վայրկյանում վարի գնաց, առանց, եթե լուրջ նայենք հարցին, - որևէ հստակ կոնկրետ պատճառի. վերջին մի քանի տարիների ընթացքում քանի՞ դիկտատորներ մեզ հրաժեշտ տվեցին. այսօր քանի՞ կին պրեզիդենտ կարող է թվարկել ձեզանից յուրաքանչյուը, իսկ հիշու՞մ եք դուք արդյոք այդ քանակության կին-ղեկավարներ գոնե մի քսան տարի առաջ, էլ չեմ ասում ավելի շուտ…

    Կամ հենց ինքներդ ձեզ նայեք: Տղերք, մի՞թե չեք նկատում, որ ինքներդ էլ ինչ-որ ավելի պասսիվ եք դարձել և ավելի… զգայուն: Իսկ դուք, աղջկերք, - արդյո՞ք ավելի ակտիվ չեք զգում ձեզ այսօր, քան տղաները, ավելի գործունյա, քան երեկ, ավելի նպատակասլաց, վերջապես:

    Եվ այս խառնաշփոթի մեջ հնարավո՞ր է, որ գտնվեն տղամարդիկ, որոնք կսկսեն տարակուսել ու հարցնել իրենց. "Լսիր, այս ի՞նչ է ինձ հետ կատարվում: Իմ տղամարդկային հետաքրքրություններն ինչ-որ սկսում են լքել ինձ ու ես ինձ մոտ ինչ-որ կնոջը կատկանշական բաներ եմ սկսում նկատել: Միգուցե ես՝ գե՞յ եմ"… Եվ նույնն էլ մեր գիտակցությանը չհամապատասխանող, կնոջը ոչ յուրահատուկ ակտիվություն ցուցաբերող կինը կարո՞ղ է մտածել իր մասին. "Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ՝ տղամարդու պես կամ դեռ մի բան էլ ավել: Կինն այսպիսին չպիտի լինի. Միգուցե ես լեսբի՞ եմ"…

    Ի՞նչ եք կարծում, արժի՞ այս մասին մտածել: Թող, որ այս մտածելակերպն առայժմ անծանոթ է մեզ, թող, որ այս մասին ոչ օրենք կա գրված, ու ոչ էլ մի որևէ դասագիրք: Բայց այս անտեր կատարվելիք անօրինաչափությունները մի ինչ-որ պատճառ պետք է ունենան, չէ՞: Մի տեղ կարդում ենք, որ մեզ լավ կյանք է սպասվում, իսկ մեկ այլ տեղ ինչ-որ մեկը հակասում է. ի՜նչ լավ կյանք, հեն է, առջևներս գլոբալ տաքացում է: Մենք էլ սուսուփուս գլուխներս տմբտմբացնում ենք, առանց մտածելու, որ այդ գլոբալ տաքացումը, շատ հնարավոր է, որ այդ "լավ կյանքի" սկիզբը լինի: Որովհետև, ի՞նչ համընդհանուր "լավ կյանքի" մասին կարելի է խոսել, եթե դու ապրում ես Սիբիրում՝ մինուս վաթսուն աստիճանի տակ…

    Իսկ անցումնային ժամանակահատվածները միշտ էլ ամենադժվար պահերն են եղել մարդկության պատմության մեջ: Եվ այդ վիճակում, կարծում եմ, ամենաճիշտը, քիչ ավելի հանդուրժող և քիչ ավելի համբերատար լինելն է: Շուտով, սիրելիներս, ամեն ինչ կհանդարտվի և նորից իր հունի մեջ կնկնի: Քիչ համբերեք, և ամեն ինչ, ինչպես էն մեծ ազգն է ասում, устаканится.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.10.2012), Աթեիստ (10.10.2012), Ուլուանա (11.10.2012), Տրիբուն (10.10.2012)

  27. #210
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն մի քանի էջ առաջ ինչ-որ մեկն ասում էր, որ լավ ա, որ գեյերի իրավունքները սահմանափակում են, թե չէ դրանց որ իշխանություն տաս, բլաբլաբլա... Ինձ նենց հետաքրքիր ա՝ էդքան ինֆո որտեղի՞ց ձեզ: Ես էլ կուզեի իմանալ: Դե հասկանում եք, իմ կուրսում առնվազն երեք գեյ տղա կա: Իմ լավ ընկերներն են, իրանց համար ապրում են, հայելու դեմը թիթիզանում են, իրիկուններն էլ գեյ կլուբ են գնում: Ուղղակի մարդ ես էլի... զգուշանամ, կարող ա վտանգավոր բաներ անեն:
    Քո ասածին նմանվող ինչ որ միտք ես եմ արտահայտել, բայց դրա մեջ ամենամեծ ինքնավստահություն չեմ դրել, այլ սոսկ համեմատել եմ Պազոլինիի հանրահայտ ֆիլմի դեպքերի հետ ակնկալելով լսել ակումբակիցների կարծիքը:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (10.10.2012)

Էջ 14 31-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր ֆիլմի հերոսն է...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 150
    Վերջինը: 20.06.2019, 21:59
  2. «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 16:33
  3. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  4. Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 37
    Վերջինը: 16.08.2008, 22:19
  5. Ֆիլմի դիտումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.05.2007, 21:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •