User Tag List

Էջ 11 17-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 245 հատից

Թեմա: Ակումբի պասիվացման պատճառները

  1. #151
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, բայց ես չեմ ասում, որ Ակումբը բրախենք կողքի, այլ ընդհակառակը շարունակենք բնականոն կյանքով ապրել: Նոր թեմաներ բացենք, ժամանակ առ ժամանակ ստեղծագործական մրցույթներ կազմակերպենք, կանոնադրությունը խախտողներին պատժենք, անկապ թեմաները փակենք, տրանսլիտը արգելենք և այլն: Այսինքն նենց, ոնց որ մինչև հիմա ենք ապրել: Բոլորը բողոքում են, որ հիմա Ակումբի ամենապասիվ ժամանակահատվածն է, բայց ես դեպքեր եմ հիշում, երբ Ակումբի վիճակը սրանից էլ ծանր էր: Ես այցելուների թիվը չեմ կարող տեսնել ու կարող է էն ժամանակ այցելուների քանակն ավելի շատ է եղել, բայց քննարկումները որակը հաստատ ավելի ցածր էր:

    Ու բոլորը ՖԲ-ն են նշում որպես մեղավոր, բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել, որ ՖԲ-ում ստատուս գրելու տեղը գա Ակումբում գրառում անի: Եթե մարդուն ՖԲ-ն ավելի է դուր գալիս, թող գնա ՖԲ-ում գրառի, մենք ոչ մի բան չենք կարող անել:
    Չէ, բացարձակ ամենապասիվ շրջանը չի, ճիշտ ես:
    Վերջին օրերի աղմուկները ավելի շատ համարում եմ մարդկանց՝ ակումբից ու թեմաներից հոգնելու նշան:

    Շատ ավելի պասիվ շրջաններ են եղել: Լոգին լինողների թիվն ա պակասել, իհարկե, բայց գրառումների քանակով, թեմաների քանակով շատ ավելի պասիվ շրջաններ են եղել:

    Ռուֆ ջան, միայն ասածներդ չեն, չնայած երևի ամենակարևոր բաներն ես նշել: Լիքը ուրիշ բաներ էլ են արվել, որոնց մասին մի օր, հետագայում, մի քանի տարի հետո մանրամասն կգրեմ:
    Բայց նույնիսկ էս ասածներիդ մեջ ոչ միանշանակ բաներ կան:

    Օրինակ ստեղծագործական մրցույթները եղել են մարդիկ, ովքեր համարել են, որ ճահճացնում են ակումբը: Տուգանքները շատերը համարել են,որ պետք ա վերացնել, որտև մարդկանց հուշտ են անում: Անկապ թեմաները եղել են մարդիկ, որ համարել են, որ չպետք ա փակվեն: Շատերս էլ հակառակն ենք մտածել:

    Բայց մենք էլ (մեկը՝ ես) արել ենք բաներ, որոնք նպաստել են ակումբի պասիվացմանը: Այսինքն եթե չանեինք կամ էլ հակառակը ինչ-որ բաներ անեինք, ավելի ակտիվ կլիներ քան հիմա:
    Սկսած ասենք
    - ակումբի դիզայնից, որը վաղուց չեմ թարմացրել,
    - ակումբի շապիկից, որը կես տարուց ավել հաղթանակի օր էր շնորհավորում, նոր այցելուներին «հուշելով», որ մեռած կայք են մտել,
    - արդիական թեմաներից, որոնք ժամանակ կամ զահլա չենք ունեցել զբաղվելու, փակել ենք,
    - թեմաներից, որ փակել ենք մաքրելու համար, ու մինչև հիմա փակ են,
    - բոլոր թեմաները, քննարկումները, մի թեմայում ճխտելուց (Քաղաքականությունում՝ «քաղաքական քննարկումներ թեմայից դուրս», Կրոնում՝ «Կրոն բաժնի թեմայից դուրս քննարկումներ», «Թեմայից դուրս բայց կարևոր կա հետաքրքիր գրառումներ» և այլն),
    - մոդերատորների փոփոխությունը, նորերի ընտրությունը կամ նշանակումը ուշացնելը,
    - պետքական բաժինների չբացելը, ստիպված որոշ թեմաներից զրկվելը կամ դրանք անհամապատասխան բաժիններում լինելու պատճառով չզարգանալը,
    - սոցիալական ցանցերով լայնորեն չտարածելը,
    - հոդվածների բաժինը չզարգացնելը,
    - ոլորտային մասնագետներին չհրապուրելը, ակումբում չներգրավելը,
    - արդիական թեմաների համար թեմաներ չստեղծելը (մոդերները կարող են անել),
    ու սենց լիքը ուրիշ բաներ, որոնք անելու դեպքում կարելի ա ակումբն ավելի ու ավելի ակտիվացնել: Իսկ դու ասում ես. «Ես որ ոչ մի բան էլ չէի անի: Եթե Ակումբը մեռնում է, թող հանգիստ մեռնի»


    հ.գ. ՖԲ-ն մեղավոր չի, այլ պատճառներից՝ օբյեկտիվ ու կարևոր պատճառներից մեկն ա: Բայց ոչ միակ պատճառը: Ֆորումների ակտուալությանը պակասելը ողջ աշխարհում ա կապված սոցիալական հաղորդակցման ավելի ճկուն հարթակների ստեղծման հետ: Ուղղակի էդ հարթակները չեն կարող փոխարինել ֆորումին: Դրա համար էլ երբեք ՖԲ-ն չի կարող միանձնյա դառնա որևէ ֆորումի փակվելու պատճառ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2013), Smokie (24.12.2013), Tiger29 (23.12.2013), Vardik! (23.12.2013), Անվերնագիր (23.12.2013), Ուլուանա (23.12.2013), Ռուֆուս (23.12.2013), Տրիբուն (24.12.2013)

  3. #152
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, բայց քիչ քիչ էդ ամբողջն արվում ա, չէ՞: Ոնց որ նոր մոդերատորների նշանակումն է, կամ շապիկի փոխումը, կամ հին թեմաների վերաբացումը: Ու բոլորս էլ հասկանում ենք, որ դու գերզբաղված ես ու չես կարող Ակումբին շատ ժամանակ տրամադրել ու անում ես էնքան, ինչքան որ հասցնում ես անել ու միշտ էլ, որ խնդիրը հրատապ է եղել, դրանով զբաղվել ես: Մոդերատորներն էլ, ինչ կարողացել են, արել են ու շարունակում են անել:

    Ես որ ասում եմ, որ թողնենք Ակումբը մեռնի, իրականում ես չեմ հավատում, որ կմեռնի Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ: Ասածս էն ա, որ ոչ մի ռադիկալ փոփոխությունների կարիք չկա, շարունակենք մեր կյանքով ապրել, ամեն ինչ լավ կլինի:

    Մեկ էլ ամեն անգամ, երբ Ակումբը պասիվանում էր, միշտ մի հատ անլուրջ, ախմախ թեմայի շուրջ ծավալված օֆֆթոփների պատճառով էր վերակենդանանում: Հուսանք մոտ օրերս նման թեմա կհայտնվի:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2013), ivy (23.12.2013), Աթեիստ (23.12.2013), Տրիբուն (23.12.2013)

  5. #153
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ:
    Համենայն դեպս էս խոսքերը մոտս սեյվ եմ անում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.12.2013), VisTolog (23.12.2013), Աթեիստ (23.12.2013), Ռուֆուս (23.12.2013)

  7. #154
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքն էլ էր վերջերս բավական պասիվ: Ինչ էս պայմանագրի շուխուռն ընկել ա, նոր մի քիչ ակտիվացել ա:
    Նույն իմ ասածի հաստատումն ա: Ես մնում եմ համոզված իմ կարծիքում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (23.12.2013)

  9. #155
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբը պասիվ ա՞ Ես ինչքան մտնում եմ ՝ նոր գրառումներ կան: Պետք չի էդքան կենտրոնանալ, լավ էլ գրում/կարդում ենք:

    Հ.Գ. Կարելի ա ակումբի՝ նախկինում ակտիվ անդամներից ոմանց բերման ենթարկել:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2013), VisTolog (23.12.2013), Աթեիստ (23.12.2013), Ռուֆուս (23.12.2013), Տրիբուն (23.12.2013)

  11. #156
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բհահահայ, հլը տեսեք ինչ եմ գտել

    Ակումբի վիճակը մտահոգիչ է բացվել է (ու փակվել է) 2007թ-ին:

    Մի քանի մեջբերում.

    Մեջբերում John-ի խոսքերից
    Ակումբի ամենօրյա հանդիպումները իմ կարծիքով լավ հետևանքներ չեն ունենա… ամեն օր իրար տեսնելով կհոնգենք միմյանցից… Ակումբի «կորիզը» գրառումներ չի անում… Հետզհետե Ակումբը անհետաքրքիր է դառնում… միակ թեման, որտեղ պարբերաբար գրառումներ են արվում՝ դա օֆֆտոպանոցն է… վերջին օրերին նաև ակտիվացել են ֆուտբոլային թեմաները, բայց դա երկար չի տևի… ես իսկապես մտահոգված եմ Ակումբի ապագայով ու կոչ եմ անում իսկական ակումբցիներին ավելի ակտիվ լինել Ակումբում, կատարել ավելի շատ գրառումներ և խուսափել ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ կազմակերպելուց… հիշու՞մ եք. թե մինչև հիմա ինչպե՞ս էինք արձագանքում մեզանից որևէ մեկի ծննդյան օրվան… համապատասխան թեման բացվում էր օրվա առաջին րոպեներին… իսկ հիմա՞… ու՞ր ենք հասել, որ մեր լավ ընկերոջ՝ Վազգենի ծննդյան օրը մինչև ժամը 10.20 թեմա չէր բացվել ու հնարավոր է, որ մոտակա ժամերին չբացվեր… մոդերներն ու ադմինները միայն իրանց պարտականությունները կատարելու ահամար են Ակումբ մտնում, իսկ գրառումներ համարյա չեն անում…
    Չեմ ուզում, որ Ակումբը դառնա հերթական ֆորումը, որը իր գոյաության երկրորդ տարում արդեն համալրի «նիրհող» ֆորումների շարքը… նման ճակատագրից խուսափելու համար պետք է գործենք ԲՈԼՈՐՍ միասին, համախմբված մեկ գաղափարի շուրջ՝ ՓՐԿԵԼ ԱԿՈՒՄԲԸ… Ես իմ պարտքն եմ համարում հայտնել մտահոգությունս Ակումբի ներկա վիճակի կապակցությամբ, իսկ մնացածը կախված է ձեզանից… ես իմ խղճի առաջ մաքուր եմ՝ ես կատարեցի իմ պարտքը: Հերթը ՔՈՆՆ է:
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից
    երնեկ էն հին ու լավ օրերին
    Մեջբերում Armeno-ի խոսքերից
    Ուշադրություն դարձրել ե՞ք ակտիվ մարդկանց թվին: Ես երբ նոր էի մտնում ակումբ, ակտիվ մարդիկ 75 ից պակաս չէին լինում, նույնիսկ սահմանվեց 116 ռեկորդը, իսկ հիմա
    ակտիվ եղածների թիվը չի գերազանցում 50-: Ժամ է լինում, որ 3 անդամ են ակտիվ լինում
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2013), Jarre (23.12.2013), Moonwalker (23.12.2013), Norton (23.12.2013), VisTolog (23.12.2013), Անվերնագիր (23.12.2013), Նաիրուհի (23.12.2013), Շինարար (23.12.2013), Ուլուանա (23.12.2013), Վահե-91 (23.12.2013), Տրիբուն (23.12.2013)

  13. #157
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մեռնի էլ ամենավերջինը լքողներից մեկը ես կլինեմ:
    Որ բոլորդ արդեն լքած լինեք, ես էլ վերջում լույսերը կանջատեմ ։

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բհահահայ, հլը տեսեք ինչ եմ գտել

    Ակումբի վիճակը մտահոգիչ է բացվել է (ու փակվել է) 2007թ-ին:

    Մի քանի մեջբերում.
    Թեման էլ ես եմ փակել, փաստորեն ։ Երևի պարբերաբար պետք ա սենց հիշեցումներ անել՝ հասկանալու համար, որ իրոք համարյա ոչինչ չի փոխվում ։ Ինչ լավ ա, որ պատմություն ունենք։ Թե չէ՝ ո՞վ էր հավատալու, չէ՞։

    Ժող, տարին ավարտվում ա. էս շրջանում սովորաբար արդեն մարդիկ քիչ–քիչ սկսում են իրենց տարին ամփոփող գրառումներ անել (չնայած ես նոր տարվա սկզբին եմ անում)։ Տեսնես՝ էս տարի ուղղակի դեռ չե՞ն սկսել, թե՞ ոչ ոք չի էլ պլանավորում անել ։ Գրեք, կարդանք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.12.2013), Նաիրուհի (23.12.2013), Տրիբուն (23.12.2013)

  15. #158
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ բոլորդ արդեն լքած լինեք, ես էլ վերջում լույսերը կանջատեմ ։


    Թեման էլ ես եմ փակել, փաստորեն ։ Երևի պարբերաբար պետք ա սենց հիշեցումներ անել՝ հասկանալու համար, որ իրոք համարյա ոչինչ չի փոխվում ։ Ինչ լավ ա, որ պատմություն ունենք։ Թե չէ՝ ո՞վ էր հավատալու, չէ՞։

    Ժող, տարին ավարտվում ա. էս շրջանում սովորաբար արդեն մարդիկ քիչ–քիչ սկսում են իրենց տարին ամփոփող գրառումներ անել (չնայած ես նոր տարվա սկզբին եմ անում)։ Տեսնես՝ էս տարի ուղղակի դեռ չե՞ն սկսել, թե՞ ոչ ոք չի էլ պլանավորում անել ։ Գրեք, կարդանք։
    Տարին ամփոփող գրառումները շուտով կլինեն բլոգումս Բայց մտածում եմ` կարելի ա ակումբում էլ թեմա բացել, էն հարցաթերթիկներից դնել, համ էլ աշխուժություն կմտնի: Ի՞նչ կասես

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.12.2013), Jarre (23.12.2013), Ուլուանա (23.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.12.2013)

  17. #159
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարին ամփոփող գրառումները շուտով կլինեն բլոգումս Բայց մտածում եմ` կարելի ա ակումբում էլ թեմա բացել, էն հարցաթերթիկներից դնել, համ էլ աշխուժություն կմտնի: Ի՞նչ կասես
    Հա, լավ միտք ա ։ Ճիշտն ասած՝ ես էլ էի մտածում՝ տենց թեմա բացեմ, բայց մտածեցի՝ կարող ա կա արդեն։ Մինչև հիմա որտե՞ղ էին գրում մարդիկ։ Օրագրերում երևի, հա՞։ Երևի արժե ամեն տարվա համար առանձին բացել, չէ՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #160
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լավ միտք ա ։ Ճիշտն ասած՝ ես էլ էի մտածում՝ տենց թեմա բացեմ, բայց մտածեցի՝ կարող ա կա արդեն։ Մինչև հիմա որտե՞ղ էին գրում մարդիկ։ Օրագրերում երևի, հա՞։ Երևի արժե ամեն տարվա համար առանձին բացել, չէ՞։
    իմ հիշելով` առանձին թեմա չկա (գոնե հարցաթերթիկների տեսքով)
    ահա, արժե ամեն տարվա համար բացել ո՞ր հարցաթերթիկը դնեմ: թե՞ թեմա բացեմ, ով ինչ հարցաթերթիկ հասցնի, տեղադրի

  19. #161
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ հիշելով` առանձին թեմա չկա (գոնե հարցաթերթիկների տեսքով)
    ահա, արժե ամեն տարվա համար բացել ո՞ր հարցաթերթիկը դնեմ: թե՞ թեմա բացեմ, ով ինչ հարցաթերթիկ հասցնի, տեղադրի
    Էդ քանի՞ հատ ունես որ ։ Ինձ թվում ա՝ կարելի ա թեմա բացել, հնարավորինս ընդգրկուն հարցաթերթիկ դնել, ով որ կետերն իր համար էական ու տեղին համարի, էդ կետերը ներառելով էլ կլրացնի։ Ես, օրինակ, քո էն ծավալուն հարցաթերթիկը (կարծեմ Ալանիսինն էր, չէ՞ ) մի քանի տարի տենց եմ արել. էն կետերն եմ լրացրել, որոնց վերաբերյալ ասելիք ունեմ ։ Ով էլ չի ուզենա, թող ուղղակի ազատ տեքստով գրի էն, ինչ հարմար ա գտնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #162
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ քանի՞ հատ ունես որ ։ Ինձ թվում ա՝ կարելի ա թեմա բացել, հնարավորինս ընդգրկուն հարցաթերթիկ դնել, ով որ կետերն իր համար էական ու տեղին համարի, էդ կետերը ներառելով էլ կլրացնի։ Ես, օրինակ, քո էն ծավալուն հարցաթերթիկը (կարծեմ Ալանիսինն էր, չէ՞ ) մի քանի տարի տենց եմ արել. էն կետերն եմ լրացրել, որոնց վերաբերյալ ասելիք ունեմ ։ Ով էլ չի ուզենա, թող ուղղակի ազատ տեքստով գրի էն, ինչ հարմար ա գտնում։
    Լավ, Ալանիսը կդնեմ ուղղակի մի չորս-հինգ հատ ունեմ, ու գնալով շատանում են

  21. #163
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, Ալանիսը կդնեմ ուղղակի մի չորս-հինգ հատ ունեմ, ու գնալով շատանում են
    Դե, ամենաընդգրկունն ու ամենահետաքրքիրը դիր։ Դու տես՝ որ մեկն ա տենց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #164
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա ակումբի պասիվացման պատճառը երկրի վիճակն ա: Ուզում եք՝ ծիծաղեք, ուզում եք՝ չէ: Ժամանակին, երբ կար շարժում, կար խլիրտ, ներողություն արտահայտությանս համար, երբ հույս կար, որ ահա, ուր որ ա, կարևոր էր դիմացինի կարծիքը, կարևոր էր համոզել նրան, կռվել, բանավիճել, կամ չհամոզել, բայց մյուսներին ցույց տալ, որ նա սխալ ա: Ու էդ խլիրտը տարածվում էր բոլոր թեմաների վրա: Հիմա էդ մարդկանց մեծ մասը էլ նման ոգևորոթյուն չունի, մի մասը էլ չի մտնում, մի մասը օրագրում ա, մյուսներն էլ ժամանակ են անցկացնում: Բնականաբար նորերի վրա էլ ծերերի տրամադրությունը տարածվում ա, որովհետև էդ ծերերը ահագին խելքը գլխին մարդիկ են, անմիջապես աչքի են ընկնում, իրանց կարծիքը դառնում ա կարևոր: Երկու ելք կա, կամ վտարել բոլոր ծերերին, նայել, թե նորերով՝ ինչ կդառնա, ինչը համարյա անհնար ա թվում, կամ էլ երկրում նորից մի բոց բռնկվի, նորից մարդիկ մտածեն, որ կարևոր ա խոսալը, համոզելը, եթե ուշադիր լինեք, ոչ թե բոցի, այլ լուցկու անհաջող վառելու ամեն փորձի արդյունքում ակումբում ինչ-որ շարժ ամեն դեպքում զգացվում ա: Թե չէ սենց, հա ես սենց ասի, դու էլ ուրիշ կերպ ես մտածում, քո ցավն էլ տանեմ:

    Չի կարա ինձ համար Գալաթեայի որևէ ստեղծագոևրծության քննարկումը համար առաջին կարևորության խնդիր դառնա, նեղանալ չլինի, որովհետև միևնույն ա, ես չեմ տեսնում էդ ստեղծագործությունը լայն սպառման բերելու ուղին, հետևաբար՝ լայն ազդեցության հնարավորությունը:

    Եթե վաղը միտինգ ա, ու ես չեմ գնում, ակումբում էն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են ու հարգում, ինձ հետ չեն կռվի, չեն փորձի ամեն գնով համոզել, որ ես անպայման պարտավոր եմ ներկա լինել էդ միտինգին, որովհետև իրանք էլ են վերջին հաշվով թերահավատությամբ, եթե լրիվ անկեղծ լինենք՝ անհավատությամբ, գնում:

    Լիոնը սխալ ժամանակ հեռացավ ակումբից, ի՜նչ հանգիստ կարող էր հիմա պատմել հայոց պատմության իր երևակայական տարբերակը՝ առան որևէ հակաճառության հանդիպելու:

    Քննարկման ժամանակ իրար չլսելու պահը կա, ինձ էլ ա դա շատ ջղայնացնում, երբ ստիպված ես ոչ թե քննարկումը շարունակելու, այլ յուրաքանչյուր հաջորդ գրառմամբ զրուցակիցներիդ բացատրելու, որ ախր ես դա չէի ասում, հլա նորից կարդա գրառումս, եթե իհարկե կարդացել ես: Էդ պատճառ ա, որի համար ես խուսափում եմ երկար բանավեճերից: Բայց իրականում երևի իմ զրուցակիցներն էլ իմ զրույցից են նույն տպավորությունը ստանում: Էն որ մարդիկ զրուցում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքի, դա ես չեմ ասել, դա մի հանճարեղ մարդ ա ասել, ու դա հավերժական խնդիր ա: Ըստ էության, էդպես եղել ա, էդպես էլ լինելու ա, ակումբի ղափանցիների ականջը կանչի, ու դա չի կարա լինի ակտիվության նվազման հիմնական պատճառ:
    շատ ճիշտ ա ասված… առաջին հայացքից կարող ա դուք բերեք շատ դետալներ՝ տեխնոլոգիական և այլ, բայց հիմնականն ու ամենաֆունդամենտալը դա երկրի վիճակն ա, որն ուղղակիորեն և նաև անուղղակիորեն անրադառնում ա ոչ միայն ֆորումի քաղաքական բաժնի վրա այլև մնացած թեմաների վրա… անգամ գրական բաժնի վրա… եթե ուշադիր հետևենք գրական գործերի բնույթին ապա Հայաստանյան ստեղծագործողն ավելի գորշ գույներ ա օգտագործում քան դրսում ապրողը… իհարկե սխալ կլինի միանշանակ պնդելը, բայց տենդենցը կա…

    Շինը կարողացել ա հարցին ավելի գլոբալ նայի քան մենք…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.12.2013)

  24. #165
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    34
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ ինչնա պատճառն իմ կարծիքով: Էնա որ շատ սահմանափակ թեմաներ են քննարկվում: Որոշակկի մասսային հետաքրքրող հարցերինա ուշադրություն տրվում, իսկ մնացած թեմաները մեռած են: Մտնում եմ բաժինները, ասենք դեմի մի քանի թեման քննարկվում են, մի քիչ ներքև էս իջնում վերջի գրառումն արել են 2013 թվականին: Քանի որ սահմանափակ թեմաներ են քննարկվում, մասնակցում են սահմանափակ թվով մարդիկ: Միայն նրանք, ում որ էդ թեմաները հետաքրքրում են:

    Իսկ երկրորդ պատճառն էնա որ պետքական ինֆոն էլի սահմանափակվածա որոշակի մասսայով: Հնացել են թեմաները, պետքա թարմացնել )
    Վերջին խմբագրող՝ S.L.V.: 03.06.2016, 11:13:

Էջ 11 17-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Ակումբի ակտիվացման պատճառները. կրքեր, վեճեր, թեժ կաթսա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.11.2012, 16:10
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի անկման պատճառները (1920թ.)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.05.2008, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •