User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ակումբի վիճակը մտահոգիչ է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Ակումբի ամենօրյա հանդիպումները իմ կարծիքով լավ հետևանքներ չեն ունենա… ամեն օր իրար տեսնելով կհոնգենք միմյանցից… Ակումբի «կորիզը» գրառումներ չի անում… Հետզհետե Ակումբը անհետաքրքիր է դառնում… միակ թեման, որտեղ պարբերաբար գրառումներ են արվում՝ դա օֆֆտոպանոցն է… վերջին օրերին նաև ակտիվացել են ֆուտբոլային թեմաները, բայց դա երկար չի տևի… ես իսկապես մտահոգված եմ Ակումբի ապագայով ու կոչ եմ անում իսկական ակումբցիներին ավելի ակտիվ լինել Ակումբում, կատարել ավելի շատ գրառումներ և խուսափել ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ կազմակերպելուց… հիշու՞մ եք. թե մինչև հիմա ինչպե՞ս էինք արձագանքում մեզանից որևէ մեկի ծննդյան օրվան… համապատասխան թեման բացվում էր օրվա առաջին րոպեներին… իսկ հիմա՞… ու՞ր ենք հասել, որ մեր լավ ընկերոջ՝ Վազգենի ծննդյան օրը մինչև ժամը 10.20 թեմա չէր բացվել ու հնարավոր է, որ մոտակա ժամերին չբացվեր… մոդերներն ու ադմինները միայն իրանց պարտականությունները կատարելու ահամար են Ակումբ մտնում, իսկ գրառումներ համարյա չեն անում…
    Չեմ ուզում, որ Ակումբը դառնա հերթական ֆորումը, որը իր գոյաության երկրորդ տարում արդեն համալրի «նիրհող» ֆորումների շարքը… նման ճակատագրից խուսափելու համար պետք է գործենք ԲՈԼՈՐՍ միասին, համախմբված մեկ գաղափարի շուրջ՝ ՓՐԿԵԼ ԱԿՈՒՄԲԸ… Ես իմ պարտքն եմ համարում հայտնել մտահոգությունս Ակումբի ներկա վիճակի կապակցությամբ, իսկ մնացածը կախված է ձեզանից… ես իմ խղճի առաջ մաքուր եմ՝ ես կատարեցի իմ պարտքը: Հերթը ՔՈՆՆ է:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.11.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է
    ...

  4. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է
    Դրա համա՞ր ԱՄԵՆ ՕՐ հանդիպումներ են կազմակերպվում ու քննության նախապատրաստվողների 90%-ը ներկա է լինում հանդիպումներին:

  5. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    երնեկ էն հին ու լավ օրերին

  6. #5
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Ուշադրություն դարձրել ե՞ք ակտիվ մարդկանց թվին: Ես երբ նոր էի մտնում ակումբ, ակտիվ մարդիկ 75 ից պակաս չէին լինում, նույնիսկ սահմանվեց 116 ռեկորդը, իսկ հիմա
    ակտիվ եղածների թիվը չի գերազանցում 50-: Ժամ է լինում, որ 3 անդամ են ակտիվ լինում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.11.2017)

  8. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Ամեն ինչ ժամանակավոր է ես ուղղակի համոզված եմ, որ այս ոչ ակտիվությունը, ժամանակավոր է ու մի քիչ ժամանակ անցնելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, ի դեպ նաև ուզում եմ ասել, որ միակ մտահոգությունը որ ես ունեմ, դա թեմաների չափից շատ շատությունն է, կան նմանատիպ թեմաներ, ու բացի այդ շատ թեմաներ շատ կարճ կյանք են ունենում իմաստ չունենալու պատճառով, բայց դե դա էլ կարգավովում է մեր սիրելի ու հարգելի մոդերատորների շնորհիվ, այնպես որ համբերություն է պետք, շուտով ամեն ինչ կկարգավորվի....

  9. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    քննություները սկսվել էն և ուսանողների ազատ ժամանակը խիստ քչացել է
    Ոչ միայն ուսանողների, այլ նաև աշակերտների և ուսուցիչների ազատ ժամանակն է նվազել

  10. #8
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    մտահոգիչա,բա ի՞նչա… մի բան գրեցի կրակն ընկա… ոչ մեկ չհասկացավ ինչ եմ ուզում ասել,20000 հատ օրինակ բերեցի մանրամասնեցի,էլի մեկա…

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի վիճակը մտահոգիչ է

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    մտահոգիչա,բա ի՞նչա… մի բան գրեցի կրակն ընկա… ոչ մեկ չհասկացավ ինչ եմ ուզում ասել,20000 հատ օրինակ բերեցի մանրամասնեցի,էլի մեկա…
    Եթե մարդիկ քեզ հետ չեն համաձայնում, դա դեռ չի նշանակում, թե չեն հասկանում, ասածդ։ Մարդը բացահայտ կերպով չի ընդունում քո տեսակետը՝ հիմնավորելով իր ասածը, իսկ դու շարունակում ես բողոքել, որ չեն հասկանում, թե ինչ ես ասում։ Մի քիչ ավելի ուշադիր կարդա մարդկանց գրածները, և կհամոզվես, որ պարզապես քո շատ տեսակետներ ոմանց համար անընդունելի են, իսկ դրա համար բորբոքվել չարժե։

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվու,մա,որ լոքշոտա,որտև շատերս լոքշից ենք մտնում ստեղ… օրինակ,եթե հավես եղանակ լինի,փող ըլնի,ծտեր ըլնեն,կամ էլ գոնե նորմալ ինտերնետ,ոչ թե ֆրինետ,դժվար թե ստեղ մտնենք…
    electrical_storm, խնդրում եմ ակումբ մտնելու քո ինքնատիպ դրդապատճառներն ու նպատակները չտարածել բոլորի վրա։ Բոլորս էլ գիտենք, որ ֆրինետից հասանելի այլ ֆորումներ էլ կան, և ցանկացած մարդ ազատ է մտնել այս կամ այլ ֆորումներ, իսկ եթե հենց այս ֆորումն է մտնում, ուրեմն սա է նախընտրում, ուրեմն այստեղ, որքան էլ որ «լոքշոտ» լինի, ավելի լավ է, քան մյուս ֆորումներում, հակառակ դեպքում մենք հիմա ստիպված չէինք լինի տարբեր թեմաներում «վայելել» բազմաթիվ «լոքշահար» անդամների «լոքշառատ» գրառումները։ Ի դեպ, ասեմ նաև, որ զուտ «լոքշից» դրդված մտնողների գրառումները որոշակիորեն տարբերվում են մյուս անդամերի արած գրառումներից։ Այնպես որ ձեզ պատած տաղտուկի պատճառներն ավելի լավ է ձեր մեջ փնտրեք և ուրիշներին չմեղադրեք։

    Իսկ այս թեման, կարծում եմ, անիմաստ է, քանի որ Ակումբում վաղուց ունենք «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս «Դար» ակումբում» վերնագրով թեմա, որտեղ հանգիստ կարելի է քննարկել Ակումբի հետ կապված այն ամենը, ինչ մտահոգիչ է կամ այդպիսին է թվում։

    Արդեն ասվել է, էլի եմ ասում. Ակումբն այնպիսին է, ինչպիսին այն դարձնում է մեզնից յուրաքանչյուրը, հետաքրքիր ու օգտակար գրառումներ արեք, կտեսնեք, թե ինչ հետաքրքիր է դառնում ամեն ինչ, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեք, ուրեմն մի դժգոհեք և ոչ ոքի մի մեղադրեք այն բանում, ինչում ինքներդ էլ անմեղ չեք։

    Թեման փակվում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (16.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանի էկոլոգիական վիճակը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 03.07.2023, 01:16
  2. Ակումբի զաչոտկա
    Հեղինակ՝ Ra$Ta, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 249
    Վերջինը: 28.01.2012, 09:43
  3. Մեր մոլորակի վիճակը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.06.2008, 19:11
  4. Որն է «ԴԱՐ» ակումբի ընտրությունը
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.10.2007, 02:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •