Չորրորդ Տարածք
Չորրորդ Տարածքը` մաքուր մտքի էությունն է, և բացարձակ ամենն, ինչ գոյություն ունի Երրորդ Տարածքում, պետք է իր սկիզբն առնի Չորրորդում: Այն, փաստորեն, կամուրջ է` մարդկության զբաղեցրած ուսուցման տարածքի, և մնացած բոլոր իրականությունների միջև: Դա տարածություն է, որը հասանելի է բոլոր բարեշրջվող էությունների համար: Նրանք կարող են շփվել և միասին սովորել, միևնույն ժամանակ շարունակելով թույլատրել իրենց ինքնուսուցման պերճությունը: Ըստ այնմ ինչպես Անցումն ուժ է հավաքում և մարդկանց նոր ու գրավիչ տեղ է տրամադրում բարեշրջման համար, Չորրորդ Տարածքը դառնում է նորագույն դպրոցներից ամենանորը, որը, սակայն, համարյա ոչ մի նմանություն չի ունենա այն դպրոցի հետ, որը լքում եք դուք:
Երբ դուք մտնեք Չորրորդ Տարածք, Երրորդ Տարածքի սեղմումը կստեղծի վակուում: Արդյունքում կառաջանա ձգման ուժ, որը մեքենայորեն կձգի Հինգերորդ Տարածքի էներգիան ներկայիս Անցման ուղղությամբ, և դուք կհայտնաբերեք սիրո տարածքը: Ձեր ճամփորդությունը Չորրորդ Տարածք համեմատաբար կարճ կլինի: Դուք կսկսեք սովորել մեծ արագությամբ, և հետո ամենն, ինչ կմնա, - կվերադառնա դեպի այն, ինչ երբևիցէ ունեցել եք դուք Լեմուրիայում:
Հենց որ հասնեք Չորրորդ Տարածքին, դուք արդեն չեք ունենա վախի ընկալման այն ունակությունը, որով ներծծված էր Երրորդ Տարածքը: Այդ պատճառով տվյալ մակարդակին յուրահատուկ է արագ ընթացքը դեպի Հինգերորդ Տարածք: Չորրորդ Տարածքում արթնացումից հետո շուտով դուք կվերհիշեք Լեմուրական ոլորտում ձեր գոյատևման մասին: Գալակտիկական էներգիան, որը դուք, հնարավոր է, կրում եք, մի կողմ կթողնվի, իսկ սիրո էներգիան, որը փնտրում եք դուք, - կյանքի նորմա կդառնա: Չորրորդ Տարածքն առաջարկում է բազում նոր փորձություններ, և դուք կցանկանաք այնտեղ շատ ժամանակ անց կացնել:
Էջանիշներ