Հարցեր և պատասխաններ – 3


Ի՞նչ կասեիք ինքնասպանների մասին:

ԿԻՐԱԷԼ.
Երկրագնդի վրա էներգիայի հսկայական խտացման պատճառով, դա թեմա է, որն ավելի ու ավելի կարևոր է դառնում:

Հոգիներին անհրաժեշտ է ամեն ինչ փորձել տարբեր մարմնավորումներում, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման վաղ նախնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է, և այդ փորձությունը կրկնելու ամեն մի փորձ իր հետևից կբերի ամենավատ ծրագիրը, որի հետ հոգին կարող էր բախվել:

Կրկնվող ինքնասպանության դեպքում հոգուն դիմավորում են Վարպետ Ուղեկիցները, որոնք ստուգում են, թե ինչ է տեղի ունեցել: Եկեք փորձենք այս նյութը կարդացողներին ազատել այս իրադարձության թախծից: Սովորաբար համարվում է, որ ձեզ անհրաժեշտ կլինի կրկնել իր ավարտին չհասցրած ձեր անցած կյանքը, ընդհուպ մինչև ինքնասպանություն գործելու պահը: Այսինքն, դուք ստիպված կլինեք կրկնել ամենն, ինչ ձեզ ինքնասպանության է բերել, այնքան ժամանակ, մինչև այլ ընտրություն կկայացնեք: Իրականում, հարցն այն է, թե քանի՞ անգամ է ձեր հոգին ապրել այդ պահը: Եթե սա զվարճալի չի հնչում, դա ուղղակի այն պատճառով, որ բոլորովին էլ զվարճալի չի: Այդ պատճառով հաջորդ անգամ, երբ լսեք, որ ինչ-որ մեկը մտածում է ինքնասպանության մասին, խնդրում եմ, պատմեք նրան այս ամենը, և հուսանք, որ կփրկեք նրան տվյալ իրավիճակի սարսափներով լի ևս մեկ մարմնավորումից:

Հաջորդ անգամ, երբ բախվեք մեկի հետ, ով սպառնում է ինքնասպան լինել, դուք պետք է պատմեք այդ մարդուն հետևյալը.

"Եթե դա քո ծրագրի մեջ չի մտնում և, ի ցավոք քեզ, քեզ հաջողվի այդ անել, - տես, թե ինչ տեղի կունենա: Քո հաջող ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո բոլոր Ուղեկիցներին: Առաջինը, նրանք կցանկանան, որ դու հասկանաս, որ սարսափելի սխալ ես թույլ տվել և որ ինքնասպանությունը` ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելուց դու կիմանաս, որ հաջորդ կյանքում կհասնես ճիշտ նույն կետին, և, հուսանք, որ այլ ընտրություն կկատարես, քանզի այդ պահը կկրկնվի այնքան անգամ, մինչև դու այլ ընտրություն կատարես”:

Ավելի պարզ ասած, երբ դուք ինքնասպանություն եք ընտրում, հաջորդ կյանքում կրկին ստեղծելու եք իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ինչը ձեզ ինքնասպանության բերեց:


Որքա՞ն հեռու կարող է ճամփորդել մարմնավորման մեջ գտնվող հոգին:

ԿԻՐԱԷԼ.
Գտնվելով մարմնավորման մեջ, դուք կարող եք հեռանալ ձեր մարմնից միայն որոշակի տարածություն: Սովորաբար ձեզ թույլ չի տրվում դուրս գալ ձեզ գալակտիկայի սահմաններից: Այլ մոլորակների վրա մարմնավորման ժամանակ, օրինակ, Բազումքի, Սիրիուսի, Անդրոմեդայի մոլորակների վրա, նման սահմանափակումների կարիք չկա: Երկրային մարմնավորումներն ավելի երիտասարդ հոգիներ են ուսումնասիրում, այդ պատճառով իրականությունից իրականություն թռչկոտելն այստեղ սահմանափակ է:

Կարո՞ղ եք լուսաբանել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մարդու` լույսի հետ վերամիավորվելուց անմիջապես հետո:

ԿԻՐԱԷԼ.
Առաջին հերթին, ձեզ կգրավի հիասքանչ լույսը: Լույսը` ամենատաք, ամենագայթակղիչն է ամենից, ինչ կարող եք ձեզ պատկերացնել: Հիշեցեք ձեր ամբողջ կյանքի ամենալավ փորձությունը և հզորացրեք այն մոտավորապես հարյուր հազար անգամ: Դա զգացմունքն է, որը դուք զգում եք, երբ սկսում եք մոտենալ Քրիստոսի Լույսին:

Հենց որ սովորեք Լույսին, դուք կհանդիպեք ձեր ընկերներին և ընտանիքին, հիմնականում նրանց, ովքեր մահացել են: Նրանք գտնվում են այնտեղ, որպեսզի ձեր անցումը հնարավորինս հաճելի դարձնեն, և համոզվեն, որ դուք վախ չեք ապրում: Որոշ ժամանակ ձեր ընկերների շրջապատում անց կացնելուց հետո, դուք սկսում եք ուսումնասիրել ձեր ապրած կյանքը: Դա, անկասկած, ամենահրապուրիչ պրոցեսն է, քանի որ դուք կարող եք դիտել ձեր կյանքի ամեն մի փորձություն, դրա հետ մեկտեղ, փաստորեն, կարևոր դաս առնելով: Այդ ժամանակ ձեր Ուղեկիցները կօգնեն ձեզ ելումուտ անել ձեր կյանքի տարբեր տեսարանների մեջ, որպեսզի դուք հստակորեն տեսնեք և գիտակցեք հնարավորությունները, որոնք, հնարավոր է, բաց եք թողել, և կարողանաք սկսել ստեղծել փորձություններ հաջորդ մարմնավորման համար:


Գոյություն ունի՞ անցած կյանքը վերանայելու գնահատականների որևէ սիստեմ:

ԿԻՐԱԷԼ.
Կյանքը վերանայելու ժամանակ կարևորության միակ չափանիշն է ձեր հոգու բարեշրջման աստիճանը: Երկրի վրա անց կացրած ամեն մի կյանք մոտեցնում է ձեզ ավարտին: Դուք, հայտնի չափով, բացահայտում եք ձեր կենսական մակարդակի բոլոր փորձությունները: Հենց այդ պատճառով այդքան կարևոր է յուրաքանչյուր փորձության մեջ հնարավորինս մոտենալ ավարտին: Դուք եք սահմանում հոգու բարեշրջման աստիճանը: Ոչ մի էություն չի որոշի դա այնպես խստորեն, ինչպես Սեփական “Ես”-ը:

Կյանքի վերանայումը` հոգու ճամփորդության կարևորագույն մասերից մեկն է: Հենց այստեղ եք դուք ուսումնասիրում ձեր վերջին մարմնավորումն իր ամբողջականությամբ և սկսում եք ստեղծել ապագա կյանքերը: Հնարավորություններն անսահման են: Կյանքի վերանայումը շատ հրապուրիչ գործ է: Դուք սկսում եք նորից վերապրել այդ կյանքի ամեն մի վայրկյանը: Դուք կարող եք հասկանալ, թե ինչ պատճառով այդպես արձագանքեցիք ձեր ապրած բազմաթիվ փորձություններին: Ինչ վերաբերվում է գործողություններին, որոնք դուք սխալ էիք համարում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք տեղի էին ունենում, նրանցից ոչ մեկը չի անցել հենց այնպես, առանց ուսուցանելու: Վերանայելու ընթացքում դուք կտեսնեք միջադեպի իսկական պատճառը և ըմբռնումը արժանի կլինի դասին: Անկախ նրանից, թե որքան դժվար էր այդ դասը, հիշեք, որ այդ ամենը ձեր հիմնական ծրագրի մի մասն էր:

Վերանայումը որևէ կոնկրետ իրական չափվող ժամանակ չունի, դուք կարող եք օգտագործել այնքան ժամանակ, որքան հարմար կգտնեք, եթե ցանկանում եք կրկին ու կրկին վերադառնալ ձեր կյանքի տեսարաններին: Երբեմն դիտումների կրկնությունն օգնում է ձեր հաջորդ կյանքի կառուցվածքը հաստատել: Իսկ երբեմն դուք կարող եք սովորել ընդամենը դիտելով:


Կարո՞ղ ենք մենք կապնվել նրանց հետ, ում թողել ենք Երկրի վրա:

ԿԻՐԱԷԼ.
Պատասխանն է` անպայման “այո”: Սակայն արդյո՞ք նրանք, ում դուք թողել եք, կլսեն ձեզ: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չի լսել, երբ նրանց հետ ոգին է խոսում: Անգամ եթե նրանք իրոք լսում են, դա սովորաբար շատ ուժեղ վախեցնում է նրանց:


Ես լսել եմ, որ առաջ դուք խոսել եք հոգևոր ընտանիքների մասին: Կարո՞ղ եք արդյոք քիչ զարգացնել այդ թեման:

ԿԻՐԱԷԼ.
Հաճախ, ճամփորդելով Երրորդ Տարածքում, հոգևոր ընտանիքը պահպանում է իր կապը: Դուք, հավանաբար, երբեմն զարմանում եք, թե ինչպես, այսպես կոչված “ամենալավ ընկերը”` ավելին է, քան ուղղակի ընկերը: Ֆիզիկական ընտանիքի անդամներն էլ հաճախ նույն հոգևոր ընտանիքի անդամներ են, բայց դա, անկասկած, սկզբունք չէ:

Իրականում, հետաքրքիրն այն է, որ կոնկրետ ֆիզիկական կյանքում որդու կամ դստեր հոգին, հոգևոր ընտանիքի իրականություններում կարող է իր ծնողների հոգիներից ավելի տարիքով լինել: