User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

  1. #76
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեր-հոգի

    Ամեն մի հոգի` Գերհոգու մասնիկն է: Գերհոգին բաղկացած է հոգիների անհամար քանակությունից: Պատկերացրեք հոգուն` հսկայական համակարգչի տերմինալի դերում: Այդ հսկայական համակարգչում բաթմաթիվ տերմինալներ կան, բայց սովորաբար դուք տեսնում եք միայն այն, ինչ տեղի է ունենում ձեր սեփական տերմինալում: Գերհոգին` ձեր ամբողջականությունն է, ձեր Ճշմարտությունը, ամենը, ինչ դուք կաք: Դա ձեր էությունն է: Ձեր և Գերհոգու միջև գտնվում է ձեր բարձրագույն “Ես”-ը: Ձեր հոգին` ձեր բարձրագույն “Ես”-ի ասպեկտն է, որն էլ իր հերթին` Գերհոգու ասպեկտն է:

    Ասպեկտը` ձեր հոգու էներգիայի ևս մեկ մասն է, ձեր ընդհանուր էության մասնիկը; նոր ուղղություն է ձեր հոգևոր աճի կամ էվոլյուցիայի համար, ձեզ սպասվող փորձությունների նոր հավաքածու: Շատ սահունորեն այն վերափոխվում է Երրորդ Տարածքի ձեր “Ես”-ին: Երբեմն դուք, ըստ էության, կարոք եք ասպեկտ-նմանակ ունենալ, որը եռանդուն գործում է միևնույն ժամանակ և միևնույն մարմնի մեջ: Չնայած դա կարող է հոգու մեջ շփոթություն առաջացնել, սովորաբար հոգու ասպեկտների համաձայնությունը կնքվում է ծնունդից առաջ:

    Առանց չափազանցելու, Գերհոգու մեջ հազարավոր հոգիներ կան տարբեր տարածքներում, տարբեր գալակտիկաներում և տարբեր մոլորակային համակարգերում: Գերհոգու հետ համախմբվելու համար, տարբեր տարածքներում դուք պետք է համախմբեք ձեր գիտակցությունը ձեր սեփական հոգևոր ընտանիքի հետ, որը բաղկացած է մոտավորապես 6-9 էություններից: Նմանապես, դուք կարող եք ունենալ ձեր ուրիշ ասպեկտներ, որոնք գոյություն ունեն էլի ինչ-որ տեղ այս մոլորակի վրա: Սիրո էներգիայի մեջ այդ համախմբումը դիտվում է որպես էվոլյուցիա դեպի հասկացումը, որ տարանջատում ընդհանրապես չկա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #77
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անսեռ Հոգի

    Հոգին չունի ոչ իգական, ոչ էլ արական սեռ: Որոշակի վերամարմնավորման ժամանակ նա կարող է գերադասել լինել տղամարդ կամ կին, բայց կթրթռա այն էներգիայի մեջ, որը նրա համար ավելի բնական է:

    Հոգու էներգետիկ դաշտի 30-40 %-ը կազմում է նրա ֆիզիկական մարմնի էներգետիկ դաշտը, իսկ մնացած` ավելի մեծ մասը, - գտնվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս: Եթե տղամարդու մարմնի մեջ գտնվող այդ 30-40% հոգու էներգիայի մոտ 75 %-ը կանացի թրթիռներ ունի, ուրեմն տղամարդն ավելի շատ կանացի հակումներ կունենա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #78
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգու էվոլյուցիան

    Կարճ ճանապարհներ չկան, բարեկամներս: Ձեր այստեղ լինելու միակ պատճառն այն է, որ դուք ընտրել եք անցնել ա՛յս ճանապարհով: Հոգին իր փորձություններն անցնում է այնպես, որպեսզի էվոլյուցիայի հնարավորություն ունենա: Ֆիզիկական մարմինը` միջոց է, որի օգնությամբ հոգին ֆիզիկական զգացումներ է ապրում: Ավելի բարձր տարածքներում զգացումներն, ըստ էության, հիշողություն են: Մենք գիտենք նրանց մասին, մենք տեսնում ենք նրանց թրթիռների մեջ, ձայներում և հաճախականություններում, - նաև նրանում, ինչը դուք անվանել եք “երկրաչափություն”:

    Հոգին ընտրում է Երրորդ Տարածքը, որպեսզի անցնի դրականի և բացասականի միջով, “ինի” և “յանի”, բևեռականության և երկվության միջով: Որպես իր աճի ընթացքի մի մաս, հոգին հասկանում է, որ երկվությունը, ինչն ինքը փորձում է հավասարակշռության բերել Երրորդ Տարածքի իրականության մեջ` պատրանք է: Գիտակցել դա շատ կարևոր է, քանզի դա ընթացք է, և յուրաքանչյուրն ընտրում է փորձարկել այն: Հոգու էվոլյուցիայի համար ավելի կարճ ճանապարհներ չկան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #79
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգևոր ընտանիք

    Հոգիների որոշ խմբեր համախմբված են հոգևոր ընտանիքի մեջ, քանի որ ձեր տարբեր մարմնավորումներում նրանք ընտրում են լինել ձեր մայրը, ամուսինը, եղբայրը և այլն: Մեծամասնությամբ այդ հոգևոր ընտանիքը օգնում է հոգուն նրա այն կարմայական և/կամ կրկնվող դասերում, որոնց միջով այդ հոգին ցանկանում է անցնել: Մի էություն, ով բարեշրջման ճանապարհն անցնում է ավելի բարձր արագությամբ, կբարձրանա ըմբռնման ավելի բարձր մակարդակները, այն դեպքում երբ մեկ այլ հոգի, ընտրելով դասերի կրկնումը, առաջ է գնում ավելի դանդաղ արագությամբ: Չնայած հոգևոր ընտանիքի անդամները բարեշրջվում են տարբեր արագությամբ, վերջին հաշվով, ոչ ոք հետ չի մնում: Հոգևոր ընտանիքի անդամները մարմնավորվում են թե իրենց սեփական էվոլյուցիայի համար, և թե օգնելու համար ընտանիքի անդամներին` ապրել իրենց էվոլյուցիան:

    Եթե ձեզ բախտ է վիճակվել ճանաչել ձեր հոգևոր ընտանիքի անդամին այստեղ, այս տարածքում, դա հնարավորություն է ձեզ համար հասկանալ, թե ինչու եք դուք նրա հետ փոխներգործում և ինչպես այդ անել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #80
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահվան փորձություն

    Մարմնավորման մեջ գալիս է մի պահ, երբ հոգին ընտրում է լքել իր ֆիզիկական մարմինը: Մահը կարող է տարբեր լինել. պարզապես քնի մեջ ֆիզիկական մարինը լքելուց մինչև ստիպողաբար հեռացումը, օրինակ, ավտովթարի հետևանքով: Հնարավոր է նաև այն, որ մահը ծրագրված է ուրիշ մարդուն իր ճամփորդության մեջ օգնելու նպատակով, ինչի արդյունքում երկու էություններն էլ միաժամանակ նշանակալի աճ են ունենում: Հոգու, որպես բարեշրջվող էության, ամենաբարձրագույն ճամփորդությունն է` բոլոր հնարավոր իրականությունների փորձությունը:

    Պատկերացրեք, որ հենց հիմա ավտովթարի մեջ եք ընկնելու և փրկության ոչ մի շանս չունեք: Անմիջապես բախումից առաջ հոգին լքում է մարմինը և հայտնվում է վթարի վայրում, վերևից դիտելով, թե ինչպես է զարգանում իրադարձությունը: Հոգին անհրաժեշտություն չունի ապրել այն ցավը, որը կապված է նման տիպի հեռացման հետ:

    Ձեր էներգիայի մեջ բնակարանավորվում է անխռով հանգստությունը: Ձեզ հետաքրքրում են միայն նրանք, ովքեր շարունակում են ապրել Երկրի վրա: Նրանք կարող են գտնվել ձեր կենդանության ժամանակ ձեր փոխհարաբերություններից կախված դասերին սպասելիս: Անկախ նրանից, թե ինչպիսին էին այդ փոխհարաբերությունները, մահվան պահին, անկասկած, ձեր առջև հիանալի ճանապարհ է բացվում: Դուք, համբարձվող հոգի, այդ պահին հասկանում եք, որ իսկական ճշմարտությունն ամենուր է: Չկա զայրույթ, անբավարարվածություն և այլ ցածր զգացմունքներ, որոնք հարկավոր է մշակել: Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարյալ է. ամենը, ինչ կար Երրորդ Տարածքում, այնպիսին էր, ինչպիսին որ պետք է լիներ:

    Ձեզ կարող է զարմացնել, որ դուք չեք խղճում ոչ ոգու նրանցից, ովքեր մնացին հետևում: Դուք չեք զգում խղճի խայթ: Դուք սկսում եք գիտակցել, որ մարմինը` ընդամենը մի թել էր, որը դուք օգտագործեցիք, որպեսզի մոտենաք Երրորդ Տարածքին: Եվ այն այլևս ձեզ պետք չէ:

    Նոր մահացած հոգիները Երկրային ոլորտի վրա կարող են մնալ մի քանի օրվա ընթացքում, քանզի ցանկանում են համոզել և սոսափել նրանց, ովքեր մնացին հետևում: Իսկ վերջիններիս ես ահա թե ինչ կասեմ. Լսեք: Ուշադիր լսեք ձեր շուրջ: Եթե ձեզ կթվա, որ լսում եք, դուք մի մտածեք, թե դուք կարծեցիք, թե լսում եք: Դուք իրոք լսեցիք : Նրանք ձեզ հաղորդություն են փոխանցում: Եթե դուք կարդում եք այս գիրքը, ուրեմն դուք իմացաք արդեն, որ նրանք էլ հենց այստեղ են գտնվում: Ձեզ անհրաժեշտ է միայն շփվել նրանց հետ, ձեր գիտակցության աչքերի միջոցով: Մի՞թե դա հիանալի չէ:

    Երրորդ Տարածքի փորձության մեջ դուք` հոգի եք: Երրորդ Տարածքի մարմինը` նույնիսկ, իրականում դուք էլ չեք; դա ընդամենը միջոց է հոգու փորձությունների համար: Կյանքը` այն է, ինչ դուք գալիս եք այստեղ փորձելու, սակայն այն նույնպես վախեցնում է ձեզ, քանի որ դուք կապնվում եք գոյությանը և չեք ցանկանում ազատվել նրանից: Մահվան փորձությունն իրականում շատ բաներով նման է ծննդյան փորձությանը: Իրականում դուք ուղղակի տուն եք վերադառնում, որպեսզի նորից ամբողջականանաք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #81
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 1


    Ինչո՞ւ ենք մենք շարունակում Երկրային ոլորտ վերադառնալ:

    ԿԻՐԱԷԼ.
    Մեկ կյանքի ընթացքում անհնար է փորձել ամենն, ինչ հարկավոր է սովորել: Եթե հոգին առաջադիմում է տարբեր վերամարմնավորումներում, նա հնարավորություն ունի շատ փորձություններ ավարտել ամեն մի կյանքում: Միակ հարցն է, կցանկանա՞ արդյոք նա ավարտել իր փորձությունը կոնկրետ կյանքում, թե՞ կգերադասի կրկնել նույն իրավիճակները նոր մարմնավորումներում, մինչև կորոշի, որ սերտել է իր դասը:


    Մեր հաջորդ կյանքի ծրագրավորման փուլերում, մինչև մեր Երկրային ոլորտ գալը, ո՞ր պահին ենք մենք ընտրում մեր ծնողներին: Կնքո՞ւմ ենք մենք արդյոք համաձայնություն նրանց հետ, այսպես կոչված` “երկնքում”:

    ԿԻՐԱԷԼ.
    Համաձայնությունների մեծամասնությունը կնքվում է մինչև բեղմնավորությունը: Բեղմնավորությունը` անհրաժեշտ ԴՆԹ-ների ստացումն է, որոնք պետք է ճիշտ միահյուսվեն:

    Օրինակ, դուք պատրաստ եք վերամարմնավորմանը: Առաջինը, ինչ դուք անում եք, - խորհրդակցում եք ձեր Ուղեկիցների, ձեր անհատական ուսուցիչների հետ: Նրանց հետ մեկտեղ որոշում եք, թե ինչ փորձի վրա եք ցանկանում աշխատել այս կյանքում: Քննության եք ենթարկում ձեր անցած կյանքերն ու չավարտված փորձությունները: Մշակում եք ծրագիր` ստեղծելու այնպիսի իրավիճակներ, որոնք ամենից լավ կհամապատասխանեն նրան, ինչ դուք ցանկանում եք ի կատար ածել նոր կյանքում:

    Հաջորդ քայլը` գտնել ծնողներ, որոնք լավագույն հնարավորությունները կառաջարկեն ձեզ ձեր ճակատագրի իրականացման համար: Ձեր ծնողները նմանապես փնտրում են հոգի, որն իրենց զավակը կդառնա և կնպաստի իրենց աճին:

    Ձեր փնտրումների առաջին տեղն է ձեր Գերհոգին, որտեղ դուք սկսում եք փնտրել բարեշրջվող հոգիներ, որոնք ունեն ձեզ անհրաժեշտ բնութագրումները, ներկա պարագային գտնվում են Երրորդ Տարածքում և հնարավորություն ունեն ձեզ օգտակար լինելու: Ձեզ անհրաժեշտ է գտնել հոգիներ, որոնք մարմնավորման մեջ են արդեն մոտ 20 տարի և նմանապես աշխատում են իրենց սեփական ծրագրերի վրա: Եթե չեք գտնում նման հոգիներ ձեր Գերհոգում, այդ դեպքում կարող եք դիմել Գերհոգիների այլ խմբերի:

    Հենց որ ձեր ծնողները ձեզ բեղմնավորեցին, դուք ցանկանում եք փորձել ձեր մարմինը: Առաջին փորձը միշտ բացարձակ անհարմարավետ է, և դժվար է հաղթահարել մարմինն անմիջապես լքելու ձգտումը: Հղիության ժամանակաշրջանի ինը ամիսների ընթացքում, քանի դեռ ձեր մարմինն աճում է, դուք բազմիցս ելումուտ եք անում ձեր մարմին, ձգտելով նրան հարմարեցնել ձեր էներգիան և վերջնականապես կանոնավորել ձեր ամբողջականությունը: Գտնվելով մարմնում, ձեզ հատկապես դուր է գալիս հանկարծակի ուղղել ձեր փոքրիկ ոտքերը: Եվ այդ պահին ձեր մայրն ասում է. “Օ՜, նա թփրտում է”: Դուք չեք թփրտում: Արդեն այնտեղ, ձեր մոր որովայնում, դուք փորձում եք հասկանալ, թե ինչպես կարելի է շարժել ձեր նոր ոտքերը: Դուք գտնվում եք մի տաք և հաճելի ջրամբարում, բայց շատ նեղ է այնտեղ և դրա հետ դուք ոչինչ չեք կարող անել:

    Այնինչ, դուք դեռևս առնչվում եք ձեր Ուղեկիցների և ձեր ծնողների Ուղեկիցների հետ: Քանի դեռ վերջնականապես չեք որոշել ընդունել այդ կոնկրետ կյանքը, դուք դեռ կարող եք դադարեցնել այդ մարմնավորումը: Ելքերից մեկը կարող է լինել մահացած պտուղի ծնունդը, երբ նորածնի մահվան պատճառ չկա, նա ուղղակի էլ կենդանի չէ: Երկրորդ տարբերակն է` “մահ օրորոցում” (արտաքինից լրիվ առողջ երեխայի մահը մինչև մեկ տարեկան հասակը): Եվ այդ դեպքում էլ “ինչո՞ւ” հարցի պատսախան չկա, ուղղակի “այդպես ստացվեց”:

    Նման տիպի մահերը հաճախ դիտվում են որպես փրկիչ դռնակներ, երբ կյանք մտնող հոգին հարմարեցրել է իր էներգիան ծնողների ընթացիկ կյանքի ծրագրերի հետ, և դրանից հետո է միայն հասկացել, որ այդ ծնողները փոխել են իրենց ճամփորդությունն այնքան, որ այն չի կարող այլևս օգնել ի՛ր էվոլյուցիային: Օրինակ, հոգին մի շարք կյանքեր ապրել է հարստության մեջ և տվյալ մարմնավորման համար ընտրել է ծնողների, ովքեր պետք է պայքարեն իրենց ֆինանսական խնդիրների հետ: Բայց, քանի դեռ նա գտնվում է մոր որովայնում, ծնողներն անսպասելիորեն փոխում են իրենց կյանքի ծրագիրը մեծ դրամական շահումով, այդպիսով անցնելով դասի կատարյալ նոր մակարդակի: Այդ իրավիճակը չի աշխատում այլևս կյանք մտնող հոգու համար, հետևաբար, նա օգտվում է փրկիչ դռնակից:

    Ասենք, թե դուք հասել եք երկու տարեկան հասակի և “ողբերգականորեն” զոհվել եք ավտովթարի ժամանակ: Ձեր ծնողները կարող են ասել. “Եթե կա Աստված, ուրեմն ինչո՞ւ Նա այդ թույլ տվեց”: Թույլ տվեք վստահեցնել ձեզ, որ Աստվա՛ծ չի այդ արել, և սակայն, Աստված, իհարկե, թույլ է տվել ձեզ և ձեր ծնողներին հետազոտել հոգու էվոլյուցիայի ա՛յդ ձևը: Փորձեք խուսափել դատապարտումից այդ պահին, քանի որ գոյություն ունի համաձայնություն ծնողների հոգիների և երեխայի հոգու միջև, համաձայն որի նրանք բոլորը ցանկանում են հենց այդ տիպի փորձություն անցնել` իրենց սեփական էվոլյուցիայի համար:

    Հաճախ մասնակիցներից մեկին անվանում են “ծառայող հոգի”, այսինքն էություն, ով պարտավորվել է ծառայել: Դա, օրինակ, երեխան է, ով մահացել է օրորոցում, և իր ծնողներին հնարավորություն է տվել ապրել երեխային վաղաժամ կորցնելու իրենց անհրաժեշտ փորձը: Բոլոր բարեշրջվող հոգիները, հնարավոր է, արդեն կատարել են նման աշխատանք, այդպիսով, մինչև Աստծո վրա այդքան կտրականորեն բարկանալը, փորձեք ամբողջ նկարը հասկանալ:

    Բոլոր դեպքում, եկեք ընդունենք այն փաստը, որ դուք ընտրել եք մարմին, որպեսզի սկսեք ձեր էվոլյուցիոն ճամփորդությունը: Դուք ամբողջությամբ և բացարձակապես չեք տիրում ձեր մարմնին մինչև ձեր փաստացի ծնունդը: Մարմինն արդեն, իհարկե, ձերն է, բայց դուք նրա մեջ չեք ամբողջ ժամանակ: Նույնիսկ ծնունդից հետո, դուք ամբողջ ժամանակ մարմնի մեջ չեք գտնվում: Դա պատճառներից մեկն է, որ փոքրիկ երեխաներն այդքան շատ քնում են: Իրականում, նրանք դեռևս այս ու այն կողմ են ճամփորդում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #82
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2

    Դուք հիշատակեցիք, որ գտնվելով մոր որովայնում, հոգին ներսուդուրս է անում մարմնից: Այդ դեպքում ինչպե՞ս է դա ազդում աբորտների վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Այդ ամենը ծրագրի մի մասն է, բարեկամներս: Հենց այդ էր պատճառը, որ ես ցանկացա շեշտել հոգու այդ ներսուդուրսը մարմնից: Գոյություն ունեն մի շարք հոգիներ, որոնք վերամարմնավորվում են ընդամենը մի որոշակի նպատակի համար: Օրինակ, երիտասարդ կինը որոշել է աբորտն իր կյանքի փորձություններից մեկը դարձնել: Դա մի բան է, ինչ նա ծրագրել է “Երկնքում”: Դրա համար, իր հոգևոր ընտանիքում նա փնտրում է հոգի, որը հոժարակամորեն կօգնի իրեն: Ես գիտեմ, դա թեթևամիտ է հնչում, բայց հենց այդպես է, որ կա: Համաձայնվող հոգին մտնում և դուրս է գալիս մարմնից հղիության ընթացքում: Աբորտից հետո նա վերադառնում է տուն, իսկ երիտասարդ կինը երախտապարտ է այդ հոգուն նրա օգնության համար:


    Եթե մենք կյանքը ծրագրավորում ենք այնպես, որպեսզի ունենանք առողջության հետ կապված խնդիրներ, ընտրո՞ւմ ենք արդյոք ծնողներին այնպես, որպեսզի նրանցից գոնե մեկն իր ԴՆԹ մեջ որոշակի հիվանդություն ունենա:

    ԿԻՐԱԷԼ.
    Այո, դուք կփորձեք ընտրել ծնողներ, որոնք ենթակա են այդ հիվանդությանը: Բայց պարտադիր չէ, որպեսզի ձեր ծնողները նախապես կոդավորված լինեն. եթե ձեր ճամփորդության մասն է վատառողջությունը, դրանում դուք հաջողության կհասնեք: Շատ հաճախ դուք ընտրում եք ծնողներին, այլ ոչ որոշակի հիվանդությունը, օրինակ, թոքախտը: Դուք ընդամենն ընտրում եք կյանք, որտեղ կձևավորվի իրավիճակների մի շարք, որը կսովորեցնի ձեզ, թե ինչ ասել է` լինել Երրորդ Տարածքի մեջ ոչ լրիվ ուժով: Շատ հնարավոր է, որ ծնողը նախահակված է այդ հիվանդությանը, այսինքն, այդ հիվանդության ախտանիշները կան ինչ-որ տեղ նրա գեների խորքում, բայց ինքն այդ փորձը չի ապրել: Իսկ երեխան կարող է ներմուծել, ինչ իրեն անհրաժեշտ է, և նմանապես կարող է վերցնել ծնողներից այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Այդ պատճառով է, որ երբեմն ծնողները չունեն իրենց երեխայի հիվանդության որևէ ախտանիշ: Եվ բժիշկն ասում է. “Դե ես չգիտեմ, չէ՞ որ սա ժառանգական հիվանդություն է համարվում”: Կռահեք, ինչո՞ւ: Երեխան, իրոք, դա ծնողներից է ստացել, բայց բժիշկներին, հնարավոր է, շատ ավելի խորն է հարկավոր փորել, քան նրանք կարծում են: Հենց այդպես եք դուք ամեն ինչի հասնում:

    Վերցրեք, օրինակի համար, այնպիսի հիվանդություն, ինչպիսին է էպիլեպսիան: Այս հիվանդությունը հստակ օրինակն է նրա, երբ ինչ-որ մեկը փորձում է միաժամանակ մնալ և հեռանալ, քանի որ նրա գիտակցությունը հաճախ աղճատվում է: Հնարավոր է, որ բարձրագույն “Ես”-ը ջանում է պահպանել պայմանագիրը, բայց նոպան ձեզ ժամանակավոր հնարավորություն է տալիս “տուն” վերադառնալ:

    Նոպան ածխածնային մոլեկուլային և էլեկտրական համակարգեր ունի իր հիմքում և երբ նա տեղի է ունենում, գործի է գցում մարմինը հսկող լույսի որոշակի էությունների աշխատանքը: Երրորդ Տարածքի կատեգորիաներով, անհատական գիտակցությունը լքում է մարմինը և չի գիտակցում ժամանակի ընթացքը: Դրա հետ մեկտեղ այն կարող է լինել հինգ տարբեր աշխարհներում:

    Դեղամիջոցները կարող են օգնել, քանի դեռ Ինքը` “Ես Եմ”-ը չի ընտրել, թե երբ եք դուք վերջնականապես գնալու: Խորհրդածման (մեդիտացիա) միջոցով դուք կարող եք ստիպել ձեր մարմնին արտադրել այն, ինչը համարժեք է դեղամիջոցների թողած ազդեցությանը: Նայեք դրան հետևյալ կերպ. դեղահաբերը ստեղծվում են մտքի օգնությամբ: Նրա համար, որպեսզի մարդ մոտենար դեղահաբեր արտադրելու մտքին, մարմինը պետք է հնարավորություն ունենար համանման նյութ արտադրել: Երբ մարմինը դադարեց այն արտադրել, միտքը վերարտադրեց այդ նյութը դեղահաբի տեսքով:

    Խնդրում եմ, հասկացեք, որ կյանքը` մեծագույն պատրանքային խաղերից մեկն է, որն ավելի շատ երազի է նման: Այդ երազում դուք կարող եք փոփոխել և ղեկավարել նրա յուրաքնչյուր մաս: Դա ձեր ճամփորդությունն է: Ինչպես և բոլոր ֆիլմերի, ձեր ֆիլմի (երազ-կյանքի) համար էլ դուք գրում եք սցենար, ընտրում եք դերակատարներ և ծրագրավորում եք ձեր սեփական գլխավոր դերը: Հաճո՛ւյք ստացեք ձեր ֆիլմից:

    Ես հենց նոր իր կյանքն ավարտած մի հոգի գիտեմ, ով այդ կյանքում աղքատ մի կին էր: Այդ հոգին սովորեց ամենին, ինչ իրեն անհրաժեշտ էր սովորել, և նա էլ երբեք ստիպված չի լինի աղքատ կյանք ապրել: Ծնողները, ում նա ընտրել է իր հաջորդ կյանքի համար, բոլորովին էլ աղքատ չեն, այդպիսով, իհարկե, նրա նոր փորձությունը բացարձակապես տարբերվում է նախկինից: Եվ չնայած իրավիճակի արտաքին տարբերությանը, վնասվածքները, երևում է, նույնքան ծանր կլինեն, որքան նախկին կյանքերում: Բանն այն է, որ երբ դուք գտնվում եք որևէ փորձության ընթացքի մեջ, դուք ծավալում եք այն այնքան, մինչև կյուրացնեք այն նրա բոլոր տեսանկյուններում և այլևս այն կրկնելու կարիք չեք ունենա: Ընկալեցի՞ք գաղափարը:


    Կարո՞ղ եք ինչ-որ բան ասել նրանց մասին, ովքեր կոմայի մեջ են գտնվում:

    ԿԻՐԱԷԼ.
    Կոման այն չէ, ինչ թվում է: Գիտակցական այդ մակարդակի վրա գտնվող մարդիկ, հիմնականում, ավելի շատ ինֆորմացիա են յուրացնում, քան նրանք, ովքեր գտնվում են այսպես կոչված գիտակից վիճակում: Հաճախ կոմայի վիճակն օգտագործվում է նրա համար, որպեսզի ֆիզիկական մարմնին տրվի անընդմեջ ապաքինման, իսկ բարձրագույն էությանը`իր ընտրած ճանապարհը շարունակելու հնարավորություն:

    Խնդրում եմ, մի մոռացեք, որ կոմայի մեջ մարդիկ կարող են լսել ամեն ինչ: Նույնիսկ եթե էությունը հոգևոր ճամփորդության մեջ է, ուղեղը պահպանում է ինֆորմացիան, որպեսզի վերարտադրի այն հոգու վերադարձից հետո: Այսպիսով, եթե դուք կոմայի վիճակում մարդիկ գիտեք, խոսեք նրանց հետ: Տեղյակ պահեք նրանց ընթացիկ իրավիճակին, և հատկապես, թույլ տվեք նրանց զգալ ձեր սերը, քանզի սերը` միակ կարևորագույն թելն է, որը կապում է նրան այս իրականության հետ:

    Երբ էությունը պատրաստ է հետ վերադառնալ և վերականգնել կյանքը Երրորդ Տարածքում, նա կթաքցնի իր հիշողությունից կոմայի մեջ կուտակած փորձությունները, քանզի տեղադրել այդ ինֆորմացիան գծային չափի մեջ հաճախ չափազանց բարդ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #83
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 3


    Ի՞նչ կասեիք ինքնասպանների մասին:

    ԿԻՐԱԷԼ.
    Երկրագնդի վրա էներգիայի հսկայական խտացման պատճառով, դա թեմա է, որն ավելի ու ավելի կարևոր է դառնում:

    Հոգիներին անհրաժեշտ է ամեն ինչ փորձել տարբեր մարմնավորումներում, այդ թվում նաև ինքնասպանությունը: Սովորաբար դա արվում է հոգու զարգացման վաղ նախնական փուլերում, այսինքն, երբ հոգին երիտասարդ է, և այդ փորձությունը կրկնելու ամեն մի փորձ իր հետևից կբերի ամենավատ ծրագիրը, որի հետ հոգին կարող էր բախվել:

    Կրկնվող ինքնասպանության դեպքում հոգուն դիմավորում են Վարպետ Ուղեկիցները, որոնք ստուգում են, թե ինչ է տեղի ունեցել: Եկեք փորձենք այս նյութը կարդացողներին ազատել այս իրադարձության թախծից: Սովորաբար համարվում է, որ ձեզ անհրաժեշտ կլինի կրկնել իր ավարտին չհասցրած ձեր անցած կյանքը, ընդհուպ մինչև ինքնասպանություն գործելու պահը: Այսինքն, դուք ստիպված կլինեք կրկնել ամենն, ինչ ձեզ ինքնասպանության է բերել, այնքան ժամանակ, մինչև այլ ընտրություն կկայացնեք: Իրականում, հարցն այն է, թե քանի՞ անգամ է ձեր հոգին ապրել այդ պահը: Եթե սա զվարճալի չի հնչում, դա ուղղակի այն պատճառով, որ բոլորովին էլ զվարճալի չի: Այդ պատճառով հաջորդ անգամ, երբ լսեք, որ ինչ-որ մեկը մտածում է ինքնասպանության մասին, խնդրում եմ, պատմեք նրան այս ամենը, և հուսանք, որ կփրկեք նրան տվյալ իրավիճակի սարսափներով լի ևս մեկ մարմնավորումից:

    Հաջորդ անգամ, երբ բախվեք մեկի հետ, ով սպառնում է ինքնասպան լինել, դուք պետք է պատմեք այդ մարդուն հետևյալը.

    "Եթե դա քո ծրագրի մեջ չի մտնում և, ի ցավոք քեզ, քեզ հաջողվի այդ անել, - տես, թե ինչ տեղի կունենա: Քո հաջող ինքնասպանությունից անմիջապես հետո դու կհանդիպես քո բոլոր Ուղեկիցներին: Առաջինը, նրանք կցանկանան, որ դու հասկանաս, որ սարսափելի սխալ ես թույլ տվել և որ ինքնասպանությունը` ելք չէ: Ավելին, քո կյանքը վերանայելուց դու կիմանաս, որ հաջորդ կյանքում կհասնես ճիշտ նույն կետին, և, հուսանք, որ այլ ընտրություն կկատարես, քանզի այդ պահը կկրկնվի այնքան անգամ, մինչև դու այլ ընտրություն կատարես”:

    Ավելի պարզ ասած, երբ դուք ինքնասպանություն եք ընտրում, հաջորդ կյանքում կրկին ստեղծելու եք իրավիճակների ճիշտ նույնպիսի հավաքածու, ինչը ձեզ ինքնասպանության բերեց:


    Որքա՞ն հեռու կարող է ճամփորդել մարմնավորման մեջ գտնվող հոգին:

    ԿԻՐԱԷԼ.
    Գտնվելով մարմնավորման մեջ, դուք կարող եք հեռանալ ձեր մարմնից միայն որոշակի տարածություն: Սովորաբար ձեզ թույլ չի տրվում դուրս գալ ձեզ գալակտիկայի սահմաններից: Այլ մոլորակների վրա մարմնավորման ժամանակ, օրինակ, Բազումքի, Սիրիուսի, Անդրոմեդայի մոլորակների վրա, նման սահմանափակումների կարիք չկա: Երկրային մարմնավորումներն ավելի երիտասարդ հոգիներ են ուսումնասիրում, այդ պատճառով իրականությունից իրականություն թռչկոտելն այստեղ սահմանափակ է:

    Կարո՞ղ եք լուսաբանել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մարդու` լույսի հետ վերամիավորվելուց անմիջապես հետո:

    ԿԻՐԱԷԼ.
    Առաջին հերթին, ձեզ կգրավի հիասքանչ լույսը: Լույսը` ամենատաք, ամենագայթակղիչն է ամենից, ինչ կարող եք ձեզ պատկերացնել: Հիշեցեք ձեր ամբողջ կյանքի ամենալավ փորձությունը և հզորացրեք այն մոտավորապես հարյուր հազար անգամ: Դա զգացմունքն է, որը դուք զգում եք, երբ սկսում եք մոտենալ Քրիստոսի Լույսին:

    Հենց որ սովորեք Լույսին, դուք կհանդիպեք ձեր ընկերներին և ընտանիքին, հիմնականում նրանց, ովքեր մահացել են: Նրանք գտնվում են այնտեղ, որպեսզի ձեր անցումը հնարավորինս հաճելի դարձնեն, և համոզվեն, որ դուք վախ չեք ապրում: Որոշ ժամանակ ձեր ընկերների շրջապատում անց կացնելուց հետո, դուք սկսում եք ուսումնասիրել ձեր ապրած կյանքը: Դա, անկասկած, ամենահրապուրիչ պրոցեսն է, քանի որ դուք կարող եք դիտել ձեր կյանքի ամեն մի փորձություն, դրա հետ մեկտեղ, փաստորեն, կարևոր դաս առնելով: Այդ ժամանակ ձեր Ուղեկիցները կօգնեն ձեզ ելումուտ անել ձեր կյանքի տարբեր տեսարանների մեջ, որպեսզի դուք հստակորեն տեսնեք և գիտակցեք հնարավորությունները, որոնք, հնարավոր է, բաց եք թողել, և կարողանաք սկսել ստեղծել փորձություններ հաջորդ մարմնավորման համար:


    Գոյություն ունի՞ անցած կյանքը վերանայելու գնահատականների որևէ սիստեմ:

    ԿԻՐԱԷԼ.
    Կյանքը վերանայելու ժամանակ կարևորության միակ չափանիշն է ձեր հոգու բարեշրջման աստիճանը: Երկրի վրա անց կացրած ամեն մի կյանք մոտեցնում է ձեզ ավարտին: Դուք, հայտնի չափով, բացահայտում եք ձեր կենսական մակարդակի բոլոր փորձությունները: Հենց այդ պատճառով այդքան կարևոր է յուրաքանչյուր փորձության մեջ հնարավորինս մոտենալ ավարտին: Դուք եք սահմանում հոգու բարեշրջման աստիճանը: Ոչ մի էություն չի որոշի դա այնպես խստորեն, ինչպես Սեփական “Ես”-ը:

    Կյանքի վերանայումը` հոգու ճամփորդության կարևորագույն մասերից մեկն է: Հենց այստեղ եք դուք ուսումնասիրում ձեր վերջին մարմնավորումն իր ամբողջականությամբ և սկսում եք ստեղծել ապագա կյանքերը: Հնարավորություններն անսահման են: Կյանքի վերանայումը շատ հրապուրիչ գործ է: Դուք սկսում եք նորից վերապրել այդ կյանքի ամեն մի վայրկյանը: Դուք կարող եք հասկանալ, թե ինչ պատճառով այդպես արձագանքեցիք ձեր ապրած բազմաթիվ փորձություններին: Ինչ վերաբերվում է գործողություններին, որոնք դուք սխալ էիք համարում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք տեղի էին ունենում, նրանցից ոչ մեկը չի անցել հենց այնպես, առանց ուսուցանելու: Վերանայելու ընթացքում դուք կտեսնեք միջադեպի իսկական պատճառը և ըմբռնումը արժանի կլինի դասին: Անկախ նրանից, թե որքան դժվար էր այդ դասը, հիշեք, որ այդ ամենը ձեր հիմնական ծրագրի մի մասն էր:

    Վերանայումը որևէ կոնկրետ իրական չափվող ժամանակ չունի, դուք կարող եք օգտագործել այնքան ժամանակ, որքան հարմար կգտնեք, եթե ցանկանում եք կրկին ու կրկին վերադառնալ ձեր կյանքի տեսարաններին: Երբեմն դիտումների կրկնությունն օգնում է ձեր հաջորդ կյանքի կառուցվածքը հաստատել: Իսկ երբեմն դուք կարող եք սովորել ընդամենը դիտելով:


    Կարո՞ղ ենք մենք կապնվել նրանց հետ, ում թողել ենք Երկրի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Պատասխանն է` անպայման “այո”: Սակայն արդյո՞ք նրանք, ում դուք թողել եք, կլսեն ձեզ: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չի լսել, երբ նրանց հետ ոգին է խոսում: Անգամ եթե նրանք իրոք լսում են, դա սովորաբար շատ ուժեղ վախեցնում է նրանց:


    Ես լսել եմ, որ առաջ դուք խոսել եք հոգևոր ընտանիքների մասին: Կարո՞ղ եք արդյոք քիչ զարգացնել այդ թեման:

    ԿԻՐԱԷԼ.
    Հաճախ, ճամփորդելով Երրորդ Տարածքում, հոգևոր ընտանիքը պահպանում է իր կապը: Դուք, հավանաբար, երբեմն զարմանում եք, թե ինչպես, այսպես կոչված “ամենալավ ընկերը”` ավելին է, քան ուղղակի ընկերը: Ֆիզիկական ընտանիքի անդամներն էլ հաճախ նույն հոգևոր ընտանիքի անդամներ են, բայց դա, անկասկած, սկզբունք չէ:

    Իրականում, հետաքրքիրն այն է, որ կոնկրետ ֆիզիկական կյանքում որդու կամ դստեր հոգին, հոգևոր ընտանիքի իրականություններում կարող է իր ծնողների հոգիներից ավելի տարիքով լինել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #84
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 4


    Կարո՞ղ եք պատմել ուրվականների կամ Երկրի վրա թափառող ոչ ֆիզիկական էությունների մասին:

    ԿԻՐԱԷԼ.
    Հստակության համար եկեք ելնենք նրանից, որ մենք խոսում ենք միայն մոլորված հոգու, այլ ոչ չարացած հոգու մասին, ով մտադրված փորձում է կյանքեր ավերել: Վերջին դեպքում դիմեք մասնագետի օգնությանը: Հոգին սովորաբար կապնվում է Երկրին կամ, ինչպես մեծամասնությունը կասեր, դառնում է “ուրվական”: Ավելի հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հուղարկավորումից հետո հոգին, իրեն սպասող Լույսը բարձրանալու փոխարեն, շարունակում է մնալ Երկրի վրա, այդպիսով իր տեսադաշտից կորցնելով Լույսը: Դա կարող է տեղի ունենալ, երբ վշտաբեկ ազգականները ողբում են շատ դառը: Այդ դեպքում մահացածի հոգին, խիստ ցանկանալով օգնել նրանց, կարող է փորձել ձգձգել իր հեռանալու ժամանակը: Երբ դա տեղի է ունենում, խառնաշփոթություն է սկսվում, քանզի հոգին սովորում է Երկրի էներգիային և կորցնում է իր առաջ ընթանալու հետաքրքրությունը: Հոգին կարող է հասնել այն վիճակին, որ, իր ճանապարհը գտնելու համար նրան անհրաժեշտ կլինի աստվածային միջամտություն: Հենց այդ պատճռով էլ Երրորդ Տարածքում ուրվականներ “բուժողների” անհրաժեշտություն է ծագում: Փաստորեն, դուք հեշտորեն կրող եք այդպիսի հոգուն ազատել ձեր տանից կամ աշխատավայրից, եթե միայն կարողանաք դադարել նրանցից վախենալ: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է գտնել մոլորյալ հոգուն, դիմել նրան և նորից նրան Լույսի հետ ծանոթացնել: Մոլորյալ հոգին Լույս կգնա այնքան արագ, որ դուք չեք հասցնի անգամ “մնաս բարով” ասել նրան:


    Որքա՞ն երկար կարող է ուրվականը մնալ Երկրի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Ուրվականները պատկերացում չունեն ժամանակի մասին: Նրանք կարող են Երկրի ոլորտում մնալ հարյուրավոր տարիներ և նույնիսկ չգիտենալ այդ մասին, քանզի ներքին ժամացույց չունեն: Նրանք ուղղակի գտնվում են այստեղ:

    Մի մոռացեք, որ ուրվականներն ընդամենը բարեշրջվող հոգու անհատական մարմնավորումն ավարտելու համար նախատեսված կազմություններ են: Չնայած նրանց հանդիպելիս, մեծ է շփոթության հավանականությունը, այնուամենայնիվ նրանց ներկայության համար միշտ որևէ պատճառ կա: Եվ այս հասկանալուց հետո ակնհայտ է դառնում, որ այդ էությանը կարող է օգնել միավորումը Լույսի հետ: Որպեսզի օգնեք նրան ավարտել իր ճամփորդությունը, պետք է գտնել Լույս, կամ ուղղակի ամփոփել նրան սիրո տարածության մեջ:

    Ուրվականներն այստեղ են գտնվում ոչ թե նրա համար, որպեսզի ինչ-որ մեկին ցավ պատճառեն: Նրանց մեծամասնությունն ուղղակի շփոթության մեջ է գտնվում, քանզի փնտրում են այն Լույսը, որն առաջին անգամ տեսան մահվան փորձության պահին: Չմիավորվելով լույսի աղբյուրի հետ, ուրվականներն սկսում են թափառել, փորձելով վերհիշել տունդարձի ճանապարհը: Այստեղ տեղին է կարեկցել նրանց, որովհետև միտքն այն մասին, որ նրանք կորել են ժամանակի մեջ, ուղղակի սահմռկեցնում է:

    Հաջորդ անգամ, երբ լսեք ինչ-որ մեկի տանն ապրող ուրվականի մասին, փորձեք կապնվել նրա էության հետ: Հնարավոր է, որ դուք կկարողանաք ստեղծել Լույս, ուր նա կգնա: Դա ավելի լավ է, քան ոչինչ չանել:


    Կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկն ուղիղ Հրեշտակների Արքայություն անցնել, թե՞ հատուկ տեղ գոյություն ունի սովորելու համար:

    ԿԻՐԱԷԼ.
    Հետաքրքիր հարց է, քանի որ, իրականում, մեծամասնությունը ներգրավված է Հրեշտակների Արքայությանը նախապատրաստվելու մեջ: Վերընթացի համակարգի մեջ հրեշտակները կարևոր դեր են խաղում: Հրեշտակային Իրականության մեջ կան հրեշտակներ, ում անհրաժեշտություն չկա մասնակից լինել մարդկային կյանքին: Այդ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է հասկանալ և լուծել կյանքի բոլոր ձևերը շրջապատող խնդիրների հսկայական քանակություն:

    Երբ ըմբռնման այդ բոլորաշրջաններն ավարտված են Երրորդ Տարածքի մակարդակի վրա, անցումը հրեշտակային իրականություն դառնում է, որոշ իմաստով, արդեն ստանդարտ մի բան: Դրա համար շատ պատճառներ կան: Բայց և այնպես, հնարավոր է, դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն մեկը կարող է օգտագործել սերտած դասերի հսկայական քանակություն, որպեսզի օգտակար լինի բոլոր նրանց, ովքեր դեռևս գտնվում են վերելքի պրոցեսում:
    Փորձելով Հրեշտակների Արքայությունը տեղադրել գծային տարածքի հասկացողության մեջ, ամենալավը կլիներ ասել, որ հրեշտակներն ամենակարևորն են էվոլյուցիայի մեջ, քանզի նրանց էությունը կարող է հրաշքներ գործել խնամակալության անխտիր բոլոր հնարավոր ձևերի մեջ:


    Ինչպե՞ս ենք մենք աշխատում մեր Ուղեկիցների հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Առաջինը և իհարկե, ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է լավ հիշել Ուղեկիցների հետ աշխատելիս, - որ նրանք կոչվում են “Ուղեկից”, այլ ոչ թե “Կամակատար”: Նրանց նպատակը չէ ձեր համար ինչ-որ բան անելը: Սակայն, եթե դուք սովորեք դիմել նրանց և, որ ավելի կարևոր է, լսել նրանց պատասխան-հաղորդումները, այս ճամփորդության միջով ձեր անցումը հիանալի փորձություն կդառնա:

    Այսպիսով, բացեք ձեր սրտերը, բարեկամներս: Լայնորեն բացեք ձեր սրտերը: Ձեր սրտում կան բոլոր պատասխանները, որոնք դուք փնտրում եք: Դուք կսկսեք աճել: Ձեր բարգավաճումը, ձեր երջանկությունը, ձեր երազանքները, ամենը, ինչին դուք այդպես ջանադիր փորձում եք հասնել, կարող է ձերը դառնալ: Եթե դուք նայեք ձեր ներսը, կտեսնեք, որ այդ ամենին արդեն հասել եք: Այդ պատճառով լսեք ձեր սրտերը, բարեկամներս: Բացեք ձեր սրտերը լայնորեն, և կտեսնեք, որ ձեր բոլոր հարցերի պատասխաները դուք արդեն ստացել եք: Հասարակությունը սովորեցրել կամ ծրագրավորել է ձեզ փնտրել ճշմարտությունն արտաքին աշխարհում: Իսկ իրականում, Ճշմարտությունը ձեր ներսում է:

    Հաճույք ստացեք ամենից, ինչ դուք անում եք: Սիրեք այն, ինչ անում եք: Այդ ամենը ձեր արարումն է: Դուք պետք է հասնեք այն ըմբռնմանը, որ ամենը, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ` ձեր սեփական արարումն է: Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ անում եք, ուրեմն սովորեք այդ դասը և փոխեք այն: Դա այնքա՜ն հեշտ է: Եկել է սեփական Ճշմարտությանը նայելու ժամանակը: Եթե դուք նայեք ձեր ներսը, կարող եք Լույս տեսնել: Կարող եք նաև օգնել ձեր քույրերին և եղբայրներին ընթանալ առաջ, ապաքինել այնպես, ինչպես դուք եք ապաքինում, խորհրդատու լինել այնպես, ինչպես դուք:

    Երրորդ Տարածքի այդ ասպեկտը, որը մենք “ներքին ես” ենք անվանում, - ձեր ամբողջականության ասպեկտն է, ամբողջի մի փոքրիկ մասնիկը: Դուք` բազմատարածքային էություններ եք: Սովորեք փորձարկել ձեր բոլոր տարածքներն այս կյանքում, և ձեր հոգին կբարեշրջվի դեպի գիտակցության ավելի բարձր վիճակը:

    Թույլ տվեք կիսվել ձեզ հետ աղոթքի մի միջոցով, որը շատերին է օգնել ցանկալի արդյունքների հասնել իրենց ճամփորդություններում.

    Թուլացրեք ձեր մարմինը խորը շնչառության օգնությամբ: Սկսեք զգալ ձեր մարմինը շրջապատող սքանչելի լույսի ներկայությունը:

    Դիմեք Աարչին, որպեսզի Նա լսի ձեր խոսքերը:

    Այդ ակնթարթին մենք հաճախ չենք կարողանում գիտակցել մեզ շրջապատող գեղեցկությունը: Այդպիսով, առաջին հերթին, օգտվեք այդ պահից, որպեսզի շնորհակալություն հայտնեք ձեր բոլոր Ուղեկիցներին բոլոր այն հրաշալի պահերի համար, որ տեղի են ունեցել ձեր կյանքում:

    Երկրորդ, խնդրեք, որպեսզի ամեն օր ձեր առջև դրվող ցուցանակները ձեզ հասկանալի լինեն, քանզի այդ դեպքում դուք կանեք ձեզանից կախված ամեն ինչ, որպեսզի ձեր ամենօրյա արկածներն իրենց հնարավորինս բարձրագույն մակարդակին հասցնեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #85
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.
    ԿԱՊ ԳԱԼԱԿՏԻԿԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    Կիրաէլի ճշգրտումները

    ԿԻՐԱԷԼ. Այս գլխում ես ցանկանում եմ ասել Մեզ, Մարդկանց, որ երբ ես առաջին անգամ գրեցի այս գիրքը, շատ տեղեկություններ տվեցի գալակտիկաների մասին: Եվ առաջին մարդը, առաջին խմբագիրը, ով ձեռնարկեց այս գիրքը, կրճատեց այդ նյութի նշանակալի մասը: Ավելի ուշ ես հասկացա, որ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մեզ անհրաժեշտ էր կենտրոնանալ ձեր` Մեր, Մարդկանց վրա: Այսպիսով, այսօր ես հավելացումներ եմ անում այս գլխում: Եթե ձեր սիրտը բավական ուժեղ է նրա համար, որպեսզի կարդաք այն, ինչ ես ստիպեցի խմբագիրներին թողնել առանց փոփոխությունների, դու կիմանաք, թե ինչու էին նրանք կրճատել նյութը, քանզի, հնարավոր է, այն տարիներին այդ նյութը բավական մեծ աղմուկ կբարձրացներ:

    Բայց թույլ տվեք ավելի պարզորեն ասել ձեզ. Այնքա՜ն շատ իմ բարեկամներ գրել են գալակտիկական աշխարհների մասին, և մի՞թե դուք չգիտեք, որ նրանք ասում էին. “Օ՜, այսինչ և այսինչ օրը գալակտիկական եղբայրները վայրեջք կկատարեն Սպիտակ Տան առջևի կանաչների վրա”: Եվ ստիպել են բոլորին անհանգստանալ այդ առիթով: Իսկ հետո գալակտիկական եղբայրներն, իհարկե, վայրեջք չեն կատարել Սպիտակ Տան առջևի կանաչների վրա: Եվ այդպիսով, վհատվել են թե նրանք, ովքեր գրել են, և թե նրանք, ովքեր կարդացել են այդ գրվածքները:

    Բայց ահա, թե ինչ կասեմ ես ձեզ. դուք` աստղային համակարգ եք ձեր Ծիր Կաթին Գալակտիկայում, այլ ոչ Տիեզերքում: Եվ այնտեղ, ձեր արեգակնային համակարգը` ընդամենը մեկն է 100 միլիարդ աստղային համակարգերից: Իսկ հիմա, եթե դուք մտածում եք, որ Արարիչը չէր կարող անել ավելի լավ ոչինչ, քան կենտրոնացնել ամենն, ինչ Ինքն ունի, ընդամենը մեկ փոքրիկ մոլորակի վրա, - ձեզ, հնարավոր է, մեծ անակնկալ է սպասվում, քանզի ձեզանից շատերը, ովքեր կարդում են այս գիրքը, կվերհիշեն իրենց կյանքերը բազում աշխարհներում: Ոմանք, հնարավոր է, եղել են Լեմուրիայի աշխարհում, հենց այստեղ, այս մոլորակի վրա, մոտ 50 000 տարի առաջ: Իսկ ոմանք, հնարավոր է, եկել են այլ աստղային համակարգերից, որպեսզի այսօր, Մեծ Անցման ժամանակ, այստեղ գտնվեն:

    Եվ ես կարող եմ գրազ գալ ձեզ հետ հաջորդ փոքրիկ արտահայտման առիթով: Դուք, այս գիրքը կարդացողներդ, կազմված եք տարբեր կենսաձևերի մասնիկներից, քանզի, երբ Արարիչը մտադրվեց ստեղծել ձեզ, նրանց, ում մարդ են կոչում, - Նա վերցրեց Իր ամեն ստեղծածից ամենալավ կտորները, և ստեղծեց ձեզ այնպիսին, ինչպիսին որ դուք կաք այժմ: Գնացեք և նայեք հայելու մեջ: Դուք կտեսնեք այն, ինչը, ըստ Արարչի կարծիքի, լավագույնն էր բոլոր աշխարհներում, քանզի, մի՞թե դուք չգիտեք, որ դուք` մեր ունեցած ամենավերջին, ամենանոր զարդարանքն եք:

    Եվ այսպես, ձեր գալակտիկական բարեկամները: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել ձեզ, աջակցություն չի գտնի գալակտիկական աշխարհում, բայց միևնույն է, ես կասեմ այդ. այնպիսի տպավորություն է, որ հենց այս պահին ամբողջ գայակտիկական աշխարհը պատրաստ է իջնել ձեր մոլորակի վրա և ուղղակի տալ ձեզ ամենն, ինչ իրենք գիտեն: Բայց նրանք որոշել են թույլ տալ, որ ինքներդ հասնեք ճշմարտությանը: Եվ այդ պատճառով, ժամանակի ներկա պահին, նրանք դանդաղորեն և քիչ-քիչ ներմուծում են այն ձեր մեջ:

    Դուք ծանոթ եք այն բանին, ինչը համակարգիչ եք անվանել, ճի՞շտ է: Ցանկանո՞ւմ եք կռահել, թե որտեղից է այն եկել: Այն եկել է ոչ Երկրային ոլորտից, բարեկամներս: Դուք դեռ պատրաստ չէիք նրա երևան գալուն: Բայց գալակտիկական եղբայրությունը գաղտնի ներդրեց այն ձեր մեջ: Նրանք սիրում են ձեզ ձեր ամենահամարձակ սպասումներից ավելի շատ: Նրանք ուղղակի հոգնել են այն բանից, որ ամեն անգամ, երբ նրանց շարժիչներից մեկի մեջ մի փոքրիկ ոռնոց է հայտնվում, դուք փորձում եք տեսնել նրանց, - նրանք ուղղակի հոգնել են նրանից, որ դուք փորձում եք կրակել նրանց վրա: Եվ այսպես, դադարեք կրակել նրանց վրա:

    Հաջորդ անգամ, երբ դուք նրանցից մեկնումեկին տեսնեք երկնքում, - հատկապես, եթե դուք բնակվում եք այնպիսի մի տեղ, ինչպիսին է, ասենք, Սեդոնան` Արիզոնա նահանգում, որտեղ նրանք շատ են անհավանական թռիչքներ կատարում երկնքում, - հաջորդ անգամ, երբ դուք նրանց տեսնեք, մի ցատկոտեք ուրախությունից, մի գոռացեք ու մի ճչացեք: Հիշու՞մ եք այն հատվածը մեկ այլ գլխից, որտեղ ես խնդրեցի ձեզ հավաքել այն փոքրիկ մասնիկները: Դուք ձեր շուրջ բավական քանակության լուսաքվանտային էներգիա ունեք, որպեսզի կարողանաք անել այդ հենց հիմա:

    Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դուք բարձրանաք Բել Ռոք (Bell Rock), կամ եթե կանգնած լինեք Դայմոնդ Հեդի (Diamond Head) վրա, կամ հայտնվեք Ֆիջի Սարի վրա, և նկատեք հանկարծ երկնքում այդ էակներից մեկին, - համախմբեք ձեր մասնիկները; ուղարկեք նրան սեր: Դուք այնպիսի հարգանք կմատուցեք նրան, որ նա կարող է իջնել երկնքից և ասել ձեզ. “Բարև՛”:

    Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը` ծածկելու ձեր և նրանց աշխհարհները բաժանող անդունդը: Եվ մեզ հարկ կլինի անել այդ սիրո մեջ, քանզի սերը միակ բանն է, ինչ նրանք գիտեն: Գալակտիկական եղբայրները ձեր մեջ են, նրանցից ոմանք ապրում են ձեր հարևանությամբ: Բայց գիտեցեք հետևյալը. նրանք բոլորը գալիս են արթնացած վիճակում, և նրանց դուր է գալիս այն, ինչ նրանք տեսնում են, օրինակ այն, որ Մենք, Մարդիկ, կարդում ենք այս գիրքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #86
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԻՐԱԷԼ. Այժմ, հնարավոր է, ամենահարմար ժամանակն է` մի քանի էջ բաց թողնել նրանց, ովքեր դեմ են հեռավոր գալակտիկաների վրա տարբեր կենսաձևերի գոյության հնարավորությանը:

    Այս գլուխն իր առջև նպատակ չի դրել ապացուցել գոյություն ունե՞ն նրանք, թե՞ ոչ: Նրա նպատակն է` քննարկել, թե ինչպե՞ս փոխներգործել նրանց հետ համապատասխան ժամանակ: Տարբեր իրականություններից եկած շատ էություններ ակտիվ դեր են խաղալու Անցման ընթացքում, և դրանից ավելի վեհ ոչինչ չկա: Ուրեմն սկսենք նրանից, որ արդեն ժամանակն է բացատրել, թե ի՞նչն է բոլոր հնարավորություններն իրական դարձնում, և վերջացնենք, հստակություն մտցնելով այն հարցում, թե ինչո՞ւ այլևս կարևոր դեր չի խաղում փաստերը գաղտնի պահելը:

    Ձեր Արևը` 100 միլիարդ աստղերից մեկն է, որոնք գտնվում են Ծիր Կաթին Գալակտիկայում իրենց շուրջ պտտվող մոլորակների հետ միասին, և Հաբբլի Տիեզերական աստղադիտակը ցույց է տվել, որ Ծիր Կաթինը` ընդամենը մեկն է ավելի քան 200 միլիարդ գալակտիկաներից: Պատկերացրեք հնարավորությունները: Մի՞թե դուք դեռ այն կարծիքին եք, որ Երկրագունդը կարող է միակ մոլորակը լինել, որտեղ կան կենդանի, բարեշրջվող արարածներ: Ես կարծում եմ, որ չափազանց մեծամտություն կլիներ մտածել, որ դուք միակն եք: Կարո՞ղ եք արդյոք դուք պատկերացնել ձեզ, որ Արարիչը կասեր. “Այո, ունենալով այդ ամբողջ տարածությունը, Ես պատրաստվում եմ կյանք ստեղծել ընդամենն այդ միակ փոքրիկ մոլորակի վրա”: Չնայած այստեղ դեռ կան նրանք, ովքեր չեն ցանկանում դրան հավատալ: Նրանք համարում են, որ մարդկությունը, - ամենն է, ինչ կա:

    Ձեր գալակտիկական եղբայրներն ու քույրերը, բոլորը մեկտեղ հայտնի են Գալակտիկական Եղբայրություն անվան տակ: Նրանք գտնվում են այստեղ, որպեսզի օգնեն ձեզ պատրաստվել Անցմանը: Հիմնականում, դուք դեռ չեք կարողացել հայտնաբերել նրանց, բայց նրանք արդեն այստեղ են: Առաջիններից ոմանք Սիրիուսի համակարգից են (Սիրիուսցիներն ու ձեր Երկրային ոլորտը լավ համընկնում են տիեզերական ձգողականության առումով): Այստեղ են նաև Բազումքցիներն ու Անդրոմեդացիները: Եվ շատ ուրիշներ, բայց կոնկրետ այս երեքը` շատ կարևոր են ձեր Երկրային ոլորտի համար, քանզի, երբ իրոք տեղի ունենա Անցումը, նրանք նշանակալի դեր են խաղալու նոր էներգիաները կարգավորելու գործում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #87
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլմոլորակային քաղաքակրթություններ` ում համապատասխանում եք դուք

    Մենք կխոսենք նրանց մասին, ում դուք “այլմոլորակային բնակիչներ” եք անվանում: Ընդ որում նրանք` այդ անվանումից առանձնապես հաճույք չեն ապրում: Ի՞նչ է նշանակում “այլ”: Նշանակո՞ւմ է արդյոք, որ նրանք օտար են այստեղ, ավելորդ են, ավելցուկ են… Ինչևէ, ես կկոչեմ նրանց “Այլմոլորակային Բնակիչներ”:

    Սովորաբար, երբ ես խոսում եմ մեծ խմբերի հետ, հանդիսատեսների մեջ, ըստ էության, այլմոլորակային բնակիչները քիչ չեն: Մի երեկո, ռադիոկայանի ճանապարհին, որտեղ պետք է տեղի ունենար մեր հաղորդատվությունը (չեննելինգ), իմ մեդիումը խնդրեց ինձ քիչ ավելի սիրալիր լինել, քանզի մեր հաղորդատվության թեման մեր գալակտիկական հարևաններն էին, և նա չէր ցանկանում դիպչել ինչ-որ մեկի զգացմունքներին: Բայց ասեմ, որ դա շատ դժվար կլիներ անել, քանի որ, որպես օրենք, այլմոլորակային բնակիչները սովորաբար քիչ ավելի առաջադիմած են և սովորել են գլուխ հանել իրենց այն դիմակից, որին դուք կոչում եք “էգո”: Եվ նույնիսկ նրանք, ովքեր ձեր մեջ գտնվելու համար երեքտարածքայինի դեր են խաղում, ըստ երևույթին, ըմբռնման լավ ընդունակություն ունեն:

    Այլմոլորակային Բնակիչները սովորաբար գերազանցում են ձեզ ինտելեկտուալ մակարդակի վրա; ոչ թե, որովհետև նրանք ավելի ընդունակ են, ուղղակի նրանք այնքան խիտ չեն ծածկված վարագույրով, որքան Երկրացիները: “Վարագույրները”` Սեփական “Ես”-ով կարգված սահմանափակումներ են, որպեսզի դուք, երբ Երկրային ոլորտ եք գալիս, կարողանաք ամբողջապես մտնել փորձության մեջ և սովորել առավելագույն հնարավոր քանակության տարբեր դասեր: Հենց որ փորձարկեք ամենն, ինչ հնարավոր էր փորձել, վերամարմնավորվելու անհրաժեշտություն դուք այլևս չեք ունենա:

    Այլմոլորակային Բնակիչների մի խումբ երկար տարիներ ապրել է գետնի տակ, Ամերիկայի արևմտյան ափերին, մարդկանցից աննկատ: Հենց որ Մայր Երկիրն սկսի իր Անցումը, ցամաքի որոշ մասեր փոփոխություններ կկրեն: Տիեզերքի այդ եկվորների գաղութը լրիվ հաշիվ է տալիս իրեն, որ իր տեղաբնակությունը վտանգի տակ է և աղետի կոչ է ուղղել Տիեզերքի իր ցեղակիցներին: Կոչն անպատասխան չի մնա: Այդ էակներն անկարող են դուրս գալ մակերես, քանի որ էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց գենետիկ պաշտպանությունը, ինչը որ ունեք դուք: Պարզորեն ասած, նրանք չեն կարող պաշտպանել իրենց ոչինչով, բացի սերը:

    Աղոթեք Աստծոն, որ փրկությունը գա այն ժամանակ, երբ ամեն ինչ կարելի կլինի անել լույսի մեջ, ընդդեմ Հոլիվուդյան սահմռկեցուցիչ դրամաների, որոնք փոքրացնում են այդ խեղճերի անվնաս և ապահով փրկությունը: Չափազանց մեծ շեշտ է դրվում այն բանի վրա, թե ինչպես ավելի լավ ոչնչացնել այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներին, սակայն կոնկրետ այս իրավիճակը կարող է ձեզ լավ հնարավորություն տալ խուսափել ընդհարումից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #88
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլմոլորակային բնակիչներն էլ ունեն Էգո

    Կհավատաք թե ոչ, բայց այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներն էլ ունեն էգո` ոչ մարդկային տեսակի, իհարկե, - այլ ձեր պատկերացրած էգոյի սահմաններից դուրս: Նրանք նույնպես սիրում են ուրախանալ: Ժամանակ առ ժամանակ նրանք իրենց ցուցադրում են ձեզ, հսկայական արագությամբ թռչում են մի որևէ մարդատար կամ ռազմական ինքնաթիռի առջևով և, առանց չափազանցեցնելու, ուղղկի հաճույք են ստանում: Ինքնաթիռի օդաչուն չի կարող այդ մասին որևէ մեկին պատմել, քանզի եթե նա հայտնի, որ թռչող ափսե է տեսել, նրան անկայուն կհամարեն և ինքստինքյան կազատեն թռիչքներից: Եթե դուք լինեիք օդաչու, ով իր եկամուտը կորցնելու վտանգի առջև է կանգնած, կհայտնեի՞ք արդյոք այդ մասին: Դա ձեր քաղաքականության փոքրիկ խաղերից մեկն է, և այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչներին դուր են գալիս այդ խաղերը: Ոչ ոք նրանց մասին չի պատմի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #89
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորագույն տեղեկություն Այլմոլորակային Բնակիչների մասին

    Վերջին կատարելագործումներից մեկը դարձավ գալակտիկայի ձեր մասի անվտանգությանը վերաբերվող հարցերը ղեկավարող նոր խորհրդի նշանակումը: Այն կազմված է, հիմնականում, Անդրոմեդացիներից, ում նպատակն է ձեր աստղային համակարգի ծայրամասերի պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության և կարգուկանոնի ապահովումը:

    Բազում տարիներ այդ պատասխանատվությունը Սիրիուսցիների վրա էր դրված, մինչև նրանց մուտք գործելը մոտավորապես նույնպիսի մի Անցում, ինչ սկսվում է հիմա այստեղ: Նրանց ագրեսիվ հասարակարգ էին համարում: Չնայած նրանց ագրեսիվության մասին պատմվածքներից ոմանք հիմքեր ունեին այդպիսին համարվելու համար, բայց դա ուսուցման ընթացք էր, իսկ ուսուցման յուրաքանչյուր ընթացքում էլ սխալներ լինում են: Նրանք Երկրագնդի պահապաններն էին շատ երկար ժամանակի ընթացքում և միայն վերջերս են իրենց պատասխանատվության որոշ մասն Անդրոմեդացիներին տվել: Աշխատանքը, որ կատարեցին նրանք, օգնեց առանց որևէ բարդության այդ գործի մեջ նոր խմբեր ներգրավելու հիմքեր ստեղծել: Պատասխանատվության փոխանցումը սահունորեն ավարտվեց 1997 թվին:

    Այդ վերակազմավորման հիմնական պատճառը դարձավ Անդրոմադեցիների գերժամանակակից տիեզերանավը: Նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով օժտված Ալֆա-կարգի այդ նավը բացարձակ անհասանելի է ձեր ռադարների համար: Ալֆա-կարգը` ամենաժամանակակիցն է ձեր գալակտիկայում: Նրա ամենահետաքրքիր ասպեկտն է “տարածության շեղումը”: Արտաքինից նրա տրամագիծը հասնում է 1200-1800 մետրի, բայց ներսից նա մի քանի անգամ ավելի մեծ է: Կատարյալ ճիշտ է, նրա ներքին մասն ավելի մեծ է թվում, քան արտաքինը: Դրա պատճառն այն է, որ Անդրոմեդացիները սովորել են ղեկավարել ժամանակն ու տարածությունը, ինչը ձեզ հետ էլ տեղի կունենա Անցումից հետո:

    Ալֆա-կարգի տիեզերանավերի ևս մեկ նոր որակ է նրա մանևրելու միջոցը: Պահանջվում է ընդամենը մեկ հոգի, որպեսզի վարի այդ տիեզերանավը` ուղղակի ֆոկուսավորելով էներգիան, և պետք չեն ոչ ջերմային, ոչ ձայնային, ոչ էներգետիկ տեղաշարժումներ, որոնք ռադարը կկարողանար բացահայտել:

    Լավ պահապաններ լինելու հետ միասին, Անդրոմեդացիներին նաև ուղեղի չափազանց զարգացած համակարգ ունեցող բարձր ինտելեկտուալ արարածներ են համարում: Չնայած ձեր կինոարդյունաբերության բոլոր փորձերին պատկերացնել այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներին որպես զավթիչների, կարող եք վստահ լինել, որ այդպես չէ: Նրանք ցանկություն չունեն ձեր թշնամին լինելու. ըստ էության, նրանք այստեղ են գտնվում ուղղակի ձեզ օգտակար լինելու համար:

    Թռչող ափսեների մեծ մասը չի կարող նկատելի լինել ձեր տեխնոլոգիաների համար: Եթե դուք տիեզերանավ եք տեսնում ձեր մթնոլորտում, դա կարող է վթար լինել կամ մտադրված ցուցադրում: Սակայն Անցման մոտեցման հետ մեկտեղ դիտումների քանակը կսկսի մեծանալ: Գալակտիկական Եղբայրությունը դիտավորյալ կմեծացնի իր տեսանելիությունը, որպեսզի, երբ գա ձեր բնակչության հետ փոխներգործելու ժամանակը, նրանց հայտնվելն այնքան ցնցող չլինի: Նրանց գալուստը և Մայր Երկրի ապաքինմանն օժանդակող հնարավորությունները ամենացանկալին կլինեն:

    Եվս մեկ հարցի վերաբերյալ. ԱՄՆ Զինված Ուժերի վերջերս զեկուցման մեջ ասվում էր, որ 1947 թ. Ռոզուելում վթարի ենթարկված թռչող ափսեն, փաստորեն, Մոնգոլֆյեի ջերմային աէրոստատ էր, իսկ մեջը` մանեկեններ էին: Ձեր կառավարությունը ձեր միջոցներից միլիոնավոր դոլարներ ծախսեց, որպեսզի առաջարկի ձեզ ժամանակակից պատմության ամենահակասական և անհասկանալի ֆենոմեններից մեկի այսպիսի պաշտոնական բացատրությունը: Որոշեք ինքներդ, թե որքան լավ են ծախսվել այդ փողերը:

    Ես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ նաև այն մտքով, որ իրականում այդ տիեզերանավը կարող էր զավթված լինել, և ստացած տեղեկությունների մի մասը կարողացավ փոխել զարգացման ուղղությունը, ինչի արդյունքում Երկրի բնակչությունը խիստ կախված դարձավ այնպիսի բաներից, ինչպիսիք են օրգանական վառելանյութը և վախեցնող տեխնոլոգիաները, որոնք, անկասկած, վտանգ բերեցին խաղաղության հավասարակշռությանը և ընդհանրապես Երկրագնդի վրա կյանքի հավասարակշռությանը: Եթե դուք մտածում եք, որ ես մտադիր եմ վարկաբեկել ձեր ֆինանսական, քաղաքական և սոցիալական հսկողության ներկայիս համակարգերը, հասկացեք, որ իմ նպատակն է` առաջարկել ձեզ տարբեր հեռանկարներ, որպեսզի, երբ լրիվ ուժի մեջ մտնի Անցումը, դուք սկսեք գլուխ հանել նրանից, թե որտեղ փնտրեք այդ նշանները և ինչպես նրանք կարդաք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #90
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլմոլորակային բնակիչները և մագնիսական ցանցը

    Շատ վաղուց ձեր Արեգակնային համակարգում մոլորակների և նրանց արբանյակների շուրջ մագնիսական ցանցեր են տեղադրվել, որպեսզի այլ մոլորակային համակարգերից եկող տիեզերանավերը կարողանան հեշտորեն մանևրել:

    Շուտով դուք կբացահայտեք, որ Մեծ Անցման ժամանակ Երկիրն, ըստ էության, պտտվում էր, իսկ մագնիսական դաշտը` ոչ: Դա բացատրում է, թե ինչու գալակտիկական այցելուները, Երկրին մոտենալիս հաճախ մեծ դժվարություններ են ունենում, և ինչու նրանք, մեծամասնությամբ, հեռու են մնում մոլորակի ձգողականությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •