User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

  1. #61
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ետնամուտքի սինդրոմը

    Թույլ տվեք բացատրել, թե ասելով “ետնամուտքի սինդրոմ”, ինչ ի նկատի ունեմ ես: Ամեն տեղ, որտեղ սկսում են բարդ իրավիճակներ առաջանալ, շատերը գերադասում են հեռանալ ետնամուտքով: Եթե նրանց առջև հարց ծագի` ավարտել փորձությունները կամ խուսափել նրանցից, - շատերը կփախչեն: Պատճառը պարզ է. փոփոխությունների և աճի հանդեպ վախը, ինչպես նաև լավ ծանոթ վիճակի անվտանգությունը, - շատերին կստիպեն հրաժարվել իրենց առջև դրված հնարավորություններից:

    Եթե այս թեման ձեզ ջղայնացնում է, ուղղակի գիտակցեք, թե ինչո՞ւ է դա տեղի ունենում: Շատ հնարավոր է, որ հիմնական պատճառը, երբ մարդիկ իրենց կյանքում նորից ու նորից ցավալի իրավիճակներ են ապրում, - հենց լավ հայտնի իրավիճակի անվտանգությունն է: Որքա՜ն մարդիկ գիտեք դուք, որոնք, երբ հարաբերությունները փչանում են, հեռանում են միայն նրա համար, որպեսզի ճիշտ նույնպիսի հարաբերություններ սկսեն: Ճիշտ նույնպիսի իրավիճակ է ձևավորվում, փոխվում են միայն դեմքերը: Ինչո՞ւ է մարդ ցանկանում անցնել դրա միջով մի քանի անգամ: Ինչպես և ձեր` ճշմարտությունն ըմբռնելու այլ դասերի դեպքում, - չէ՞ որ կրկնությունները խելոք չեն թվում:

    Նայեք ձեր սեփական կյանքին և գիտակցեք, հակվա՞ծ եք դուք արդյոք շարունակել այդ ճանապարհը, ձեր հիմնական կենսական հարցերը լուծելուց հետո: Հաստատ, դուք չեք հայտնվի փոքրամասնության մեջ, քանզի, ազնվորեն ասած, մարդկանց մեծամասնությունն անց է կացնում իր կյանքը, փորձելով սերտել նույնիսկ շատ ավելի փոքր դասեր, այն ժամանակ, երբ ուրիշները, ամենայն հավանականությամբ, տանջահար են անում իրենց մի կյանքի ընթացքում բազմաքանակ դասերով: Այսպես թե այնպես, խնդրում եմ, հիշեք, որ դա` ճամփորդություն է, որն ամբողջությամբ, ձեզ իրոք անհրաժեշտ է փորձել:

    Տեղեկությունը, որն ամփոփված է կոնկրետ այս գլխում, կարող է վախ ծնել: Ոմանք կցանկանան օգտագործել այն իրենց ներկայիս փորձերը դադարեցնելու համար: Ես վստահեցնում եմ ամեն մեկին, որ դա ամենասխալ բանը կլիներ, ինչ դուք կարող եք անել: Այստեղ ներկայացված ճշմարտությունը կարող է նկատի ունենալ տարբերությունը հաջողության, և ավելի մեծ հաջողության միջև: Նոր էներգիան հզորություն է բերում բարեշրջման համար: Ձեզ ավելի ճիշտ կլիներ շարունակել փորձությունները, որոնք կարող են ճշմարտության ավելի բարձր մակարդակ ապահովել Չորրորդ Տարածքի մեջ աճի սկզբնական փուլերում:

    Անկասկած, շարունակում է կարևոր մնալ սովորել ամենն, ինչ հնարավոր է այս կողմում, որպեսզի նոր էներգիայի մեջ դուք արթնանաք ձեր պոտենցիալ հնարավորություններն օգտագործելու ամենաբարձր հավանականությամբ: Իրականում, դա ձեր ցանկությունից չի կախված, քանզի համարյա կասկած չկա, որ յուրաքանչյուր ոք կգերադասեր բաց թողնել այդ դասը: Միակ հարցը նրանում է, թե ընթացիկ ծրագրերի ինչպիսի՞ քանակություն դուք կբերեք ձեզ հետ նոր էներգիա: Դա հող է պատրաստում մաքուր Ճշմարտության մեջ նոր վիթխարի արթնացումը ծրագրավորելու համար: Փորձությունները, որոնք դուք կրկին ու կրկին անցնում էիք Երրորդ Տարածքի մեջ, պետք է ավարտի բերվեն մինչև Մայր Երկրի փաստացի համբարձումը:

    Մարդիկ իրենց իսկական բնությամբ բարեշրջվող արարածներ են, իրենց բոլոր հնարավորությունների փորձության այս վիթխարի ճամփորդության մեջ: Ես, բարեկամներս, ասում եմ “բոլոր հնարավորություններ” բառի բուն իմաստով: Իր իրական էության մեջ, յուրաքանչյուր մարդ հավաստիացրել է Իրեն, որ ոչ մի դաս չի սերտվի կիսատ-պռատ, քանի որ ոչ լրիվ ըմբռնումը` լրիվ հստակության ծարավի հոգու օգտին չէր լինի: Այդ պատճառով, բոլոր հնարավորությունները փորձելու համար, ամբողջական ըմբռնման որոնումները պետք է միանգամից տարբեր մակարդակներ ընդգրկեն: Առանց փորձության ավարտի կարճ ճանապարհներ օգտագործելու փորձերը կբերեն նրան, որ դուք ավելորդ բեռ կտանեք ձեզ հետ նոր իրականություն: Ի նկատի ունենալով այդ նոր էներգիայի փորձությունների ամբողջ գեղեցկությունը, ասեմ, որ իհարկե, դուք չէիք ցանկանա ծանրաբեռնված լինել հին փորձություններով: Այդ պատճառով, նոր հետաքրքրություն ցուցաբերեք ձեր ներկա ուսուցմանը, որպեսզի իզուր ժամանակ չկորցնեք Չորրորդ Տարածքում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #62
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախաատրաստվեք “Այժմ” Դրսևորմանը

    Լուսաքվանտային Էներգիան շատ ավելի մեծ հաճախականություն ունի, քան այն, ինչին սովոր է մեծամասնությունը: Դա հնարավորություն է տալիս արդեն այստեղ, Երրորդ Տարածքում, մտքի վայրկենական դրսևորմանը: Մարդկության` դեպի ներկա Անցումը շարժման ընթացքում, շատերը կապրեն այն, ինչը նրանց վրա ալիքների, կամ Լուսաքվանտային Էներգիայի հետ կարճատև բախումների տպավորություն կթողնի: Դա կարող է բերել բարձր գիտակցություն, լավ տրամադրություն և հստակություն, որոնց փոխարինելու կգա հիասթափության զգացումը, որպես Երկրային իրականության էներգիայի տարատեսակ: Այդ պատճառով կարևոր է պահպանել հստակություն և մտքի պարզություն` խորհրդածման (մեդիտացիա) օգնությամբ և գտնվելով “ներկայի մեջ”:

    Ես խոսում եմ նախապատրաստման մասին, քանզի ցանկանում եմ համոզված լինել, որ դուք հասկանում եք “ներկայի մեջ” արտահայտությունը: Ավելի հաճախ մարդիկ ապրում են անցյալի մեջ, որովհետև այնտեղ իրենց ինչ-որ ավելի անվտանգ են զգում, կամ ձևանում են, որ ապրում են մի խաբուսիկ անվտանգության մեջ, որի անունն է “գալիք ապագա”: Ապագան դրսևորելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ այժմվա վրա: Օրինակ, եթե ցանկանում եք ձեր կյանքում մի բան, սովորաբար դուք այն տեսնում եք ձեր ապագայում: Դա, որպես օրենք, սխալմունք է, քանի որ այդ, այսպես կոչված “ապագան” երբեք ամբողջովին չի մարմնավորվի իրականության մեջ, մինչև, փաստորեն, “ներկա” չդառնա: Այդ դեպքում, ավելի լավ չի՞ արդյոք բոլոր ցանկությունները ստեղծել ներկայի մեջ:

    Եզրափակիչ պարզաբանում. իսկ ի՞նչ, եթե դուք ձեր էներգիան կուղղեք նրան, որ իբր Անցումը տեղի կունենա մի որոշակի ժամանակ, - իսկ այն տեղի չի ունենա: Ի՞նչ, եթե այն տեղի կունենա հաջորդ տարի, կամ էլի մեկ տարի անց: Ի՞նչ տեղի կունենա այն ամենի հետ, ինչ որ դուք արդեն պետք է ավարտեիք: Դուք բավական ժամանակ կունենաք ձեր բարձրագույն գիտակցության սահմանած փորձություններն ավարտելու համար, որպեսզի կարիք չլինի այլևս դրանք հաջորդ շրջան տեղափոխել: Բարեշրջվող հոգուն կմնա միայն գիտակցության նոր և հուզիչ մակարդակն անցնելու տիեզերական ճշմարտությունը: Ապրեք ձեր կյանքը ներկայի մեջ: Շարունակեք փորձարկել ձեր ներկա ճամփորդությունը, հետազոտելով ամենն, ինչ հնարավոր է:

    Ժամկետը դառնում է ոչ այնքան կարևոր, երբ դուք գիտակցում եք, որ կյանքը` բոլոր ընթացիկ փորձությունների ավարտն է: Երբ Լուսաքվանտային Էներգիան իրոք միահյուսվի Երկիր մոլորակի հետ, իրենց փորձություններն ավարտած մարդիկ այնքան պատրաստ կլինեն Անցմանը, որ նրանց կմնա միայն այդ նոր փորձի աննկարագրելի գրավչությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #63
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացեք կենտրոնացված

    Եթե դուք հետևեք այս պարզ խորհրդին, այն նվազագույնի կբերի ձեր շփոթությունը և կցրի վախը: Մնացեք կենտրոնացված, և ձեր մարմինը կարագացնի կամ կդանդաղեցնի ձեր թրթիռները, որպեսզի բարվոքումներ կատարի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Քանզի, ինչպես նաև մեր բարեկամ-կենդանիներից ոմանց մոտ, մարդկանց մոտ էլ ի ծնե կան փոփոխությունները հեշտությամբ տանելու համար ամենակատարյալ թրթիռներն ապահովող պաշտպանական մեխանիզմներ:

    Ժամանակի հետ մարդկանց մոտ թուլացել է ձգտումը դեպի նոր ըմբռնումների նոր մակարդակներ, բացի, միգուցէ, մեծ քանակությամբ դրամ կուտակելու հարցերում: Եթե դուք չեք խորհրդածում (մեդիտացիա), այժմ ճիշտ ժամանակն է այն սկսելու համար, քանզի, կիրառելով խորհրդածումը, կարելի է հասնել չորս մարմինների համակարգի ըմբռնմանը:

    Խորհրդածումը պայծառեցնում է գիտակցական մտավոր պրոցեսները, թույլատրելով ձեզ ըստ ցանկության կապի մեջ մտնել ձեր բարձրագույն “Ես”-ի հետ: Այն թույլ է տալիս նաև կապի մեջ մտնել այլ իրականությունների հետ, որոնք դուք այլ կերպ չէիք գիտակցի, քանզի Երրորդ Տարածքի մտքի գծային բնույթը ձեզ հնարավորություն չի տալիս տեսնել վարագույրից այն կողմ: Խորհրդածումն աղոթքի զուգակցությամբ ձեզ թույլ կտա բարձրացնել այդ վարագույրները և ստանալ ձեր փորձությունների հստակ ներըմբռնողական հասկացումը: Ձեր փորձությունների ըմբռնման ավելի բարձր մակարդակը վկայում է այն մասին, թե ինչի դուք կարող եք հասնել խորհրդածման և աղոթքի միջոցով: Առանց ձեր բարձրագույն “Ես”-ի հետ կապի, դուք պիտի շարունակեք ամեն ինչին նայել վարագույրների միջից, մերժելով ձեր մեծ Ճշմարտությունը, Վստահումը և Կիրքը: Խորհրդածե՛ք, բարեկամներս, խորհրդածե՛ք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #64
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ և խտացում

    Լուսաքվանտային Էներգիան բազմաթիվ նոր և հուզիչ ճամփորդություններ կստեղծի Երրորդ Տարածքում, և դրանցից մեկը կդառնա ժամանակի չափումը: Ձեզանից մեծամասնությունը զգում է, որ ժամանակն ասես թե արագացել է, նույնիսկ ձեր իրականության մեջ: Բայց հաշվեք, որ դեռ ոչինչ չեք տեսել: Լուսաքվանտային Էներգիայի ազդեցության տակ ժամանակը կատարյալ նոր ձև կստանա: Օրինակ, մարդու կյանքի միջին տևողությունը կարող է դառնալ հարյուրից ավել, իսկ շնչառության հաճախականությունը կիջնի մոտավորապես մինչև րոպեում երեք-չորս անգամ շնչելուն: Դե ինչ, բավակա՞ն արմատական փոփոխություն է սա…

    Երբ տեղի ունենա Անցումը, պատկերացրեք, որ Երրորդ Տարածքի շատ փորձություններ, - օրինակ, փոխհարաբերությունները, փողը և կառավարությունները, - հնարավորինս կվերանան կամ մաշտաբային փոփոխությունների կենթարկվեն շատ մակարդակներում:

    Արդեն հիմա` գործնականորեն ամենն, ինչ դուք գիտակցում եք, տեղաշարժվում է թրթիռների ավելի ու ավելի մեծացող հաճախականությամբ, և ձեզ ավելի ու ավելի դժվար է հասկանալ, թե ո՞ւր է չքանում կյանքը: Շնորհավորանքներս: Հիմա դուք գիտեք. այդ ամենը` Լուսաքվանտային Էներգիայի մի մասն է: Սիրեք ձեր ամեն մի օրը, որն անց եք կացնում այստեղ: Սիրեք ներկան: Երբ ելնում եք սիրո դիրքերից, դուք ոչ թե հաճույքով սպասում եք հաջորդ օրվան, այլ նայում եք միայն ներկայի իրականությանը: Եթե ցանկանում եք երազել վաղվա մասին, երազեք և հաճույք զգացեք ձեր երազներից, բայց ապրեք ներկայում: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր ճանապարհի արագացումը, գցեք ձեր թափը: Վերցրեք մի փորձություն, խաղացեք նրա հետ և վերլուծեք այն: Հետո ավարտին հասցրեք այն այնպես, որ հնարավոր լինի անցնել հաջորդին: Ամեն ինչ իրենից ընտրություն է ներկայացնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #65
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

    Լուսաքվանտային Էներգիան, որի մեջ դուք պատրաստվում եք մտնել, - էներգիայի մի աղբյուր է, որը չի կարելի դասել ինչ-որ որոշակի կարգի: Այն անկախություն է տալիս օրգանական վառելանյութից և էներգիայի այլ աղբյուրներից, որոնք ձեր ներկայիս ապրելակերպի անկապտելի մասն են դարձել: Դա միջոցներից մեկն է, որի օգնությամբ կոչեցյալ “աշխարհի հզորները” սահմանափակում են ձեր աճը: Սակայն ձեզ այլևս անհրաժեշտ չեն լինի այդ աղբյուրները, քանզի Լուսաքվանտային Էներգիան կբավարարի էլեկտրամատակարարման ձեր բոլոր կարիքները:

    Յուրաքանչյուրը կարող է օգտագործել Լուսաքվանտային Էներգիան որպես հզոր էներգիայի աղբյուր, որը կընդգրկի ձեր ամբողջ մոլորակային համակարգը: Ներկայումս Լուսաքվանտային Էներգիան ընդամենը մի քանի խիզախ գիտնականների հետազոտությունների առարկան է, սակայն նրանք դեռ չեն նախաձեռնել այդ էներգիայի ամենափոքրիկ հնարավորությունների հետազոտություններն անգամ:

    Լուսաքվանտային Էներգիայի հետազոտությունների համար հարկ չի լինի վճարել, քանի որ այն լիառատ կլինի: Ոչ ոք չի կարող հպատակեցնել կամ սանձել նրան: Այդ պատճառով ոչ ոք կամ մարդկանց ոչ մի խումբ չի կարող օգտագործել այն նրա համար, որպեսզի սահմանափակի այն կամ վաճառի աստղաբաշխական գներով, և նորից բնակչությանը պատանդի մեջ պահի: Նրանց, ովքեր կփորձեն նրա վրա հսկում սահմանել, մեծ անակնկալ է սպասվում:

    Օրգանականից դեպի նոր տիպի վառելանյութը անցման ժամանակաշրջանում դուք, հնարավոր է, ինչ-որ շփոթվածություն կզգաք, փորձելով պատկերացնել, թե ինչպես օգտագործեք այդ էներգիան: Եվ կրկին, խուճապահար մի՛ եղեք: Դիմում եմ կինեմատոգրաֆիստներին. վե՛րջ տվեք ներկայացնել Գալակտիկական Եղբայրությանը հրեշների տեսքով, քանզի նրանք են դառնալու այդ նոր էներգիայի տիրապետման և յուրացման ձեր խնդրի լուծումը: Նրանց մասին ավելի համառոտ կխոսենք վեցերորդ գլխում, իսկ հիմա ուղղակի ընդունեք այն փաստը, որ նրանք ձեզ օգտակար են լինելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #66
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մթնոլորտ

    Լուսաքվանտային Էներգիան արդեն անցել է ձեր Ծիրկաթին Գալակտիկայի սահմանը և միաձուլվել է նրան: Հստակ հաշիվ տվեք ձեզ. Լուսաքվանտային Էներգիան արդեն ոչ թե ինչ-որ տեղ մոտակայքում է: Նրա Գոտու արտաքին եզրը հասել է Երկրի մթնոլորտին և արդեն ազդում է ոչ միայն ձեր մոլորակային համակարգի վրա, այլ նաև ձեր շրջակայքի շատ ուրիշ մոլորակային համակարգերի վրա էլ:

    Սիրիուսի աստղային համակարգն արդեն գտնվում է Լուսաքվանտային Էներգիայի Գոտու նշանակալի ազդեցության տակ: Դա լավ է, քանզի սիրիուսցիները կսովորեցնեն ձեզ նրան, ինչ գիտեն Լուսաքվանտային Էներգիայի մասին: Նախկինում սիրիուսցիներին շատ ագրեսիվ էին համարում, սակայն Լուսաքվանտային Էներգիայի գեղեցկությունը վերացնում է նրանց ագրեսիվությունը:

    Լուսաքվանտային Էներգիան դրական ազդեցություն կունենա Երկրի մթնոլորտի վրա: Այն նույն օդի մեջ, որը դուք շնչում եք, լուսաքվանտներ կներմուծվեն, և շնչառությունը շատ ավելի կարևոր կդառնա, քանի որ դուք, փաստորեն, կկարողանաք ձեր գագաթնային չակրայի միջով (ձեր գլխի վերին մասում) Լուսաքվանտային Էներգիան ուղղել ձեր մարմին` մաքրվելու համար: Լուսաքվանտային Էներգիան ձեզ համար սննդի և վիտամինների աղբյուրներից մեկը կդառնա:

    Որոշ նոր ֆունկցիաներ ներկայումս դեռ անհայտ են ձեզ: Օրինակ, ձեր լուսային մարմինների էներգետիկական կազմությունները դուք կսկսեք հարմարեցնել այդ նոր էներգիայի ազդեցությանը: Դուք կսկսեք հարմարեցնել ձեր թրթիռների հաճախականությունը և ձեր ֆիզիկական մարմիններն ավելի քիչ խտություն ձեռք կբերեն: Դրանից բացի, ի տարբերություն այսօրվա, խորհրդածումը (մեդիտացիա) ապրելակերպ կդառնա:

    Տարբեր ժամանակահատվածներում դուք ուղղակի կկլանեք Լուսաքվանտային Էներգիան և կբաշխեք այդ նոր էներգիան ձեր ամբողջ մարմնում: Դուք կսկսեք կանոնավոր վերականգնել ձեր մարմնի ամեն մի օրգան, որպեսզի խուսափեք հիվանդություններից, և կսկսեք կենտրոնանալ նոր առաջադիմական փորձությունների վրա, օրինակ, ճամփորդությունների նոր ձևերի վրա, որոնք կախված կլինեն մթնոլորտի որակից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #67
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջուրը

    Լուսաքվանտային Էներգիան նշանակալի ազդեցություն կունենա ձեր օվկիանոսների և հոսող ջրերի վրա, քանի որ ջուրը կկլանի այդ էներգիան: Շատ խառնուրդներ անկարող կլինեն գոյատևել Լուսաքվանտային Էներգիայի հետ մեկտեղ և այդ էներգիան կուլ կտա նրանց: Դա` Մայր Երկրի մաքրման մի մասն է: Սակայն այդ պրոցեսն ավելի դանդաղ կընթանա, քան մնացած փոփոխությունները, որովհետև վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում ջուրն աղտոտել են մինչև վերջին սահմանը, և օվկիանոսների ու հոսող ջրերի ապաքինումը չի կարող տեղի ունենալ մի գիշերվա ընթացքում: Մաքրման որոշ ձևերի համար անհրաժեշտ կլինի թե այդ հրաշագործ էներգիան, և թե բնակչության օգնությունը:

    Լուսաքվանտային Էներգիան, թվում է, թե կլայնացնի ջրի ծավալը` այդպիսով կթվա, թե դուք ջուրն ավելի շատ եք օգտագործելու: Սակայն իրականում դուք կսկսեք ավելի քիչ խմել, քան հիմա, քանի որ ջրի ձեր իսկական օգտագործումը միայն էներգետիկ կլինի: Անցման շրջանում Լուսաքվանտային Էներգիան ձեզ հնարավորություն կտա կլանել ձեզ անհրաժեշտ խոնավությունը շնչառության հետ մեկտեղ:

    Ինչպես և ամեն ինչում, իր տեղը կգրավի հարմարվելու ժամանակաշրջանը: Բայց արդյունքը կշշմեցնի նույնիսկ այսօրվա ամենաառաջընթաց մտածողներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #68
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու մարմինը և Գիտակցությունը

    Մարդկային մարմնում փոփոխությունները տեղի կունենան Անցումից հետո, առաջին 15 տարիների ընթացքում: Տարիները կանցնեն շատ ավելի արագ, քան ներկայում, չնայած այն բանին, որ արդեն հիմա էլ նրանք շատ արագ են ընթանում: Լուսային մարմնի առանձնահատկությունների շնորհիվ, դուք ավելի քիչ կհոգաք ձեր իրանի հաստության մասին, քանի որ դա արդեն ձեր փորձությունների մասը չի կազմի: Գեղեցկությանը կվերաբերվեք լրիվ այլ կերպ, դիտարկելով այն իր լրիվ ամբողջականության մեջ:

    Ժամանակի ընթացքում ձեր տեսքը կլինի այպիսին, ինչպիսին ձեզանից շատերը պատկերացնում էին ձեր գալակտիկական քույրերին ու եղբայրներին (չնայած ձեր տեսիլքները հիմնված են, որոշակիորեն, աղճատված իրականության վրա): Ինչ վերաբերվում է ձեր մարմնի փաստացի արտաքին տեսքին, ասեմ, որ կլինեն նրանք, ով սկզբից կհիասթափվի, բայց ընդհանուր առմամբ, դուք բոլորդ կսիրեք ձեր նոր արտաքինը:

    Ինչ վերաբերվում է ժամանակ և միջոցներ ծախսելուն ձեր արտաքին տեսքին հետևելու, ասենք, մազերը խնամելու համար, - մոռացեք այդ մասին: Անհրաժեշտության դեպքում դուք ընդունակ կլինեք ընտրել ձեր արտաքին տեսքը, քանզի այն կախված կլինի նրանից միայն, թե ինչ կերպ եք դուք թրթռում: Ծերացումը կլինի շատ ավելի դանդաղ, քան դուք կարող եք պատկերացնել: Եթե սկսեցիք անհամբերություն ցուցաբերել, ես ներողություն եմ խնդրում: Դուք ստիպված եք մի փոքր էլ սպասել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #69
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղեղի հնարավորությունները

    Ուղեղի ծավալի մեծացման հետևանքով գանգն էլ կմեծանա: Գլխի վերին մասի ոսկրային կազմությունը ստեղծելիս, Արարիչը դա հաշվի է առել:

    Մարդկանց մեծամասնությունն արթուն ժամանակ օգտագործում է իր ուղեղի ընդամենը 10 տոկոսը, առանց օգտագործելու թողնելով նրա հնարավորությունների մեծ մասը: Ըստ մարդկանց ոչ ֆիզիկական իրականություններին հարմարվելու արագության, ավելի ու ավելի շատ կօգտագործվեն ուղեղի չօգտագործված հնարավորությունները:

    Անցումից հետո նույնիսկ ցածր թրթիռային փորձությունների հետ գործ ունեցող մարդիկ կօգտագործեն իրենց ուղեղի հնարավորությունների 60 – 65 տոկոսը, այն էլ ժամանակավորապես, քանի դեռ չեն ավելացրել օգտագործման տոկոսը: Տարբերությունը` ընդամենն անհատական էվոլյուցիոն ընտրության հարց է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #70
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենդանիները

    Լինելով հզոր էվոլյուցիոն էներգիա, Լուսաքվանտային Էներգիան չի հանդուրժում չը-բարեշրջվող տեսակներ, այդ պատճառով կենդանիների շատ տեսակներ չեն շարունակի իրենց գոյատևումը: Ամենն, ինչ ընդունակ չէ այլևս էվոլյուցիոն զարգացում ապրել, կհեռացվի Երկրային ոլորտից, քանզի այն, ինչ հասել է արդեն իր բարեշրջման վերջին, գոյատևելու պատճառ էլ չունի: Իրենց մարմնի պահպանվող խտության պատճառով նրանք չեն կարողանա տանել Լուսաքվանտային Էներգիան:

    Կատուների և շների բոլոր սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ վերջիններս դեռ շարունակում են սովորել ու բարեշրջվել, և այդ պատճառով կքայլեն Անցման միջով ձեզ հետ միասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #71
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուսականությունը

    Բույսերին վստահել էին լինել այստեղ, որպեսզի նրանք սնուցեն, մաքրեն և վերանորոգեն ձեր ֆիզիկական մարմինները: Նրանց կյանքը կատարյալ է յուրացնելու համար այն մթնոլորտը, որը շրջապատելու է ձեր Երկիրը: Բույսերը, որոնք այդպիսի ջանասիրությամբ ձգտում էին կենդանի մնալ արևի լույսի տակ և թթվածնային տիպի մթնոլորտում, կկատարելագործվեն, հենց որ գա Լուսաքվանտային Էներգիան, որովհետև այդ էներգիան կհզորացնի Երկրի մթնոլորտի լուսավորվածությունը: Այսպիսով, Լուսաքվանտային Էներգիայի հայտնվելու առաջին իսկ ժամերի ընթացքում բույսերը կյուրացնեն այդ էներգիան:

    Լուսաքվանտային Էներգիայի մեջ բույսերի աճը կմեծանա մինչև 20 տոկոս: Եվ որ շատ ավելի կարևոր է, կավելանա բույսերի սննդարար արժեքը: Ձեր սովորական կերակուրը արմատական փոփոխություններ կկրի, քանի որ ձեր մեծամասնությունը կսկսի սնվել բույսերով: Բուսակերներն ուրախ են, իսկ մսակերները կարճ ժամանակ կդիմադրեն, բայց մի մոռացեք, որ ձեր սնուցիչ էներգիայի մեծ մասը ստանալու եք Լուսաքվանտային Էներգիայից, ինչը կսկսեք կլանել պրանա-շնչառության ընթացքում, ընդ որում սնունդի կարիքը նշանակալիորեն կփոքրանա:

    - - - - - - - - - - - - - - - - - - -

    Լուսաքվանտային Էներգիան կարելի է օգտագործել միայն որպես բարիք, այդ պատճառով նրա երկարատև աղդեցությունը Երկրային ոլորտի վրա բացարձակ հիանալի կլինի: Լուսաքվանտային Էներգիան տարբերվում է ամենից, ինչ տեսել եք, լսել եք, կամ ինչին մասնակցել եք, և արդարացի կլիներ նախազգուշացնել ձեզ, որ ինձ նման էներգիաները ձեր տարածք են եկել նրա համար միայն, որպեսզի պատմեն ձեզ այդ մասին: Մենք ճամփորդում ենք այստեղ Ճշմարտության հետ և փորձում ենք բերել ձեզ Վստահության: Երբ ծնվի Կիրքը, բոլորը ճանապարհ կգտնեն դեպի Միասնություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #72
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 1


    Ինչպե՞ս Լուսաքվանտային Էներգիան կազդի Մայր Երկրի բյուրեղների վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Մարդիկ հմայված են բյուրեղներով, քանզի նրանցից ամեն մեկը, թվում է, իր անհատականությունն ունի, դեպի ձեր սիրտը ճանապարհ հարթելու իր յուրահատուկ զգացմունքներն ու միջոցները: Քանի որ Լուսաքվանտային Էներգիան ինքն իսկ լույս է, այն նոր ադամանդե փայլ կտա բյուրեղների ամեն մի տեսակին: Բյուրեղների թրթիռները կհզորանան այն աստիճան, որ եթե նույնիսկ դուք հազվադեպ եք փոխներգործում նրանց հետ, այնուհանդերձ կներգրավվեք Արարչի կենսական էության այդ էներգիայի մեջ:


    Ի՞նչ ազդեցություն կգործի Լուսաքվանտային Էներգիան դեռևս մոր որովայնում գտնվող սաղմի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Ազդեցությունը նշանակալից կլինի: Քանի որ չծնված երեխան բարեշրջվելու է ավելի մեծ արագությամբ, Լուսաքվանտային Էներգիան ավելի լուսավոր տարածություն կստեղծի երեխային մինչև ծնունդը հասունացնելու համար: Մինչև ծնունդը հասունացման պրոցեսը կկրճատվի Երկրի ժամանակով մինչև վեց ամսվա: Մինչև սաղմնավորվելը, այսինքն, միչև որովայն մտնելը, էությունը հնարավորություն կունենա իր ծրագրերի մասին հայտնել ծնողներին: Դա կսակավացնի ներկայիս կապի խզումները, օրինակ, ծնողների և երեխաների միջև անբավարար հարաբերությունները: Լուսաքվանտային Էներգիան նմանապես կհզորացնի ԴՆԹ կոդավորված հաղորդումների փոխանցումը, դրանով իսկ հնարավորություն տալով կատարյալ ծրագիր մշակել նույնիսկ մինչև ծնունդը:

    Որովայնում գտնվելու ժամանակ, ներքին աստեղնային ճամփորդության պրակտիկան ավելի շուտ սկզբունք կլինի, քան բացառություն: Լույսի էներգիայի օգնությամբ ծնողն ու նոր երեխան կմիաբանվեն այդ տիպի ճամփորդության մեջ, և երբ երեխան լույս աշխարհ գա, այդ կապն ավելի կատարյալ կլինի: Ի տարբերություն ներկայի, այդ կապը կլինի ոչ միայն մոր հետ, քանզի հայրը նույնպես կկարողանա ճամփորդել դեռևս չծնված երեխայի հետ, ինչը տղամարդկային էներգիային էլ ավելի ամբողջական կապի հնարավորություն կընձեռնի: Քանի դեռ Լուսաքվանտային Էներգիան չի եկել, անհրաժեշտ է հասկանալ, որ ծնողներին, առանձնապես հորը, - հարկ է փորձել միանալ երեխայի էության հետ խորհրդածման (մեդիտացիա) միջոցով կամ ծրագրավորված քնի վիճակում: Մեծամասնությունը հաճելիորեն զարմացած կլինի այդ պրոցեսի արդյունքից և կցանկանա մնալ այդ բարձրագույն իրականության մեջ: Վայելե՛ք այդ զարմանահրաշ ճամփորդությունը:


    Կազդի՞ արդյոք Լուսաքվանտային Էներգիան մարդու վարքի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Լուսաքվանտային Էներգիան ոչ միայն կազդի մարդու վարքի վրա, այլ նաև սկզբունքորեն կփոխի էությունն այն բանի, թե ինչպես եք դուք օգտագործում ձեր մարմնի համակարգը: Սկզբի համար, ի շնորհիվ ավելի լուսավոր էներգիայի, դուք կկարողանաք փոխել ձեր արտաքինը: Ներկայումս, ձեզ խանգարում է այդ անել միայն ձեր ֆիզիկական խտությունը և ձեր համոզմունքները: Հենց որ ամբողջությամբ ներգրավվեք նոր էներգիայի մեջ, դուք նրանից նոր ըմբռնում կընդունեք և համոզված կլինեք ձեր նոր կարողությունների մեջ: Կիրառելով խորհրդածումը, դուք կշնչեք խիտ թրթիռների միջով, սովորելով դրան Հրեշտակային Իրականության մեջ, դասեր առնելով Հրեշտակային Էություններից:


    Որքա՞ն երկար կմնանք մենք Լուսաքվանտային Էներգիայի մեջ:

    ԿԻՐԱԷԼ.
    Այս հարցի պատասխանը ոմանց համար կարող է ցնցող լինել: Ենթադրյալ ժամանակաշրջանն է` 2000 տարի: Ծանո՞թ շրջապտույտ է: Այդ պատճառով, մի անհանգստացեք, քանզի, երբ մոլորակային համակարգը լքի Լուսաքվանտային Գոտին, ձեզանից ոչ ոք մարմնավորման մեջ չի լինի: Չնայած այն բանին, որ ձեզանից ամեն մեկը ներկա ժամանակի պիոներն է, դուք հետազոտությունների համար լայնածավալ հնարավորություններ կտրամադրեք ապագա սերունդներին:


    Ինչպե՞ս հրեշտակները և լույսի էությունները կօգտագործեն Լուսաքվանտային Էներգիան իրենց առաքելության մեջ այս տիեզերքում:

    ԿԻՐԱԷԼ.
    Ի՜նչ հիանալի հարց է, քանզի Հրեշտակային Պաշտոնատարությունը սպասում է, թե երբ կհնչի պատասխանը: Հրեշտակներն արդեն իսկ թափանցել են բոլոր իրականությունները, չնայած նրանց մեծամասնությանը հնարավոր չէ տեսնել, այլ կարելի է միայն զգալ: Օգտագործելով նոր էներգիան, նրանք ընդունակ կլինեն կենտրոնացնել իրենց էներգիան այնպես, որպեսզի Երկրի բնակիչները կարողանան նրանց հետ համագործակցել: Նրանց, գլխավորապես, կարելի կլինի տեսնել դեռևս լույսի կազմությունների տեսքով, սակայն նրանք կկարողան նաև հայտնվել ըստ ցանկության: Ի շնորհիվ նոր լույսով հագեցած տարածքի, նրանք հակված կլինեն հայտնվել իրենց թռիչքի բնական վիճակի մեջ: Հավատացեք, որ նրանք արդեն պատրաստ են սկսել փորձել այդ, քանզի համագործակցությունը` հենց այն է, ինչ նրանք փնտրում են:

    Ինչ վերաբերվում է լույսի էություններին, այստեղ շատ քիչ բան կարելի է ասել, քանի որ այդ նոր էներգիան բխում է լույսի Աղբյուրից: Այնպես որ, որոշակի իմաստով, այդ համագործակցությունը` ինքներդ ձեզ հետ է: Լույսը` բոլոր կենսաձևերի էությունն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #73
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2


    Ինչպե՞ս մարդ կարող է, էվոլյուցիոն պրոցեսում, իր ածխածնի վրա հիմնված Երրորդ Տարածքի մարմինը լավագույն կերպով նախապատրաստել Լուսաքվանտային Էներգիայի հետ ինտեգրացման համար:

    ԿԻՐԱԷԼ.
    Պատասխանը շատ հասարակ է. Խորհրդածո՛ւմ (մեդիտացիա): Ամեն անգամ, երբ հնարավորություն է ընձեռնվում խոսել խորհրդածման մասին, խնդրում եմ, արեք այդ: Ոմանք կմտածեն, թե ես կրկնվում եմ, բայց, վստահեցնում եմ ձեզ, խորհարդածման օգնությամբ դուք ամենաշատը կմոտենաք նոր էներգիան վայելելուն: Խորհրդածման հստակ վիճակում դուք կարող եք սկսել զգալ և գիտակցել, թե ինչպես փոխներգործել նոր էներգիայի հետ, որպեսզի նախապատրաստվել առաջխաղացմանը: Մի մոռացեք նաև, որ քանի դեռ գտնվում եք խորհրդածման մեջ, շատ ավելի հեշտ է զգալ նոր էներգիան:


    Երկրային ոլորտը շրջապատելու հետ մեկտեղ, ի՞նչ ներգործություն է ունենում Լուսաքվանտային Էներգիան բարձր բարեշրջված տեսակների` կետերի ու դելֆինների վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Լուսաքվանտային Էներգիան կբարձրացնի մարդկանց մինչև այն մակարդակ, որտեղ դուք կսկսեք հասկանալ ձեզ սիրող այդ էակների հաղորդությունները: Ինչպես նաև հնարավորություն կտա նրանց` կետերին և դելֆիններին, - փոխանցել իրենց լայնածավալ գիտելիքները, որնք նրանք պահպանել են ձեզ համար շատ հազարամյակների ընթացքում: Ի շնորհիվ իրենց հսկայական ուղեղի հնարավորությունների, կետերը պատմական փաստերը սերնդե սերունդ են փոխանցում, հասկանալով, որ մարդկությունը, վերջիվերջո, կդադարի այս ազնիվ հսկաներին իր ավարը համարել և կանդրադառնա գանձերին, որ պահպանում են կետերը: Լուսաքվանտային Էներգիան իր հետ ճշմարտություն և սիրո հասկացում է բերում, և երբ բարձրացվի վարագույրն այս հսկաների պահած գանձերի վրա, մարդկությունը կսկսի փառաբանել նրանց այն գանձերի համար, որոնք նրանք կրում են:

    Ինչ վերաբերվում է մեր բարեկամ դելֆիններին, նրանք կսկսեն սովորեցնել ձեզ էխոլոկացիայի դինամիկ ուժին: Միայն արդեն դա, ձեզ համար պետք է որ ճամփորդությունների մի նոր կատարյալ միջոց ստեղծի, հնարավորություն տալով զգալ ինքնաուղղված լինելու ուժը: Իրենց ներկա վիճակում դելֆիններն արդեն հասկանում են մարդկային լեզվի նշանակալի մասը, չնայած ներկա միջոցին նրանց օգտին չէ, եթե մարդիկ այդ մասին իմանան: Նրանք, իրականում, ձեզ կարող են այնքան բան առաջարկել, որ այդ մասին կարելի է առանձին աշխատություն գրել: Ներկա ակնթարթին դուք ուղղակի գիտակցեք, որ Լուսաքվանտային Էներգիայի մեջ դելֆինները մոգական տեղ են գրավում, ինչը կբացահայտվի իր ժամանակին: Սիրեք և պաշտպանեք նրանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և մի օր մարդկային գոյատևությունը պարգևի կարժանանա:


    Կարո՞ղ եք Դուք արտահայտվել այն բանի նկատմամբ, թե ինչպես է Լուսաքվանտային Էներգիան հարաբերակցվում Քրիստոսի Էներգիայի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Որպեսզի ցույց տրվի, թե որքան նման են էներգիայի այդ երկու կազմությունները, անհրաժեշտ է գիտակցել, որ Վարպետ Հիսուս մշտականապես շրջապատված էր մի թրթռացող էությամբ, որին այն ժամանակվա մարդկությունն անուն տալ չկարողացավ: Այդ հզորագույն թրթիռը տարբերվում էր ամեն մի այլ թրթիռից, նույնիսկ զանգվածի ամենախիտ կազմություններից, որոնց մեջ նա կարող էր թափանցել, ուղղակի միաձուլվելով նրանց հետ:

    Ժամանակն է, որ հասկանաք, որ երբ դուք տիրապետում եք մի որևէ էներգիայի, օրինակ, սիրուց ծնված (ինչը ներկայումս մարդկությանը հայտնի ամենահզոր ուժն է), այդ էներգիան կարող է ազդել միայն նրանց վրա, ով այն կընդունի: Օրինակ, եթե դուք սեր եք ուղարկում նրան, ով տրամադրված չէ դրան, հստակորեն պատկերացրեք ձեզ, որ այդ էներգիան չի անդրադարձվի այդ մարդու թրթիռային էության հետ: Սիրո էներգիան կշեղվի և կշարունակի իր ճանապարհը, մինչև դեպի ինքը տրամադրված մի զանգված կգտնի, որը թույլ կտա նրան միաձուլվել իր հետ: Վարպետ Հիսուսի բերած սիրո էներգիան կարող էր թափանցել ամենուր: Բայց մարդիկ, ոքեր փորձարկում էին զայրույթի, ատելության և վախի ավելի ցածր թրթիռներ, չէին ցանկանում ընդունել Նրա սերը և Նրա ներկայությամբ իրենց շատ անհարմարավետ էին զգում: Դա հաճախ Վարպետին տհաճ փորձությունների էր բերում, քանզի, երբ ամենացածր թրթիռներն օգտագործող մարդիկ անսպասելիորեն բախվում են մարդկությանը հայտնի ամենահզոր էներգիայի հետ, պետք է որ որոշակի ռեակցիա առաջանա:

    Լուսաքվանտային Էներգիան էլ նույնպիսի բարձր թրթիռ ունի, որի օգնությամբ նա արդեն իսկ թափանցում է յուրաքանչյուր իրեն ընդունող զանգվածի մեջ, ինչ էլ որ հանդիպի իր ճանապարհին: Գիտեցեք, որ այս գիրքն իր ավարտին մոտենալու հետ մեկտեղ, նոր էներգիան սկսում է համակել Երկիրը: Համբարձման պրոցեսի մեջ գտնվող և բարձր մակարդակների վրա թրթռացող մարդիկ արագորեն կհարմարվեն Լուսաքվանտային Էներգիային: Նրանք գիտակցում են, որ դա` նոր հազարամյակի էներգիան է: Իսկ նրանք, ովքեր դեռ շարունակում են կառչել ավելի ցածր թրթիռներից, անհրաժեշտություն կզգան հակառակվել Լուսաքվանտային Էներգիային, դրանով իսկ ուժեղացնելով ընդհարումը և լայնեցնելով կործանարար փորձությունները:

    Պարզորեն ասած, այդ նոր էներգիան գալիս է նրանց համար, ովքեր անդրադարձվում են փոփոխության հետ: Այդ փոփոխությունն է` գիտակցել, որ գոյություն ունեն նոր, հուզիչ հնարավորություններ: Նրանք այն գիտելիքի մեջ են, որն ասում է. “եկել է ժամանակը համբարձվել նոր մակարդակ, որտեղ Սերը` պատասխանն է”: Հարցերը, որոնք խեղդում են Երկրային ոլորտը հենց այն պահին, երբ մենք պատրաստվում ենք մինչև օրս մարդկությանը հայտնի մեծագույն ճամփորդությանը, - դա, փաստորեն, արթնացումն է դեպի Անցումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #74
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.

    ՀՈԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

    Կիրաէլի ճշգրտումները

    ԿԻՐԱԷԼ. Այս գլխում դուք կիմանաք, որ սերը, որ գտնվում է ձեր ներսում, և Արարչի սերը, որը ձեզ այս մոլորակ է բերել, - միևնույն բանն են:

    Ինչ ես չեմ հասցրել ասել ձեզ այս գրքում. երբ Արարիչը դիմում է ձեզ հետևյալ խոսքերով. “Ես մի ճամփորդություն եմ նախատեսել քեզ համար դեպի Երրորդ Տարածք”, - օ՜, Աստված իմ, դուք ցնծո՜ւմ եք: Դուք դժվարությամբ եք հավատում դրան` դուք, ձեր ամբողջ հոգևոր ընտանիքը, բոլորը ձեր շուրջ: (Հոգևոր ընտանիքների մասին դուք կկարդաք այս գլխում): Դուք սկսում եք հասկանալ, որ գնում եք այնտեղ, ուր շատ օգտակար եք լինելու Ձեր Արարչին: Օ՜, դրանից ավելի լավ բան լինել չի կարող:

    Առաջինը, ինչ դրանից հետո արեց ձեր մեծամասնությունը, կանչեց ինձ: Շատերը, որ կարդում են այս գիրքը, կանչեցին ինձ և ասացին. “Վարպետ Կիրաէլ, ես ճանապարհվում եմ Երկրային ոլորտ, և Արարիչն ասաց, որ դու այնտեղ մեզ հետ կլինես”: Եվ ես պատասխանեցի. “Այո, բայց մի՛ մոռացեք, որ որոշ ժամանակ դուք կմոռանաք այդ մասին: Դուք չեք հիշի բոլոր այն հիասքանչ բաների մասին, ինչ գնում եք այնտեղ անելու”:

    Հոգու ճամփորդությունը, բարեկամներս, հոգու էվոլյուցիան, - դա ձեր Արարչի մարմնավորված մասնիկների արժեքներն են: Եվ դա` դուք եք: Այդ մասնիկները` Դուք եք: Եվ մի՞թե դուք չգիտեք, որ մի օր, իրադարձությունների ծավալման հետ մեկտեղ, դուք կսկսեք վերհիշել այդ մասին: Կվերցնեք մի օր այս գիրքը խանութում և կտեսնեք նրա կազմի վրա “Կիրաէլ”, և կնայեք այդ բառին և կասեք. “Ի՞նչ է սա”: Եվ կպատրաստվեք տեղը դնել գիրքը, և ինչ-որ բան ձեր ներսում ձեզ կասի. “Ո՛չ, դու չես կարող այն հետ դնել, դու վերցրեցիր այն, որ գնե՛ս”: Եվ ահա հիմա դուք կարդում եք այն:

    Օ՜, նա կգտնի ճանապարհը դեպի ձեզ, բարեկամներս: Նա կգտնի՛ ճանապարհը դեպի ձեզ: Եթե ձեր ընկերը ստիպված լինի ձեր քիթը խոթել այն, ուրեմն հենց այդ էլ նա կանի, քանզի գիտե՞ք, հոգու էվոլյուցիան ձեզ ցույց է տալու, որ Անցումը չի կարող մատնվել անհաջողության: Եվ դա կապ չունի նրա հետ, կարո՞ղ եք արդյոք դուք այդ անել, թե՞ ոչ: Իմաստն ամփոփված է նրանում, կընտրե՞ք դուք արդյոք դրա մի մասը լինել:

    Եվ լսեք էլի ահա թե ինչ. քանի որ դա հոգու էվոլյուցիան է, հենց այդ ժամանակ եք դուք ամենաշատը ցավ զգում: Հենց նոր դուք մի զարհուրելի վեճ ունեցաք ձեր մոտիկ ընկերոջ հետ: Կամ, կարող է, ստուգեցիք ձեր դրամապանակը և պարզեցիք, որ այնտեղ էլ փող չկա: Հենց այդ ժամանակ է, որ հոգին սկսում է բարեշրջվել: Դուք սկսում եք ասել. “Բավակա՛ն է: Ինձ այլևս չե՛ն խցկի վատ փոխհարաբերությունների մեջ, որովհետև ես ունեմ հոգի, և իմ հոգին միաձուլված է սիրո հետ: Եվ սիրո մեջ ես արժանի եմ ավելի շատին: Ինձ էլ չի՛ սպառնում սնանկությունը: Ես էլ աղքատ չեմ լինի: Երկրային ոլորտի վրա ես կանեմ միայն այն, ինչ ցանկանում եմ, ես կկատարե՛մ իմ ճամփորդությունը”:

    Հոգու էվոլյուցիայում դուք կիմանաք, որ կարևորը ոչ թե այն է, թե որքան դուք կարող եք մտածել, այլ կարևորը հենց այն է, թե որքան կարող եք ունենալ: Մի՞թե դուք երբևիցէ մոռացել եք այդ մասին: Երբ սկսեք կարդալ այս գլուխը, դուք կիմանաք գիտակցության բազմաթիվ մակարդակների մասին և դրա նման այլ բաների մասին, բայց հիշեք ահա թե ինչ. Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկն ասի ձեզ. “Սրա պատասխանը չկա”, - դուք նայեք ուղիղ նրա աչքերին և ասացեք. “Սպասիր, ես կարդում եմ Կիրաէլ. Մեծ Անցում գիրքը: Եվ այդ գրքի մեջ ասվում է, որ եթե գոյություն ունի խնդիր, ուրեմն կա՛ նաև նրա լուծումը: Եվ եթե կարող է լինել զայրույթ, ուրեմն մի ակնթարթ պետք է գա ուրախությունն էլ: Եվ մեզ անհրաժեշտ է միայն ամուր դիրքեր գրավել: Մեզ անհրաժեշտ է հավատալ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հոգին”:

    Եվ այդ ժամանակ մի օր, երբ դուք անցնեք այդ էվոլյուցիան, որն ինքներդ էիք ցանկանում, դուք կմիաձուլվեք ինձ կամ այլ մեծ վարպետների հետ, և մենք բոլորս կճանապարհվենք դեպի Արարչի սքանչելի Լույսը: Մենք կլողանք ձայների մեջ, որոնք դուք երբեք նախկինում չեք լսել: Մենք կզգանք լույս և գույներ, որոնք ձեզ տեսնել երբեք չի վիճակվել: Մենք կընդունենք, որ այդ ամենն արժե՛ր այս ճամփորդությանը: Եվ Արարիչը կխնդրի ոտքի կանգնել, որպեսզի հաշվի իր այն մասնիկներին, ովքեր ասացին. “Այո”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #75
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԻՐԱԷԼ. Ամենը, ինչ կա, այս կամ այն ձևով բաղկացած է էներգիայից: Կյանքի կայծը (հոգին)` էներգետիկ դաշտ է, որը թրթռում է ֆիզիկական մարմնի կենսական ուժի վրա սահմանված հաճախականության մեջ: Ոգին` “սոսինձ” է, որն իրար է կպցնում հոգու և ֆիզիկական մարմնի թրթիռները:

    Հոգու և ոգու ինչ-որ նշանակալի տարբերություն չկա; դա, հիմնականում, բառախաղ է: Հոգուն կարելի է համարել Քո “Ես”-ի այն մասը, որը բնակվում է մարմնիդ մեջ: Իսկ Ոգին` Քո “Ես”-ի այն մասն է, որն ապրում է ֆիզիկական մարմնիցդ դուրս:

    Երբ դուք սկսեցիք ձեր հոգու էվոլյուցիայի պրոցեսը, այն ժամանակ դուք ընդամենը հիշողություն էիք, Արարչի հիշողությունը, ոչ շատ և ոչ էլ քիչ: Հետո դուք ձեզ տրամադրեցիք դեպի ձեզ հետ կատարվելիք բոլոր հնարավոր փորձությունները: Ոմանք դա էվոլյուցիոն թակարդ են համարում, բայց դրանք ընդամենը ձեր սեփական ծրագրերն են, որոնք ձեզ բերում են ձեր աճի պրոցեսի մեջ մի որոշակի կետի: Անկախ այն բանից, թե ինչպիսին է ձեր ներկա իրավիճակը, դուք խնդրել եք, աղաչել եք, համոզել եք և արել եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երկրային կյանք ընկնեք: Դուք ցանկացել եք զգալ: Դուք ցանկացել եք փորձել: Դուք ցանկացել եք սովորել:

    Երրորդ Տարածքի ձեր ամենալավ սերտած տեսանկյուններից մեկն են ապրումները: Կանայք հիմնականում ավելի բաց և ավելի ազատ են իրենց ապրումները փորձելիս, բայց ապրումների հետ կարողանալ վարվել` ոչ ավելի պակաս, այլ միգուցէ շատ ավելի կարևոր է նաև տղամարդկանց համար: Ապրումները շատ կարևոր են, քանզի Անցման մոտենալու հետ միասին յուրաքանչյուրը պիտի բացվի իր սեփական ներքին Ճշմարտությանն ընդառաջ և ավելի մեծ կապի մեջ կմտնի Երկրի, Տիեզերքի և բոլոր տարածքների հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •