4.
ՀՈԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
Կիրաէլի ճշգրտումները
ԿԻՐԱԷԼ. Այս գլխում դուք կիմանաք, որ սերը, որ գտնվում է ձեր ներսում, և Արարչի սերը, որը ձեզ այս մոլորակ է բերել, - միևնույն բանն են:
Ինչ ես չեմ հասցրել ասել ձեզ այս գրքում. երբ Արարիչը դիմում է ձեզ հետևյալ խոսքերով. “Ես մի ճամփորդություն եմ նախատեսել քեզ համար դեպի Երրորդ Տարածք”, - օ՜, Աստված իմ, դուք ցնծո՜ւմ եք: Դուք դժվարությամբ եք հավատում դրան` դուք, ձեր ամբողջ հոգևոր ընտանիքը, բոլորը ձեր շուրջ: (Հոգևոր ընտանիքների մասին դուք կկարդաք այս գլխում): Դուք սկսում եք հասկանալ, որ գնում եք այնտեղ, ուր շատ օգտակար եք լինելու Ձեր Արարչին: Օ՜, դրանից ավելի լավ բան լինել չի կարող:
Առաջինը, ինչ դրանից հետո արեց ձեր մեծամասնությունը, կանչեց ինձ: Շատերը, որ կարդում են այս գիրքը, կանչեցին ինձ և ասացին. “Վարպետ Կիրաէլ, ես ճանապարհվում եմ Երկրային ոլորտ, և Արարիչն ասաց, որ դու այնտեղ մեզ հետ կլինես”: Եվ ես պատասխանեցի. “Այո, բայց մի՛ մոռացեք, որ որոշ ժամանակ դուք կմոռանաք այդ մասին: Դուք չեք հիշի բոլոր այն հիասքանչ բաների մասին, ինչ գնում եք այնտեղ անելու”:
Հոգու ճամփորդությունը, բարեկամներս, հոգու էվոլյուցիան, - դա ձեր Արարչի մարմնավորված մասնիկների արժեքներն են: Եվ դա` դուք եք: Այդ մասնիկները` Դուք եք: Եվ մի՞թե դուք չգիտեք, որ մի օր, իրադարձությունների ծավալման հետ մեկտեղ, դուք կսկսեք վերհիշել այդ մասին: Կվերցնեք մի օր այս գիրքը խանութում և կտեսնեք նրա կազմի վրա “Կիրաէլ”, և կնայեք այդ բառին և կասեք. “Ի՞նչ է սա”: Եվ կպատրաստվեք տեղը դնել գիրքը, և ինչ-որ բան ձեր ներսում ձեզ կասի. “Ո՛չ, դու չես կարող այն հետ դնել, դու վերցրեցիր այն, որ գնե՛ս”: Եվ ահա հիմա դուք կարդում եք այն:
Օ՜, նա կգտնի ճանապարհը դեպի ձեզ, բարեկամներս: Նա կգտնի՛ ճանապարհը դեպի ձեզ: Եթե ձեր ընկերը ստիպված լինի ձեր քիթը խոթել այն, ուրեմն հենց այդ էլ նա կանի, քանզի գիտե՞ք, հոգու էվոլյուցիան ձեզ ցույց է տալու, որ Անցումը չի կարող մատնվել անհաջողության: Եվ դա կապ չունի նրա հետ, կարո՞ղ եք արդյոք դուք այդ անել, թե՞ ոչ: Իմաստն ամփոփված է նրանում, կընտրե՞ք դուք արդյոք դրա մի մասը լինել:
Եվ լսեք էլի ահա թե ինչ. քանի որ դա հոգու էվոլյուցիան է, հենց այդ ժամանակ եք դուք ամենաշատը ցավ զգում: Հենց նոր դուք մի զարհուրելի վեճ ունեցաք ձեր մոտիկ ընկերոջ հետ: Կամ, կարող է, ստուգեցիք ձեր դրամապանակը և պարզեցիք, որ այնտեղ էլ փող չկա: Հենց այդ ժամանակ է, որ հոգին սկսում է բարեշրջվել: Դուք սկսում եք ասել. “Բավակա՛ն է: Ինձ այլևս չե՛ն խցկի վատ փոխհարաբերությունների մեջ, որովհետև ես ունեմ հոգի, և իմ հոգին միաձուլված է սիրո հետ: Եվ սիրո մեջ ես արժանի եմ ավելի շատին: Ինձ էլ չի՛ սպառնում սնանկությունը: Ես էլ աղքատ չեմ լինի: Երկրային ոլորտի վրա ես կանեմ միայն այն, ինչ ցանկանում եմ, ես կկատարե՛մ իմ ճամփորդությունը”:
Հոգու էվոլյուցիայում դուք կիմանաք, որ կարևորը ոչ թե այն է, թե որքան դուք կարող եք մտածել, այլ կարևորը հենց այն է, թե որքան կարող եք ունենալ: Մի՞թե դուք երբևիցէ մոռացել եք այդ մասին: Երբ սկսեք կարդալ այս գլուխը, դուք կիմանաք գիտակցության բազմաթիվ մակարդակների մասին և դրա նման այլ բաների մասին, բայց հիշեք ահա թե ինչ. Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկն ասի ձեզ. “Սրա պատասխանը չկա”, - դուք նայեք ուղիղ նրա աչքերին և ասացեք. “Սպասիր, ես կարդում եմ Կիրաէլ. Մեծ Անցում գիրքը: Եվ այդ գրքի մեջ ասվում է, որ եթե գոյություն ունի խնդիր, ուրեմն կա՛ նաև նրա լուծումը: Եվ եթե կարող է լինել զայրույթ, ուրեմն մի ակնթարթ պետք է գա ուրախությունն էլ: Եվ մեզ անհրաժեշտ է միայն ամուր դիրքեր գրավել: Մեզ անհրաժեշտ է հավատալ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հոգին”:
Եվ այդ ժամանակ մի օր, երբ դուք անցնեք այդ էվոլյուցիան, որն ինքներդ էիք ցանկանում, դուք կմիաձուլվեք ինձ կամ այլ մեծ վարպետների հետ, և մենք բոլորս կճանապարհվենք դեպի Արարչի սքանչելի Լույսը: Մենք կլողանք ձայների մեջ, որոնք դուք երբեք նախկինում չեք լսել: Մենք կզգանք լույս և գույներ, որոնք ձեզ տեսնել երբեք չի վիճակվել: Մենք կընդունենք, որ այդ ամենն արժե՛ր այս ճամփորդությանը: Եվ Արարիչը կխնդրի ոտքի կանգնել, որպեսզի հաշվի իր այն մասնիկներին, ովքեր ասացին. “Այո”:
Էջանիշներ