User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու մարմինը և Գիտակցությունը

    Մարդկային մարմնում փոփոխությունները տեղի կունենան Անցումից հետո, առաջին 15 տարիների ընթացքում: Տարիները կանցնեն շատ ավելի արագ, քան ներկայում, չնայած այն բանին, որ արդեն հիմա էլ նրանք շատ արագ են ընթանում: Լուսային մարմնի առանձնահատկությունների շնորհիվ, դուք ավելի քիչ կհոգաք ձեր իրանի հաստության մասին, քանի որ դա արդեն ձեր փորձությունների մասը չի կազմի: Գեղեցկությանը կվերաբերվեք լրիվ այլ կերպ, դիտարկելով այն իր լրիվ ամբողջականության մեջ:

    Ժամանակի ընթացքում ձեր տեսքը կլինի այպիսին, ինչպիսին ձեզանից շատերը պատկերացնում էին ձեր գալակտիկական քույրերին ու եղբայրներին (չնայած ձեր տեսիլքները հիմնված են, որոշակիորեն, աղճատված իրականության վրա): Ինչ վերաբերվում է ձեր մարմնի փաստացի արտաքին տեսքին, ասեմ, որ կլինեն նրանք, ով սկզբից կհիասթափվի, բայց ընդհանուր առմամբ, դուք բոլորդ կսիրեք ձեր նոր արտաքինը:

    Ինչ վերաբերվում է ժամանակ և միջոցներ ծախսելուն ձեր արտաքին տեսքին հետևելու, ասենք, մազերը խնամելու համար, - մոռացեք այդ մասին: Անհրաժեշտության դեպքում դուք ընդունակ կլինեք ընտրել ձեր արտաքին տեսքը, քանզի այն կախված կլինի նրանից միայն, թե ինչ կերպ եք դուք թրթռում: Ծերացումը կլինի շատ ավելի դանդաղ, քան դուք կարող եք պատկերացնել: Եթե սկսեցիք անհամբերություն ցուցաբերել, ես ներողություն եմ խնդրում: Դուք ստիպված եք մի փոքր էլ սպասել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղեղի հնարավորությունները

    Ուղեղի ծավալի մեծացման հետևանքով գանգն էլ կմեծանա: Գլխի վերին մասի ոսկրային կազմությունը ստեղծելիս, Արարիչը դա հաշվի է առել:

    Մարդկանց մեծամասնությունն արթուն ժամանակ օգտագործում է իր ուղեղի ընդամենը 10 տոկոսը, առանց օգտագործելու թողնելով նրա հնարավորությունների մեծ մասը: Ըստ մարդկանց ոչ ֆիզիկական իրականություններին հարմարվելու արագության, ավելի ու ավելի շատ կօգտագործվեն ուղեղի չօգտագործված հնարավորությունները:

    Անցումից հետո նույնիսկ ցածր թրթիռային փորձությունների հետ գործ ունեցող մարդիկ կօգտագործեն իրենց ուղեղի հնարավորությունների 60 – 65 տոկոսը, այն էլ ժամանակավորապես, քանի դեռ չեն ավելացրել օգտագործման տոկոսը: Տարբերությունը` ընդամենն անհատական էվոլյուցիոն ընտրության հարց է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենդանիները

    Լինելով հզոր էվոլյուցիոն էներգիա, Լուսաքվանտային Էներգիան չի հանդուրժում չը-բարեշրջվող տեսակներ, այդ պատճառով կենդանիների շատ տեսակներ չեն շարունակի իրենց գոյատևումը: Ամենն, ինչ ընդունակ չէ այլևս էվոլյուցիոն զարգացում ապրել, կհեռացվի Երկրային ոլորտից, քանզի այն, ինչ հասել է արդեն իր բարեշրջման վերջին, գոյատևելու պատճառ էլ չունի: Իրենց մարմնի պահպանվող խտության պատճառով նրանք չեն կարողանա տանել Լուսաքվանտային Էներգիան:

    Կատուների և շների բոլոր սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ վերջիններս դեռ շարունակում են սովորել ու բարեշրջվել, և այդ պատճառով կքայլեն Անցման միջով ձեզ հետ միասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուսականությունը

    Բույսերին վստահել էին լինել այստեղ, որպեսզի նրանք սնուցեն, մաքրեն և վերանորոգեն ձեր ֆիզիկական մարմինները: Նրանց կյանքը կատարյալ է յուրացնելու համար այն մթնոլորտը, որը շրջապատելու է ձեր Երկիրը: Բույսերը, որոնք այդպիսի ջանասիրությամբ ձգտում էին կենդանի մնալ արևի լույսի տակ և թթվածնային տիպի մթնոլորտում, կկատարելագործվեն, հենց որ գա Լուսաքվանտային Էներգիան, որովհետև այդ էներգիան կհզորացնի Երկրի մթնոլորտի լուսավորվածությունը: Այսպիսով, Լուսաքվանտային Էներգիայի հայտնվելու առաջին իսկ ժամերի ընթացքում բույսերը կյուրացնեն այդ էներգիան:

    Լուսաքվանտային Էներգիայի մեջ բույսերի աճը կմեծանա մինչև 20 տոկոս: Եվ որ շատ ավելի կարևոր է, կավելանա բույսերի սննդարար արժեքը: Ձեր սովորական կերակուրը արմատական փոփոխություններ կկրի, քանի որ ձեր մեծամասնությունը կսկսի սնվել բույսերով: Բուսակերներն ուրախ են, իսկ մսակերները կարճ ժամանակ կդիմադրեն, բայց մի մոռացեք, որ ձեր սնուցիչ էներգիայի մեծ մասը ստանալու եք Լուսաքվանտային Էներգիայից, ինչը կսկսեք կլանել պրանա-շնչառության ընթացքում, ընդ որում սնունդի կարիքը նշանակալիորեն կփոքրանա:

    - - - - - - - - - - - - - - - - - - -

    Լուսաքվանտային Էներգիան կարելի է օգտագործել միայն որպես բարիք, այդ պատճառով նրա երկարատև աղդեցությունը Երկրային ոլորտի վրա բացարձակ հիանալի կլինի: Լուսաքվանտային Էներգիան տարբերվում է ամենից, ինչ տեսել եք, լսել եք, կամ ինչին մասնակցել եք, և արդարացի կլիներ նախազգուշացնել ձեզ, որ ինձ նման էներգիաները ձեր տարածք են եկել նրա համար միայն, որպեսզի պատմեն ձեզ այդ մասին: Մենք ճամփորդում ենք այստեղ Ճշմարտության հետ և փորձում ենք բերել ձեզ Վստահության: Երբ ծնվի Կիրքը, բոլորը ճանապարհ կգտնեն դեպի Միասնություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 1


    Ինչպե՞ս Լուսաքվանտային Էներգիան կազդի Մայր Երկրի բյուրեղների վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Մարդիկ հմայված են բյուրեղներով, քանզի նրանցից ամեն մեկը, թվում է, իր անհատականությունն ունի, դեպի ձեր սիրտը ճանապարհ հարթելու իր յուրահատուկ զգացմունքներն ու միջոցները: Քանի որ Լուսաքվանտային Էներգիան ինքն իսկ լույս է, այն նոր ադամանդե փայլ կտա բյուրեղների ամեն մի տեսակին: Բյուրեղների թրթիռները կհզորանան այն աստիճան, որ եթե նույնիսկ դուք հազվադեպ եք փոխներգործում նրանց հետ, այնուհանդերձ կներգրավվեք Արարչի կենսական էության այդ էներգիայի մեջ:


    Ի՞նչ ազդեցություն կգործի Լուսաքվանտային Էներգիան դեռևս մոր որովայնում գտնվող սաղմի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Ազդեցությունը նշանակալից կլինի: Քանի որ չծնված երեխան բարեշրջվելու է ավելի մեծ արագությամբ, Լուսաքվանտային Էներգիան ավելի լուսավոր տարածություն կստեղծի երեխային մինչև ծնունդը հասունացնելու համար: Մինչև ծնունդը հասունացման պրոցեսը կկրճատվի Երկրի ժամանակով մինչև վեց ամսվա: Մինչև սաղմնավորվելը, այսինքն, միչև որովայն մտնելը, էությունը հնարավորություն կունենա իր ծրագրերի մասին հայտնել ծնողներին: Դա կսակավացնի ներկայիս կապի խզումները, օրինակ, ծնողների և երեխաների միջև անբավարար հարաբերությունները: Լուսաքվանտային Էներգիան նմանապես կհզորացնի ԴՆԹ կոդավորված հաղորդումների փոխանցումը, դրանով իսկ հնարավորություն տալով կատարյալ ծրագիր մշակել նույնիսկ մինչև ծնունդը:

    Որովայնում գտնվելու ժամանակ, ներքին աստեղնային ճամփորդության պրակտիկան ավելի շուտ սկզբունք կլինի, քան բացառություն: Լույսի էներգիայի օգնությամբ ծնողն ու նոր երեխան կմիաբանվեն այդ տիպի ճամփորդության մեջ, և երբ երեխան լույս աշխարհ գա, այդ կապն ավելի կատարյալ կլինի: Ի տարբերություն ներկայի, այդ կապը կլինի ոչ միայն մոր հետ, քանզի հայրը նույնպես կկարողանա ճամփորդել դեռևս չծնված երեխայի հետ, ինչը տղամարդկային էներգիային էլ ավելի ամբողջական կապի հնարավորություն կընձեռնի: Քանի դեռ Լուսաքվանտային Էներգիան չի եկել, անհրաժեշտ է հասկանալ, որ ծնողներին, առանձնապես հորը, - հարկ է փորձել միանալ երեխայի էության հետ խորհրդածման (մեդիտացիա) միջոցով կամ ծրագրավորված քնի վիճակում: Մեծամասնությունը հաճելիորեն զարմացած կլինի այդ պրոցեսի արդյունքից և կցանկանա մնալ այդ բարձրագույն իրականության մեջ: Վայելե՛ք այդ զարմանահրաշ ճամփորդությունը:


    Կազդի՞ արդյոք Լուսաքվանտային Էներգիան մարդու վարքի վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Լուսաքվանտային Էներգիան ոչ միայն կազդի մարդու վարքի վրա, այլ նաև սկզբունքորեն կփոխի էությունն այն բանի, թե ինչպես եք դուք օգտագործում ձեր մարմնի համակարգը: Սկզբի համար, ի շնորհիվ ավելի լուսավոր էներգիայի, դուք կկարողանաք փոխել ձեր արտաքինը: Ներկայումս, ձեզ խանգարում է այդ անել միայն ձեր ֆիզիկական խտությունը և ձեր համոզմունքները: Հենց որ ամբողջությամբ ներգրավվեք նոր էներգիայի մեջ, դուք նրանից նոր ըմբռնում կընդունեք և համոզված կլինեք ձեր նոր կարողությունների մեջ: Կիրառելով խորհրդածումը, դուք կշնչեք խիտ թրթիռների միջով, սովորելով դրան Հրեշտակային Իրականության մեջ, դասեր առնելով Հրեշտակային Էություններից:


    Որքա՞ն երկար կմնանք մենք Լուսաքվանտային Էներգիայի մեջ:

    ԿԻՐԱԷԼ.
    Այս հարցի պատասխանը ոմանց համար կարող է ցնցող լինել: Ենթադրյալ ժամանակաշրջանն է` 2000 տարի: Ծանո՞թ շրջապտույտ է: Այդ պատճառով, մի անհանգստացեք, քանզի, երբ մոլորակային համակարգը լքի Լուսաքվանտային Գոտին, ձեզանից ոչ ոք մարմնավորման մեջ չի լինի: Չնայած այն բանին, որ ձեզանից ամեն մեկը ներկա ժամանակի պիոներն է, դուք հետազոտությունների համար լայնածավալ հնարավորություններ կտրամադրեք ապագա սերունդներին:


    Ինչպե՞ս հրեշտակները և լույսի էությունները կօգտագործեն Լուսաքվանտային Էներգիան իրենց առաքելության մեջ այս տիեզերքում:

    ԿԻՐԱԷԼ.
    Ի՜նչ հիանալի հարց է, քանզի Հրեշտակային Պաշտոնատարությունը սպասում է, թե երբ կհնչի պատասխանը: Հրեշտակներն արդեն իսկ թափանցել են բոլոր իրականությունները, չնայած նրանց մեծամասնությանը հնարավոր չէ տեսնել, այլ կարելի է միայն զգալ: Օգտագործելով նոր էներգիան, նրանք ընդունակ կլինեն կենտրոնացնել իրենց էներգիան այնպես, որպեսզի Երկրի բնակիչները կարողանան նրանց հետ համագործակցել: Նրանց, գլխավորապես, կարելի կլինի տեսնել դեռևս լույսի կազմությունների տեսքով, սակայն նրանք կկարողան նաև հայտնվել ըստ ցանկության: Ի շնորհիվ նոր լույսով հագեցած տարածքի, նրանք հակված կլինեն հայտնվել իրենց թռիչքի բնական վիճակի մեջ: Հավատացեք, որ նրանք արդեն պատրաստ են սկսել փորձել այդ, քանզի համագործակցությունը` հենց այն է, ինչ նրանք փնտրում են:

    Ինչ վերաբերվում է լույսի էություններին, այստեղ շատ քիչ բան կարելի է ասել, քանի որ այդ նոր էներգիան բխում է լույսի Աղբյուրից: Այնպես որ, որոշակի իմաստով, այդ համագործակցությունը` ինքներդ ձեզ հետ է: Լույսը` բոլոր կենսաձևերի էությունն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2


    Ինչպե՞ս մարդ կարող է, էվոլյուցիոն պրոցեսում, իր ածխածնի վրա հիմնված Երրորդ Տարածքի մարմինը լավագույն կերպով նախապատրաստել Լուսաքվանտային Էներգիայի հետ ինտեգրացման համար:

    ԿԻՐԱԷԼ.
    Պատասխանը շատ հասարակ է. Խորհրդածո՛ւմ (մեդիտացիա): Ամեն անգամ, երբ հնարավորություն է ընձեռնվում խոսել խորհրդածման մասին, խնդրում եմ, արեք այդ: Ոմանք կմտածեն, թե ես կրկնվում եմ, բայց, վստահեցնում եմ ձեզ, խորհարդածման օգնությամբ դուք ամենաշատը կմոտենաք նոր էներգիան վայելելուն: Խորհրդածման հստակ վիճակում դուք կարող եք սկսել զգալ և գիտակցել, թե ինչպես փոխներգործել նոր էներգիայի հետ, որպեսզի նախապատրաստվել առաջխաղացմանը: Մի մոռացեք նաև, որ քանի դեռ գտնվում եք խորհրդածման մեջ, շատ ավելի հեշտ է զգալ նոր էներգիան:


    Երկրային ոլորտը շրջապատելու հետ մեկտեղ, ի՞նչ ներգործություն է ունենում Լուսաքվանտային Էներգիան բարձր բարեշրջված տեսակների` կետերի ու դելֆինների վրա:

    ԿԻՐԱԷԼ.
    Լուսաքվանտային Էներգիան կբարձրացնի մարդկանց մինչև այն մակարդակ, որտեղ դուք կսկսեք հասկանալ ձեզ սիրող այդ էակների հաղորդությունները: Ինչպես նաև հնարավորություն կտա նրանց` կետերին և դելֆիններին, - փոխանցել իրենց լայնածավալ գիտելիքները, որնք նրանք պահպանել են ձեզ համար շատ հազարամյակների ընթացքում: Ի շնորհիվ իրենց հսկայական ուղեղի հնարավորությունների, կետերը պատմական փաստերը սերնդե սերունդ են փոխանցում, հասկանալով, որ մարդկությունը, վերջիվերջո, կդադարի այս ազնիվ հսկաներին իր ավարը համարել և կանդրադառնա գանձերին, որ պահպանում են կետերը: Լուսաքվանտային Էներգիան իր հետ ճշմարտություն և սիրո հասկացում է բերում, և երբ բարձրացվի վարագույրն այս հսկաների պահած գանձերի վրա, մարդկությունը կսկսի փառաբանել նրանց այն գանձերի համար, որոնք նրանք կրում են:

    Ինչ վերաբերվում է մեր բարեկամ դելֆիններին, նրանք կսկսեն սովորեցնել ձեզ էխոլոկացիայի դինամիկ ուժին: Միայն արդեն դա, ձեզ համար պետք է որ ճամփորդությունների մի նոր կատարյալ միջոց ստեղծի, հնարավորություն տալով զգալ ինքնաուղղված լինելու ուժը: Իրենց ներկա վիճակում դելֆիններն արդեն հասկանում են մարդկային լեզվի նշանակալի մասը, չնայած ներկա միջոցին նրանց օգտին չէ, եթե մարդիկ այդ մասին իմանան: Նրանք, իրականում, ձեզ կարող են այնքան բան առաջարկել, որ այդ մասին կարելի է առանձին աշխատություն գրել: Ներկա ակնթարթին դուք ուղղակի գիտակցեք, որ Լուսաքվանտային Էներգիայի մեջ դելֆինները մոգական տեղ են գրավում, ինչը կբացահայտվի իր ժամանակին: Սիրեք և պաշտպանեք նրանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և մի օր մարդկային գոյատևությունը պարգևի կարժանանա:


    Կարո՞ղ եք Դուք արտահայտվել այն բանի նկատմամբ, թե ինչպես է Լուսաքվանտային Էներգիան հարաբերակցվում Քրիստոսի Էներգիայի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Որպեսզի ցույց տրվի, թե որքան նման են էներգիայի այդ երկու կազմությունները, անհրաժեշտ է գիտակցել, որ Վարպետ Հիսուս մշտականապես շրջապատված էր մի թրթռացող էությամբ, որին այն ժամանակվա մարդկությունն անուն տալ չկարողացավ: Այդ հզորագույն թրթիռը տարբերվում էր ամեն մի այլ թրթիռից, նույնիսկ զանգվածի ամենախիտ կազմություններից, որոնց մեջ նա կարող էր թափանցել, ուղղակի միաձուլվելով նրանց հետ:

    Ժամանակն է, որ հասկանաք, որ երբ դուք տիրապետում եք մի որևէ էներգիայի, օրինակ, սիրուց ծնված (ինչը ներկայումս մարդկությանը հայտնի ամենահզոր ուժն է), այդ էներգիան կարող է ազդել միայն նրանց վրա, ով այն կընդունի: Օրինակ, եթե դուք սեր եք ուղարկում նրան, ով տրամադրված չէ դրան, հստակորեն պատկերացրեք ձեզ, որ այդ էներգիան չի անդրադարձվի այդ մարդու թրթիռային էության հետ: Սիրո էներգիան կշեղվի և կշարունակի իր ճանապարհը, մինչև դեպի ինքը տրամադրված մի զանգված կգտնի, որը թույլ կտա նրան միաձուլվել իր հետ: Վարպետ Հիսուսի բերած սիրո էներգիան կարող էր թափանցել ամենուր: Բայց մարդիկ, ոքեր փորձարկում էին զայրույթի, ատելության և վախի ավելի ցածր թրթիռներ, չէին ցանկանում ընդունել Նրա սերը և Նրա ներկայությամբ իրենց շատ անհարմարավետ էին զգում: Դա հաճախ Վարպետին տհաճ փորձությունների էր բերում, քանզի, երբ ամենացածր թրթիռներն օգտագործող մարդիկ անսպասելիորեն բախվում են մարդկությանը հայտնի ամենահզոր էներգիայի հետ, պետք է որ որոշակի ռեակցիա առաջանա:

    Լուսաքվանտային Էներգիան էլ նույնպիսի բարձր թրթիռ ունի, որի օգնությամբ նա արդեն իսկ թափանցում է յուրաքանչյուր իրեն ընդունող զանգվածի մեջ, ինչ էլ որ հանդիպի իր ճանապարհին: Գիտեցեք, որ այս գիրքն իր ավարտին մոտենալու հետ մեկտեղ, նոր էներգիան սկսում է համակել Երկիրը: Համբարձման պրոցեսի մեջ գտնվող և բարձր մակարդակների վրա թրթռացող մարդիկ արագորեն կհարմարվեն Լուսաքվանտային Էներգիային: Նրանք գիտակցում են, որ դա` նոր հազարամյակի էներգիան է: Իսկ նրանք, ովքեր դեռ շարունակում են կառչել ավելի ցածր թրթիռներից, անհրաժեշտություն կզգան հակառակվել Լուսաքվանտային Էներգիային, դրանով իսկ ուժեղացնելով ընդհարումը և լայնեցնելով կործանարար փորձությունները:

    Պարզորեն ասած, այդ նոր էներգիան գալիս է նրանց համար, ովքեր անդրադարձվում են փոփոխության հետ: Այդ փոփոխությունն է` գիտակցել, որ գոյություն ունեն նոր, հուզիչ հնարավորություններ: Նրանք այն գիտելիքի մեջ են, որն ասում է. “եկել է ժամանակը համբարձվել նոր մակարդակ, որտեղ Սերը` պատասխանն է”: Հարցերը, որոնք խեղդում են Երկրային ոլորտը հենց այն պահին, երբ մենք պատրաստվում ենք մինչև օրս մարդկությանը հայտնի մեծագույն ճամփորդությանը, - դա, փաստորեն, արթնացումն է դեպի Անցումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.

    ՀՈԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

    Կիրաէլի ճշգրտումները

    ԿԻՐԱԷԼ. Այս գլխում դուք կիմանաք, որ սերը, որ գտնվում է ձեր ներսում, և Արարչի սերը, որը ձեզ այս մոլորակ է բերել, - միևնույն բանն են:

    Ինչ ես չեմ հասցրել ասել ձեզ այս գրքում. երբ Արարիչը դիմում է ձեզ հետևյալ խոսքերով. “Ես մի ճամփորդություն եմ նախատեսել քեզ համար դեպի Երրորդ Տարածք”, - օ՜, Աստված իմ, դուք ցնծո՜ւմ եք: Դուք դժվարությամբ եք հավատում դրան` դուք, ձեր ամբողջ հոգևոր ընտանիքը, բոլորը ձեր շուրջ: (Հոգևոր ընտանիքների մասին դուք կկարդաք այս գլխում): Դուք սկսում եք հասկանալ, որ գնում եք այնտեղ, ուր շատ օգտակար եք լինելու Ձեր Արարչին: Օ՜, դրանից ավելի լավ բան լինել չի կարող:

    Առաջինը, ինչ դրանից հետո արեց ձեր մեծամասնությունը, կանչեց ինձ: Շատերը, որ կարդում են այս գիրքը, կանչեցին ինձ և ասացին. “Վարպետ Կիրաէլ, ես ճանապարհվում եմ Երկրային ոլորտ, և Արարիչն ասաց, որ դու այնտեղ մեզ հետ կլինես”: Եվ ես պատասխանեցի. “Այո, բայց մի՛ մոռացեք, որ որոշ ժամանակ դուք կմոռանաք այդ մասին: Դուք չեք հիշի բոլոր այն հիասքանչ բաների մասին, ինչ գնում եք այնտեղ անելու”:

    Հոգու ճամփորդությունը, բարեկամներս, հոգու էվոլյուցիան, - դա ձեր Արարչի մարմնավորված մասնիկների արժեքներն են: Եվ դա` դուք եք: Այդ մասնիկները` Դուք եք: Եվ մի՞թե դուք չգիտեք, որ մի օր, իրադարձությունների ծավալման հետ մեկտեղ, դուք կսկսեք վերհիշել այդ մասին: Կվերցնեք մի օր այս գիրքը խանութում և կտեսնեք նրա կազմի վրա “Կիրաէլ”, և կնայեք այդ բառին և կասեք. “Ի՞նչ է սա”: Եվ կպատրաստվեք տեղը դնել գիրքը, և ինչ-որ բան ձեր ներսում ձեզ կասի. “Ո՛չ, դու չես կարող այն հետ դնել, դու վերցրեցիր այն, որ գնե՛ս”: Եվ ահա հիմա դուք կարդում եք այն:

    Օ՜, նա կգտնի ճանապարհը դեպի ձեզ, բարեկամներս: Նա կգտնի՛ ճանապարհը դեպի ձեզ: Եթե ձեր ընկերը ստիպված լինի ձեր քիթը խոթել այն, ուրեմն հենց այդ էլ նա կանի, քանզի գիտե՞ք, հոգու էվոլյուցիան ձեզ ցույց է տալու, որ Անցումը չի կարող մատնվել անհաջողության: Եվ դա կապ չունի նրա հետ, կարո՞ղ եք արդյոք դուք այդ անել, թե՞ ոչ: Իմաստն ամփոփված է նրանում, կընտրե՞ք դուք արդյոք դրա մի մասը լինել:

    Եվ լսեք էլի ահա թե ինչ. քանի որ դա հոգու էվոլյուցիան է, հենց այդ ժամանակ եք դուք ամենաշատը ցավ զգում: Հենց նոր դուք մի զարհուրելի վեճ ունեցաք ձեր մոտիկ ընկերոջ հետ: Կամ, կարող է, ստուգեցիք ձեր դրամապանակը և պարզեցիք, որ այնտեղ էլ փող չկա: Հենց այդ ժամանակ է, որ հոգին սկսում է բարեշրջվել: Դուք սկսում եք ասել. “Բավակա՛ն է: Ինձ այլևս չե՛ն խցկի վատ փոխհարաբերությունների մեջ, որովհետև ես ունեմ հոգի, և իմ հոգին միաձուլված է սիրո հետ: Եվ սիրո մեջ ես արժանի եմ ավելի շատին: Ինձ էլ չի՛ սպառնում սնանկությունը: Ես էլ աղքատ չեմ լինի: Երկրային ոլորտի վրա ես կանեմ միայն այն, ինչ ցանկանում եմ, ես կկատարե՛մ իմ ճամփորդությունը”:

    Հոգու էվոլյուցիայում դուք կիմանաք, որ կարևորը ոչ թե այն է, թե որքան դուք կարող եք մտածել, այլ կարևորը հենց այն է, թե որքան կարող եք ունենալ: Մի՞թե դուք երբևիցէ մոռացել եք այդ մասին: Երբ սկսեք կարդալ այս գլուխը, դուք կիմանաք գիտակցության բազմաթիվ մակարդակների մասին և դրա նման այլ բաների մասին, բայց հիշեք ահա թե ինչ. Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկն ասի ձեզ. “Սրա պատասխանը չկա”, - դուք նայեք ուղիղ նրա աչքերին և ասացեք. “Սպասիր, ես կարդում եմ Կիրաէլ. Մեծ Անցում գիրքը: Եվ այդ գրքի մեջ ասվում է, որ եթե գոյություն ունի խնդիր, ուրեմն կա՛ նաև նրա լուծումը: Եվ եթե կարող է լինել զայրույթ, ուրեմն մի ակնթարթ պետք է գա ուրախությունն էլ: Եվ մեզ անհրաժեշտ է միայն ամուր դիրքեր գրավել: Մեզ անհրաժեշտ է հավատալ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հոգին”:

    Եվ այդ ժամանակ մի օր, երբ դուք անցնեք այդ էվոլյուցիան, որն ինքներդ էիք ցանկանում, դուք կմիաձուլվեք ինձ կամ այլ մեծ վարպետների հետ, և մենք բոլորս կճանապարհվենք դեպի Արարչի սքանչելի Լույսը: Մենք կլողանք ձայների մեջ, որոնք դուք երբեք նախկինում չեք լսել: Մենք կզգանք լույս և գույներ, որոնք ձեզ տեսնել երբեք չի վիճակվել: Մենք կընդունենք, որ այդ ամենն արժե՛ր այս ճամփորդությանը: Եվ Արարիչը կխնդրի ոտքի կանգնել, որպեսզի հաշվի իր այն մասնիկներին, ովքեր ասացին. “Այո”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •