Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
Լուսաքվանտային Էներգիան, որի մեջ դուք պատրաստվում եք մտնել, - էներգիայի մի աղբյուր է, որը չի կարելի դասել ինչ-որ որոշակի կարգի: Այն անկախություն է տալիս օրգանական վառելանյութից և էներգիայի այլ աղբյուրներից, որոնք ձեր ներկայիս ապրելակերպի անկապտելի մասն են դարձել: Դա միջոցներից մեկն է, որի օգնությամբ կոչեցյալ “աշխարհի հզորները” սահմանափակում են ձեր աճը: Սակայն ձեզ այլևս անհրաժեշտ չեն լինի այդ աղբյուրները, քանզի Լուսաքվանտային Էներգիան կբավարարի էլեկտրամատակարարման ձեր բոլոր կարիքները:
Յուրաքանչյուրը կարող է օգտագործել Լուսաքվանտային Էներգիան որպես հզոր էներգիայի աղբյուր, որը կընդգրկի ձեր ամբողջ մոլորակային համակարգը: Ներկայումս Լուսաքվանտային Էներգիան ընդամենը մի քանի խիզախ գիտնականների հետազոտությունների առարկան է, սակայն նրանք դեռ չեն նախաձեռնել այդ էներգիայի ամենափոքրիկ հնարավորությունների հետազոտություններն անգամ:
Լուսաքվանտային Էներգիայի հետազոտությունների համար հարկ չի լինի վճարել, քանի որ այն լիառատ կլինի: Ոչ ոք չի կարող հպատակեցնել կամ սանձել նրան: Այդ պատճառով ոչ ոք կամ մարդկանց ոչ մի խումբ չի կարող օգտագործել այն նրա համար, որպեսզի սահմանափակի այն կամ վաճառի աստղաբաշխական գներով, և նորից բնակչությանը պատանդի մեջ պահի: Նրանց, ովքեր կփորձեն նրա վրա հսկում սահմանել, մեծ անակնկալ է սպասվում:
Օրգանականից դեպի նոր տիպի վառելանյութը անցման ժամանակաշրջանում դուք, հնարավոր է, ինչ-որ շփոթվածություն կզգաք, փորձելով պատկերացնել, թե ինչպես օգտագործեք այդ էներգիան: Եվ կրկին, խուճապահար մի՛ եղեք: Դիմում եմ կինեմատոգրաֆիստներին. վե՛րջ տվեք ներկայացնել Գալակտիկական Եղբայրությանը հրեշների տեսքով, քանզի նրանք են դառնալու այդ նոր էներգիայի տիրապետման և յուրացման ձեր խնդրի լուծումը: Նրանց մասին ավելի համառոտ կխոսենք վեցերորդ գլխում, իսկ հիմա ուղղակի ընդունեք այն փաստը, որ նրանք ձեզ օգտակար են լինելու:
Էջանիշներ