Հարցեր և պատասխաններ – 7
Ես ջանում եմ հնարավորինս շատ Քրիստոսի Գիտակցություն բերել դասարան: Ինձ համար դա նշանակում է ավելի շատ սեր բերել: Բայց մի երեխա ունեմ դասարանում` որքան շատ սեր եմ ես նրան տալիս, այնքան ավելի շատ սեր է նա ինձանից պահանջում: Ներկայումս նրա վարքն ավելի ու ավելի է վատանում: Ես զգում եմ, որ մի բան բաց եմ թողել: Ցանկանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս վարվել:
ԿԻՐԱԷԼ. Առաջինը, ինչ հարկավոր է անել, - դադարել դատապարտել նրան կամ ձեզ: Եթե, առաջարկելով նրան այդ էներգիան, դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, թող նա տեսնի, որ սերը` ապաքինման հետ մեկտեղ, - ամեն ինչ հաղթահարելու միակ ճանապարհն է:
Հիշեք, ոչ բոլորն են կարող տիրապետել սիրո միանգամից մեծ դոզաների: Պատկերացրեք, թե երեխաներին զրկել են շաքարից, մինչև նրանց դեռահաս դառնալը: Իսկ դուք, կարող է, մտածում եք, որ բավական է նրանց մի կտոր շաքար տալ, և նրանք կհամարեն, որ դա` ամենալավ բանն է: Դուք, շատ հնարավոր է, կսխալվեք: Նրանք կարող են եզրահանգել, որ այն, ինչ սիրում են բոլորը, իրենց բոլորովին էլ դուր չի գալիս: Բայց և այնպես, եթե շարունակեք ժամանակ առ ժամանակ նրանց շաքար տալ, մեծամասնությունը կսովորի ավելին ցանկանալ: Որքանո՞վ է սա տարբերվում այն փոքրիկ աղջկա հետ ձեր հարաբերություններից: Մի՛ հրաժարվեք շարունակել ձեր աշխատանքը: Մեծ Վարպետները ձեզանից երբեք չեն հրաժարվել:
Եկեք մեկ քայլ ևս առաջ ընթանանք: Եթե դուք տալիս եք այդ աղջկան Քրիստոսի Գիտակցության կամ Սիրո և Ապաքինման ամբողջ էներգիան, որքան որ կարող եք, - նա ստանում է ամենն, ինչ կարող է այդ ակնթարթին: Ոչ ավելի: Երբ նա Քրիստոսի Էներգիա կամ սեր է ստանում, որն ուրիշն է ուղարկել իրեն հանուն Քրիստոսի Էներգիայի, հավանաբար, դա նրան դուր է գալիս: Բայց երբեմն հնարավոր է, որ դա նրան դուր գա չափից շատ, այնքան, որ դրան ընտելանալու համար աղջկան ժամանակ անհրաժեշտ կլինի: Եվ եթե դուք համոզված եք ձեր վարմունքի անհրաժեշտության վրա և սպասում եք, - ուրեմն, երբ աղջիկը վերադառնա սիրո նոր դոզա ստանալու համար, - դուք կպարգևատրվեք ըմբռնումով, որ սերը դեպի Քո “Ես”-ը կարող է փոխարինել կորուստի բոլոր զգացումները, բարեկամս:
Այսպիսով, իմ խորհուրդն է ձեզ, ցույց տալ ձեր փոքրիկ ընկերոջը, թե ինչպես սիրել ինքդ քեզ: Այդժամ դուք նրան սիրով լցնելու անհրաժեշտություն չեք ունենա այլևս: Այդ փոքրիկ աղջկան (Կիրաէլը զննում է երեխայի էներգիան) ֆիզիկապես ծեծել են նրա համարյա ամբողջ կյանքի ընթացքում, մոտավորապես շաբաթը մեկ անգամ: Իսկ այժմ, չգիտես ինչու, ուսուցիչները գրկում են նրան, նայում են նրա վրա քնքշանքով և ընդհանրապես ձեռք չեն բարձրացնում վրան: Ինչպե՞ս նա պետք է արձագանքի դրան: Դա անսովոր է նրա համար, և նա չի հիշում, թե ինչի՞ հետ կարող է դա համեմատել, այդ պատճառով նա չգիտի, արժի՞ արդյոք այդ ընդունել թե ոչ: Այդ վիճակի մեջ ի՞նչ է նա անում: Նա ըմբոստանում է: Դա վախեցնում է ձեզ և աղջիկը սկսում է հիշել իր ծեծերը: Եվ ամեն անգամվա հետ, երբ դուք կրկնում եք ձեր բարի վարմունքը նրա հանդեպ, նա ավելի ուժեղ է ընդվզում: Բայց ի՞նչ, եթե մի օր նա հասկանա, որ սերը` այնքան էլ վատ չէ: Ի՞նչ, եթե նա կորոշի ըմբոստանալ այլ ուղղությամբ և մի օր կասի. “Ես հրաժարվո՛ւմ եմ այլևս հարվածներ ստանալ”: Կարող է, դա այնուամենայնիվ արժե՞ր ձեր կորցրած ժամանակին:
Ինչպե՞ս են հրեշտակները հայտնում իրենց ներկայության մասին Երրորդ Տարածքում:
ԿԻՐԱԷԼ. Ամեն անգամ, երբ Երրորդ Տարածքում հրեշտակ է հայտնվում, դուք կարող եք գրազ գալ, որ դրան կհետևի մի բան, ինչը կգրավի մասսաների ուշադրությունը: Երբ Անցումը սկսի ուժ հավաքել, ակնադիտական միջադեպերի քանակն ամբողջ աշխարհում կմեծանա: Օրինակ, դուք Աստվածամոր լացող և արյունածորող ավելի շատ արձաններ կտեսնեք: Դա կոչվում է “Հրեշտակների Ներկայություն”:
Ներկայումս Հրեշտակային Իրականությունը համագործակցում է ձեր իրականության հետ շատ ավելի սեղմ, քան երբևիցէ առաջ: Իրենց գոյության մասին ձեզ հայտնելու համար նրանք աստվածային ուժեր են օգտագործում: Ժամանակի անսահման երկար հատվածում նրանք ստիպված էին կապնվել Երրորդ Տարածքի հետ միայն այնպիսի միջոցներով, որոնք երաշխավորում էին նրանց աննկատելիությունը: Ազատությունը, որը ներկայումս նրանք կիսում են ձեզ հետ, - թույլտվությունն է, նրանց աստվածային ուժերին ձեր ամենօրյա գոյատևության մասը դառնալ:
Նրանց դերը, որ փաստորեն կայանում է այս աշխարհում աշխատելու հնարավորության մեջ, - այսօր նշանակալիորեն լայնացել է: Այժմ նրանք հնարավորություն ունեն մարմնավորվել և աշխատել հենց ձեր կողքին և ձեզ հետ միասին: Շատ հրեշտակներ ընտրություն են կատարել լրիվ մարմնավորման մեջ ապրել կյանք միայն այն պատճառով, որպեսզի լինեն այստեղ և ձեզ հետ միասին փորձեն Անցումը: Ոմանց համար` դա հնարավորություն է ավարտել մեկ կամ մի քանի դասեր, որոնք նրանք անհրաժեշտ են համարում:
Ինչ պատճառով էլ որ նրանք կգան, ուրախ եղեք, որ նրանք այդ արել են, քանզի, երբ այստեղ փաստացիորեն կսկսվեն փոփոխությունները, դուք մի հիանալի տարածքի մեջ կհայտնվեք, եթե ձեր մոտակայքում մի տեղ հրեշտակ կլինի: Մի զարմացեք, որ քանի կարդում եք այս գիրքը, հրեշտակի հետ եք ապրում: Մի բան, ինչում կարող եք վստահ լինել. ներկայումս այնքան շատ են նրանք այստեղ, որ հաջորդ 24 ժամվա ընթացքում ձեր ճանապարհն անպայման կխաչվի նրանցից մեկի հետ: Երբ այդ տեղի կունենա, ողողեք նրանց ձեր Լույսի մեջ, քանզի դա Ճշմարտությունն է, ինչպես նրանք հասկանում են այն:
Ձեզանից բոլոր նրանց, ով դեռ նոր սկսում է հասկանալ իր էությունը, ես ասում եմ. “Բարի գալուստ և շնորհակալություն այն բանի համար, որ դուք հրաժարվել եք ձեր Տան իրականությունից, որպեսզի այստեղ, Երկրի վրա լինեք և օգնության ձեռք մեկնեք ամբողջ էվոլյուցիայի մեջ երբևիցէ գոյություն ունեցած Ամենամեծ Անցմանը”:
Էջանիշներ