Գալակտիկական եղբայրություն
Դուք, հնարավոր է, լսել եք “Գալակտիկական եղբայրության” մասին: Նրանց սովորաբար կոչում են այլմոլորակային քաղաքակրթություններ, տիեզերական արարածներ և այլն: Խնդրում եմ, մի նայեք նրանց, որպես վտանգի: Փաստորեն, դրանք ամենախախաղասեր և անվտանգ արարածներ են, քանզի նրանք ընտրություն են կատարել օգնել մարդկությանն` անցնել Անցման միջով:
Հաբբլի (Hubble) աստղադիտակը բացահայտել է, որ Ծիր Կաթին գալակտիկան` այն, որտեղ դուք ապրում եք, - բաղկացած է 100 միլլիարդ արևներից, ձերին շատ նման իրենց մոլորակային համակարգերով: Եվ ձեր գալակտիկան` ընդամենը մեկն է Տիեզերքի 200 միլլիարդ գալակտիկաներից: Մտածե՛ք միայն այդ մասին: 200 միլլիարդ գալակտիկա 100 միլլիարդ արևներով յուրաքանչյուրու՛մ: Հե՜յ: Դուք դեռ մտածում եք, որ կարող եք միակը լինել այնտե՞ղ: Դրան հավատալը` բացարձակ ինքնավստահություն է: Կա՞ արդյոք իմաստ նրանում, որ Արարիչն իր ամբողջ հրաշագործ ուժով հանդերձ, 200 միլլիարդ գալակտիկաների մեջ կարող էր ստեղծել ընդամենը մեկ մոլորակ, որտեղ գոյություն ունեն կենսաձևեր: Եթե ես կարողանայի պատկերացնել, թե ինչպես կարելի է ծիծաղել տպագրված աշխատանքի մեջ, ես կանեի այդ հենց այստե՛ղ:
Ձեզանից նրանց համար, ովքեր չեն ընդունում տվյալ հայացքը, թույլ տվեք հայտնել մի գաղտնիք, որ ես ձեր Երկրային ոլորտից չեմ: Ես նույնիսկ ձեր գալակտիկայից էլ չեմ: Իրականում, ես ձեր մոտ եմ եկել Յոթերորդ Տարածքից, այնինչ դուք ապրում եք Երրորդում: Հաջորդ տարածքը` Չորրորդը, - մտքի տարածքն է: Հետո գալիս է Հինգերորդը` տարածք, որտեղ չկա երկվածություն (“Ին” և “Յան”), դա մաքուր սիրո տարածքն է: Հետո մենք անցնում ենք վեցերորդին, յոթերորդին, և այլն, որոնք ես կնկարագրեմ ապագա գրքերում:
Այս գրքի ամբողջ ընթացքում ես վկայակոչում եմ Գալակտիկական Եղբայրության մեջ մտնող շատ քաղաքակրթություններ, օրինակ, Սիրիուսի, Բազումքի և Անդրոմեդայի քաղաքակրթությունները: Նրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է գործում Երկրային ոլորտի վրա, և յուրաքնչյուրը հետաքրքրված է արդյունքում, ինչին կգա ձեր իրականությունն Անցումից հետո: Ձեր մեջ կան նրանք, ովքեր հավատում են, որ Գալակտիկական Եղբայրությունն առանձնացված է Երկրի գիտակցությունից: Թույլ տվեք կատարյալ հստակությամբ պարզել ձեզ համար. Նրանք չեն գա` նրանք արդե՛ն այստեղ են: Ի շնորհիվ արտասովոր տեխնոլոգիայի, նրանք կարող են անճանաչելիորեն գոյատևել ձեր մթնոլորտում (Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ վեցերորդ գլխում):
Էջանիշներ