Անցումեր, որոնք ընդունված պատմական փաստեր են

Մոտավորապես ամեն 2000 տարին մեկ, Երկրային ոլորտն անցում է ապրում: Մոտ 7000 – 8000 տարի առաջ Արարիչը մի նախագիծ ներկայացրեց, որը թույլ էր տալիս ավելի կատարյալ ճամփորդություն իրագործել այն առումով, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը կարողանա բացահայտվել և վերադառնալ դեպի Արարիչը: Վերամարմնավորվելով Երկրային ոլորտում, դուք, եթե կարելի է այդպես ասել, կորցնում եք հաճույքը` ապրել, այսպես կոչված բարձրագույն փորձի մեջ: Ես ասում եմ “այսպես կոչված”, որովհետև, իրականում, Անձնական “Ես”-ի կողմից Անձնական “Ես”-ին շնորհած մեծ պատիվ է, ընդունակ լինել ապրել Երրորդ Տարածք կոչվող ճամփորդությունը: Պարզ է, որ միակ բաժանումը, որ իրոք գոյություն ունի Երկրագնդով սահմանափակված էության (մարդու) և Արարչի Էության միջև, - գիտակցության ծածկույթն է, և մարդկային գոյատևության պատմությունը ձեր թրթիռների մակարդակի բարձրացման էվոլյուցիոն պրոցեսն է դարձել այնպիսի կերպով, որպեսզի դուք կարողանաք այդ ծածկույթի միջով անցնել գեղեցիկ և նրբագեղորեն:

Մոտավորապես 6000 տարի առաջ սկսվեց “Եգիպտական Փարավոնների Դարաշրջան” կոչվող մի ժամանակաշրջան, որը տևեց 2000 տարի, մինչև Մովսեսն սկսեց իր համախոհների համախմբումը: Այդ ժամանակաշրջանը բնորոշվում էր մեծ խառնաշփոթություններով ընդհուպ մինչև Տաս Պատվիրանները ստանալը: Ծավալվող իրադարձություններն ավարտվեցին հաջորդ 2000 տարվա համար մտքի նոր ազատության երևան գալու հետ միասին, մինչև, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Վարպետ Հիսուսը նոր իրականություն բերեց երկրային ոլորտ: Եվ նորից էվոլյուցիոն ոլորտի մեջ, ասես թե բնակություն հաստատեցին մեծ խառնաշփոթությունները: Նկատեք, որ ամեն մի ժամանակաշրջան տևել է մոտ 2000 տարի: Արդյո՞ք նմանություն չկա Հիսուսի կյանքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և այն իրադարձությունների միջև, որոնց հետ մենք այսօր ենք բախվում: