Իմ ծանոթությունը Կիրաէլի հետ
Դեռևս 1980-ներին էր, որ կինս ինձ՝ դիմադրողիս և աղաղակողիս, քարշ տվեց մի քանի մետաֆիզիկական սեմինարների։ Դիմադրությանս պատճառը շատ պարզ էր. իմ համոզմունքների սիստեմը հենվում էր միայն կապվածությանը հինգ զգացումներին։ Եթե ես կարող էի դիպչել մի բանի, տեսնել այն, զգալ կամ ինչ-որ կերպ գրանցել իմ հինգ զգայարանների իրականության մեջ, ես ինձ հարմարավետ էի զգում։ Այդ պատճառով նման սեմինարներն ինձ համար, մեղմ ասած, “տարօրինակ” բան էին։ Հանկարծակի ես մասնակից դարձա սեղանի վրա ոգեհարցական թխկթխկոցների հինավուրց պրակտիկային, պարանին կախած քարից պատասխաններ ստանալուն, և տրանսային մեդիումի արվեստը դիտելուն։
Սկզբնական անհանգստությունը հաղթահարելուց հետո, “ես չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում”-ից՝ ես անմիջապես անցա ավելի ու ավելի շատ ապրումներ ունենալու անհաղթահարելի ցանկությանը։ Ես հետաքրքրված էի տրանս-հաղորդատվական սեանսներով և հմայված էի իմ ներկայիս իրականության սահմաններից դուրս գտնվող աղբյուրից եկող տեղեկություններով։
Մի անգամ կեսօրին, այդպիսի մի սեանսի ժամանակ, ես քնեցի։ Որոշ ժամանակ անց, ես բացեցի աչքերս ու տեսա, որ սենյակում բոլորը, բավական տարօրինակ հայացքով ինձ են հառել իրենց աչքերը։ Բարեբախտաբար, սենյակում կար մագնիտոֆոն, որն ինձ ապացույցներ բերեց այն բանի, որ ես հանկարծակի և անսպասելիորեն մտել եմ մեդիումների Աշխարհը։
Դա իմ առաջին փորձն էր՝ տրանս-մեդիում լինել բարձրագույն էության կամ այլտարածքային իրականությունից եկած վիբրացիոն-էներգետիկ կազմության համար։ Ցայտուն արտահայտված շոտլանդական առոգանությամբ օժտված այդ էությունը խնդրեց, որպեսզի մենք նրան կոչենք “Կիրաէլ”։ Երբ Կիրաէլն ընտելացավ Երրորդ Տարածքի ֆիզիկական աշխարհին, մենք շատ արագորեն ընտելացանք մեկս մյուսին։ Այդպիսին էր սկիզբը երկարատև ու զարմանհրաշ հարաբերությունների, որոնք ծառայություն մատուցեցին շատերին, ովքեր Երկրային պլանի մարդկանց համար դեռևս քիչ հասանելի պատասխաններ էին փնտրում։
Ժամանակի ընթացքում ես լսեցի շատերից բոլոր բանական բացատրությունները, թե ինչ ասել է տրանս-հաղորդատվություն՝ սկսած անձնավորության երկատումից մինչև դիվահարությունը։ Ոմանց անհրաժեշտ է հիմնավորապես պատկերացում կազմել այդ արտասովոր երևույթի մասին, իրենց գծային մտածողության օգնությամբ նրան ինչ-որ սահմանում տալով։ Սակայն ես համարում եմ, որ ամեն ոք պետք է հաղթահարի մեր ֆիզիկական իրականության սահմանափակումները, որպեսզի ամբողջովին գնահատի այդ փորձությունը։ Պատմական և ապագա իրադարձությունների մասին Կիրաէլից եկող տեղեկություններն անդրադարձվում են ավելի բարձր տատանումների վրա, քան նրանք, որոնք սովորաբար հնարավոր են Երրորդ Տարածքի խտության հետևանքով։
Կիրաէլը միշտ պնդել է, որ երբ մարդ իրոք պատրաստ է հանդիպել իր հետ, շանս անպայման կհայտնվի։ Քանի դուք կարդում եք այս գիրքը, ձեզ հրավիրում են խնդրել Կիրաէլին՝ բերել լույսի այդ էներգիան, և թույլ տալ, որ ապաքինումը սկսվի։ Եվ երբ էլ որ դուք կանչեք նրա էներգիան, Կիրաէլը ձեզ հետ կլինի։
Այսպիսով, թույլ տվեք ձեր բարձրագույն գիտակցությանը՝ ներշնչել ձեզ այս կյանքում։ Ճաշակեք այլ տարածքից ձեզ հյուր եկած էության մաքուր սերը, ով մտադրված ցույց տվեց մեզ, որ Մեծ Անցումը՝ ոչ թե զարհուրելի տեղաշարժ է, այլ զարմանահրաշ և հուզիչ առաջընթաց, որը մեզ բոլորիս մեծ հույսեր կբերի։ Աշխարհը պատրաստ է ապաքինմանը։ Եկեք սկսենք բոլորս միասին։
Կահու Ֆրեդ Սթերլինգ
Էջանիշներ