Նոր ներածություն
Յոթ տարի առաջ, երբ առաջին անգամ հրատարակվեց այս գիրքը, մենք ունեինք Վարպետ Կիրաէլի կողմից ներկայացված պատկերացումը, և մենք գիտեինք, որ պետք է կիսենք այն ամբողջ աշխարհի հետ։ Այսօր այդ պատկերացումն օգտագործվում է արդեն շատերի կողմից և կրկնվում է այլ ուսուցիչներով էլ տարբեր մետաֆիզիկական շրջանակներում։
Երբ գրվում էր այս գիրքը, ես ընդամենը մի որոնող էի, որ փորձում էր հասկանալ նշանակությունն այն բառերի, որոնք եկել էին իմ միջոցով և հավաքվել այս գրքում։ Շատերի պես, ես էլ՝ տալիս էի արդեն ծեծված հարցերը. “Արդյո՞ք սա աշխարհի գոյատևության վերջն է, թե՞ մենք մեր ապագան ձևավորող իրադարձությունների մի ինչ-որ միստիկական ծավալում ենք ապրում, որի մեջ, ըստ երևույթին, ոչ մի իմաստ չկա։ Կա՞ արդյոք իրոք ինչ-որ դրական մի բան, ինչը մեզ կգա այս անհավանական, ցնցող էներգիայից, որը ներկայումս կոչվում է Մեծ Անցում, և արդյո՞ ք կա հնարավորություն, որ Մեծ Անցումը կվերցնի մեր այս բոլոր կոլեկտիվ “իրականություններն” ու ուսմունքները, կպատռտի նրանք մանր կտորների և այդ կտորներից կյանքի նոր ու զարմանալի պատկերներ կստեղծի”։
Հնարավոր է, ամենակարևորն այն հարցն էր, թե ինչպե՞ս այս ոչ մեծ աշխատությունը պետք է վիճարկի նեգատիվով ու աշխարհի վերջով նախշազարդված տեղեկությունների հսկայական քանակությունը, և օգնի Մեզ, Մարդկանց, հասկանալ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ո՞վ եմ ես, որպեսզի մտածեմ անգամ, որ իմ՝ Վարպետ Կիրաէլին Երկրային ոլորտ բերելը, երբևիցէ կտա պատասխաններ, որոնք կկարողանան օգտակար լինել բոլորին։
Այո, բարեկամներս, ես ուսումնասիրել եմ բոլոր այդ հարցերը և այժմ գիտեմ, որ դա ճշմարտություն է։ Այս ակնթարթին, երբ դուք այս գիրքն ունեք ձեր ձեռքին, մենք խորն ընկղմված ենք մի իրադարձության մեջ, որը մեկն է մեր հոգու բարեմաղթման և վերափոխման համար ամենաբարենպաստ իրադարձություններից, սկսած այն ժամանակներից, երբ Վարպետ Հիսուսը փորձում էր օգնել մեզ ապաքինվել ու հետ վերադառնալ դեպի սերը, մոտ երկու հազար տարի առաջ։ Դա մեծ արթնացման ժամանակն է, և Մենք, Մարդիկ, - այդ տիեզերական արկածի աստղերն ենք։
Այս գիրքը գրվելու ժամանակ Վարպետ Կիրաէլն ասաց, որ գիրքն իր մեջ գիտակցության յոթ մակարդակներ է պարունակում, և այն, ինչ գրված է նրա էջերին, պետք է համարել ժամանակին ոչ ենթակա։ Ավելի լավ ասել հնարավոր չէր։ Ընթերցողները նորից ու նորից ինձ ասում են այն նոր տեղեկությունների մասին, որ գտնում են իրենք ամեն անգամ, երբ վերընթերցում են այս գիրքը։ Մարդիկ, ովքեր ունեն նրա տպագրված օրինակը, շատ դեպքերում վերընթերցելով մաշեցրել են այն։ Մի անգամ, երբ ես ստորագրում էի գրքերը, իմ առջև մի կին հայտնվեց, ում ձեռքի գիրքը բառացիորեն արդեն մասերի էր մասնատվել։ Ես զգացված էի մինչև սրտիս խորքը, և առաջարկեցի անվճար փոխել նրա գիրքը ստորագրված մի նոր օրինակով։ Ամենահանդիսավոր կերպով նա հայտատարեց, որ անկարող է բաժանվել իր սիրելի օրինակից և խնդրեց սիրալիր, որ ես այդ քրքրված օրինակը ստորագրեմ։
Ես անրջող չեմ, բարեկամներս։ Փաստորեն, ես միշտ իմ ամենախիստ քննադատներից մեկն եմ հանդիսանում։ Ես ասում եմ յուրաքանչյուրին, ով կսկսի արթնացման մեծ ճանապարհորդությունը. Վարպետ Կիրաէլի բացատրություններից այնքա՜ն շատ բան կարելի է իմանալ այդ երանելի արթնացման մասին։ Ձեզ հարկավոր է միայն նայել ձեր սրտի ներսը, որպեսզի համոզվեք Կիրաէլի խոսքերի ճշմարտության մեջ և հասկանաք. այն, ինչի մասին նա խոսում է, - երազանք չէ, այլ սքանչելի իրականություն, որը մենք հնարավորություն ունենք ստեղծել բորորս միասին։
Դա մի ժամանակ է, երբ մենք պարտավոր ենք հետևում թողնել մեր արդեն սերտած վախերն ու կասկածի առնել գոյատևող իրավիճակը։ Նմանապես, դա մի ժամանակ է, երբ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք, որպես մարդ, չունենք բոլոր հարցերի պատասխանները։ Այս գրքում դուք կտեսնեք մի բացվող աշխարհ, որը մեզ ոչ միայն հույս և տղամարդկություն կտա, այլ նաև կօգնի յուրաքանչյուրին՝ սկսել անհամբերությամբ սպասել հայտնվելուն ժամանակի մեջ մի տարածության, որտեղ մենք կարող ենք միահամուռ հավաքվել մեկտեղ։ Ոչ մաշկի գույնը, ոչ աչքերի կտրվածքը, ոչ անձնագիրը չեն կարողանա խանգարել մեզ համախմբվել մի ուժի մեջ, որը կտեղափոխի մեզ արթնության հաջորդ մակարդակը։
Քանի դուք կարդում եք այս գիրքը, հավատացեք, որ այժմ այն պետք է ժամանակակից մարդուն ավելի շատ, քան այն ժամանակ, երբ հրատարակվել էր տարիներ առաջ, առաջին անգամ։ “Ինչո՞ւ” հարցին շատ հեշտ է պատասխանել։ Մենք արդեն գտնվում ենք Մեծ Անցման մեջ։ Դուք չեք կարող արթուն լինել այս աշխարհում և չտեսնել նոր ուժերի աշխատանքը։ Դուք չեք կարող օգտվել ձեր հինգ զգայարաններից մեկնումեկով և չզգալ վեցերորդի առավելությունը։ Սա մե՜ծ ժամանակ է, բարեկամներս։ Սա “Մեծ Անցում է”, և դուք ինձ հարգանք կմատուցեիք, եթե համարձակվեիք ու հասկանայիք, որ համատեղ՝ մենք կկարողանանք հեշտացնել գիտակցության այդ փոխակերպությունը։ Եկե՛ք միասին ճանապարհ ընկնենք։
Եկեք բացենք մեր սրտերն այն գիտակցությանը, որ մենք պե՛տք է մասնակցենք դրան։ Եկեք չկպչենք այդ երանելի իրադարձության տարեթվին։ Դրա փոխարեն, եկեք կենտրոնացնենք մեր սիրո էներգիան այն արդյունքի վրա, որը որ մենք բոլորս կցանկանայինք տեսնել։ Եկեք պատրաստվենք նրան, որ մի օր արթնանանք և նկատենք, որ ամբողջ Աշխարհում խաղաղություն է տիրում։ Դա պետք է դառնա մեր համատեղ ճամփորդությունը, այդ պատճառով եկե՛ք բարձրանանք բարձունքի գագաթը որպես մի ամբողջություն։
Էջանիշներ