User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 127 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

  1. #121
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոփոխություններն Անցումից հետո – 2


    Այս նոր իրականությունն ապրելու համար ավելի ու ավելի մեծ նշանակություն ձեռք կբերեն բաց տարածություններն ու տեղից տեղ տեղափոխվելու ազատությունը: Դա կապված է կյանքից հաճույք ստանալու հետ, այդ պատճառով մնացած ամեն ինչ խամրում է դրա առջև: Հաճույք ստանալ կյանքից` նշանակում է գտնվել ներկայում: Գտնվելով ներկայում, դուք կտեսնեք բոլոր բարիքներն ու նվերները, որոնք Տիեզերքը պատրաստել է ձեզ համար: Երբ ինչ-որ մեկը գրկում է ձեզ, վայելեք գրկախառնումը:

    Ամեն ինչ ընտրության հարց է, բայց առանց երկվածության: Ամեն ինչ միտք է: Ինչի մասին էլ որ մտածեք, կստեղծվի ներկայի մեջ: Երբ դուք հասնեք համբարձման ընթացքի ավելի բարձր մակարդակների, ճամփորդությունների մեծամասնությունը տեղի կունենա օդով, բացի այն դեպքերը, երբ դուք կցանկանաք մի այն բան էլ փորձել, և այդ ժամանակ տեղի կունենա ամենն, ինչ ցանկանաք:

    Նոր կյանքի բազմաթիվ գրավիչ տեսանկյուններից մեկը կլինի ուրիշների հետ սիրո ներքին զգացումներով կիսվելու ունակությունը: Բոլորը սիրո տարբեր մակարդակների ավելի հստակ ըմբռնում կստանան, ընդ որում կմեծանան ընկալումների տարբեր հնարավորությունները: Դուք կսկսեք շարժվել դեպի մեր Արարչի կողմից ձեզ տրված շնորհի և տաղանդների գիտակցական բացահայտումը: Ձեր իմաստը կդառնա ծառայել Երկրային ոլորտին, և դուք կիմանաք, թե ինչպես պահպանել զարգացման մեղմ ու սքանչելի անցումնային ընթացքը, դրա հետ մեկտեղ տարածություն թողնելով ուրիշներին իրենց սեփական տեմպով բարեշրջվելու համար: Խնդրում եմ, լրիվ հաշիվ տվեք ձեզ նրանում, որ բոլորը դեռևս բարեշրջվում են: Հինգերորդ Տարածքը դեռևս հայտնությունների նպատակն է լինելու: Ըստ այնմի, թե ինչպես է համբարձումը շարժվում դեպի Հինգերորդ Տարածք, կլինեն բազմաթիվ դասեր, քանզի դեռևս գոյություն ունեն իրենց ավարտը պահանջող ինքնաուսուցման բազում ծրագրեր:

    Դուք կտեսնեք, թե ինչպես եք սկսում հոգի ներդնել ձեր աշխատանքի մեջ: Դուք կհեռանաք աշխատանքի բարեհաջող ավարտն ապահովելու համար վախ ներշնչող դեկավարից, և կշարժվեք դեպի պատասխանատվությունը հավասարապես բոլորի մեջ բաժանող կոլեկտիվները: Ընդ որում, աշխատանքները կկատարվեն այնպիսի բարձր որակով, որ նրա մեջ ներգրավված ամեն ինչ և ոգի կճանաչի, թե ինչ ասել է ավարտ: Գործին նման մոտեցում ցույց տվող խմբերն արդեն հնարավորություն կունենան մտնել Հինգերորդ Տարածք:

    Չորրորդ Տարածքում հնարավոր կլինի անել շատ ավելին, քան դուք պատկերացնում եք: Ձեր տրամադրության տակ կլինի 2000 տարի, որպեսզի բարեշրջվեք Չորրորդ Տարածքի միջով, այդ պատճառով պատրաստվեք հաճույք ստանալ նրանից: Երրորդ Տարածքի միջով անցնելու համար շատ հազարամյակներ պահանջվեցին, այդ պատճառով հուսանք, որ դուք, ծայրահեղ դեպքում, համբերություն կուտակել եք:

    Ի համեմեատ Երրորդ Տարածքի, դուք ավելի շատ ինֆորմացիա կունենաք մարսելու համար: Բայց հիշեք, որ յուրաքանչյուրը, ով կանցնի Անցման միջով, ինքը կդառնա ուսուցիչ: Դուք կխնդրեք ձեր եղբայրներին ու քույրերին օգնել ձեզ սերտել այն դասերը, որոնք չսովորեցիք այստեղ, Երրորդ Տարածքում: Ինձ այդ դու՛ր է գալիս. Չորրորդ Տարածքում յուրաքանչյուրը հանդես է գալու ուսուցչի դերում: Պատկերացրեք այս ու այն կողմ վազվզող մի քանի միլիարդ ուսուցիչների, որոնք զարմանում են, թե այդ ու՞ր են կորել աշակերտները:

    Ներկա պարագային այս տարածքում դուք ունեք մտավոր ունակություններ և համակարգիչներ, բայց համարյա չունեք ոչ-ֆիզիկական իրականությունների ըմբռնում: Անցումից հետո դուք նոր գիտելիքներ ձեռք կբերեք, և ձեր տեխնոլոգիաները էական փոփոխություններ կկրեն: Սկզբնական ժամանակաշրջանում նրանք կաշխատեն Լուսաքվանտային Էներգիայի վրա, բայց դուք կցանկանաք սովորել դրա սահմաններից էլ դուրս գալ: Դուք կցանկանաք գնալ “ապամոլեկուլարիզացմանն” ընդառաջ: Մի մոռացեք, որ Ամցումն ընդամենը ցատկահենարան է դեպի ձեր վերադարձի վայրը` Հինգերորդ Տարածք:

    Զարգացումն այնտեղ նման չի լինի այստեղի զարգացմանը, այսինքն, սկսած ծնունդից, մինչև այն պահը, որը մարդ ընտրում է կյանքից տուն վերադառնալու համար: Այն, ինչը դուք անվանել եք “կյանք”, - զարգացման ուղի է, որը դուք ընտրում եք նրա բոլոր փորձությունների հետ մեկտեղ: Անցումից հետո փորձությունների ընտրությունը կախված կլինի մտածողության ընթացքից միայն: Պատկերացրեք, եթե ձեր յուրաքանչյուր միտք կարողանար անդրադարձվել մյուս բոլոր մտքերի հետ: Ինչպիսի՜ հիանալի միջոց է դա` փորձել ամբողջականությունը, որը մի տարածք է, որտեղ սերը թափանցում է ամբողջ գոյատևման մեջ, և որտեղ հնարավորություններն անսահման են:

    Չորրորդ Տարածքը կապված է ուսուցման երանության հետ, այդ պատճառով մահը կամ անցումը տոնակատարություն կլինի և ժամանակ հարցերի, թե կա՞ արդյոք էլի ինչ-որ բան, ինչ կարելի էր անել փորձությանը միջնորդելու համար: Եթե ոչ, ուրեմն վերջին գործողությունը կլինի սիրելիների հետ ջերմ հրաժեշտի պահը: Էլ չի լինի թաղում և մետաքսե բարձերով դագաղներ: Ձեր մեծամասնությունը կընտրի ապանյութականացումը: Ուղղակի, մեկմեկու ձեռք բռնած, ձեր էներգիաները կմիասնանան, և նա, ով պատրաստ է գնալ, կգնա: Ուրախությունն այդ պահին կգերազանցի ձեր ամենահամարձակ սպասումները:

    Պատմության ընթացքում դուք բանտարկված էիք Արարիչ Աստծո գրկում, և այժմ եկել է ամենահզոր ու լուսավոր ժամանակը սկսել ճամփորդությունը դեպի հիշողությունը սիրո մասին: Համբարձումը` Համենայն “Ես Եմ”-ի բացարձակ թրթիռն է, և քանի որ սկսվում է իսկական մասսայական գիտակցումը, մասսայական վստահությունը կդառնա նախասահմանում, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը վերհիշի “ամեն ինչի` ամեն ինչի մեջ” գտնվելու ճշմարտության մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #122
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 1


    Ի՞նչ է նշանակում “ճամփա ընկնել տուն”:

    ԿԻՐԱԷԼ.
    Երբ դուք արդեն անցել եք այս ճամփորդության մեջ բոլոր հնարավոր փորձությունները, դուք անցնում եք նախապես ծրագրավորված մի պրոցեսի միջով, որը սկսվում է մահից: Հաճախ դա հիմնական դերն է այդ ծրագրում, քանզի, նշանակալիորեն, այդ փորձությունը ներծծված է վախով: Մահվան վախը կմաքրի և ազատ կարձակի բջջային վախը, այդ պատճառով “ճամփա ընկնել տուն” նշանակում է ուղղակի վերադառնալ դեպի Սկզբնաղբյուրը կամ ազատվել վախից:


    Անցմանը նախապատրաստվելու համար, ԴՆԹ կազմությունը պետք է ունենա 4 թե՞լ, թե՞ 6 թել:

    ԿԻՐԱԷԼ.
    Ձեր ձևակերպումը, հնարավոր է, այնքան էլ լավը չէ, քանզի, երբ այս գործը հրատարակվի, շատերն իրենց ԴՆԹ մեջ որոշ աճ կզգան: Շատերը չեն գիտակցի դա, մինչև որ Անցումը տեղի կունենա: Չորրորդ Տարածքում առավելագույնս արդյունավետ գործելու համար անհրաժեշտ կլինեն ԴՆԹ ամենաքիչը 6 թելեր: Բայց նրանց գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է նաև, որ դուք հաղթահարեք վախը: Երրորդ Տարածքի ծրագրերից մեկն է` հասկանալ բջջային վախը, և երբ ամեն ինչ պարզ կդառնա, ԴՆԹ համբարձումը կսկսի իր սեփական բարեշրջումը: Մի մոռացեք, որ ԴՆԹ կոչվող ծածկագիրը, - միակ տեսանկյունն է, որը ձեզանից յուրաքանչյուրն անց է կացնում իր բոլոր վերամարմնավորումների միջով:


    Կփոխվի՞ արդյոք ընտանիքի կառուցվածքը:

    ԿԻՐԱԷԼ.
    Փոփոխություն` հնարավոր է դա շատ նուրբ է ասված: Երբ ընտանիքի առանձին անդամներ համբարձվեն նոր էներգիա, բոլորի վրայից վարագույրը ցած կընկնի: Դրա հետ մեկտեղ այն խաղերը, որոնք դուք խաղում եք ներկայում, ավարտի կբերվեն:

    Ներկայումս ընտանիքի ամեն մի անդամ իր դերն ունի: Օրինակ, հայրը` այսպես ասած, “ընտանիքի կերակրողն է”, իսկ, ասենք, ամենակրտսեր զավակը կարող է լինել ոչ արդյունավետ և պաշտպանության ու խորհրդի կարիքն ունենալ մնացած բոլորից ավելի շատ: Համբարձման ընթացքում բոլոր կանոնները կդադարեն գործել: Ընտանիքի ամենավերջին անդամը, հնարավոր է, կդառնա նա, ով ուղերձ կստանա` օգնել ընտանիքի համատեղ առաջընթացին:

    Այնպես ինչպես համբարձվող էակների մեծամասնությունը համարվում է հավասարակշռված իր տղամարդկային/կանացի էության մեջ, ընտանիքը կկարողանա կոլեկտիվ պատասխանատվություն կրել իր յուրաքանչյուր անդամի մեջ միասնության զգացումի արթնացման համար: Ընտանիքի անդամները ստիպված չեն լինի բարեշրջվել ինքնուրույն: Եթե որևէ մեկը հետ է մնացել, մյուս բոլոր անդամները կմիավորեն իրենց էներգիաները, բոլորին համատեղելի մակարդակ բարձրացնելու համար:

    Ձեր հոգևոր ընտանիքը (չխառնել Երրորդ Տարածքի ընտանիքի հետ) այդ պահին ձեզ համար ավելի իրական կդառնա: Տարօրինակ չի լինի գիտակցել այն, որ, ասենք, ձեր փոքր եղբայրը ձեր անցյալ կյանքում ձեր մայրն է եղել: Սկզբում դա կարող է ձեզ շփոթմունքի բերել, բայց ամեն ինչ կբացահայտվի, երբ դուք իմանաք դրա պատճառների մասին:


    Ինչպե՞ս կփոխվի ամուսնությունը:

    ԿԻՐԱԷԼ.
    Փաստաթղթեր և արարողություններ չեն լինի, և փոխհարաբերություններին վերաբերվող հարցերը կհիմնվեն Ճշմարտության, Վստահելու և Կրքի Եռամիասնության վրա: Ոչ մի այլ օրենքներ չեն ղեկավարի ամուսնական միասնությունը: Դուք կլինեք միասին, քանի երկուսդ էլ ձեր կապը նույնացնում եք աճի հետ: Եթե դա պետք է ավարտվի, ոչ մի պաշտոնական ամփոփիչ արարողություններ անհրաժեշտ չեն լինի, քանզի աճը կշարունակի զարգանալ այլ իրականության մեջ: Կհամարվի, որ ամուսնացող զույգն, ըստ էության, ընտրել է մի համատեղ ճամփորդություն, և այդ իմաստով, նրանց բարեմաղթում են այլ մակարդակի վրա և համարում են, որ նրանք գտնվում են սիրո երանության մեջ:


    Ի՞նչ կփոխվի ծնողների և երեխաների փոխհարաբերություններում:

    ԿԻՐԱԷԼ.
    Նույնիսկ այժմ արդեն ավելի ակնհայտ է դառնում, որ երեխաներն ավելի մեծ ներդրումներ են կատարում, քան համարվում էր նախկինում: Ես հիշեցնում եմ ծնողներին, որ նրանք չթերագնահատեն այդ կրտսեր մարդկության հնարավորությունները: Վերաբերվեք նրանց որպես խրատատու-հոգիներ, և նրանց պատասխան զգացմունքները կզարմացնեն բոլորին: Առանց բացառության բոլոր նորածիններն ունեն Անցման յուրահատուկ հասկացում, և լավ գիտեն, թե ինչ կապ ունեն իրենք նոր էներգիայի հետ: Հոգացեք այն մասին, որ չխանգարեք նրանց աճին և միայն ԼՍԵՔ:


    Կպահպանվե՞ն արդյոք ծնողների մոտ դաստիարակչական և խնամակալական ֆունկցիաները նորածին երեխաների նկատմամբ:

    ԿԻՐԱԷԼ.
    Այնպես ինչպես այդ նոր իրականությունը դեռևս մնում է որպես սիրո մասին հուշերի ճամփորդություն, երեխան նշանակալի դեր է խաղալու երիտասարդության դաստիարակման հին դպրոցի ամբողջականորեն վերակազմավորման մեջ: Երեխաներն այլևս չեն արձագանքելու անցյալի վախի վրա հիմնված ուսմունքներին: Այդ պատճառով մեծերը ստիպված կլինեն նոր էներգիաներ փնտրել նրանց դաստիարակելու համար: Իսկ ավելի ճիշտ, վերհիշել իրենց այն էներգիաները, որոնք երկար ժամանակվա ընթացքում չկիրառված են մնացել: Դաստիարակման այդ դասը փորձություն կլինի թե ծնողների, և թե երեխաների համար: Եթե դուք սովորեք շփվել սիրով արդեն հիմա, փորձությունը բավականին հարթ կընթանա:

    Ծննդաբերությունը Չորրորդ Տարածքում կանցնի առանց ցավի: Դուք ինքներդ կընտրեք, թե ընթացքում ինչ ապրումներ եք ցանկանում ունենալ: Տարբերությունն այսօրվա և Անցումից հետո ծննդաբերությունների միջև` հոգին գիտակցելու հստակությունն է: Ինչպես նախկինում, կլինի սեր և համատեղ մասնակցություն: Այսպիսով, մի մոռացեք, որ պատասխանը միշտ կլինի սերը:


    Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ ասել է “Անցման երեխաներ”:

    ԿԻՐԱԷԼ.
    Անցման երեխաները սկսեցին մարմնավորվել և Երկրային ոլորտ թափանցել մոտավորապես 1987 թ. Ներդաշնակային Զուգամերձության ժամանակներում: Նրանցից յուրաքանչյուրը հատուկ նվեր է բերում Մայր Երկրի էությանը: Բացի այդ, եթե ձեզ բախտ է վիճակվել այս ժամանակահատվածում ծնող դառնալ, համոզված եղեք, որ դուք հոգ եք տանում նոր հազարմյակի յուրահատուկ մի մասնիկի մասին:

    Անցման երեխաներին կարելի է համարել կարգավորողներ ի շնորհիվ նրանց բերած պատկառելի գիտելիքների, որոնք կարող են համապատասխանել Չորրորդ Տարածքին նույնիսկ մինչև Անցմնան գալուստը: Որքան Անցմանն ավելի մոտ են ընտրում մարմնավորվել երեխաները, այնքան ավելի խորը գիտելիքներ են նրանք բերում իրենց հետ: Ձեզ լրիվ հաշիվ տվեք, որ նրանք յուրահատուկ վերաբերմունք են պահանջում: Հաճախ նրանք ավելի տարիքով կթվան, քան իրենց ծնողները, և դա այն պատճառով, որ նրանք հենց այդպիսին էլ կան:


    Ի՞նչ դիրք կգրավի Կիրաէլը մարդկանց կրթության մեջ` Անցումից հետո:

    ԿԻՐԱԷԼ.
    Ես ոչ մի որոշակի դիրք չունեմ, այնպես ինչպես մինչև Անցումն սկսվելը Մեծ Վարպետի իրականություն հաստատելու իմ պարտականություններն արդեն ավարտված կլինեն: Ես, իհարկե, կհետևեմ նրանց գործունեությանը, ովքեր փոխներգործել են իմ էության հետ, և քանի որ ես նրանց համար միշտ յուրահատուկ տեղ կպահպանեմ իմ էության մեջ, նրանք միշտ էլ կարող են իմ ուղերձները ստանալ: Իսկ քանի որ նոր իրականության հետ խոսելու համար հոգեմիջնորդի անհրաժեշտություն այլևս չի լինի, ես շատ ավելի մեծ հնարավորություններ կունենամ փոխներգործության համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #123
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2


    Ի՞նչ փոփոխություններ կկրի դպրոցի ուսուցչի դերը:

    ԿԻՐԱԷԼ.
    Արմատական: Եկեք դիտենք, թե ինչ է տեղի ունենում հիմա: Մեծամասնությամբ ուսուցիչներն այսօր երեխաներին ղեկավարելու հարցում ավելի շատ բան են անում, քան ծնողները: Դա կփոխվի, այն իմաստով, որ այդ երկու դերերը բացարձակ տարբեր արտահայտում կունենան: Դասատուն, փաստորեն, իր ձեռքը կվերցնի ուսուցումը: Նրանք, ովքեր կգան ուսուցչի մոտ, իրոք որ կուզենան առաջ շարժվել, ի տարբերություն նրա, ինչ տեղի է ունենում այժմ, երբ ցանկացողներին ստիպում են շարժվել միևնույն արագությամբ, ինչ բոլորը:

    Ուսուցումը մոտավորապես այսպիսին կլինի: Դուք կխնդրեք Վարպետներին, օրինակ, Վարպետ Հիսուսին, տալ ձեզ տեղեկություններ, և կհամախմբվեք մարկանց մի խմբի հետ, որպեսզի կիսվեք ձեր ստացած տեղեկություններով: Հետո կվերադառնաք Վարպետների մոտ այլ տեղեկությունների հետևից: Ուսուցման հիանալի օրինակ է, երբ մարդիկ ձեռքերը դնում են ծառի բնին, որպեսզի շփվեն նրա հետ, քանզի, ինչպես և դուք, ծառն էլ Աստծո արարումն է: Ծառերն այստեղ են գտնվում երկար-երկար տարիներ և լցված են իմաստությամբ: Անհրաժեշտ կլինի ուղղակի հասկանալ, թե ինչպես լսել նրանց:


    Կրթությունը կապ կունենա՞ միասնականության փորձի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Այն կապնված կլինի դեպի Աստվածային “Ես”-ը վերադարձի հետ: Սքանչելի՛ է: Միայն նրանք, ովքեր ի վիճակի են տալ, իրոք կցանկանան անցնել փորձության այդ ձևի միջով: Ճշմարտությունը կարելի է մեկնաբանել որպես բարեշրջում դեպի հստակ միասնականություն:


    Ինչպե՞ս կփոխվեն կառավարությունն ու հասարակությունը:

    ԿԻՐԱԷԼ.
    Կառավարական կազմությունը կփոխվի արմատականորեն այն իմաստով, որ կվերադառնա ըմբռնմանը, որ իրականությունը` սերն է, այլ ոչ թե վախը: Իշխանություն չի լինի, քանզի դա ոչ մի կապ չունի կառավարման հետ: Դա կապնված է հոգևորի մեջ կյանքի հետ:

    Հավայացիները, Բնիկ Ամերիկացիները, և այլ ռասաներ մեծամասնությամբ գտնվում էին իրենց սրտի կառավարման ներքո: Նրանց միակ սկզբունքն էր իրենց սիրտը հասկանալը: Առաջնորդները հանձն էին առնում տվողի և բուժողի դերը, երբեք ու ոչինչ չընդունելով առանց պատճառաբանությունների: Սնունդով ապահովելու արվեստը մի ոլորտ էր, որտեղ նրանք ցուցաբերում էին իրենց այդ ունակություններն ամենից լավ: Երբեք ոչինչ չէին վերցնում բնությունից առանց թույլտվության, քանզի հենց այդպես էին նրանք տեսնում բարեշրջման համատեղ ձեռքբերումներն այդ ոսկե տարածության համար:


    Կսկսե՞ն արդյոք բուժողներն իրականացնել չորս մարմինների ապաքինումը:

    ԿԻՐԱԷԼ.
    Ապաքինումն Անցումից հետո ըստ էության այլ իրականություն ձեռք կբերի: Չնայած դեռևս կպահպանվի չորս մարմինները կարգավորելու անհրաժեշտությունը, ապաքինելու արվեստն ինքը կփոխվի: Հստակ պատկերացրեք ձեզ, որ Երրորդ Տարածքի ապաքինողները միշտ կհարգվեն, քանզի երբ իրոք տեղի կունենա Անցումը, նրանք կլինեն միակը, ովքեր կպահեն էներգիայի բաց հոսքն այնպես, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել նույնիսկ ամենափոքրիկ բաժանում, որը կարող է ծագել Անցման ընթացքում: Անցումից հետո նրանց էությունը կանցնի նույնիսկ ավելի բարձր մակարդակներ, և նրանց սիրո մեծ մասը կծախսվի հորիզոնական ուժերի կարգավորման վրա:


    Զգացմունքային մարմնի ապաքինման ժամանակ, սիրո ճառագայթող էներգիան թույլ կտա՞ արդյոք մարդկանց ներթափանցել իրենց փորձի էության մեջ այնպես, որպեսզի նրանք կարողանան ապաքինել իրենց զգացմունքի այն մասը, որը գտնվում է վախի մեջ:

    ԿԻՐԱԷԼ.
    Այո՛: Մենք խթանում ենք ձեզ այդքան շատ աշխատել ձեր զգացմունքային մարմնի հետ, որովհետև, երբ դուք հայտնվեք Չորրորդ Տարածքում, զգացմունքները կդառնան մեկն այն բաներից, որոնց հետ ձեզ դուր կգա խաղալ: Հենց այդ պատճառով մենք ջանադիր աշխատում ենք, որպեսզի բոլորին բարձրացնենք անհրաժեշտ մակարդակի վրա: Հիանալի՛ է:


    Ի՞նչ կարող եք ասել ապագա առաջնորդների մասին:

    ԿԻՐԱԷԼ.
    Կրկին, առաջնորդներ չեն լինի: Սակայն դուք կլսեք ձեր հաղորդատուներին, չհամարելով, որ նրանք ձեզանից ավելի բարձր են: Դուք կընդունեք, որ նրանք, ովքեր ձեր միջոցով հաղորդատվություն են անց կացնում, ընտրել են օգնություն ցուցաբերելու որոշակի ձև ընդամենը: Բոլոր ձայնագրությունները պահպանվելու են, այդ պատճառով նրանք, ովքեր անց են կացնում այդ հաղորդատվությունները, կդառնան տեղի ունեցող ամեն ինչի հավաքողները: Այդպիսով, որոշակի դեր նրանք կխաղան, բայց ոչ ստորակարգային: Երրորդ Տարածքի տեսանկյունից կթվա, թե նրանք ավելի բարձր վիճակներ են համբարձվել, բայց դա այդպես չէ: Չորրորդ Տարածքում կարգերի բաժանում չկա:


    Իսկ կլինի՞ պետությունների բաժանում:

    ԿԻՐԱԷԼ.
    Գոյություն չի ունենա ոչ մի իրական կամ երևակայական սահման: Բարեշրջման ճանապարհով առաջ գնացող բոլոր էությունները կհամարվեն Համենայն “Ես Եմ”-ին ծառայող միասնական ամբողջականություն:

    Սերը օրենք կդառնա՞:

    ԿԻՐԱԷԼ.
    Օրենքը` դա սահմանված մի բան է, որպեսզի երաշխավորվի, որ համառություն ցուցաբերող ուժերը կպատժվեն աճն ընտրելու իրենց անկարողության համար: Երբ ոչ ոք այլևս նման ընտրություններ չկատարի, օրենքի անհրաժեշտություն էլ չի լինի: Կգերիշխի սերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #124
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

    ՀԵՂԻՆԱԿԻ ԱՄՓՈՓԻՉ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ


    Ահա և դուք ստացաք դա: Այնքա՜ն շատ հնարավորություններ են ձեր առջև ծավալվում: Կարժանանա՞ արդյոք այս աշխատությունը մանրազնին ուսումնասիրության: Ես ազնվորեն խնդրում եմ, որ այդպես լինի: Կհաջողվի՞ արդյոք ուրիշներին էլ ավելի շատ պարզություն ներդնել փոփոխությունների այս ժամանակաշրջանի մեջ: Ես, իհարկե, այդ մասին բացասականորեն մտածել չեմ կարող:

    Երբ մոտ ութ տարի առաջ (1988-1990) բացվել էր այս տեղեկությունների մեծ մասը, նրա մասին, հիմնականում, ասում էին. “Կարող է պատահել”, - կամ, ինչպես ոմանք կասեին. “Կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ”: Թերահավատները կասկածների տարափ են թափում` հիմնականում, հավանաբար, այն հույսով, որ այդ տեղեկություններն ընդամենն աշխարհի անտեսանելի ուժերի ոչ բանական վարմունքային ձևանմուշներ են:

    Բայց և այնպես, սկսած այն օրվանից ես ստիպված եմ անընդհատ պատասխան տալ հետևյալ հարցին. “Ե՞րբ այդ տեղի կունենա: Կահու, ասա մեզ ճիշտ օրը, որպեսզի մենք կարողանանք սողոսկել վերմակի տակ ու թաքնվել այդ ուժերից”: Մեծամասնությունը վկայակոչում է խավարի երեք օրը, և այնուհանդերձ, իմ համեստ կարծիքով, երբ տեղի ունենա այդ առանձնահատուկ իրադարձությունը, դա կլինի իրականության կարճատև առկայծում ընդամենը: Իսկական Անցումն արդեն սկսվել է, չնայած շատ քչերը պատկերացում ունեն փոփոխությունների սպասվող դրսևորումների մասին:

    Որքան որ ես կարող եմ համարել, այդ ենթադրյալ օրը պետք է գա ճիշտ համապատասխան նրա, ինչը ես սկսել եմ ճանաչել որպես ժամանակի հաշվարկի սկիզբ: Կիրաէլը պարզորեն ասաց, որ այդ ամենաերանելի Անցումը Գիտակցության մեջ տեղի կունենա, երբ մարդկությունն ամբողջովին ընդունի այն փաստը, որ իրականում ինքը կարող է կառավարել Տիեզերքում իր անկյունը, իր մտքի ամբողջ ուժը գործի դնելով ամենօրյա փորձությունների մեջ: Պարզորեն ասած, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ “Մենք, Մարդիկ”, կդադարենք հավատալ, որ դատապարտված ենք գտնվել “ընտրյալների” հսկողության տակ, և մեր սեփական կյանքի ծավալման ամբողջ պատասխանատվությունը կվերցնենք մեզ վրա: Դա գիտակցված մտքի իսկական վիճակն է, որն ամբողջովին կիրառվել է վաղեմի ժամանակներում, օրինակ, հին Լեմուրիայում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #125
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ Անցումն իմ մեջ

    Այս գիրքը դեռ չի էլ ավարտվել, բայց արդեն բառացիորեն փոխել է իմ հայացքները կյանքի ամբողջականության վերաբերյալ: Իրականում, այն օգնեց ինձ լիիրավ վստահություն ձեռք բերել, որ նույնիսկ նախքան նրա ավարտվելը, աշխարհընկալման հաստատուն տեղաշարժեր են կատարվում: Ես սկսեցի դիտել կյանքը որպես իր սցենարն ունեցող ծավալուն մի արկած, որը երբեք չի ավատրվի: Գրելու ընթացքում ես նկատեցի, որ կարող եմ նախապատրաստվել անխուսափելիին, ուղղակի ապրելով կյանքս այն սկզբունքին համաձայն, որ ամեն ինչ ենթարկված է իմ մտքերին, և որ քանի գործում է մտքերի փոխանցումը, ես միշտ պատրաստ կլինեմ ամենին, ինչ էլ որ տեղի ունենա:

    Իհարկե, բարեկամներս, ես կարող էի վախ էլ գտնել, եթե փնտրեի այն: Ամեն ինչում կարող էր գերակշռել քաոսը, և եթե ես մի պահ կորցնեի զգոնությունս, այն ուղղակի ամեն կողմից կշրջապատեր ինձ: Ըստ էության, ես ինքս էլ ուսումնասիրում էի այս էջերը, որոնք որ օգնում էի գրել, և որքան ավելի խորն էի ուսումնասիրում, այնքան ավելի հստակություն էի ձեռք բերում վերաբերյալ նրա, որ ամենն, ինչի մասին ես մտածում եմ, կարող է դրսևորվել և, ամենայն հավանականությամբ, կդրսևորվի: Այդ տեսակետով, ի՞նչ ընտրություն էր մնում ինձ: Ես ստիպված եղա սկսել ապրել իմ կյանքն այնպես, կարծես թե ես այդ հսկայական ծրագրի համար մեծ կարևորություն եմ ներկայացնում: Ես սկսեցի նկատել, որ ամեն ինչ գտնվում է իմ ձեռքերում, և որքան ավելի էր ինձ գրավում այդ գաղափարը, այնքան ավելի էր ծավալվում կյանքս:

    Սակայն ես դեռևս մտածում էի. կարո՞ղ է արդյոք կյանքն էլ նույնպիսի հասարակ մի բան լինել, որքան իմ որոշումը, թե ինչի մասին ես մտածեմ: Այդպիսի հայացքն այնքան տարօրինակ էր թվում համեմատ նրա, ինչ ցույց էր տալիս պատմությունը: Լրիվ անհավանական էր թվում մտածել, որ ես պետք է նստեմ անգործ ու սպասեմ աղետին, որը պետք է կուլ տա աշխարհը:

    Պարտավո՞ր էի արդյոք սպասողական դիրք գրավել, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է արձագանքում մնացած հոգևոր միասնությունը: Թե՞ այդ սպասումն ուղղակի անիմաստ մի բան կլիներ, և իմ արածից ոչինչ, միևնույն է, չէր փոխի աշխարհը դեպի լավը: Իմ պատասխանն էր կտրական “ոչ”, և հենց դա, բարեկամներս, հարկադրեց ինձ գնալ այդ կատարյալ նոր ճանապարհով` իմ կյանքի պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Գիտեք, որքան ավելի շատ եք ջնջում ձեր բացասական մտքերը, այնքան ավելի շատ են նրանք փոխարինվում դրականներով: Այս նոր աշխարհում դուք լցնում եք ձեր մտքերը նրանով, ինչ ցանկանում եք դուք, այլ ոչ թե նրանով, ինչ ցանկանում են ձեզ համար ուրիշները: Եվ դա, բարեկամներս, իմ առաջին ծանոթությունն էր այդ հավերժ շարժվող էներգիայի հետ:

    Աշխարհի Վերջ, քաոս, հավերժական տանջանքներ` այս բառերը զերծվեցին իմ բառապաշարից: Եվ նրանց փոխարինեց վեհության, աշխարհի անվերջության հրաշքը, և կատարյալ նոր ձգտումը` հասկանալ “Կյանք” անունը կրող այդ ճամփորդությունը: Ես այնքան սիրահարվեցի իմ այդ բացահայտած նոր տարածքի թրթիռին, որ ուրիշ ոչինչ այլևս նշանակություն չուներ ինձ համար: Ես այնքան էի հմայված դրսևորվող պոտենցիալ հնարավորություններով, որ ինձ համար անսպասելիորեն սկսեցի նախապատրաստվել ոչ թե Գիտակցության մեջ Մեծ Անցմանը Երկրային ոլորտի համար, այլ անմիջականորեն այն փոխակերպմանը, որը որ կարող էի զգալ: Եվ այն սկսվեց խորը ներսումս ու բերեց դեպի այնպիսի միստիկական դրսևորումների, որոնց մասին անցյալում ես երազել կարող էի միայն: Իսկ այժմ, թվում էր, ես հնարավորություն եմ ստացել հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու շարժվել առաջ, ասես թե ամբողջ աշխարհը, ինչպիսին ես այն գիտեի, պատրաստ էր փոխակերպվել մի ինչ-որ բանի, ինչը ես կկարողանայի սկսել հսկել: Ինչպիսի՜ սքանչելի միտք:

    Ասում են, որ երբ սկսում ես պատկերացնել, որ դու քո գոյատևման արարիչն ես, քո սեփական հոգում, ըստ էության, հանգիստ է սփռվում: Հենց այդպես էր, որ կար: Ես սկսեցի հասկանալ, որ իմ կյանքը նույնքան կարևոր է, որքան յուրաքանչյուր այլ կյանք, և, փաստորեն, պետք է ընդունեմ գլուխս մտած այն միտքը, որ ես կարող էի քիչ ավելի մեծ կարևորություն տալ ինքս ինձ: Տես, որ ամեն դեպքում, առանց քո սեփական կյանքի ոչինչ իրականում նշանակություն չունի, այդպես չէ՞: Իմ սրտի խորքում ես գիտեի, որ եթե ես պատրաստվում եմ այդ Մեծ Անցման մասնիկը դառնալ, ես պետք է նախապատրաստվեմ այնքան լավ, որ ոչ մի դետալ բաց չթողնեմ: Այդպիսով, նույնիսկ ընդունելով, որ աննշան է հնարավորությունն այն բանի, որ այդ ամենը երջանիկ իրականություն լինի, - այնուհանդերձ ես կսկսեի ավելի լավ ապրել:

    Այդ դիրքորոշմամբ ես իրոք սկսեցի փնտրել միջոցներ, թե ինչպես նախապատրաստվեմ Անցմանը: Ես սկսեցի ուսումնասիրել այլ աշխարհների գոյության հնարավորությունը: Եվ այդ որոնումների մեջ ի հայտ բերեցի մի աշխարհ, որի գոյության մասին երբեք չեմ իմացել: Այստեղ, այս մոլորակի վրա, ես կարող էի ունենալ այնպիսի կյանք միայն, որը կարող էի ճանաչել: Բայց դրանից բացի, գոյություն ուներ այնքան մոռացված մի իրականություն, որ ինձ պետք չէին ոչ թռչող ափսեներ և ոչ էլ ինչ-որ կախարդական արարածներ, որպեսզի բորբոքեն իմ արդեն իսկ կրքով լի միտքը: Ինչ էր ինձ իրոք պետք` պատրաստակամություն, - ազատ արձակել զգացմունքներս իմ շուջբոլորը բացվող աշխարհին ընդառաջ, քանզի այնտեղ ես նորից ինձ զգում էի կենդանի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #126
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված իմ, անցման փորձ ես արդեն ունեմ

    Այդպես, հիմա արդեն երկար տարիներ, ես դիտում եմ ոչ որպես հանդիսատես, այլ ավելի որպես մասնակից, թե ինչպես է աշխարհն, իրոք, անցնում գիտակցական մտածողության մի մակարդակից մյուսը: Այդ պրոցեսը երբեք կանգ չի առնում: Այն պահին, երբ ես հասնում եմ որոշակի բարձրության, ես հայտնաբերում եմ, որ դա` աստիճան է դեպի հաջորդ արթնացում: Մտքի արթնացման անվերջանալի ընթացքի մեջ ես իրոք համարում եմ, որ կյանքն արժանի է նրան, որպեսզի այն ապրես:

    Իր “Սիզիփոսի առասպելը” էսսեն Ալբեր Կամյուն սկսում է հետևյալ պնդումով. “Կա միայն մեկ փիլիսոփայական խնդիր, և դա ինքնասպանությունն է”: Կամյուն խոսում է աստվածների զայրույթը բերած Սիզիփոս անունով մարդու մասին, ում նախասահմանված էր մի ամբողջ հավերժություն հսկայական քարակտորը քարշ տալ մինչև սարի գագաթը, և երբ գագաթին մի երկու քայլ էր մնում ընդամենը, քարը գլորվում էր ցած, և Սիզիփոսը ստիպված էր ամեն ինչ նորից սկսել: Չնայած նրա կյանքը երբեք չէր փոխվում, նա իր ճակատագիրն ավելի լավ էր համարում, քան միտքը մահվան մասին: Հետևաբար, Կամյուի էսսեն քննարկում է հարցը. արժէ՞ արդյոք ապրել:

    Այնուհետև Կամյուն շարունակել է. “Ունի՞ արդյոք աշխարհը երեք տարածքներ, կամ ղեկավարվու՞մ է արդյոք գիտակցությունը իննը կամ տասներկու կատեգորիաներով, - երկրորդական հարց է: Քանզի ամեն ինչ սկսվում է գիտակցությամբ, և ոչինչ նրանից բացի նշանակություն չունի”, - քանի դեռ Մենք, Մարդիկ, չենք համոզվել, որ կյանքն արժանի է նրան, որպեսզի այն ապրես: Իրականում, դա կյանք է` ընկույզի կճեպի մեջ: Միայն եթե բարեշրջումը մեզ մարտահրավեր է նետում, և մենք այն ընդունում ենք, - մենք կշարունակենք վերամշակել դետալները, արժանի դարձնելով այս կյանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #127
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ Անցումը` ձեր մեջ է

    Այս աշխատանքը նախատեսված է նրա համար, որ մարտակոչ նետի մտածելու ընդունակներին: Այն գրել է Վարպետ Ուղեվարը, ում էներգիան գոյատևում է լրիվ այլ տարածքային կյանքի համակարգում: Հնարավոր է, օգտակար կլինի հիշել, որ դուք հենց նոր կարդացիք մի աշխատանք, որը գրված է հասկացման յոթ տարբեր մակարդակներում: Գործնականորեն բոլորը սկզբում կընկալեն այն իրենց սեփական մակարդակի վրա, ինչը, ամենայն հավանականությամբ, վիճաբանությունների առիթ կհանդիսանա: Դրա համար ես միշտ երախտապարտ եմ:

    Որպես այս աշխատության ընթերցող, դուք կարող եք ապրել հիացմունք, զայրույթ, վախ, կամ նույնիսկ ավելի համապատասխան զգացմունքներ` որ ամբողջ այդ այսպես կոչված իրականությունն ինչ-ինչ պատճառներով սկսում է հասկանալի դառնալ: Ինչ էլ որ դուք զգաք, ուղղակի շարունակեք հիշել, որ դուք արդեն սլանում եք դեպի հասկացման այդ կատարյալ նոր միջոցը: Սկսած Արիստոտելի, հետո Նյուտոնի ժամանակներից և նույնիսկ Այնշտայնի աշխատություններում նկատառվում է, որ Տիեզերքի մասին պատկերացումների ամեն նոր ճանապարհ ենթակա է փոփոխման:

    Այդ տեսություններից մեկը, որոնց վրա աշխատում է գիտական աշխարհը, - կապված է այսպես ասած լարերի տեսության հետ: Ոչ մասնագետի լեզվով ասած, գիտնականները փորձում են ապացուցել լույսի մասնիկների մեջ մի ինչ-որ բանի գոյությունը, ինչն, իրականում, միացնում է հսկայականն ու անվերջը, օրինակ, աստղերը, անվերջանալի փոքրի հետ, ներառյալ մարդու մարմնի ատոմները, և սրանց միջև ընկած ամեն ինչ:

    Տարբերությունն այն է, որ հիմա կան այլընտրական տարածքներից եկած Լույսի էություններ, ովքեր կիսվում են մեզ հետ “խորիմաստ տեղեկություններով”: Չի կարելի ասել, թե մենք բառացիորեն ասած, թռիչքի մեջ յուրացնում ենք դրանք, սակայն դանդաղ, բայց անշուշտ, ուժ ենք հավաքում, որպեսզի կասկածի տակ առնենք այն “իրականությունները”, որոնք հավերժացրել են մեր բարեշրջումը: Այս տարիների ընթացքում ոչ ինձ, ոչ էլ ավելի ու ավելի շատացող Լույսի աշխատավորներին չի դադարում զարմացնել, որ այն, ինչի մասին Կիրաէլն ասում էր մի քանի տարի առաջ, գիտական միասնության կողմից ինչ-որ մոգական կերպով մասսաներին է հասցվում որպես կատարյալ նոր հայտնաբերություն:

    Ամբողջ սրտից շնորհակալ եմ ձեզ այն բանի համար, որ դուք բացում եք ձեր հոգին այն անվերջանալի հնարավորություններին ընդառաջ, որոնք առաջարկում է այս աշխատությունը: Ես գիտեմ, որ դա իրականում իմ գործը չէ, բայց և այնպես, ես առաջարկում եմ չտալ այս գիրքը ձեր ընկերոջը: Համոզված եմ, որ ավելի լավ է այն դնել գրադարակի վրա և սպասել նորից այն ձեր ձեռքը վերցնելու անհաղթահարելի ցանկությանը: Ես ասում եմ սա այն մարդկանց հետ շփման իմ փորձի հիման վրա, ովքեր կարդացել են գիրքն ու տվել են մեկին կարդալու, և մինչև այժմ փորձում են հետ ստանալ իրենց օրինակը:

    Այս տարիների ընթացքում ինձ մոտեցել են մարդիկ, որպեսզի ես ստորագրեմ “Կիրաէլ. Մեծ Անցում” գրքի առաջին տպագրության օրինակը, որը բառացիորեն մաս-մաս էր լինում: Ես առաջարկել եմ փոխել այն նոր օրինակով, բայց նրանք հրաժարվել են: Նրանք, հավանաբար, զգում էին կապը, որն առաջարկում էր նրանց այդ գիրքն ընտրության վերաբերյալ: Նրանք վստահում էին այդ գրքին:

    Ինչու եմ ես պատմում ձեզ այդ մասի՞ն: Որովհետև ես, ազնվորեն ասած, հավատում եմ դրան: Ես ամուր հավատ ունեմ, որ “միտքը” կարող է փոխել և կփոխի գոյության ընթացքը:

    Իմ ճամփորդության մեջ ես գիտեմ, որ ժամանակի մի պահի մենք բոլորս էլ այս կամ այն կերպ խոսելու ենք Լույսի աներևույթ ուժերի, կամ ուղեվարների հետ, ինչպես ոմանք կոչում են նրանց: Այնպես է պատահել, որ իմ ճամփորդության մեջ դա տեղի է ունենում ներկայումս: Վայելեք, հիացեք, հարցրեք և, բացի այդ, անընդհատ պատրաստ եղեք ամենահզոր և վերափոխիչ արկածին, որը մեզ, որպես մարդկանց, երբևիցէ վիճակվել է ապրել, գիտակցության մի մակարդակից դեպի մյուսն Անցման ընթացքում:

    Ուղղակի, հնարավոր է, որ դա “Մեծ Անցումն” է:

    Բարեկամներս, ես աղոթում եմ, որ դուք բոլորդ վայելեք ձեր Մեծ Անցումը նույնքան խորը, որքան ես վայելում եմ իմը:


    Կահու Ֆրեդ Սթերլինգ
    25.03.2005
    Հոնոլուլու, Հավայիի
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •