User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

  1. #106
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2


    Որքա՞ն հեռավոր անցյալ են հասնում Ակաշայի Ժամանակագրությունները: Ի՞նչ տարիք ունեն նրանք:

    ԿԻՐԱԷԼ.
    Այդ ժամանակագրությունները կարող են հասանելի լինել ցանկացած հոգու, ով իր շուրջ սիրո մաքրություն է տարածում և մտադրություն, որպեսզի անհրաժեշտ տեղեկությունը չքայքայի ու չխախտի և ոչ մի բարեշրջվող հոգու կյանքի ճանապարհը: Պարզորեն ասած, այդ ժամանակագրություններն ավելի նախատեսված են այն բարեշրջվող էությունների համար, ովքեր արդեն ավարտում են իրենց գոյությունը մի մակարդակի վրա և պատրաստ են հաջորդ մակարդակն անցնելուն:

    Ուղեկիցներին հաճախ խնդրում են մտքերի որևէ կազմություններ վերարտադրել այդ աղբյուրից: Ուղեկիցը պարտավոր է որոշել, չի՞ խանգարի արդյոք այդ տեղեկությունը ձեր փորձին: Մտքի շատ քիչ գծային կազմություններ են անցնում այդ քննությունը: Դեռևս շատ բաներ է անհրաժեշտ բացահայտել, և երբ հաջորդ անգամ խնդրեք ձեր Ուղեկցին ձեր փորձությունների մի մասը բացահայտել Ակաշայի Ժամանակագրությունների օգնությամբ, մի հիասթափվեք, եթե կստանաք ավելի քիչ, քան սպասում էիք:

    Ասում են, որ այդ ժամանակագրությունը` երբևիցէ մտածված և ապագա մտածվելիք մտքերի մեջ մարմնավորված ժամանակի էությունն է: Այդ էությանը գծային տեսքի մեջ ձևակերպելու համար վատ չէր լինի թվագրել հենց Իրեն` Աստվածային Էներգիային, ինչն, իհարկե, անհնար է, քանզի ժամանակագրությունը գտնվում է այն իրականության մեջ, որտեղ գոյություն ունի ժամանակը:


    Մի հոդվածում, որը ես կարդացի, ասվում է, որ բուրգերի ստեղծումից անմիջապես հետո Երկիրը մի աղետ տարավ, որը ոչնչացրեց ամբողջ բնակչությունը:

    ԿԻՐԱԷԼ.
    Դե, դա այնքան էլ նույն ժամանակը չէ, բայց այո, եղել է մեծ աղետ` Մեծ Ջրհեղեղը: Խնդիրն այն է, որ պատմությունը հնչունավորել է այդ իրադարձությունն այնպես, ասես թե դա պատմություն էր մի մարդու մասին: Դա է պատճառներից մեկը, թե ինչու են ձեզանից շատերը վախ ապրում:

    - - - - - - - - - - -

    “Ծագման կորցրած պատմություն” անունը կրող այս գլխում ես փորձեցի ձեզ ցույց տալ իրական ճշմարտությունը, որ բոլորն, ովքեր այսօր ներկա են Երկրային ոլորտում, կանցնեն այդ Մեծ Անցման փորձը: Վախն այն բանի հանդեպ, թե ինչ պիտի դուք ապրեք, կախված է ձեր վարագույրի խտությունից: Այն կարելի նոսրացնել, միայն եթե դուք ինքներդ կցանկանաք շարժվել վախից դեպի սերը և սկսեք հասկանալ աշխարհի ընդհանուր պատկերը:

    Խնդրում եմ, հասկացեք մի բան. Անցումն ապրելու հնարավորություն ստեղծվեց ու կորավ արդեն Վարպետ Հիսուսի ժամանակներում: Այս անգամ Մայր Երկիրն ինքն է գործի ընթացքի մեջ մտել հսկայական ուժերով, և Նրան չեն մերժի: Եվ Նա այլևս չի հանդուրժի բոլոր այն ավերումները, որ թափվում են Նրա վրա:

    Ձեր ծագումը, փաստորեն, երբեք կորած չի եղել: Եթե գործը հասել է դրան, ասեմ, որ այն սկսում է տարածել իր շողերը` ուղեղի մակարդակների մեջ ձեր վերհիշողությունների ներթափանցման հետ միասին: Ամենը, ինչ կորած է թվում, արագորեն մակերես է դուրս գալիս, և նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել այդ պրոցեսին, ստիպված են բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռք բերել:

    Կգա ժամանակ, երբ որոշ ապագա հոգիներ կուսումնասիրեն հինավուրց մեծ անցյալը և պատահաբար կբախվեն ժամանակի այս հատվածի հետ Երկիր անունով հեռավոր մոլորակի վրա, որը գիտակցության մեջ Մեծ Անցում է ապրել: Նրանք կտեսնեն, որ համարյա 6 միլիարդ էություններ մուտք գործեցին այդ Անցումը, և երբ բոլոր ասպեկտները միասնացան, ձևավորվեցին 2 միլիարդ էներգետիկ կազմություններ:

    Իսկ հիմա, մինչև դուք կսկսեք ձեր մաթեմաթիկական հաշվարկները, մոտավորապես 4 միլիարդին սպասվում է լքել այս մոլորակը: Քանի դեռ ձեզ մոտ չի ծնվել վախի զգացումը, եկեք պարզաբանենք “ասպեկտ” հասկացությունը: Ձեզանից մեծամասնությունը հոգիների խմբեր են, և ավելի հաճախ դուք ունեք երկու կամ երեք ասպեկտներ, կամ Ձեր “Ես”-ի վերամարմնավորումներ, հաճախ հենց այստեղ, Երկրի վա: Երբ Անցումը հասնի իր գագաթնակետին, այստեղ բարեշրջվող ասպեկտները կմիասնանան մեկ էության մեջ (ամենաբարձր թրթիռներ ունեցող էություններ), նոր ըմբռնման զարգացման համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #107
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.

    ԽԱՎԱՐԻ ԵՐԵՔ ՕՐԸ

    Կիրաէլի ճշգրտումները


    ԿԻՐԱԷԼ.
    Երբ ես ներառնում էի այս գլուխը գրքի մեջ, գաղափար անգամ չունեի, թե որքան այն կհուզի բոլորին: Ես գիտեմ, որ բոլորն էլ անհանգստանում են: Բոլորը հարցնում են. “Ե՞րբ կգա խավարի այդ երեք օրը: Ե՞րբ կգա խավարի այդ երեք օրը”:

    Դե, թույլ տվեք պատմել ձեզ այդ մասին հնարավորինս ավելի լավ: Անհուսալի խավարի երեք օրը` այն է, ինչին, երբ այն տեղի ունենա, դուք արդեն նախապատրաստված կլինեք այնքան, որ չեք սկսի հաշվել օրերը: Դուք կսկսեք հաշվել սիրո մասնիկները, քանզի, գիտե՞ք, որ խավարի երեք օրը` դա երբ Երկիրը լույսի մի հսկայական գոտի է մտնում, և այդ լույսն այնքան է ուժեղանում, լույսի այնքան շատ մասնիկներ են կուտակվում, որ թվում է, թե նրանք ձեզանից ծածկել են ձեր աստղը` Արևը: Դուք ասում եք. “Աստված օգնական, Վարպետ Կիրաէլ, իսկ արդյո՞ք առանց Արևի մենք սառցամահ չենք լինի”: Բայց չէ՞ որ ես ասացի. “Թվո՛ւմ է, թե նրանք ծածկում են”:

    Ձեր Արարիչը սխալներ չի գործում: Նա գիտի, թե ինչպես օգնի ձեզ հաղթահարել դժվարությունները: Օ՜, բայց ես համոզված եմ, որ դուք շատ կցանկանաք քնել: Փաստորեն, ձեզանից շատերը քնած կանցկացնեն այդ ամբողջ իրադարձությունը և չեն էլ իմանա, թե ինչ է տեղի ունեցել, մինչև որ այն վերջանա:

    Բայց ահա լավ նորություններ. ինչպես ես արդեն ասացի առաջին գլխում և հիմա էլ կրկում եմ ևս մեկ անգամ, - երբ այդ իրադարձությունը տեղի ունենա, և դուք արթնանաք, դուք ամբողջովին կլինեք Չորրորդ Տարածքի լույսի տիրապետության տակ, և առաջինը, ինչ կցանկանաք անել` վեր թռնել ուրախությունից: Իսկ հետո կցանկանաք ցած իջնել, քանզի որոշ ժամանակ օդում կախված կմնաք: Լույսի գոտին անցնելուց անմիջապես հետո դուք կտեսնեք, որ ձեր մարմինը վերակառուցվել է լուսային կենտրոնների: Լուսային կենտրոնները` մասնիկներ են, որոնք դուք կրել եք ձեր ամբողջ կյանքում, և որոնք սպասում էին այն ակնթարթին, թե երբ են բռնկվելու գիտակցության նոր վիճակի մեջ:

    Իսկ այժմ, ձեր բոլորի համար, ովքեր գտնվում են այնտեղ, որտեղ մենք ձեզ բոլորիդ կոչում ենք Մենք, Մարդիկ, - բոլոր նրանց համար, ովքեր հենց նոր իմ ասածից հաճույք ապրեցին, - ես կասեմ նաև ահա թե ինչ. “Ինչո՞ւ ձեզ չսկսել հենց հիմա: Ինչո՞ւ հենց հիմա չսկսել որոնումները ձեր ամբողջ համակարգում, ձեր անց կացրած ամեն մի խորհրդածման (մեդիտացիա) մեջ”: Գտնեք և ասեք. “Հետաքրքիր է, արդյո՞ք սա չէ այն փոքրիկ մասնիկներից մեկը, որոնց մասին ասում էր Վարպետ Կիրաէլն իր գրքում”: Եվ ուղղակի թեթևակիորեն դիպեք նրան, և եթե այն շողարձակի ձեր կողքին, ասեք. “Ես արդեն մեկն ունեմ”: Դուք հեշտությամբ կարող եք անել դա, քանզի բոլոր նրանք մի օր կհայտնվեն: Բայց պատկերացրեք, ուղղակի պատկերացրեք, որ հենց հիմա էլ դուք մի քանիսն ունեք:

    Սա` այն մասին, թե ինչ է խավարի երեք օրն իրականում, և այդպիսով, դադարեք վախեցած ագռավ լինել: Թույլ տվեք ձեզ գիտենալ, որ ձեր Արարչի սերը թույլ չի տա, որպեսզի ձեզ հետ որևէ վատ բան կատարվի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #108
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԻՐԱԷԼ. Թույլ տվեք սկսել այս գլուխը խորին մտահոգությունից: Ամեն անգամ, երբ սողոսկի վախը, իմ արդարացումները պիտի բարձր և պարզ հնչեն, քանզի վախը իմ աշխատանքի նպատակը չէ: Ամեն գնով ես ցանկանում եմ խուսափել նրանից: Խավարի երեք օրը` վախի և խուճապի մասին չէ, այլ Չորրորդ Տարածք համբարձման մասին: Ես նորից ու նորից ներողություն եմ խնդրում այն վախի համար, որը կարող է հայտնվել, և, խնդրում եմ, հասկացեք, որ ես չեմ ձգտում ձեզ վախեցնել: Ես ջանում եմ նախապատրաստել ձեզ համբարձմանը: Անցումը վերաբերվում է սիրոն, և ձեզ զգացած ամեն մի վախ` դա ընդամենը այն է, ինչ դուք եք ընտրել: Գիտակի՛ց ընտրություն կատարեք, բարեկամներս, քանզի Անցումը կդառնա արթնացումը գիտակցելու սկիզբը:

    Խավարի երեք օրն, իրականում, վերաբերվում է Մայր Երկրի` Լուսաքվանտային Գոտի մտնելուն: Դա կբերի խավարի երեք օրվան, և այդ իրադարձությունը կավետի Մեծ Անցման սկզբի մասին, կամ Չորրորդ Տարածք համբարձման մասին: Թույլ տվեք կարճ բացատրություն տալ ձեզ, թե ինչ տեղի կունենա այդ ժամանակահատվածում: Ամբողջ իրադարձությունը տեղի կունենա 7- 10 օրերի ընթացքում, կամ մոտավորապես այդքան, բայց խնդրում եմ, մի՛ ստիպեք ինձ կպչել այդ թվերից, որովհետև այդ ժամանակահատվածը, այսպես թե այնպես, կարող է տատանվել մեկ օրվա սահմաններում կամ մոտավորապես այդպես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #109
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին Օրը

    Այդ պահին բացարձակ շփոթության զգացում կլինի: Բայց դա վախ ստեղծելու համար չէ: Այո, Արարիչը թույլատրում է վախը, բայց ձեզ պարտադիր չէ տրվել այդ վախին: Ձեզանից նրանք, ովքեր կարդում են այս գիրքը, լրիվ պատկերացում կունենան բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու այդ ընթացքում: Դուք կասեք ձեզ. “Սա հենց այն է, ինչի մասին Կիրաէլն ասում էր, որ տեղի է ունենալու”: Բայց և այնպես, ձեզ դեռևս անհրաժեշտ կլինի մի կողմ վանել վախը, քանի որ այն կթափանցի ամբողջ Երկրային ոլորտ: Դա բջջային հիշողության խորին արթնացում է, ինչը պետք է դուրս գա մակերես: Դա մտածված է լույսի մասնիկների կողմից, որպեսզի համոզվածություն լինի նրանում, որ ձեզանից ամեն մեկն անցնում է Անցման միջով, իրոք որ ապաքինելով իր վախերը: Եվ նորից, քանի որ այսքան ժամանակ ապրել եք վախի մեջ, դուք շատ լավ բաներ անում եք հենց վախից դրդված: Ձեր վախերի ապաքինումը` Արարչի մտադրության մի մասն է:

    Ահա մեկ պատճառ էլ, թե ինչու դուք պարտավոր եք փորձել ազատվել ձեր ներկայիս վախերից: Եթե դուք ավելի փորձառու դառնաք ձեր վախերի հետ վարվելու և նրանք տարրալուծելու հարցում հիմա, - դուք կկարողանաք ավելի լավ տանել Անցումը: Որոշ վախեր, որոնց հետ դուք առնչվում եք այսօր, հետևյալն են. Վճարվա՞ծ են արդյոք իմ հաշիվները; Կմնա՞մ ես արդյոք ամուսնացած, և եթե ոչ, ուրեմն ի՞նչ եմ ես անելու; Կկորցնե՞մ արդյոք ես իմ ամբողջ փողը մի ինչ-որ հիմար ներդրման պատճառով: Նրանք բոլորն, իհարկե, շատ ռեալ են, բայց նայելով այդ ամենին այսօրվա իրականության մեջ, ամենն, ինչ ձեզ հարկավոր է անել` նայել խնդրին դեմ առ դեմ և ցանկանալ լուծել այն մինչև իսկ նրա լրիվ բացահայտվելը: Գուշակեք, ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ: Կստացվի, որ այն այնքան էլ սարսափելի հրեշ չէր, որքան դուք պատկերացնում էիք: Ավելի ճիշտն ասած, այդ դեպքում խնդիրը նշանակալիորեն ավելի զիջող է դառնում: Հենց այդ պատճառով, ես ձեր ուշադրությունը շեշտում եմ այն բանի վրա, որպեսզի դուք ժամանակին ավարտեք ինքնաուսուցման ձեր բոլոր ծրագրերը: Եթե դուք սովորեք լավագույն կերպով հաղթահարել ձեր վախերը, դուք Անցումն արկած կդարձնեք, այլ ոչ սարսափ: Կրկնողությունը` գիտության մայրն է:

    Այսպիսով, ամենաառաջին օրը դուք կթրթռաք մասսայական հիվանդության և թվացյալ սարսափելի ավերվածության պատրանքների հետ: Դուք բառացիորեն կլքեք Երրորդ Տարածքը և կներգրավվեք Լուսաքվանտային Էներգիայի հետ խառնված Չորրորդ Տարածքի մեջ: Դուք կզգաք Երկրի տեղաշարժումը, մաշտաբային տեղաշարժումը, շատ ավելի մեծ, քան դուք զգացել եք մինչև այդ պահը: Առաջին օրվա առաջին մոտ 12 ժամվա ընթացքում դուք չեք ցանկանա քայլել անգամ: Դուք, առանց չափազանցելու, ստիպված կլինեք անշարժ մնալ:

    Դա Մայր Երկրի` իր հաջորդ կանգառին մոտենալու պրոցեսն է: Այդ ընթացքում Նա թափ է տալիս Իրեն և կատարում է Իր բազում ասպեկտների կարգավորումը: Այդ ամենն արդեն ծրագրավորված է, և Նա գիտի, թե որքան հեռու է Իրեն անհրաժեշտ գնալ, որպեսզի վերջնականապես իր կուրսից չթեքվի: Այսպիսով, դա կլինի ձեր ամենաառաջին կողմնորոշիչներից մեկը. մասսայական շփոթության առաջացումը, որին կհաջորդի Մայր Երկրի իսկական դղրդոցը:

    Այդ իրադարձությունից առաջ մի շարք երկրաշարժեր տեղի կունենան: Մինչև այդ ժամանակը, երկրաշարժերն արդեն համարյա սովորական մի բան կդառնան: Ես չեմ խոսում Ռիխտերի սանդղակով ութ կամ ինը բալանոց հզոր երկաշարժերի մասին, այլ հինգ – վեց բալանոց և ավելի քիչ, քանզի Մայր Երկիրը ձեզ ցույց է տալու, որ ինքը՝ նախապատրաստվում է: Սակայն երբ Նա մտնի արդեն իր ելակետային վիճակի մեջ Անցումն ի կատար ածելուց առաջ, որտեղ ձեր տարածքի էներգիան Երրորդից անցնում է Չորրորդին և Լուսաքվանտային Էներրգիան արդեն սկսում է կուլ տալ Երկիրը, Նա հիմք կնախապատրաստի Երրորդ Տարածքի մեջ իր վերջին պտույտների համար: Այդ պատճառով մոտ 12-16 ժամ առաջին օրը ձեզ, առանց չափազանցության, դժվար կլինի մնալ ուղղահայաց վիճակում: Խուճապի մի՛ ենթարկվեք, խնդրում եմ: Եթե դուք տանեք այդ առաջին մի քանի ժամը, ամեն ինչ կսկսի կարգավորվել, քանզի տատանումներն ու թեքումը կսկսեն քչանալ:

    Հետո կսկսեն արտահայտվել որոշ այլ նշաններ` ջերմաստիճանի անկում և արևի լուսավորության քչացում: Հաջորդ երկու օրն, իրականում, նման կլինեն ուշ երեկոյի: Այդ պահից սկսած, դուք շատ արև էլ չեք տեսնի, քանի դեռ դուրս չեք եկել Անցման այդ մասից:

    Այդ ընթացքում իրեն արտահայտել կսկսի հուզմունք ներշնչող արթնացումը: Ձեր էքստրասենսորային ունակություններին համապատասխան, հանդերձյալ աշխարհ գնացած ձեր ընկերներն ու բարեկամները կկարողանան շփվել ձեր հետ: Դա ձեզ հնարավորություն կտա զգալ այն, ինչ ձեր մեծամասնությունը հնարավորություն չի ունեցել զգալ ներկա մարմնավորման մեջ: Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու վերջին տարիներին ձեր Ուղեկիցները, ովքեր տեղյակ էին մոտալուտ Անցման մասին, առաջարկում էին ԽՈՐՀՐԴԱԾՈՒՄ (մեդիտացիա) անց կացնել: Իմ Ճշմարտությունը հուշում է ինձ, որ այդ բառը հարկավոր է գրել մեծատառերով, քանի որ այն, ինչ ես ներդնում եմ նրա մեջ, - շատ կարևոր է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #110
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ Օրը

    Երկրային ոլորտը կսկսեն պաշարել ավելի ու ավելի մեծացող խավարն ու ցուրտը, որպիսիք դուք երբեք չեք զգացել: Դա շատ խորին ցուրտ կլինի, քանի որ կսկսի թափանցել ձեր ներսը: Այդ ժամանակահատվածում դուք կսկսեք կապ հաստատել այլ, ոչ ձեզ պես ածխածնային կազմություն ունեցող էությունների հետ: Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու դուք չեք կարող ձեր կյանքն անց կացնել, հիմնվելով վախի վրա. դուք կբախվեք մի բանի հետ, ինչը ձեր ամենամեծ փորձություններից մեկը կդառնա: Եվ ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է հասկանալ` որ դա, - ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է: Ձեզ հարկ կլինի միայն պահել ձեզ Լույսի մեջ, քանզի, օգտագործելով սպիտակ լույսը, ձեր գիտակցությունը կբարձրանա մինչև ամենաբարձր կետը, և փորձությունը կավարտվի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #111
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ Օրը

    Երրորդ օրը Մայր Երկիրն ամբողջությամբ Լուսաքվանտային Գոտի կմտնի, և տեղի կունենա փաստացի Անցումը Չորրորդ Տարածք:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #112
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսաքվանտային Էներգիան կշրջապատի Երկրային ոլորտը, և կսկսվեն խավարի երեք օրերը: Լուսաքվանտային Էներգիայի արտաքին գոտին բավական խիտ է նրա համար, որպեսզի մաքրի Երրորդ Տարածքի գոյությունն ու կյանք տա Չորրորդ Տարածքի էներգիային: Կլինի խավար, որորվհետև լույսային մասնիկներն այնքան խիտ կլինեն, որ կթվա, թե լույս չկա: Այդ արտաքին գոտին անցնելու համար մոտավորապես երեք օր անհրաժեշտ կլինի, և այնպիսի տպավորություն կստեղծվի, որ դուք բացարձակ խավարի մեջ եք գտնվում: Բայց դա չի նշանակում, որ դուք կարթնանաք 72 ժամ հետո և կասեք. “Ճիշտ է, ես հիմա գոտուց դուրս եմ արդեն”: Ձեզ անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել ժամանակին և սակայն չկենտրոնանալ նրա վրա, քանի որ այն կսկսի խորամանկել, հավասարակշռվելու համար էներգիային ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի:

    Երբ դուք մուտք գործեք Լուսաքվանտային Էներգիայի մեջ, այն, բառացիորեն, ձեզանից կկտրի արևի լույսը: Դա իսկական խավար կլինի, բարեկամներս: Լուսաքվանտային Էներգիայի էությունն, առանց չափազանցելու, ընդունակ է կտրել արևի լույսը, այդ պատճառով, երբ ես խոսում եմ խավարի մասին, ես խոսում եմ իսկապես մաքուր խավարի մասին: Սակային արևի ջերմային էներգիայի որոշ քանակություն այնուամենայնիվ կհասնի Երկրին, և դուք ստիպված չեք լինի “սառցադաշտային ժամանակաշրջան” ապրել: Այդքան ցուրտ չի լինի, բայց հավատացեք, որ սաստիկ ցուրտ կլինի: Շարժողական անբավարարությունը հավասարակշռելու համար, ձեր մարմինը թրթիռային տեղաշարժի կենթարկվի, և դա տեղի կունենա մեծամասնության հետ:

    Անիմաստ կլինի, ասենք, դուրս գալ փողոց և փորձել ինչ-որ բան կարգավորել: Անիմաստ կլինի փորձել իջնել փողոցի անկյունի խանութը, որպեսզի տեսնես, աշխատում է այն, թե ոչ: Դուք սովամահ չեք լինի. ոչ ոք երեք օրում սովամահ չի լինում: Նախ և առաջ, ձեր նյութափոխանակությունը կփոխվի այնքան, որ ձեզ ուտելիք անհրաժեշտ չի լինի: Դուք ի վիճակի կլինեք մարսել միայն ամենաթեթև նյութերը: Սկզբում դա կլինի միայն այն, ինչ Արարիչ մաղթել է ձեզ բուսական աշխարհի ձևով: Դա այն է, ինչով Արարիչ ապահովել է ձեզ: Սակայն, ինչևէ պատճառներով, դուք բույսերն անխոհեմաբար եք օգտագործել: Իսկ հիմա դուք ոչ միայն խոհեմաբար կսկսեք օգտագործել նրանք, այլ նաև կիմանաք նրանց թրթիռների իսկական էությունը: Ես համոզված եմ, որ ձեզանից ոմանք մի որոշ ժամանակի կարիք կունենան, որպեսզի անդրադարձվեն դրա հետ, բայց մեծամասնությունն անմիջապես կսկսի հաճույք ստանալ ուտելիքի այդ նոր աղբյուրից:

    Ինչպես կարող են նախապատրաստվել դրան տաք կլիմայում ապրող մարդի՞կ: Չկա անհրաժեշտություն տասնյակ վերմակներ գնել և կառուցել ցրտադիմացկուն սենյակներ: Իմ մեդիումը հիշեցրեց ինձ, որ նրա երիտասարդ տարիներին բոլոր մարդիկ ապաստարաններ էին կառուցում գետնի տակ և բանկաներով պահածոներ էին կուտակում այնտեղ: Դա ռեակցիան էր այն հանգամանքի վրա, որ ինչ-որ մեկը կարող էր մի հսկայական ռումբ գցել, և միակ ապահով տեղը կլիներ որևէ մի ապաստարանը: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, բարեկամներս, որ այս անգամ ոչ մի նման անհրաժեշտություն դուք չունեք: Մինչև այն ժամանակը, երբ այդ իրադարձությունն իրոք կընդգրկի ձեր Երկրային ոլորտը, նրանք, ում նախատեսված է ամբողջապես անցնել այդ իրադարձությունը, կիմանան արդեն տատանողական մարմնի տեղափոխման և շարժման համախմբման մասին, այդ պատճառով գոյատևումը բացարձակորեն պաշտպանված կլինի:

    Մի կասկածեք, որ մարմնի էներգիան կհամախմբի ձեզ բոլորիդ: Հենց այդ պատճառով շատ կարևոր կլինի ձեր եղբայրներին և քույրերին ձեր սիրո գիրկն առնել: Դուք չեք մահանա ցրտից, որովհետև տեղյակ կլինեք խորհրդածմանը (մեդիտացիա) և տատանողական մարմնի տեղափոխմանը: Այս ամենը, ինչին դուք սովորում եք այս մաքուր աշխարհիկ մակարդակի վրա, իրականում, նախապատրաստում են հանդիսանում արդեն ոչ այնքան հեռու ապագա ժամանակների համար:

    Խավարի ու ցրտի այդ երեքօրյա ժամանակաշրջանի կեսերին համաշխարհային բնակչության մեծ մասը զուրկ կլինի շարժունակությունից: Դուք կդանդաղանաք մինչև այն վիճակի, որ երեք օրվա խավարը չեք զգա այնպես, ինչպես դուք զգում եք ժամանակը հիմա, բարեկամներս: Հենց այդ կերպ կմաքրվեն որոշ վախերը: Դուք նույնիսկ հազիվ թե կհիշեք խտության այդ մասի միջով ձեր անցման մասին: Հենց որ սկսվի այդ ժամանակը և դուք մտնեք այդ երեք օրերից առաջինի մեջ, դուք բառացիորեն ձմեռային քնի կանցնեք ձեր ներսում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #113
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցումից հետո

    Խավարի օրերից դուրս գալը ձեզ ձեր ամենահամարձակ սպասումների սահմաններից այն կողմ կտանի: Խավարի ցրվելուց հետո, կանցնի ևս երկու-երեք օր, մինչև նորից լուսավոր դառնա, ինչպես ցերեկը: Ձեզ կթվա, թե դուք գտնվում եք աղջամուղջի մեջ: Երբ դուք անեք ձեր առաջին քայլը, կհասկանաք, որ այլևս չեք հենվում գետնին այնպես, ինչպես առաջ: Դուք կնկատեք, որ կարող եք թռչել բարձր, մի փոքր մնալ օդում կախված, և սահուն իջնել ցած: Դեռևս մնացած կլինեն էներգիայի բավական խիտ գոտիներ, այդ պատճառով երբեմն կարող է դա քիչ դժվար ստացվել:

    Դուք կսկսեք զգալ, որ ձեր մարմնի մեջ մի ինչ-որ նոր բան է շարժվում, և կնկատեք, որ կարող եք լցնել ձեր մարմինը ձեր մեջ փայլկտող այդ նոր էներգիայով: Գլխի ծայրից մինչև կրունկները դուք կսիրեք այդ նոր զգացումը, որն ամբողջովին կուլ կտա ձեզ, նոր մարդուն:

    Մեծամասնությանն անհրաժեշտ կլինի երկուսից չորս տարի, որպեսզի հասկանան, թե ինչպես վարվել այդ նոր կյանքի հետ, և այդ նոր իրականության մեջ ձեզ մեծ օգնություն կցուցաբերեն ուսուցիչները: Դուք կմեծարեք նրանց այն ամենի համար, ինչով նրանք կիսվում են ձեզ հետ, և դուք կգնահատեք բոլոր նրանց, ովքեր դեռ մինչև Անցման սկիզբն արդեն զբաղվում էր վարպետության արտահայտման ուսումնասիրություններով: Կարո՞ղ եք դուք արդյոք փորձել հասկանալ, թե ինչու ձեր բոլորի համար այդքան կարևոր է ավարտին հասցնել ձեր դասերը մինչև Անցումը: Այդ դեպքում ձեզ հարկ չի լինի սովորել նրանք Անցումից հետո:

    Որպես նախազգուշացում թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ ձեր բոլոր անավարտ փորձությունները դուք կտեղափոխեք նոր իրականություն, այդ պատճառով մինչև Անցումն աշխատեք նախապատրաստվել հնարավորինս ավելի լավ, որպեսզի չկորցնեք թանկարժեք ժամանակն Անցումից հետո, երբ մյուսները կսկսեն շարժվել նոր տեմպի մեջ:

    Դուք կզարմանք, որ չեք ցանկանում ուտել, չնայած, որ արդեն բավական ժամանակ է անցել: Դուք ոչ միայն չեք զգա անգամ, որ ձեր ստամոքսը ցավում է սովից, դրա հետ մեկտեղ, ձեր մարմնի կուտակած ճարպերի եթե ոչ ամբողջ, ուրեմն հիմնական մասն անվերադարձնելիորեն կկորցնեք: Երբ դուք, այնուհանդերձ, վերջիվերջո սովածանաք, այդ պահին կհասկանաք, որ ձեզ անհրաժեշտ է ուտել ուղղակի այն, ինչ ձեզ համար պատրաստրել է Աստված: Հետո դուք հայացք կնետեք բույսերին, որոնք միշտ էլ ձեր կողքին էին, բայց դուք նախկինում երբեք չէիք նկատում նրանց: Կպոկեք նրանցից մեկը, կդնեք ձեր բերանը, և այն կսկսի հալվել այնտեղ: Կզգաք, թե ինչպես է նրա էներգիան շողարձակում ձեր համակարգում: Հետո անսպասելիորեն կհասկանաք, որ այլ կերպ եք շնչում: Դուք կսկսեք ներշնչել օդը ձեր գլխի գագաթնակետով և օդով կլցնեք ձեր մարմինը ձեզ համար լրիվ անսովոր մի նոր ձևով: Անցումից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես գործել այն ամենի հետ, ինչն այժմ տարբեր է:

    Շատ նոր բաներ կգրավեն ձեր նոր, լուսավորված մտքի ընթացքը: Այնքան հստակ կլինի այն, որ ձեր հիշողությունը կգերազանցի ձեր բոլոր սպասումները: Ձեր տրամադրության տակ կլինի մոտ 2000 տարի, որպեսզի վայելեք Չորրորդ Տարածքը:

    Ըստ էության, բարեկամներս, չնայած հետանցումնային պահը ձեզ անկայուն կթվա, բայց և այնպես այն ամբողջական պայծառացման ժամանակաշրջանի սկիզբը կդառնա: Ձեզանից շատերը նախապատրաստվում էին բազում կյանքերի ընթացքում, որ ուղղակի վերհիշեն համբարձման ամբողջականությունը: Ոչինչ հենց այնպես չի կորել, այդ պատճառով մի՛ հարցրեք. “Ինչո՞ւ ես չսպասեցի մինչև այսօր և ապրեցի բոլոր այս ցնցումները”: Սովորեք ավելի մեծ ցանկությամբ, որպեսզի ձեր հին բեռը` նոր, գրավիչ դարաշրջան չտանեք:

    Սա միայն սկիզբն է: Մի՛ դատեք ամբողջ փորձության մասին ժամանակի մի փոքրիկ հատվածով և, որ ամենակարևորն է, ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ՄԻ՛ ԸՆԿԵՔ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #114
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 1


    Որքա՞ն ժամանակ է մեզ մնացել: Ես ի նկատի ունեմ, որքա՞ն ժամանակ է մնացել, որպեսզի սկսենք մեր թրթիռների բարձրացման պրոցեսը: Կարո՞ղ եք Դուք ասել, թե ե՞րբ տեղի կունենա Մեծ Անցումը:

    ԿԻՐԱԷԼ.
    Ինչպես ես արդեն ասել եմ, փաստացի ժամանակային շրջանակներն անտեղի են: Հարցն այն չէ, թե երբ: Դա, ըստ էության, ճամփորդություն է: Այդ պատժառով շատ բան կախված է Մայր Երկրից և Նրա թրթիռային համակարգից:

    Երբ Մայր Երկրի թրթիռները մեծանում են, դա, փաստորեն, դանդաղեցնում է Նրա արագությունը դեպի զրոյական գոտի: Այդ ժամանակ մարդիկ կարող են ավելի հիմնավորապես նախապատրաստվել համբարձմանը: Որքան էլ տարիմաստ չթվա, որքան ավելի շատ եք դուք ցանկանում նախապատրաստվել վախի զգացումից դրդված, այնքան ավելի արագորեն եք շարժվում դեպի այն: Այդ պատճառով, բարեկամներս, ձեր խնդիրն է, թե ինչպես սովորել ապրել առանց վախի:

    Վարպետ Հիսուս այստեղ էր եկել առանց վախի ապրել սովորեցնելու համար: Բուդդան եկել էր այստեղ, որպեսզի սովորեցնի հավասարակշռությանը և վախի բացակայությանը: Սակայն, մարդկային մտածելակերպն ու ԴՆԹ 12 թելերի բացակայությունը որոշ մարդկանց թույլ տվեցին օգտագործել վախը, որպեսզի ղեկավարեն մասսաներին և օգուտ քաղեն ավելի սուբյեկտիվ տեսակետներից:

    Լույսը հնարավոր չէ բացատրել: Այն հնարավոր է ընդամենն ընդունել: Եթե դուք ցանկանում եք տեղաշարժել Լուսաքվանտային Էներգիան և պահել այն ձեզանից հեռու, մինչև ավելի շատ մարդիկ կնախապատրաստվեն նրան, - ուրեմն ձեզ հարկավոր է ավելի պայծառացած լինել: Մի՛ ընկեք վախի մեջ: Լուսաքվանտային Էներգիան մոտենում է և դուք չեք կարող կանգնեցնել նրան: Բայց որքան ավելի շատ քույրեր և եղբայրներ կարողանաք նախապատրաստել Անցմանը, այնքան ավելի շատ գեղեցկություն և լույս կունենաք բոլորդ Չորրորդ Տարածքում:


    Մի գրքում ես կարդացի “զրոյական գոտու” մասին: Կարո՞ղ եք պատմել: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է կապնված Մեծ Անցման և խավարի երեք օրերի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Խավարի երեք օրերի ընթացքում Երկրի մագնիսական դաշտը կհասնի զրոյի, և ամբողջ էլեկտրոմագնիսական ակտիվությունը կդադարի: Դա էլ հենց “զրոյական գոտին” է, և այն նշանավորում է Երրորդ Տարածքից Չորրորդն անցումը: Մեր` Չորրորդ Տարածքն անցնելու շարժման հետ մեկտեղ, ժամանակն արդեն սկսել է խտանալ: Դա բառացիորեն խտացնում է ամբողջ մոլորակային համակարգը, այնպես որ Մայր Երկրի ցամաքային զանգվածներն էլ խտանում են տարբեր ծավալներում: Դա տեղի է ունենում այն նպատակով, որպեսզի տեղաշարժի մայր ցամաքները, օվկիանոսներն ու հոսող ջրերը: Այդպիսով, դա ֆիզիկական տեղաշարժ է, ինչպես նաև էներգիայի փոխակերպում, որը թույլ կտա Մայր Երկրին մաքրել Ինքն Իրեն:


    Դա նման է մի սարսափելի ժամանակի: Երևում է, մեզ երկրաշարժեր են սպասվում: Այդ պատճառով, եթե ես այդ ամենն իմանամ հիմա, ուրեմն չեմ վախենա, քանզի ես կգիտենամ, թե ինչ է կատարվու՞մ:

    ԿԻՐԱԷԼ.
    Հեշտ է այդպես ասել, բայց հիշողությունն էլ է բջջային: Դա վախի այն ձևը չէր լինի, ինչին դուք ամեն օր եք հանդիպում: Չնայած շատերը նախապատրաստված կլինեն, մասսաները, իրենց մեծամասնությամբ, դիմադրություն կցուցաբերեն: Մենք արդեն խոսել ենք մասսայական գիտակցության մասին, այդ պատճառով դուք կարող եք սկսել տեսնել կարևորությունն այն բանի, որ պետք չէ ուշադրություն դարձնել ուրիշների մտքերին: Մեծ հարգանք պետք է ունենա պարզությունը, և նրանք, ովքեր ամբողջովին տիրապետում են գիտակցությանը, կարող են ուրիշներին էլ օգնել հասկանալ: Խուճապին մի՛ տրվեք: Հիշեցնում եմ ձեզ կրկին. խուճապահար մի՛ եղեք:


    Անցումն ամբողջ Երկրագնդի վրա միատեսա՞կ կընթանա:

    ԿԻՐԱԷԼ.
    Պատասխանն է` անկասկած “Այո”: Երկրագնդի համար դա համընդհանուր Անցում է: Նրա ոչ մի տեղամաս չի կարող խուսափել Անցումից: Ինչու՞ ինչ-որ մեկը պետք է ցանկանա խուսափել: Այդ անհանգիստ ժամանակաշրջանը` Չորրորդ Տարածքի սքանչելի էներգիայի նախաբանն է ընդամենը: Երկրագնդի էությունը գտնվելու է, առանց չափազանցության, հազարամյակների ընթացքում իր ապրած ամենաբարձրագույն հնարավոր թրթիռների մեջ:


    Առանց էլեկտրականության և գազի, ինչպե՞ս մենք կենդանի կմնաք: Ինչպե՞ս ենք մենք կերակուր պատրաստելու, տաք լոգանք ընդունելու, լսելու ռադիո, հեռուստացույց դիտելու:

    ԿԻՐԱԷԼ.
    Մեր տեսակետից, այս իրադարձության ամենահետաքրքիր կողմերից մեկը` կոնկրետ հարցերին պատասխանելն է: Մարդկանց մեծամասնությունն այնքան կախված է դարձել այս աշխարհի անհրաժեշտ երկրային բարիքներից, որ չի կարողանում գալ ըմբռնմանը, թե ինչպես կենդանի մնա: Գոյություն ունի այդ հարցի երկու կողմ. Առաջին, էլեկտրոէներգիայի կորստի հետ մեկտեղ, նրան կփոխարինի Լուսաքվանտային Էներգիան: Մի մոռացեք, որ ձեր կախվածությունն օրգանական վառելանյութից` ներկայիս արտադրական միավորումների առջև ձեր պատանդ մնալու գործոններից մեկն է: Առանց ծուղակը գայթակղելու կյանքի մաքրությունը, շուտով հասկացման բարձրագույն ձևը կդառնա:

    Երկրորդ, Գալակտիկական Եղբայրությունը ձեզ կօգնի էներգիայի վերափոխման մեջ: Նրանք գործելու են շատ արագ, որպեսզի տեսնեն, որ ամենակարևոր պահանջներն ապահովված են: Դուք չեք կարող պատկերացնել այն արագությունը, որով նրանք օգնություն կցուցաբերեն այս մակարդակի վրա պահպանված գոյատևությանը:


    Կարո՞ղ եք դուք Անցման մեջ ներգրավված այլ Իրականություններ էլ քննարկել:

    ԿԻՐԱԷԼ.
    Բոլոր էությունների նման, Մայր Երկիրն էլ, - կենդանի շնչող էություն է, ինչպես նաև ձեր մարմինն է` կենդանի, շնչող էություն: Ձեր ֆիզիկական մարմինը շատ փոքրիկ է թվում ձեր ամբողջականության համեմատությամբ, բայց նա նույնպես առողջ և կենդանի է: Զրոյական գոտու գործունեության ժամանակաշրջանն անհարմարություններ կբերի “պայծառացած” յուրաքանչյուր ֆիզիկական մարմնի համար: Կան երկու էներգիաներ, որոնց հետ դուք կարող եք աշխատել, որպեսզի ի վիճակի լինեք զրոյական գոտի մտնել. ձայնը և լույսը: Քանզի ձեր Երրորդ Տարածքի մարմինը` նույնպես լույսից բաղկացած մոլեկուլյար կազմություն է:

    Ձեր ֆիզիկական մարմինն ու մարդկային էլեմենտը պատկանում են Տիեզերքում ավելի ցածր թրթիռներին: Դա բացասական գործոն չէ. դա ուղղակի ճշմարտություն է: Բայց դա հենց այն է, ինչ դուք ընտրել եք, երբ որոշեցիք ԴՆԹ կրճատման մասը դառնալ: Բացատրելու համար ասեմ, որ այն ամբողջականությամբ, որը դուք հիմա ունեք, դուք գտնվում եք սպեկտրի ցածրագույն մասում: Ավելի բարձր մասերում, օրինակ, Հրեշտակային Իրականության և Ուղեկիցների Իրականության մեջ, տարբեր դիապազոններ գոյություն ունեն: Ուղեկիցների Իրականությունն այն է, որտեղից ես եմ եկել: Վարպետ Հիսուս և շատ այլ Մելքիսեդեքներ` լուսային մարմնի մեջ հանդես եկած բոլոր Մեծ Վարպետները, - գոյատևում են Ուղեկիցների Իրականության մեջ: Ուղեկիցների Իրականության վերևում են գտնվում Լույսի Էությունները, որոնք թափանցում են բոլոր տիեզերքների կենսական էությունների գոյատևման մեջ:

    Լույսի Էություններից վեր մենք ունենք այն, ինչը կոչվում է “Լույսի Արտաքին Գոտի”, որտեղ Ակաշայի Ժամանակագիրների հետ մեկտեղ գոյատևում են Լույսի Էությունների ավելի կոնցենտրացված ձևեր: Իսկ ավելի վերևում` մենք արդեն մոտենում ենք Քրիստոսի Գիտակցությանը, նաև Արարչի Էներգիայի ամբողջականությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #115
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 2

    Կարո՞ղ եմ ես դեռևս ցանկացածս ավտոմեքենան, ինչպես նաև տունը գնել:

    ԿԻՐԱԷԼ.
    Դա այս գրքում ամենակարևոր հարցերից մեկն է: Եթե դուք ուրիշ ոչինչ չեք հիշում, թույլ տվեք, որ այդ տեղի ունենա:

    Եթե կարդալով այս գիրքը, դուք ասում եք. “Ես անհրաժեշտություն չունեմ ինչ-որ բան առնել կամ կնքել երկարատև պայմանագիր, քանզի, երբ տեղի ունենա Անցումը, դրանց հետ ես էլ ոչ մի կապ չեմ ունենա”, - ուրեմն կանգ առեք: Դուք ավելի թեթևամիտ հայտարարություն անել չէիք կարող: Ձեր կյանքի ծրագիրը որոշակի փորձություններ է նախատեսել, և նրանցից յուրաքանչյուրը նշանակում է անցում դեպի հասկացման նոր մակարդակ: Ամեն անգամ, երբ դուք ընտրում եք կրճատել ձեր դասը, այն ուղղակի տեղափոխվում է նոր իրականություն, որպեսզի դուք շարունակեք աշխատել չսերտած դասի վրա: Ինչ էլ որ լինի, մի՛ հերքեք փորձի հնարավորությունը:

    Ձեր թույլտվությամբ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք մի էներգիայի մեջ, որտեղ ամեն ինչ տեղափոխվել է մի տարածություն, որի մասին անցյալում դուք երազել եք միայն: Երբ դուք նայում եք ձեր շուրջ և տեսնում եք կյանքի հզորությունը, այնքան սքանչելի է այն, որ շունչդ է բռնվում: Դուք սկսում եք ճանաչել ձեր նոր մարմինը և ձեր հնարավորություններն այդ նոր իրականության մեջ: Սակայն այն պատճառով, որ դուք ձեր նախկին դասը չեք ավարտել, ձեր բարձրագույն “Ես”-ը կազմում է ծրագիր, որի հիման վրա ձեզ անհրաժեշտ է կրկնել չավարտած փորձությունը: Ձեր ամբողջ էությունը ձգտում է դեպի նոր էներգիան, բայց չի կարող շարժվել տեղից, քանի հինը չի յուրացվել: Այդ պատճառով անկատար մի՛ թողեք ձեր ոչ մի հնարավորություն: Յուրացրեք ամենն, ինչ ձեր բարձրագույն “Ես”-ը բացում է ձեր առջև, և արեք դա կրքով, քանզի հենց այդ է ձեզ հրում դեպի նոր հազարամյակ:


    Ես գիտեմ, որ իմ մեջ Լույս կա, բայց ինչպե՞ս վառեմ այն:

    ԿԻՐԱԷԼ.
    Այդ հարցին կարելի է շատ ձևերով պատասխանել, բայց մենք միշտ վերադառնալու ենք մարդու գոյության ներքին աշխատանքի հասկացման երեք հիմքերին: Առաջինը և ամենակարևորը` խորհրդածումն է (մեդիտացիա), դրան հաջորդում է ինքնաբերագիրը (ավտոմատիկ գիրը), իսկ հետո այն, ինչը կոչվում է ծրագրավորում քնած վիճակում: Օգտագործելով այդ երեք հասարակ գործիքները, այս ճամփորդության մեջ դուք կկարողանաք ուսումնասիրել անխտիր ձեր բոլոր փորձությունները:

    Ինչպես վառել լու՞յսը: Այն արդեն վառվում է: Ձեզ ընդամենն անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես այն ամենալրիվ հզորության բերել: Անխտիր օգտագործեք ամենն, ինչ շարադրված է վերևում, որպեսզի ճանապարհ ընկնեք:


    Ես չգիտեի, որ Լույսի Էությունների տարբեր մակարդակներ կան: Հանդիսանու՞մ է արդյոք Վարպետ Հիսուսը` նաև Քրիստոսի Գիտակցություն:

    ԿԻՐԱԷԼ.
    Վարպետ Հիսուս Քրիստոս և ուրիշ Վարպետներն, ըստ էության, ծառայում են Քրիստոսի Գիտակցությանը: Քրիստոսի Էներգիան տեղավորված է Լույսի Ներքին Գոտուց վեր: Նրա վերևում գտնվում է “Լույսի Վերին Գոտին”, իսկ հետո արդեն Ինքն` Արարչի Էներգիան: Այդ տարբեր մակարդակները իրականում գոյություն ունեն միայն Երրորդ Տարածքի գիտակցության մեջ: Եվ հենց այդ պատճառով ենք մենք վերագրում դրանք այդ մակարդակին: Երբ Անցումից հետո դուք լքեք Երրորդ Տարածքը, Լույսի Էությունները ձեզ համար կլինեն նրանք, ովքեր ձեզ լուսային մարմնի համակարգ կտեղափոխեն:


    Եվ այսպես, որոշակի իմաստով, Դուք հիմա ասում եք, որ երբ մենք աշխատում ենք Երրորդ Տարածքում գոյություն ունեցող տարբեր դիսցիպլինների վրա, օրինակ, յոգայի տարբեր ձևերի կամ սուրբ գրերի տարբեր ձևերի հետ, այդ դիսցիպլիններն օգնում են մեր մարմիններին բարձրացնել իրենց թրթիռները: Մենք, ըստ էության, նոր տարածություն ենք բացահայտում մեր մեջ: Եթե այդ փորձը գիտակցված է խորին իմաստով, մենք բացահայտում ենք մեզ այնպես, որ մեր հողեղեն անոթը կսկսի լցվել լույսով: Եվ որքան ավելի շատ ենք մեզ բացահայտում, այնքան ավելի շատ լույս ենք թույլ տալիս մուտք գործել մեր մեջ: Եթե մենք անում ենք դա չափից դուրս արագ, առանց ճիշտ նախապատրաստման, մենք կարող ենք ստեղծել մի տարածություն, որտեղ լույսը կարող է շատ վտանգավոր կամ ճնշող դառնալ: Այդպիսով, մեր ճամփորդության մեջ այդ պրոցեսը Վարպետների ուսուցման միջոցով պետք է բացվի մեզ համար դանդաղ, հանգիստ, լիովին մտադրված` լույսին թույլ տալով արդյունավետ լցնել մեզ: Այդ պատճառով մենք կատարում ենք դա քայլ առ քայլ, և Անցումը մեզ թույլ կտա անցնել մի տարածք, որտեղ մենք կկարողանանք ազատվել քիչ ավելի արագ, քան նախկինու՞մ:

    ԿԻՐԱԷԼ.
    Դուք բացարձակ ճիշտ եք: Ես կավելացնեմ մի երկու փաստ, որոնք կօգնեն ձեզ հետագա կապը հաստատել: Դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ չեք կարող լիովին լույսով լցնել ձեր մարմինը, քանի որ դուք կսկսեք այն ցրիվ տալ: Առաջին փաստն այն է, որ ձեզանից մեծամասնությունը, այդքան լիքը լցվելով լույսով, կցանկանա տուն վերադառնալ Արարչի մոտ: Դա նորմալ է, չհաշված այն, որ խախտում է Երկրային ոլորտի բարեշրջման ծրագիրը: Դուք 2000 տարով հետ եք մնացել գրաֆիկից, քանզի, իրականում, Անցումը ծրագրավորված էր Վարպետ Հիսուսի ժամանակներում, սակայն ստացվեց այնպես, որ Երկրային ոլորտը ոչ մի կերպ պատրաստ չէր նրան: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէր առաջ գնալ, այդ պատճառով արդյունքն աղետաբեր կլիներ: Արարչի ծրագրավորած բարեշրջական պրոցեսը հիմնականում պարտության կմատնվեր, և Արարչի Էությունը չէր կարողանա Իր սեփական մտքի բարեշրջման տիպարը վերափոխել բարեշրջական համակարգի, ինչի մասին Նա երազում էր: Այդ պատճառով, իրոք որ դուք բացարձակ ճիշտ եք, բայց փորձի համար պետք է ինքներդ զգույշ լինեք, քանի որ մենք չենք ցանկանում որևէ մեկի կաշկանդել կամ կոտրել:

    Այն, ինչ դուք ասացիք այստեղ, իրոք որ այդպես է: Երբ տեղի ունենա Անցումը, մարդկանց անհրաժեշտ կլինի պատրաստ լինել, քանի որ խտությունը, որը դուք զգում եք ներկա պահին, չի համապատասխանելու Անցման հակառակ կողմին:


    Ինչպե՞ս է Անցումը կապված Քրիստոսի Էներգիայի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Վարպետ Հիսուս, Իր անդրարարձման մեջ, հետևելու է լույսի այդ ամբողջ ընթացքին, քանզի դա Նրա փաստացի իրականությունն է աշխարհի արարումից սկսած: Հենց Նրա էներգիայի օգնությամբ ամեն ինչ նորից կմաքրվի: Երբ մենք խոսում ենք Նրա երկրորդ գալստյան մասին, բարեկամներս, այն արդեն մոտ է: Նրա էներգիան, իրականում, երբեք չի էլ լքել այս մոլորակի գիտակցության ոլորտը, սակայն մեծամասնությունն ընտրել է հեռվից նայել այդ սքանչելի Լույսին: Հավատացեք, որ Նա այստեղ է ոչ միայն այն ժամանակ, երբ դուք նրա կարիքն ունեք, - Նա ուղղակի կա:

    Ուղղակի սկսեք կիրառել “Ես գիտեմ” միտքը: Ճշմարտությունը փաստացիորեն կսկսի դնել ձեզ այն ճանապարհի վրա, որը կլուսավորի ձեզ մինչև Վարպետ Հիսուսի խոսքերի հասկացումը. “Ինչ էլ որ անեմ ես, դուք էլ կարող եք անել”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #116
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9.

    Հ Ա Մ Բ Ա Ր Ձ Ո Ւ Մ


    Կիրաէլի ճշգրտումները

    ԿԻՐԱԷԼ.
    Այս գրքի եզրափակիչ գլխում ես խոսում եմ այն մասին, ինչի մասին դուք կարդացել եք նրա ամբողջ ընթացքում: Սա այն գիրքը չէ, որի հիանալի լինելը պարզելու համար պետք է հասնել վերջին էջին: Սա այն աշխատություններից մեկն է, որտեղ դուք օգտագործում եք նրա ամեն մի խոսքի ամեն մի մասնիկը, քանզի համբարձումը, բարեկամներս, - ձեր մարմնի ամեն մի բջջի արթնացումն է: Դա արթնացումն է ձեր այն գիտելիքի, որ բոլոր ձեր մտքերը` Համենայն “Ես Եմ”-ի արտահայտումն են: Եվ այդ ժամանակ մի անգամ դուք արթնանում եք և ասում եք. “Իմ Աստված` մասնիկների մեջ մարմնավորված դրսևորում է”: Եվ սկսած այդ օրվանից, դուք արդեն երբեք չեք հապաղում:

    Համբարձում նշանակում է, որ դուք գիտակցում եք, թե ով եք ներկա պահին, և սկսում եք բարեշրջական համբարձումը դեպի մարդկային մարմնավորման մեջ գտնվելու ամբողջ շքեղությունը: Այլևս երբեք դուք ձեր մասին չեք ասի. “Խեղճս, և ինչու՞ եմ ես այստեղ եկել…” Համբարձում նշանակում է, որ դուք արդեն այնքան ամբողջականորեն եք միասնացած սիրո մեջ, սիրո հետ, - որ ձեր ներքին միասնությունը ձեր ավանդի մաքրությունն է դառնում ձեր հետնորդնրի համար: Դուք երբեք չեք պայքարի, քանի դեռ չեք որոշել, որ եկել է դրա ժամանակը: Եվ նույնիսկ պայքարելիս, համբարձման մասին կարդալուց հետո, դուք կիմանաք, որ այն, ինչը պայքար էիք համարում, ընդամենը հնարավորություն է` լցնել տարածությունը, որն Արարչի կամքով դուք պետք է կրկին փորձարկեք: Եվ դուք կհուզվեք ու երախտապարտ կլինեք նման պատվի արժանանալու համար:

    Եվ այսպես, համբարձումը, - ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ է դա: Կտրվեք գրքից ու գնացեք հայելու մոտ: Դուք եք Արարչի համբարձումը: Դուք եկել եք այստեղ, անցել եք այդ ամենի միջով, բարեկամներս: Կյանք կյանքի հետևից դուք արել եք այդ: Եվ ձեզ ընտրել են. ընտրել են, որպեսզի դուք բարձրացնեք Մայր Երկիր անունը կրող այս սքանչելի էության թրթիռները: Ձեզ հանձնարարել են օրորել նրան ձեր սրտի մեջ: Ձեզ նշանակել են, որպեսզի դուք նրա ոգին բարձրացնեք: Ձեզ ցույց են տվել, թե ինչպես ձեր աչքերը հառել Հայր Երկնքին ու տեսնել, որ նրանք միաձուլվում են որպես սիրո համընդհանուր ուժ, որը կարող է ստեղծվել միայն Արարչի սիրոց: Եվ այդ ժամանակ դուք կիմանաք, թե ինչ է համբարձումը: Համբարձում` արթնացումն է դեպի Մեծ Անցումը Գիտակցության մեջ:


    ԿԻՐԱԷԼ. Սա մեր վերջին գլուխը չէ, այլ ավելի շուտ, համբարձումն ըմբռնելու ամենասկիզբն է: Համբարձումն, իր մաքուր ձևի մեջ, - այն է, ինչն, իրականում, կապված է Անցման հետ: Երկար տարիներ մարդիկ խոսում էին այդ պրոցեսի զվարճալիության մասին, հասկանալով, որ կարող են հուսալ, որ մի անգամ կապրեն դա իրենց կյանքում: Դե բարեկամներս, այդ ժամանակը շատ ավելի մոտ է, քան դուք կպատկերացնեիք: Մի քանի հազար տարիների ընթացքում, ասես թե, կրիայի արագությամբ առաջխաղացումից հետո, վերջապես եկել է ժամանակը անցնել նոր հազարամյակ և սկսել ապրել Չորրորդ Տարածքի ամբողջականությունը:

    Համբարձման ընթացքում դուք ստիպված եք թույլ տալ մակերես դուրս գալ և ապաքինվել վախերին, որոնք կրում եք ձեր բջջային հիշողության մեջ: Դա ամենահանգիստ անցումը չի լինի, որը շատերը շշմեցուցիչ կհամարեին: Նրանք, ովքեր պատրաստ չեն առաջ գնալ, կարող են, իհարկե, ցանկանալ, որ իրենց մոտիկներն իրենց հետ մնան, և կփորձեն համոզել նրանց, որ դա ընդամենը ևս մեկ դատարկ երազանք է: Դե, ինչ թաքցնեմ, նրանք այնքան էլ սխալ չեն: Նոր տարածությունը, ուր դուք մուտք կգործեք, շատ նման է երազանքի, բայց ինչպիսին կուզեք, միայն թե ոչ դատարկ երազանքի: Երազանքը, որը դուք ստեղծել եք, որպեսզի հասկանաք, - վերջապես հասկանալի կդառնա: Դուք կհասկանաք, թե ինչն է ձեզ բաժանում երանությունից: Այդ նոր գիտելիքի համար մեծամասնությունը պայքարել է դեռևս Երկրի վրա մարմնավորումների ամենասկզբից:

    Վերջապես կիրականանա խոստումը, որ մի անգամ դուք կկարողանաք հաղթահարել ձեր էներգիայի և Արարչի էներգիայի միջև ճեղքվածքը: Ոչ մի ճեղքվածք գոյություն չունի: Դա ուղղակի պատրանք էր, ստեղծված Համենայն “Ես Եմ”-ի փորձության ճամփորդությունն աջակցելու համար:

    Ամեն մեկը հնարավորություն էր ձեռք բերել ընդունել և փորձել գոյատևության ամեն մի հնարավոր ծրագիր, - միայն նրա համար, որպեսզի հայտնաբերի, որ այդ ծրագիրը նախօրոք էր մշակվել: Եվ, չնայած այն գիտակցված չէր ամբողջապես, բայց և այնպես կարող էր վերափոխվել, - և կվերափոխվեր, ամեն մի նոր վերամարմնավորում անցնելիս:

    Իսկ հիմա ժամանակը սպառվել է: Իսկ գիտե՞ք, թե ինչն է պատճառը, որ դուք այս վերջին ճամփորդության մասնիկը դարձաք: Բարեշրջվող հոգու համար այս ժամանակաշրջանի մասնիկը դառնալու միակ միջոցն էր. նախքան Երրորդ Տարածք մտնելը վստահել ինքդ քեզ կյանքի այնպիսի ժամանակաշրջանի, որն իր մեջ միաժամանակ անցնող բազմաթիվ դասեր է ընդգրկում:

    Ամենասկզբից ակնհայտ էր, որ այս ոլորտ մուտք գործելուց հետո, ձեզ անհրաժեշտ կլինի, իրականում, ավելացնել ձեր փորձությունների տեմպերը և նրանք ավարտի հասցնել: Դա միակ ընդունելի արդյունքն էր, քանզի համբարձման համար` վերջնական աստվածային համաձայնություն էր տրված:

    Թող դա լինի ձեր ճամփորդության սկիզբը դեպի Ձեր “Ես”-ը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #117
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորրորդ Տարածք

    Չորրորդ Տարածքը` մաքուր մտքի էությունն է, և բացարձակ ամենն, ինչ գոյություն ունի Երրորդ Տարածքում, պետք է իր սկիզբն առնի Չորրորդում: Այն, փաստորեն, կամուրջ է` մարդկության զբաղեցրած ուսուցման տարածքի, և մնացած բոլոր իրականությունների միջև: Դա տարածություն է, որը հասանելի է բոլոր բարեշրջվող էությունների համար: Նրանք կարող են շփվել և միասին սովորել, միևնույն ժամանակ շարունակելով թույլատրել իրենց ինքնուսուցման պերճությունը: Ըստ այնմ ինչպես Անցումն ուժ է հավաքում և մարդկանց նոր ու գրավիչ տեղ է տրամադրում բարեշրջման համար, Չորրորդ Տարածքը դառնում է նորագույն դպրոցներից ամենանորը, որը, սակայն, համարյա ոչ մի նմանություն չի ունենա այն դպրոցի հետ, որը լքում եք դուք:

    Երբ դուք մտնեք Չորրորդ Տարածք, Երրորդ Տարածքի սեղմումը կստեղծի վակուում: Արդյունքում կառաջանա ձգման ուժ, որը մեքենայորեն կձգի Հինգերորդ Տարածքի էներգիան ներկայիս Անցման ուղղությամբ, և դուք կհայտնաբերեք սիրո տարածքը: Ձեր ճամփորդությունը Չորրորդ Տարածք համեմատաբար կարճ կլինի: Դուք կսկսեք սովորել մեծ արագությամբ, և հետո ամենն, ինչ կմնա, - կվերադառնա դեպի այն, ինչ երբևիցէ ունեցել եք դուք Լեմուրիայում:

    Հենց որ հասնեք Չորրորդ Տարածքին, դուք արդեն չեք ունենա վախի ընկալման այն ունակությունը, որով ներծծված էր Երրորդ Տարածքը: Այդ պատճառով տվյալ մակարդակին յուրահատուկ է արագ ընթացքը դեպի Հինգերորդ Տարածք: Չորրորդ Տարածքում արթնացումից հետո շուտով դուք կվերհիշեք Լեմուրական ոլորտում ձեր գոյատևման մասին: Գալակտիկական էներգիան, որը դուք, հնարավոր է, կրում եք, մի կողմ կթողնվի, իսկ սիրո էներգիան, որը փնտրում եք դուք, - կյանքի նորմա կդառնա: Չորրորդ Տարածքն առաջարկում է բազում նոր փորձություններ, և դուք կցանկանաք այնտեղ շատ ժամանակ անց կացնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #118
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պորտալներ

    Պորտալները` օղակաձև էներգետիկ կառուցվածքներ են, և երբ դուք նրանց միջով անցնեք, նրանք կմաքրեն և կտեղափոխեն ձեզ Չորրորդ Տարածքի մտքի նոր կազմություններ: Պորտալները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր սեփական կերպերանավորումը, քանզի նրանք` ամնիջականորեն Ամցման մեջ մտնելու մուտքեր են: Նրանց կողքին` պորտալներում աշխատողներն օգնություն կցուցաբերեն նոր տարածք են մտնողներին:

    Հենց որ անցնեք պորտալի միջով, կսկսվի մաքրվումը: Հենց այնտեղ բոլոր ոչ պիտանի էներգիաները, որոնք դուք կարող եք կրել ձեր վրա, կհեռացվեն ձեզանից: Ասենք, թե դուք ունեք քաղցկեղ կամ թոքախտ, կամ ինչ-որ այլ հիվանդություն: Նրանք, մեծամասնությամբ, կհեռացվեն, ինչը ձեզ թույլ կտա ամեն ինչ սկսել նորից: Այնպես ինչպես Երրորդ Տարածքի ձեր բոլոր հիվանդությունները ստեղծված էին կոնկրետ տվյալ տարածքում ինքնուսուցման համար, դուք կհայտնաբերեք, որ էլ չեք ցանկանում հիվանդություններ ստեղծել: Դուք կազատվեք ձեր հիվանդությունների 99 տոկոսից: Ձեր մոլեկուլային կազմությունն ու ֆիզիկական մարմնավորումը կատարյալ նոր կարգավորում կստանան: Կփոխվի ձեր նյութափոխանակության արագությունը, ձեր սիրտը կվերափոխվի, իսկ մտավոր հնարավորությունները կլայնանան: Ձեր մարմինը կվերափոխվի` կմեծանան երիկամները, կբարելավվի արյան ճնշումը և այլն:

    Եթե Անցման ժամանակ դուք լինեք մոտ 50 տարեկան, ձեզ վստահորեն կարելի կլինի ավելացնել ևս 130 – 150 տարի: Կյանքի միջին տևողությունը հեշտությամբ մի քանի հարյուր տարվա կարող է հասնել, եթե ցանկակաք: Դա ձեր ընտրությունը կլինի:

    Պորտալներն, իրականում, ամբողջովին կբացվեն մինչև խավարի երեք օրերի գալը, բայց նրանք լրիվ արտահայտված չեն լինի: Խավարի երեք օրերից հետո նրանք լրիվ կարտահայտվեն: Մինչև այդ ժամանակը Գալակտիկական Եղբայրությունն արդեն ամբողջապես կբացահայտի իր ներկայությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #119
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալակտիկական եղբայրություն

    Խավարի երեք օրերից հետո Գալակտիկական Եղբայրությունը կսկսի ամբողջովին պաշտպանական ֆունկցիաներ կատարել: Մի մոռացեք, որ նրանք մեկ անգամ չէ, որ այցելել են ձեր տարածք դեռևս նախքան ձեր տարեգրական պատմության սկիզբը: Ամնիջապես խավարի երեք օրերից հետո դուք կարթնանաք ու կբացահայտեք, որ բոլոր կողմերից շրջապատված եք քաոսային իրավիճակներով: Որպեսզի բոլորը կարողանան հանգստություն պահպանել, Գալակտիկական Եղբայրությունը կօգնի ձեզ անվտանգ մթնոլորտ ստեղծել: Նրանք ձեր ուղեցույցները կդառնան և կօգնեն ձեզ հասկանալ այն նոր ուժը, որը դուք կսկսեք զգալ:

    Ձեզ անհրաժեշտ կլինի ժամանակ, որպեսզի դուք տրամադրվեք նոր, ավելի նշանակալի դերերի, և հենց այստեղ ձեր եղբայրները կարող են շատ օգտակար լինել: Մի մոռացեք, որ բարեշրջվող հոգիների մեծամասնությունն իրենց մեջ գալակտիկական էությունների մասնիկներ են կրում, և դուք կսկսեք անդրարարձվել նրանց թրթիռների հետ: Որոշակի իմաստով, նրանք կմեծարեն ձեզ տուն վերադառնալու կապակցությամբ: Հասկանում եք, Ատլանտիդայի հետ միավորվելուց հետո ակնհայտ դարձավ, որ Եղբայրությունը պատրաստ է հասկանալ սրտի ավելի նշանակալի դերը: Այդ պատճառով, երբ նրանց հնարավորություն կընձեռնվի իրոք որևէ օգնություն ցուցաբերել, նրանք կցանկանան անել ամենն, ինչ կարող են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #120
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոփոխություններն Անցումից հետո - 1

    Երբ մենք շարժվում ենք դեպի նոր տարածք, ամեն ինչ փոխվում է, բարեկամներս: Ամեն ինչ փոխվու՛մ է: Երկրային ոլորտը դուք կսկսեք գիտակցել ոչ այնպես, ինչպես գիտակցում եք ներկա պահին: Ձեր մարմնի համակարգերը կփոփոխվեն: Դուք կարթնանաք այնպիսի տաղանդների ու մեթոդների հանդեպ, որոնք այսօր անկարելի եք համարում: Օրինակ, եթե դուք ցանկանաք տեսնել ձեզանից նշանակալի հեռավորության վրա գտնվող ձեր ընկերոջը, ուղղակի կմտածեք. “Ես ցանկանում եմ լինել այնտեղ”: Դուք կանհետանաք և կհայտնվեք նորից` արդեն այնտեղ: Այդ ունակությունը ձեր մեծամասնության համար օտար կթվա, այն կլայնացնի ձեր մտածելու պրոցեսի դիապազոնը, բայց եթե դուք ձեր պապիկին, երբ նա դեռ երեխա էր, ասեիք, որ նրա ներկա կյանքի օրոք ապարատը Մարսից 44 րոպե ինտերվալով լուսանկարներ կուղարկի Երկիր, նա ձեզ ծիծաղի առարկա կդարձներ: Այսպիսով, Անցման հետ կապված շատ բաներ կան, որ կսկսեն տեղի ունենալ, բայց նախ և առաջ, ձեզ անհրաժեշտ է հասնել այնտեղ:

    Ձեր ուժերի վերածնունդը կզարմացնի ձեզ, քանզի Անցումից հետո ձեր մարմինը շատ փոփոխություններ կկրի: Գանգը կմեծանա, որ հնարավորություն տա զարգանալ ուղեղի նոր գործունեությանը: Ձեզանից ոմանք արդեն զգացել են դա: Ձեզ ավելի շատ տարածություն է անհրաժեշտ, որպեսզի մինչև Չորրորդ Տարածքի մակարդակ ակտիվացնեք ձեր ուղեղի չգործող մասերը:

    Աչքերը նույնպես բազմաթիվ նշանակալի ու զարմանալի փոփոխություններ կկրեն: Ձեր տեսողությունը կդառնա այնպիսին, ինչպիսին էր շատ, շատ վաղուց, երբ դուք անմիջականորեն կարողանում էիք տեսնել ձեր մոլեկուլային կազմությունը: Իսկ հիմա հասկացեք, որ մոլեկուլային կազմություններն էլ Չորրորդ Տարածքում տարբերվելու են: Կլինեն կազմության ճեղքման և վերամիացման որոշակի միջոցներ, առանց հարևան մասնիկի քայքայման:

    Երբ դուք համբարձվեք, կփոխվի ձեր շնչառությունը: Պրանա-շնչառությունը ձեր էներգիայի աղբյուրը կդառնա, և նրա օգնությամբ ձեր մարմինը շատ ավելի լավ կգործի: Մի մոռացեք, որ պրանայի օգնությամբ դուք գոյատևել եք դեռևս Լեմուրիայի ձեր կյանքերում: Ձեր էներգիական համակարգն աշխատում էր պրանայի օգնությամբ: Չորրորդ Տարածքում Լուսաքվանտային Էներգիայից սկիզբ առնող պրանան ձեր կյանքի հիմնական աղբյուրը կլինի: Այդ պատճառով կիրառեք պրանա-շնչառությունը հիմա, քանզի այն կվերականգնի ու կամրապնդի ձեր բջիջները և կմաքրի ձեր բջջային գիտակցությունը: Դա` բազում պատճառներից մեկն է, թե ինչու՞ ձեր կյանքի տևողությունը կտրուկ կերկարի:

    Ձեր մարմնի չափերի կարգավորումն ընդամենը ցանկությամբ ղեկավարվող մտքի գործ կդառնա: Նիհար կամ գեր լինելն ուղղակի ընտրության հարց կլինի: Անցումից հետո դա կարևոր չի էլ լինի: Դուք կհոգաք միայն այն մասին, որ ձեր մարմինը համապատասխանի ձեր ընտրած որոշակի ճամփորդությանը:

    Ձեր կաշին ավելի քիչ պիգմենտացված կդառնա, և ոմանց համար դա չափազանց ցնցող կլինի: Ձայնալարերը նույնպես նշանակալիորեն կթուլանան, քանզի դուք նրանք կօգտագործեք հիմնականում ձայնակցելու կամ երգելու համար: Իսկ ձեր շփումը հիմնավորապես հեռամտաընկալմամբ կլինի:

    Ներկայումս հեռամտաընկալման մեջ (տելեպատիա) կախարդական ոչինչ չկա: Ձեզանից յուրաքանչյուրն արդեն հիմա էլ ունի այդ ունակությունը: Փաստորեն, ձեզանից շատերը պատրաստ են օգտագործել հեռամտաընկալումը մշտականորեն, բայց դուք հրաժարվում եք նրանից, պնդելով երկուսից մեկը: Եթե դուք օտար մտքեր եք կարդում, դուք կարող եք ասել. “Օհո՜, դա իրոք, որ տարօրինակ էր”: Բայց դա տարօրինակ չի: Դա ձեր կապի միջոցն է, ինչպես և նախատեսված էր սկզբից: Կամ էլ դուք կարող եք ասել. “Ոչ, դա չի եղել: Իմ հասկանալն ուղղակի երջանիկ պատահականություն էր”: Լավ, եկեք մի պահ փորձենք կասկածի առնել այդ երջանիկ պատահականությունը: Ի՞նչ եք կարծում, օրվա մեջ քանի՞ անգամ եք դուք այն ստեղծում:

    Եկեք ենթադրենք, որ այս սենյակում գտնվում են 50 մարդ, և նրանցից 25-ը գիտեն, թե ինչպես օգտագործեն հեռամտաընկալման ուժը: Ինչպե՞ս դա կարող էր ազդել ձեր գլխում ծնվող մտքերի վրա: Մի՞թե, գոնե մասնավորապես, այն չէր կարգավորի ձեր մտքերը: Իսկ ի՞նչ, եթե աշխարհի բնակչության մեկ ութերորդն օգտագործեր հեռամտաընկալումը: Աֆրիկայում, օրինակ, կան ցեղեր, որոնք դժվարությամբ են խոսում: Նրանք համարյա ամբողջովին հեռամտաընկալմամբ են շփվում:

    Ձեր մտավոր տելեպատիան և ինտուիտիվ ընկալումը կհզորանան ձեր մեջ անդրադարձվող հստակությամբ: Եթե ձեր շփումների մեծ մասը տեղի ունենար մտովի, ուրեմն ավելի իմաստալից կլիներ մաքուր մտքեր ունենալը: Իսկ այժմ ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Փաստորեն, ստեղծվում է տպավորություն, որ մեծամասնությունը դիտավորյալ ջանում է ուրիշներին ստիպել մտածել, որ իրենք այնպիսին չեն, ինչպիսին կան իրականում: Դուք դժվարությամբ եք իրար հասկանում:

    Համբարձման ընթացքում ձեր հիշողությունը կհզորանա այնպիսի մակարդակների, որոնց մասին նախկինում երբեք չեք էլ մտածել: Դուք կվերհիշեք ամենն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ ձեր բոլոր կյանքերի ընթացքում:

    Դուք ամբողջությամբ կվերհիշեք ձեր անցյալ կյանքը Եգիպտոսում կամ Չինաստանում, և կասեք. “Ա՜-ա՜-ա՜, ահա թե ինչու եմ ես հենց այսպես ապրել”: Դուք կկարողանաք պատասխանել նույնիսկ ձեր ամենաաննշան հարցերին, որոնք կրել եք բոլոր այս տարիներին և կատարյալ ճիշտ կհասկանաք, թե ինչ է ձեզ հետ կատարվել: Դուք կփոխվեք, բարեկամներս, քանզի ասածներս միայն փոքր մասն է նոր և հուզիչ բոլոր այն բազմաթիվ հնարավորությունների, որոնք դուք շուտով կապրեք:

    Անցումից հետո միակ բանը, ինչին մարդիկ կվերաբերվեն ամենայն ուշադրությամբ` իրենց զգացմունքների ընկալումն է: Երբ դուք, վերջապես, հայտնվեք Չորրորդ Տարածքում, ձեր զգացմունքները կդառնան մի բան, ինչը դուք կսկսեք օգտագործել հաճույքի համար միայն: Դուք այնքան հիանալիորեն կհասկանաք ձեր զգացմունքները, որ ըստ ցանկության կկարողանաք ակտիվացնել նրանցից յուրաքանչյուրը և իշխել նրանց վրա, խուսափելով նրանց այսօրվան յուրահատուկ մինիմումի և մաքսիմումի անղեկավարելի պոռթկումներից: Անցումից հետո, դառնալով լույսի էություններ, դուք կազատվեք Երրորդ Տարածքին յուրահատուկ ճնշող զգացմունքների մեծամասնությունից, եթե ոչ բոլորից: Մի մոռացեք, որ ձեր հիմնական չակրան կդառնա սրտի չակրան: Սա նշանակում է, որ ձեր փորձը կընթանա ոչ թե էգոյի, այլ սրտի մակարդակի վրա, և դա հիացքանչ է: Ձեր զգացմունքները դուք կսկսեք արտահայտել Հինգերորդ Տարածքից ճառագայթող անպայմանական սիրո էության հիման վրա:

    Կլիմայական պայմաններն էլ արմատականորեն կփոխվեն: Դուք կունենաք տարվա բոլոր չորս եղանակներն էլ, և կկարողանաք վայելել նրանց փոփոխությունը նույնիսկ ամեն երու-երեք օրը մեկ, քանզի կկարողանաք ղեկավարել կլիման ձեր ներսից նույն կերպ, ինչպես կկարողանաք ամեն ինչ ղեկավարել ձեր ներսից: Եթե դրսում ցուրտ է և դուք չեք ցանկանում մրսել, ուրեմն կարող եք բարձրացնել ձեր թրթիռները: Եվ հակառակը, կարող եք իջեցնել ձեր թրթիռները և զովանալ: Այսպիսով, դա այն կլիման չի լինի, ինչ դուք տեսնում եք այսօր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •