User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: ԿԻՐԱԷԼ. «Մեծ Անցում»

  1. #46
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԻՐԱԷԼ. Թող ձեզ հայտնի լինի, բարեկամներս, որ երբևիցէ Երկրի վրա քայլող մեծագույն Վարպետներից մեկը խնդրում է, որ ձեր խիզախությունը, հավատը և պատրաստակամությունը` մի ամբողջականություն դառնան: Ձեզանից ոմանք կոչում են Նրան “Հիսուս Քրիստոս”: Ձեզանից ոմանք կոչում են Նրան “Քրիստոս”: Ձեզանից ոմանք կոչում են Նրան ուղղակի “Հիսուս”: Եթե դուք դեմ չեք, ես կկոչեմ Նրան “Վարպետ Հիսուս””:

    Բեթղեհեմում, Մարիամի և Հովսեփի ընտանիքում ծնված Վարպետ Հիսուսի էներգիան Երկրային ոլորտ է բերվել, որպեսզի իր դերը խաղա: Դա բացարձակ հիասքանչ էներգիա էր: Ձեր տարեգրական պատմությունը պնդում է, որ Նա սկսեց հրաշքներ գործել, երբ դեռ տասներեք տարեկան էր: Իրականությունն այն է, որ Նա սկսել է դա շատ ավելի առաջ, բայց այդ հրաշքները չեն ճանաչվել, քանզի Նա ձգտել է ուշադրություն չգրավել Իր վրա:

    Մոտավորապես երեսուն տարեկանում Վարպետ Հիսուս սկսել է Իր անձնական մաշտաբային Անցումը: Ոմանք կարող են պնդել, որ Վարպետ Հիսուսի կենսական ուժի էներգիան վերակարգավորվել է, և ամենը, ինչի նա ձեռնամուխ է եղել դրանից հետո, նոր և նույնիսկ ավելի իմաստավորված գոյություն է ձեռք բերել: Այս հանգամանքը հայտնի կդառնա որպես “կենսական ուժի անցում” և երանելիորեն կճանաչվի որպես Քրիստոսի Գիտակցություն:

    Քանզի մի անգամ Նա, ուրիշ մահկանացուների հետ մեկտեղ հերթի մեջ կանգնած, սպասում էր, մինչև Հովհաննեսը կկնքի իրեն հանուն Իր Հոր: Նրա կողքը կանգնած ժողովրդի բազմությունը ցնցում ապրեց, ականատես լինելով Վարպետ Հիսուսի փոխակերպմանը: Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը մի նոր իրականություն տեղափոխվեց: Շառաչող ալիքի պես, Արարչի Էներգիան համակեց Վարպետ Հիսուսին: Այժմ Վարպետը նորից վերամիացավ Իրեն նվիրած ուժերի հետ, և Նա աշխարհ մտավ, որպեսզի համայն մարդկության բուժարարը դառնա:

    Բոլորին, ով պետք է նկարագրեր Վարպետ Հիսուսի առաքելությունը, պարզ էր, որ ճշմարտությունը, որը Նա եկել էր տարածելու ամբողջ Երկրի վրա, - “Ապաքինում Սիրո միջոցով” ուղերձն է: Այդ բառերը կարող են արտասանվել երկու վայրկյանում: Բայց և այնպես, այն օրը և այն ժամանակ մարդկությանը չհաջողվեց ճիշտ հասկանալ Նրա պնդումը. “Ինչ էլ որ ես անեմ, կարող եք նաև դուք”: Նա իրոք ցանկանում էր, որպեսզի աշխարհը գիտակցի. հենց որ դուք հասկանաք, որ սերը կդիմանա բոլոր Անցումներին, այդժամ ամեն ինչ, ներառյալ Մայր Երկիրն ապաքինելու իրականությունը, - ուրախ իրադարձություն կդառնա, այնպիսի, ինչպիսին էլ հենց այն պետք է լինի: Ղեկի մոտ կանգնածներն այլևս չեն կարող վախի վարագույրի տակ պահել մեծամասնությանը: Քանզի հենց Մեծ Անցումը կբարձրացնի ձեր թրթիռներն այնքան, որպեսզի դուք գիտակցեք, որ սերը կհաղթի ամեն ինչ:

    Շատ տարիներ առաջ, դեռևս փարավոնների ժամանակներում, պատմությունը բերնեբերան էր փոխանցվում: Օրինակ, գրքերը, որոնցից կազմվեց Աստվածաշունչը, մի քանի հազարամյակների ընթացքում բանավոր խոսք էին, որ փոխանցվում էին սերնդե սերունդ: Վերջիվերջո, այդ պատմությունները գրի առնվեցին ու թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով: Սակայն այլևայլ պատճառներով, այդ ընթացքում բնագրերը փոփոխությունների ենթարկվեցին: Ակաշայի Լրատուների օգնությամբ ես ցանկանում եմ փորձել ձեզ համար վերականգնել տեղեկությունների մի մասը: Ակաշան` տարածք է, որտեղ գրի է առնվում ամենը, ինչ երբևիցէ տեղի է ունեցել կամ տեղի կունենա: Ամեն ոք կարող է անդրադառնալ այդ գրություններին, բայց առայժմ, քանի դեռ դուք բավական փորձ չունեք դրանում, թույլ տվեք թարգմանել ձեզ համար:

    Գիտեցեք, որ ես այստեղ եմ ոչ թե նրա համար, որ վիրավորեմ ինչ-որ մեկի, հատկապես նրա կրոնական համոզմունքները: Եվ նմանապես կարիք չունեմ ապացուցել իմ իրավացիությունը, քանզի չունեմ անհրաժեշտություն ընդհանրապես ինչ-որ բան ապացուցել: Ես ցանկանում եմ ընդամենը փորձել ձեզ ցույց տալ իրերի վրա հայացքի մի այլ ճանապարհ, և շարադրում եմ ուղղակի փաստերի շարք, որը Ճշմարտություն եմ համարում:

    Կրոնը` Վարպետ Հիսուսի ուսմունքի մեկ մասն էր ընդամենը: Նա արդարև հարմարեցրել էր Իր էներգիան Երկրային ոլորտի հետ այնպես, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ամեն մարդ կատարելապես տիրապետում է իր չորս մարմինների համակարգին, որը բաղկացած է առաջին հայացքից իրարից բաժան թվացող թրթիռներից. ֆիզիկական, զգայական, մտավոր և հոգևոր: Եթե թերթեք Աստվածաշունչը, կգտնեք քաղվածքներ այս բոլոր չորս մարմիններն ապաքինելու Հիսուսի հնարավորությունների մասին: Երբ տեղի է ունենում չորս մարմինների միացումը, Տիեզերքում սկսում են հրաշքներ ծաղկել:

    Աստվածաշնչում շատ պատմություններ կան Վարպետ Հիսուսի և Նրա հիանալի աշխատանքի մասին: Սակայն մեկնիչը հազվադեպ է հասնում այն վառ էներգիայի իսկական ըմբռնմանը, որը կարող էր ներմուծել Վարպետ Հիսուս: Նրանք, ովքեր ճամփորդում էին Վարպետի հետ միասին, համախմբվեցին մտքի էներգիայի մի հսկայական, անվախ, միասնական համամտքի (մաստեմայնդ) մեջ, որպեսզի հզորացնեն չորս մարմինների Ճշմարիտ ապաքինումը:

    Հաճախ հարց է ծագում. “Եթե Վարպետ Հիսուս տիրապետում էր ապաքինման այդպիսի ուժերի, ինչո՞ւ ամբողջական պայծառացման մեջ ընկան ընդամենը սակավաթիվ ընտրյալներ, այլ ոչ ամբողջ մարդկությունը”: Ճշմարտությունն այն է, որ կային նրանք, ովքեր, իրականում, չէին ցանկանում ապաքինվել: Պատճառները շատ են, չնայած մեծամասնությունը դրանց հետ չէր համաձայնվի: Նույնիսկ այսօրվա աշխարհում միևնույն հիվանդությունից կարելի բուժել ոմանց և ոչ` ուրիշներին: Վարպետը միշտ հարգանքով է վերաբերվում մարդկանց ազատ ընտրությանը: Հրաշքը երբեք տեղի չի ունենում առանց կրքոտ խնդրանքի:

    Վարպետ Հիսուսի ուսմունքներն այնքան հսկայական են, որ գրված խոսքի ամբողջ հատորեներ են հարկավոր, որպեսզի նկարագրվեն Նրա գործերից ամենահասարակներն անգամ: Շատ պատմությունները կարելի է մեկնաբանել այնպես, ասես Վարպետ Հիսուս դատում էր, թե ով է ճիշտ և ով է սխալ: Իրականում, Նա իր առաքելությունն էր կատարում առանց վախի և դատողության, քանզի դրանք չէին անդրադարձվի Նրա ուսմունքների հետ: Նրա իսկական ուղերձն էր Սիրո և Ապաքինման վրա հիմնված Ճշմարտությունը: Վարպետ Հիսուս մի տեղ նկարագրել է Սերը` որպես Լույսի ամենամաքուր մտքի կուտակում, որը գալիս է ստացողի էությունը փայփայող Աղբյուրից: Ինչպե՞ս կարելի էր մտածել, որ նման էներգիան կարող է դատել իր եղբայրներին և քույրերին:

    Այս գիրքը կարդացող քանի՞ մարդ է համարում, որ իր իրականության հիմնական խնդիրն է փողը կամ նրա չլինելը: Քանի՞ մարդ է գիտակցում, որ Վարպետ Հիսուս ինքն էր ապրում կարիքը, որպես մասն Իր իրականության:

    Ասում են, որ Վարպետ Հիսուս մոտ 14 տարեկան էր, երբ նրա հայր Հովսեփը դժբախտ պատահարի շնորհիվ լքեց Երկրային ոլորտը: Մինչ այդ նրա ընտանիքը բավական բարեկեցիկ էր ապրում, քանի որ Հովսեփը լավ էր ապահովում նրան: Հովսեփի մահից հետո գործատերը խոստացավ, որ նշանակալի դրամական փոխհատուցում կվճարի ընտանիքին, որպեսզի օգնի հաղթահարել կորուստը: Երբ Վարպետ Հիսուս իր մոր և եղբայր Հակոբի հետ եկավ նրա մոտ, իրենց ասացին, որ այդ մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել և դրամը չվճարեցին: Ընկճված, նրանք վերադարձան ընտանիքի մնացած անդամների մոտ: Այդ ակնթարթին Վարպետ Հիսուսին բախտ վիճակվեց ընտանիքի միակ կերակրողը դառնալ: Դրանից հետո Նա իր ամբողջ ընտանիքի հետ միասին ապրեց չքավորությունը և հասկացավ նրա իսկական իմաստը:

    Այսպիսով, բարեկամներս, եթե ձեր վիճակն այնպիսին չէ, ինչպիսին դուք կցանկանայիք այն տեսնել, ուղղակի հիշեք այս ուղերձն ու գիտակցեք, որ եթե Վարպետ Հիսուս կարողացավ գտնել Ճշմարտությունն այդ իրավիճակում, ուրեմն, անկասկած, կարող եք նաև դուք: Վարպետի մասին շատ պատմություններ կան գրություններում, որոնց հասնել մարդկությունը դեռ չի սովորել: Մի օր այդ գրերը կբացեն բոլորի առջև, և շատ գաղտնիքներ բացատրություն կստանան: Ճշմարտությունն իրականություն կդառնա, և դա այն է, ինչ որ միշտ ցանակցել է մեծամասնությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #47
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմացեք Ձեր “Ես”-ի մասին

    Երրորդ Տարածքը` հավատամքների համակարգերի պատրանք է: Դուք այստեղ եք գալիս փորձությունների համար, և ամենը, ինչ իրականում ցանկանում եք` փորձել: Եթե դուք որոշել եք փորձել կարիքն ու տառապանքը` ուրեմն այդպես էլ կլինի: Սակայն դուք կարող եք դա փոխել, երբ պատրաստ կլինեք: Դա տեղի կունենա, երբ դուք կմտնեք “հարյուր տոկոսի կախարդանքի” մեջ; երբ ձեր կյանքում չեք ընրտի այլևս ամենակարճ ճանապարհները; երբ ուղիղ առաջ կգնաք, մինչև կստանաք այն, ինչն, ինչպես դուք գիտեք, արդարացիորեն ձեզ է պատկանում:

    Այստեղ, Երկրային ոլորտի վրա ձեր ծախսած էներգիայի ամեն մի կաթիլ ծախսվում է նրա համար, որպեսզի դուք ավելի ու ավելի շատ իմանաք ձեր մասին, այնքան, որ կարողանաք նորից պայծառանալ և միասնական դառնալ Արարչի Էներգիայի հետ: Դա է ամենն, ինչ արեց Վարպետ Հիսուս: Նա եկավ Երկրային ոլորտ, որպեսզի փորձի ամեն հնարավոր բան, ինչ կարող էր: Նա իմացավ, թե ինչ է նշանակում լինել աղքատ, հիվանդ, ինչպես ապաքինել և ինչպես հրաշքներ գործել: Նա մահվան տառապանքը ճաշակեց նրա համար միայն, որպեսզի վերամարմնավորվի և ապացուցի, որ կյանքն անվերջ է, և որ մահը` ընդամենը տարանցիկություն է գիտակցության այլ մակարդակ: Նա նորից ծնվեց մեր աշխարհում, որպեսզի ավարտի Իր պարտավորությունների կատարումը Մայր Երկրի և մարդկության հանդեպ: Արարիչ Աստված ստեղծեց միջավայր, որտեղ Վարպետը կարող էր ոչ միայն փորձել, այլ նաև ամրապնդել Իր խոսքերը. “Ինչ էլ որ անեմ ես, կարող եք դուք էլ անել”:

    Թույլատրելի են ցանկացած փորձություններ, քանի որ Քրիստիսի Էներգիայի մեջ ինչպե՞ս կվերաբերվեիք ինքներդ ձեր համար ընտրած տանջանքներին և տառապանքներին, եթե ձեզ թույլատրված չլիներ փորձել դրանք: Ի՞նչ, եթե Մեծ Արարիչ Աստված ասեր Վարպետ Հիսուսին. “Մենք պատրաստվում ենք քեզ Երկիր ուղարկել լիիրավ մարմնավորման, և դու միշտ կստանաս ամենալավը, ինչ որ կա: Դու երբեք որևէ խնդիր չես ունենա: Ուղղակի իջիր ցած, որպեսզի բուժես և ապաքինես մարդկանց, և արա ամենն, ինչ կցանկանաս անել Երկրային ոլորտի վրա: Իսկ հետո մենք քեզ հետ կվերցնենք երկինք Արարչի Էներգիա”: Ինչպե՞ս այդ ժամանակ Վարպետ Հիսուս հստակություն ձեռք կբերեր: Կստանա՞ր նա արդյոք դա, նայելով մարդկանց աչքերի մեջ և տեսնելով նրանց ցավը: Թե՞ ավելի լավ էր, որ այնուհանդերձ Նա հնարավորություն ունեցավ անձամբ ապրել այդ փորձը:

    Այժմ, գտնվելով այնտեղ, որտեղ Նա միասնացած է Աստծո Ուժի հետ, Նա ոչ միայն գիտի ցավի և տանջանքների մասին, այլ նաև նրա մարդկային էությունն իրականում ապրել է դրանք: Նա գիտի ձեր փորձությունների ներքին աշխատանքը և այն, թե ինչ կերպ յուրաքանչյուր մարդ իր էվոլյուցիայի առաջընթացի համար անհրաժեշտ պատասխաններ պետք է ստանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատապարտություն և դիտում

    Դատապարտությունն, ըստ երևույթին, այստեղ` Երկիր ճամփորդության անբաժանելի մասն է հանդիսանում: Շատ կրոնական հավատներ մի որևէ բարձրագույն էություն են ներգրավում, որը դատում է բարեշրջում ապրող ոգիներին: Երբ դուք երեխա էիք, ձեզ, հնարավոր է, ասել են, որ եթե դուք մի ինչ-որ վատ բան եք արել, ուրեմն Աստված ձեզ կպատժի կամ պատասխանի կկանչի: Մեծամասնությամբ դա միջոց է վախեցնել ձեզ և ստիպել համապատասխանել ցանկալի վարքի: Կարո՞ղ եք դուք ձեզ պատկերացնել Արարչի, որն անվերջ նայում է իր բոլոր արարչագործություններին և դատողություններ է անում նրանց` անխտիր բոլոր գործողությունների վերաբերյալ. լա՞վն են դրանք, թե՞ վատ:

    Երբ դուք Երկիր եք գալիս փորձելու ամեն ինչ, այսպես կոչված “սխալներն” անխուսափելի են: Բայց ի՞նչ, եթե դրանք սխալներ չեն: Ի՞նչ, եթե դա ընդամենը միջոց է` ապրել այդ ճամփորդության էությունը, և միակ միջոցն է, որի օգնությամբ այդ կարելի է անել, քանզի իսկական դատողությունը գալիս է Սկզբնաղբյուր վերադառնալուց հետո միայն: Երբ մարդ հեռանում է այս իրականությունից (մահ), նա վերանայում է իր հենց նոր ապրած վերամարմնավորումը: Այդ դիտումը տեղի է ունենում Քրիստոսի Էներգիայի, բարձրագույն “Ես”-ի, և սովորաբար, պահապանի, ինչպես օրինակ, հրեշտակային էության ներկայությամբ: Ուսուցման դիրքերից դուք վերանայում եք, թե ինչպես մշակեցիք ձեր ամեն մի փորձությունը: Դուք մանրակրկիտ անցնում եք ձեր վերջին վերամարմնավորման ամեն մի ասպեկտի միջով, և եթե կլինի անգամ մի ինչ-որ դատողություն, դա կլինի միայն ձերը: Դո՛ւք եք որոշում, կարո՞ղ էիք դուք արդյոք այլ կերպ վարվել: Եթե դուք համարում եք, որ դասերից ոմանք այդպես էլ չեն ավարտվել, ուրեմն գրի եք առնում ձեր հաջորդ սցենարն այնպես, որպեսզի հնարավոր դարձնեք նրանց կրկնվելը ձեր հաջորդ կյանքում:

    Օրինակ, դիտումը կարող է կենտրոնացվել անցյալ վերամարմնավորումներում ժլատության և հարստություն կուտակելու վրա: Ձեր հոգու մտադրությունն էր, հնարավոր է, - հասնելով չափավոր բարեկեցության, իմաստ գտնել գոյության հարմարավետ մակարդակի վրա: Սակայն դրա փոխարեն սևեռուն գաղափար դառավ մեծ հարստություն կուտակելը, և դուք չեք հոգացել անգամ նրանց մասին, ով հանդիպել է ձեր ճանապարհին: Մի օր հարստություն կուտակելու ձգտումն ուրախության կփոխվի այն պատճառով, որ դուք կենդանի եք և կարող եք կյանքում ամենահասարակ բաներն իրագործել, օրինակ, սիրելի լինել նրա համար միայն, որ դուք կաք, այլ ոչ թե նրա համար, թե դուք ինչ ունեք: Այսպիսով, գիտեք ինչ, բարեկամներս, անիմաստ է դատապարտել ուրիշի հարստությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #49
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերադարձի ճանապարհը

    Այդ առումով, մի անգամ ինձ հարցրեցին. “Եթե Աստված, որքան որ մենք գիտենք Աստվածայինի մասին, այդքան ճշմարիտ Աստված է և այդքան կատարյալ ու սիրող Աստված է, ինչո՞ւ Նա թույլ տվեց Իր միածին Որդուն գալ Երկիր և այդպիսի կյանք ապրել միայն նրա համար, որպեսզի վերջիվերջո խաչ բարձրանա և մեռնի խաչի վրա”: Ես բացատրեցի, որ, եթե դուք դրան այդ կերպ եք նայում, եթե դուք նայում եք Արարիչ Աստծոն և տեսնում եք Նրան Իր բարձրագույն իմաստության մեջ, ուրեմն դուք, հնարավոր է, չեք տեսնում այն, ինչ պետք է տեսնեք: Այստեղ խնդիրն այն չէ, թե Աստված ի՛նչ արեց Վարպետ Հիսուսի նկատմամբ: Խնդիրն, ավելի շուտ, այն է, թե Նա ինչ փո՛րձ թույլատրեց ապրել Վարպետ Հիսուսին: Ճիշտ, ինչպես ձեր սեփական կյանքում, բարեկամներս, երբ դուք աղերսում եք Նրան և հետո ասում եք. “Ինչպե՞ս Աստված կարողացավ անել դա իմ հանդեպ”: Աստված ոչինչ չի արել ձեր հանդեպ: Դուք ինքներդ եք ձևակերպել ձեր սեփական ծրագրերը: Դուք ինքներդ եք նախապատրաստել ձեր սեփական կյանքերը: Աստված ամբողջ ժամանակ ձեր կողքին է գտնվում Իր սիրով ձեր հանդեպ, բայց ձեզ հարկ է Նրա հետ կապ պահպանել: Ձեզ հարկավոր է լայն բացել ձեր սիրտը և ասել. “Իմ Աստված, թույլ տուր Քո որդուն, Վարպետ Հիսուսին, իմ սիրտը մտնել”: Իսկ հետո տեսեք, թե ինչ տեղի կունենա:

    Վարպետ Հիսուս հաճախ էր խոսում սիրո ճամփորդության մասին` ծննդյան ակնթարթից սկսած: Բոլորը մուտք են գործում Երկիր, էներգիայի ամենամաքուր, “սեր” կոչվող ձևի մեջ, և միայն որոշ ժամանակ անց, ճանաչում են վախը: Երեխան, ծնվելով Երկրի վրա, ոչինչ չգիտի վախի մասին, քանի մեծերը, բարկության մեջ չեն բարձրացնում իրենց ձայնը նրա վրա: Այդ զգացումը մի նոր ձևով թրթռացող զգացմունք է ծնում, որը, բարձր էներգիայի շնորհիվ, հիշողության համակարգում պահպանվում է հետագա օգտագործման համար: Մարդկանց մեծամասնությունը, դեռևս մանուկ հասակում, սովորում է նույնացնել վախն այդ հուզիչ գրգիռի հետ, և այդ զգացողությունը հասուն կյանք է տեղափոխում, բոլորովին չհասկանալով, որ սերն էլ ճիշտ նույպիսի ուժ ունի:

    Վախի հիմնական ձևերից մեկը դատարկության զգացումն է, Արարչի մոտ վերադառնալու հնարավորությունը կորցնելու վախը: Երբեմն թվում է, որ ձեր ճամփորդությունը բերնեբերան լիքն է ունեցածդ կորցնելու ցավով և տառապանքով: Ես վստահեցնում եմ ամեն մի բարեշրջվող հոգու նրանում, որ դա անհնար է: Յուրաքանչյուր հոգի ընտրություն է կատարել Արարչի մոտ վերադառնալ, և փոխվում է միայն վերադարձի ժամանակվա ընտրությունը: Արդյունքը միշտ նույնն է լինելու, քանզի Արարիչը քաջալերում է ամենն, ինչ վերաբերում է վերադարձի ճամփորդությանը: Հիշեք, որ ամեն ինչ ուղղված է այդ էներգիայի վրա, և ըմբռնման մեջ այն բանի, ինչ որ բերեց ձեզ համար Վարպետ Հիսուս, ոչ ոք թերի չի մնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեր և ապաքինում

    Ինչպես ես արդեն ասել եմ, մինչև Երկրի Չորրորդ Տարածք անցնելը մարդկությունը կհասկանա սիրո հիմնական միտքը և կսկսի ընդառաջ գնալ սիրո ձևերից ամենասքանչելի ձևին, որն է` ագապե՛ (agape): Դա էներգիա է, որը, փաստորեն, սնուցում է Հինգերորդ Տարածքը: Երբ դուք իրոք հասկանաք սիրո իմաստը, ձեռք կբերեք ունակություն` Սիրել Ինքներդ Ձեզ: Սիրո այդ տարատեսակն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի դուք կարողանաք սիրո շատ այլ ձևեր էլ տեսնել: Այդ պատճառով, անհնար է ապրել սիրո զգացմունքը, եթե չես սիրում, նախ և առաջ, Քեզ:

    Մարդկանց մեծամասնությունը գիտակցում է, որ Վարպետ Հիսուս թույլ տվեց իր էությանը մարմնավորվել Երկրի վրա այն կերպով, որպեսզի նրա Սիրո և Ապաքինման ուսմունքները հավատամքների համամոլորակային համակարգ դառնան: Այդ մեծ էներգիայի մեջ, որը սնուցել է ձեր Երկրային ոլորտը, բոլոր նրանք, ովքեր ընկալում են Նրա լույսն ու Նրա սերը, նույնպես գիտակցում են, որ Նա եկավ այստեղ, որպեսզի կրկին արթնացնի ձեր սիրո և ապաքինման ունակությունները:

    Այս արթնացման մեջ դուք պետք է հասկանաք, որ դա հիրավի, - հիրավի վերաբերվում է ձեր ներքին զգացմունքին: Դա հասկացումն է այն բանի, որ սերը` ուղղակի բառ է, բայց դրա հետևում կանգնած է մի ըմբռնում, որը կտեղափոխի ձեզ ձեր փնտրած գեղեցկության ամբողջականության մեջ: Այդ ըմբռնման շրջանակներում Վարպետ Հիսուս խոսում էր ամբողջ աշխարհում բոլոր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև Երկրի վրա քայլող բոլոր Մեծ Վարպետների ապաքինման մասին: Միշտ Քրիստոսի Գիտակցության մեծագույն ցանկությունն է եղել Երկրի վրա գտնվող ամեն մի էության արթնացնել դեպի հասկանալն այն մտքի, որ Քրիստոսի Էներգիան արդեն իսկ ձեր մի մասն է կազմում: Հասկանալը, որ Քրիստոսի Գիտակցունն արթնանում է ամեն մարդու մեջ, և այդ արթնացման մեջ ձեզ ընդամենը խնդրում են գիտակցել արթնացման գեղեցկությունը: Դա չի նշանակում նկարագրել նրա ամբողջ հսկայական հիանալիությունը, այլ գիտակցել ընդամենը, որ այն ձեր մի մասն է կազմում, և ուրեմն դուք էլ հանդիսանում եք Տիեզերքի մասը, քանզի Քրիստոսի Գիտակցությունը, բարեկամներս, Տիեզերքի մի մասն է:

    Համամոլորակային մտքի կառուցվածքն առավելապես բացասականից մինչև առավելապես դրականը չափելու համար համախմբված ճիգեր կպահանջվեն: Եվ չնայած դրան, նրանք, ովքեր սկսել են տարածել լույս, կհայտնաբերեն, որ դա վարակիչ է և շատ ավելի է արդյունաբեր, քան վախը: Նրանք, ովքեր սեր են տեղափոխվում իրենց ուղեկիցների հետ միասին, ձեռք կբերեն ուժ, երբ նրանց էության մեջ սկսեն գերիշխել Ճշմարտությունը, Վստահելը և Կիրքը: Դա վերաբերվում է ձեր սրտի էներգիայի էությանը և միասնականության ձեր ըմբռնմանը:

    Ամբողջապես կենտրոնացեք ձեր լույսի հզորացման վրա: Անելով այդ, դուք կվառեք լույսը Ձեր ներսում, և այն կտարածվի ձեր շուրջ` բոլորի վրա: Այդ լույսի տարածման հիմքում ընկած է Միասնականության Ճշմարտության ըմբռնումը: Աստծոն կարելի է շատ անուններ տալ և նայել Նրա վրա տարբեր միջոցներով, բայց գոյություն ունի Աստծո միակ Էներգիա: Եվ երբ Անցումն ավարտված է, և մենք վերադառնում ենք Աստծո Էներգիա, մենք դառնում ենք Աստված:

    Լույսը, իր սեփական էությամբ, դառնում է Իր “Ես”-ի իրականությունը: Այդ իրականության մեջ նա ընտրում է միջոցներ, որոնցով ինքը պիտի թրթռա: Նա փոխակերպում է իրեն շատ մասնիկների մեջ, որոնցից յուրաքանչյուրը` ինչպես նաև մնացած բոլորը, - հետո Լույս է վերադառնում: Այդ Լույսի մեջ դուք կրկին կգիտակցեք ձեզ որպես ամբողջականության մասը, և հասկանալով ձեր ամբողջականությունը, նորից միասնական կդառնաք Ձեր “Ես”-ի հետ: Այդ պատճառով, ձեր սեփական տարածության մեջ գտնվող ամեն ինչ դուք հասցնում եք ձեր “ես”-ի` որպես Ձեր “Ես” բոցավառվելու հնարավորությանը:

    Շատերը ձեզանից, ովքեր ընտրել են իրենց ուսուցումը կիսել ուրիշների հետ հաղորդատվության (չեննելինգ) կամ տրանս-մեդիումիզմի միջոցով, մի օր կապրեն այն, ինչ հստակ հասկացավ Վարպետ Հիսուս: Շատերին, ովքեր գալիս են ուսուցանելու, փառաբանում և այնքան խորն են սիրում, որ սերն անցնում է վախի, ինչը հարձակվում է նրա վրա, ում սիրում են, բերելով նրան մինչև մահվան անգամ, այդպիսով հնարավոր դարձնելով կրկին ու կրկին սիրելու հաճույքը: Պարզ ասած, մարդիկ կարող են սիրել մեկի կամ մի բան այնքան ուժեղ, որ շուտով զգում են, որ անկարող են այլևս ղեկավարել իրենց սիրոն, և սկսում են վախենալ նրանից, ինչ ջերմորեն սիրում էին: Վախի մեջ նրանք կարող են սպանության հասնել, այն բանի համար միայն, որ ապացուցեն, որ իրենց սիրելին մահկանացու է: Հետո նրանք պիտի մեծարեն նրան, տուրք տան նրա հիշատակին, և իրենց սերը ցուցադրեն: Հենց այդպես վարվեցին նրանք Վարպետ Հիսուսի հետ: Ընդ որում Նա ասաց հետևյալը. “Մի՛ ձգտեք գիտակցել իմ “ծանր” ճակատագիրը, այլ թափանցեք միայն խորը ձեր հոգու մեջ, որպեսզի վերհիշեք, որ դուք և ես միասնական ենք, և այդ իմաստով, իմ սերը` ձեր սերն է: Գնացեք ճիշտ նույն կերպ, ինչպես եկել եք` սիրո միջով”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #51
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ - 1


    Նո՞ւյնն են արդյոք Աստված և Հիսուս, ինչ որ մենք ենք, սակայն ավելի բարեշրջված:

    ԿԻՐԱԷԼ.
    Այո, դա այդպես է: Երբ դուք ասում եք, որ նրանք ձեր նման են, դա ճշմարտություն է: Նրանք Լույսի Էություններ են, լույսի կազմության ճիշտ նույնպիսի մասեր, ինչպես և դուք: Մի՛ սահմանափակեք ձեզ Երրորդ Տարածքը փորձարկող երեքտարածքային մարմնով: Ճշմարտությունն այն է, որ դուք` Լույսի Էություն եք, կամ էներգիայի կազմություն, որն Արարչի, կամ Աստվածային Էներգիայի մասնիկն է: Մարդու կերպարանքով եկած Հիսուս Քրիստոս էլ ճիշտ նույնպիսին էր, ինչպես դուք:

    Ինչո՞ւ Հիսուս` Աստծո որդին է:

    ԿԻՐԱԷԼ.
    Ճիշտ նույն պատճառով, ինչով որ դուք էլ` Աստծո որդին կամ դուստրն եք, բարեկամս: Մենք բոլորս` Արարչի Էներգիայի պրոեկցիաներ ենք: Վարպետ Հիսուս Երկիր եկավ, որպեսզի նոր լույս բերի և ցույց տա Սիրո և Լույսի ճանապարհը: Դա ձեր Արարչի ընտրությունն էր` ձեզ հնարավորություն տալ տեսնել, թե դուք ինչ տեսք ունեք: Վարպետ Հիսուս ցանկանում էր ցույց տալ ձեզ, թե ինչպիսին դուք կարող էիք լինել ի համեմատ նրա, ինչպիսին ընտրում եք լինել:

    Հարկ եղե՞լ է արդյոք Հիսուսին գործ ունենալ կարմայական հարցերի հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Անկասկած, բարեկամս, Նա ուներ կարմայական հարցեր, որոնք ստեղծել էր իր կյանքում: Հասկացեք, դա Նրա առաջին աշխատանքն էր Վարպետի որակի մեջ: Նա բազմաթիվ կյանքեր չի ունեցել մինչև Երկրի վրա Իր աշխատանքը սկսելը: Նա ստեղծված էր Աստծո կերպ, որպեսզի մահկանացու դառնա: Ասելով “Աստծո կերպ”, ես ի նկատի ունեմ լույսի էություն, որը մահկանացուի մարմին է գալիս: Հիսուս ստեղծում էր կարմա իր կյանքի մեջ, և ստիպված էր լավ ծանոթանալ դրան, որպեսզի հասկանար, թե ինչ է դա:

    Ովքե՞ր էին Հիսուսի Ուղեկիցները:

    ԿԻՐԱԷԼ.
    Ուղեկիցներից երկուսն էին Գաբրիելն ու Միքաելը: Նա փաստորեն աշխատում էր հրեշտակապետերի հետ, բայց մի մոռացեք, որ Նա մուտք ուներ Քրիստոսի Գիտակցություն, ինչը ենթարկվում է, ձեր թույլտվությամբ, միայն Արարչին: Նա օգտագործում էր նաև Հրեշտակային Իրականությունը, որպեսզի փոխանցի Իր մտադրությունները Մարիամ Մագթաղենացուն, Պետրոսին, Հովսեփին և մնացած բոլոր Առաքյալներին:

    Ո՞վ է ամենաշատ ազդեցությունն ունեցել Հիսուսի վրա նրա երիտասարդ տարիներին:

    ԿԻՐԱԷԼ.
    Վարպետ Հիսուսի երիտասարդ տարիների վրա ամենաշատ ազդեցություն է գործել գիտելիքների տիրապետող բրուտագործ մի առևտրական, ով շատ էր ճամփորդում: Վարպետ Հիսուս հաճախ էր լսում նրա պատմություններն այնպիսի բաների մասին, որոնք չկային այնտեղ, որտեղ ինքն էր ապրում: Վարպետ Հիսուս տեսնում էր, որ աշխարհում շատ ավելի բան կա, քան ինքը կարող է կռահել, և Նա որոշեց, որ իրեն անհրաժեշտ է լայնացնել իր գիտելիքների սահմանները:

    Քիչ բան է հայտնի Վարպետ Հիսուսի կյանքից մինչև նրա 30 տարեկանը, բայց դա “ծանր փորձություններով և զրկանքներով” լի կյանք էր: Արարիչ թույլ էր տվել Նրան քննության ենթարկել իր կյանքը, ինչպես ձեզ էլ է թույլատրված: Սակայն ձեզանից շատերը կրկնել են իրենց փորձությունները տարբեր կյանքերի ընթացքում, իսկ Վարպետ Հիսուս զուրկ էր կրկնության այդպիսի շռայլությունից: Նա ստիպված էր ավարտել ամենն, ինչ կարող էր, մեկ կյանքի ընթացքում, այնինչ ձեզանից շատերը շատ կյանքերում աղքատ են եղել, կամ շատ կյանքերում փորձել են վատ փոխհարաբերություններ, կամ մի քանի կյանքերում հիվանդ են եղել: Հնարավոր է, մի օր ձեզ պետք է թողնել նման փորձը հետևում և սկսել գիտակցել, որ Հիսուսի նման, դուք էլ կարող եք ամեն ինչ իր ավարտին հասցնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ - 2


    Ենթարկվե՞լ են արդյոք փոփոխության Վարպետ Հիսուսի ուսմունքները նրա խաչ բարձրանալուց հետո:

    ԿԻՐԱԷԼ.
    Ձեր հարցն առնչվում է պատմության մեջ այն խնդրին, որը շատ ծաղկեցնում են, և այս հարցի պատասխանն անխուսափելիորեն կխորտակի մարդկանց շատ համոզմունքներ: Այդ պատճառով, ինչպես և առաջ, ես կոչում եմ ձեզ կյանքում ոչինչի չվերաբերվել որպես անառարկելի ճշմարտության, քանզի ամեն ինչում տեղ կա մեկնաբանության համար:

    Պողոսն ու Պետրոսը` Վարպետի կողքին աշխատող երկու չտեսնված հզոր արարածներ էին: Ես ընտրում եմ նրանց, քանզի նրանցից ամեն մեկը կարևոր ավանդ պետք է ներմուծեր Վարպետի աշխատանքի մեջ:

    Պետրոսը պետք է կատարելության մեջ շարունակեր այն, ինչ սկսել էր Վարպետ Հիսուս: Նա պետք է կատարեր մի ճամփորդության, որը կստեղծեր տեղեր, որտեղ նրանք, ում Պետրոսը կսովորեցներ, կկարողանային շարունակել Քրիստոսի ուսմունքները: Իր կյանքի մեծ մասը նա հավատարիմ մնաց ապաքինման, սիրո խոսքերը տարածելուն և կենտրոնանալուն վերադարձի վրա դեպի Արարիչը:

    Պողոսը… Ներկայումս ընդունելի է թվում, բայց և այնպես, երբ Պողոսի խաղացած դերը սկսի բացահայտվել, շատերը կարող են զինված գործողությունների հասնել: Ինչո՞ւ: Որովհետև, երբ Պետրոսը կատարում էր իր աշխատանքը, վաղ քրիստոնեաները համարյա ամենուր սկսեցին հետապնդումների ենթարկվել: Սկսզբում քրիստոնեության տարածումն այնքան էլ չէր անհանգստացնում իշխող դասակարգին, քանի որ հետնորդների մեծամասնությունը ցածր սոցիալական ծագում ուներ: Բայց երբ իրավիճակը սկսեց փոխվել և Վարպետ Հիսուսի ուսմունքները սկսեցին հետաքրքրել հասարակության բարձր խավին էլ, գիտակցության մեջ անցումը բերեց պետության եկամուտի քչացմանը: Ներդրումները, որոնք նախկինում լցնում էին գանձարանը, այժմ ուղղվեցին դեպի Վարպետ Հիսուսի հետնորդների կողմից հիմնված եկեղեցիները:

    Հույները, որ հարյուրամյակների ընթացքում զարգացնում էին մշակույթն ու արվեստը, հզոր Հռոմեական Կայսրության հետ կռիվ տալու հետ մեկտեղ հանկարծակի նկատեցին, որ պետական եկամուտներն ինչ-որ կերպ կրճատվում են: Ոչ հունական, և ոչ էլ հռոմեական բանակները բավարար ուժեղ չէին, որպեսզի միաժամանակ պայքարեին, մի կողմից` պատերազմի դաշտում, և մյուս կողմից` Հիսուսի ճանապարհն ըտրողների պատճառով եկամտի կրճատվելու դեմ:

    Պողոսը տեսավ հնարավորությունը` դանդաղեցնել Քրիստոսի Գիտակցության հետնորդներին անխղճորեն կոտորելու պրոցեսը: Նա համաձայնություն կնքեց Հելլենիստական Կայսրության և նոր քրիստոնեության առաջնորդների միջև, որի համաձայն պետությունը կարող էր գործել որպես կրոնական կազմակերպություն և, այդպիսով, եկեղեցու` պետությունից անջատվելու պատրանք ստեղծել: Ժամանկի ընթացքում այդ համաձայնությունն սկսեց իր սեփական կյանքով ապրել, և ուժերի հարաբերությունը թեքվեց Եկեղեցու կողմը: Դրանից բացի, քրիստոնեաների քանակի էական ավելացման պատճառով Եկեղեցին, փաստորեն, դարձավ մի ուժ, որը սկսեց կառավարել այդ երկու պետությունները:

    Եկեղեցին իրոք, այնպիսի ուժ ձեռք բերեց, որ անհրաժեշտություն ծագեց մասնատել այն, որպեսզի վերակարգավորվի ուժերի հարաբերակցությունը: Այդպիսով, այն ժամանակներից սկսած, պատերազմների մեծամասնությունը վարվում էր հանուն կրոնի:

    Ճշմարտությո՞ւն է սա, թե՞ Յոթերորդ Տարածքից եկած մի ինչ-որ էներգիայի զառանցանքը… Այդ հարցի պատասխանը կգտնի ձեր սիրտը, հենց որ գիտակցի դրա հնարավորություններն ամբողջությամբ և սկսի կտորները հավաքել մեկտեղ: Իսկ դուք, ում այդպիսի հնարավորությունները կարող են տխրեցնել, հիշեք, որ եկել է ժամանակն արթնանալ դեպի այն, ինչը թրթռում է, եթե ոչ հիմա, ուրեմն, կարող է պատահել, շատ շուտով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #53
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցեր և պատասխաններ – 3


    Ըստ երևույթին, որոշակի ձև տալով կրոնին, քրիստոնեական եկեղեցու Նիկիական տիեզերական ժողովը, Աստվածաշունչն ստեղծելիս, նրանից բացառեց կանացի էներգիայի հիմնական մասը: Ե՞րբ տղամարդկային գերակշռությունը կսկսի շարժվել դեպի ավելի հավասարակշռված “տղամարդկային-կանացի” կողմնորոշումը:

    ԿԻՐԱԷԼ.
    Եվ նորից այս հարցը դուռ է բացում կարծիքների մեջ մեծ տարաձայնությունների համար: Նույնիսկ այսօրվա Աստվածաշունչն է վկայակոչում այն փաստը, որ հենց կանացի էներգիան էր առաջինը, ով ճանաչեց Վարպետ Հիսուսի առաջին վերամարմնավորումները: Աստվածաշունչը նմանապես ցույց է տալիս, որ առաքյալները հրաժարվեցին այդ մեծ իրադարձության ականատեսները լինելուց: Դուք կարող եք զարմանալ, թե ինչո՞ւ մեծ Վարպետն ընտրեց հենց կանացի էությանն Իրեն ցույց տալ առաջին անգամ: Ամեն ինչ շատ պարզ է: Թե ամբողջական էության մեջ, և թե հավասարակշռված “տղամարդկային-կանացի” էության մեջ, կնոջն ավելի հեշտ է եղել հստակության բերել ինտուիտիվ ըմբռնման միջոցով: Իսկ հիմա, գերակշռող տղամարդկային էներգիա ունեցող իմ բոլոր բարեկամներ, - խնդրում եմ, մի նեղացեք:

    Անցյալի կանացի էներգիան հիմնականում գաղտնի է գործել, քանի որ դա շատ ավելի լայն տեսունակություն էր ապահովում: Այդ պատճառով պատմության մեծ մասը գրվել է տղամարդկային գերակշռության դիրքերց: Սակայն ճշմարտությունը, բարեկամներս, այն է, որ անցյալի վերաբերյալ ձեր հասկացությունների մեծ մասն ամուր հյուսված է կանացի էներգիայի հետ:

    Նայեք ձեր այսօրվա ղեկավարներին և որոշեք ձեզ համար, չե՞ն գտնվում նրանք արդյոք ինչ-որ չափով որոշակիորեն կանացի ազդեցության տակ: Կարո՞ղ եք դուք պատկերացնել մեծ երկրի ազդեցիկ առաջնորդի, ով մտավորապես հիանալի զարգացած կին ունի, և իր ամենօրյա կառավարման մեջ չի ներգրավում այն հսկայական ինտուիցիան, ինչը վերջինս կարող էր առաջարկել: Այսպիսով, հարցրեք ինքներդ ձեզ, մի՞թե այնպիսի կանանց էությունը, ինչպիսիք էին Մայր Մարիամը, Մարթան, Մարիամ Մագթաղենացին, անկարող էր որևէ ազդեցություն թողնել այն ժամանակվա էներգիայի վրա:

    Այո, բարեկամներս, փաստորեն, գոյություն ուներ մեծ ազդեցություն ունեցող կանացի էներգիա, բայց նրա համար, որպեսզի մարդկանց մեծամասնությունը համոզվի գոնե մտածել այդ մասին, անհրաժեշտ կլինի ավելին, քան իմ էներգիան է: Երբ ամեն ինչ կբացահայտվի, հենվեք այն ճշմարտությանը, որ կանացի էներգիան նույնքան հզոր է, որքան յուրաքանչյուր այլ էներգիա: Եկեք աղոթենք, որպեսզի մեծ տղամարդ-ղեկավարների գոնե կանացի կողմն ապավինի այս ճամփորդության խաղաղ ընթացքին:

    Մտնո՞ւմ էր արդյոք Աստվածային ծրագրի մեջ Վարպետ Հիսուսի խաչելությունը:

    ԿԻՐԱԷԼ.
    Բոլոր ծրագրերը` Աստծո ծրագրերն են: “Վարպետ Հիսուսի խաչելություն” կոչվող իրադարձությունն, իհարկե, ընդամենը Վարպետի ֆիզիկական կյանքի ավարտը չէր: Դա, փաստորեն, մասսաների արթնացման սկիզբն էր դեպի այն փաստը, որ ժամանակը, որը դուք շարունակում եք “կյանք” անվանել, - ընդամենը փոքրիկ մասն է ձեր ամբողջականության, և որ կգա ժամանակ, երբ ամբողջ կյանքը կտեղաշարժվի դեպի ավելի բարձր գիտակցություն և ճամփորդություն կդառնա դեպի նոր աշխարհ: Պատմությունն ապացուցել է, որ մի քանի զորեղ մարդիկ ղեկավարում են մասսաների իրականությունը, բայց հավատացեք, բարեկամներս, որ այս անգամ այդպես չի լինի: Իրականում, Վարպետի էությունը սնուցում է Երկրի կյանքը, և նորից բոլորը կվերհիշեն, թե ինչու էր պատրաստ Վարպետ Հիսուս զոհաբերել Իր գոյությունը խաչելության միջոցով: Հավատացեք, դա իզուր չէր:

    Քրիստոսի հարությունից հետո, երբ Նա հայտնվեց և մարմնավորում վերադարձավ, արդյո՞ք դա հոգի էր, որ ֆիզիկական կերպարանք ընդունեց:

    ԿԻՐԱԷԼ.
    Հաճախ պատասխանը հարցին` բերում է դեպի ավելի շատ հարցերի առաջացումը: Ես պնդում եմ առանց որևէ վերապահությունների, որ Քրիստոսի էներգիան երբեք չի անջատվել մարդկային գոյությունից: Շատերը փնտրում են Քրիստոսի Էներգիան տարբեր մակարդակների վրա, սակայն ճշմարտությունն այն է, որ այդ էներգիան միշտ ձեզ հետ է եղել:

    Երբ Արարիչը հարմար համարեց Իր Որդուն ուղարկել Երկրային Ոլորտ, ուղղակի հարկ եղավ կենտրոնացնել էներգիայի անհրաժեշտ քանակություն, որպեսզի մարդկային մարմնավորում ստեղծվի: Ամենը, ինչ գոյություն ունի, անկախ նրա կերպարանքից, անհրաժեշտ քանակի էներգիայի կենտրոնացման արդյունք է, որը տեղի է ունենում բազում մակարդակների վրա: Օրինակ, երբ հարությունից հետո Քրիստոսին տեսան առաջին անգամ, ասում էին, որ Նրա մարմինն անհրաժեշտ խտություն չուներ: Պատճառն այն է, որ Նա որոշել էր այնքան կենտրոնացված էներգիա բերել իր հետ, որպեսզի ներկաները կարողանան ճանաչել Իր էությունը: Իրոք, ինչպե՞ս կարող էր մարդկանց այդպիսի քանակություն հավատալ կոնկրետ հայտնության, եթե Վարպետ Հիսուս չկենտրոնացներ Իր էներգիան, իրեն ֆիզիկապես տեսնելու համար անհրաժեշտ քանակով: Մյուս կողմից, երբ մենք գործ ունենք Հոգու աշխարհի հետ, խնդրում եմ, հավատացեք, որ ամեն ինչ կարող է իրականություն դառնալ ուղղակի կենտրոնանալու արդյունքում:

    Խաչելությունից հետո, խավարի օրեր ապրեց ամբո՞ղջ աշխարհը, թե՞ դա տեղի ունեցավ միայն այնտեղ, որտեղ գտնվում էր Վարպետ Հիսուս:

    ԿԻՐԱԷԼ.
    Դա կախված է գիտակցության մակարդակից այն բանի վերաբերյալ, զգո՞ւմ էին նրանք արդյոք լույսի բացակայությունն այն ժամանակ: Ամբողջ երկիրը, փաստորեն, ընկղմվեց “ոչ-լուսավոր” ըմբռնման մեջ, սակայն ոմանք չգիտեին այդ մասին, քանի որ դեռ չէր հասել նրանց արթնացման ժամանակը: Դրանում է տարբերությունն Անցումների միջև: Այն Անցման մեջ, որը վկայակոչում եք դուք, գոյություն ուներ ընտրություն, կմասնակցի՞ մարդ այդ Անցմանը և կհիշի՞ դա, թե՞ ոչ: Ներկայիս Անցումը կհիշեն բոլորը և, այս կամ այն չափով, բոլորն էլ կդառնան ամբողջի մի մասը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #54
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 4


    Վարպետ Հիսուս մեծագույն բուժարարն էր Երկրային ոլորտի վրա: Ինչպե՞ ս էր Նա բուժում: Օգտագործո՞ւմ էր արդյոք հատուկ էհերգիա:

    ԿԻՐԱԷԼ.
    Վարպետ Հիսուս միանում էր Արարչի Էներգիային և ասում էր. “Թույլ տուր ինձ փոխանցք լինել լույսի հիասքանչ էներգիայի համար, որը որ գոյատևում է սիրո իրականության մեջ”: Ահա, թե ինչպես էր Նա կատարում այն, ինչ “հրաշք” են անվանում:

    Եթե կուզեք, դիմեք ուղղակի Վարպետ Հիսուսին: Արեք դա այնպես, որպեսզի Նա առաջնորդի ձեզ ձեռներդ բռնած և լուսավորի ձեր էությունն ապաքինման ժամանակ: Երբ դուք խնդրում եք Հիսուսին` լուսավորել ձեր ձեռքերը, Արարչին` խորհուրդ տալ ձեր սրտին, իսկ Սուրբ Հոգուն` տալ ուժ, - դուք դիմում եք այն իրականությանը, որի անունն է “Եռամիասնություն”:

    Հիսուսին միշտ պատկերել են նրան շրջապատող եթերի մեջ կամ լուսապսակով: Պատճառը` Նրա գոյատևումն էր Երկրի վրա: Չնայած և Նա մարմնավորվել է Մարիամի միջոցով, ժամանակի մի որոշակի ակնթարթ Նա Քրիստոսի Էներգիա դարձավ և այլևս միայն Նազովրեցի Վարպետ Հիսուս չէր: Երբ Նա թրթռաց որպես Քրիստոսի Էներգիա, նրա առջև բացվեցին բոլոր տարածքները: Նրա բուժարարական հնարավորությունները միացան բազում տարածքների հետ: Երբ Նա բուժում էր, նրա լուսապսակը շատ ավելի վառ էր դառնում, քանի որ նա կապի մեջ էր մտնում այլ տարածքների հետ, որպեսզի ավելիացնի բուժիչ ուժը: Դա այն է, ինչ Նա Երկրային ոլորտ բերեց; իսկ երբ գնաց, իր հետ չտարավ դա: Նա իր հետ բերեց ապաքինելու գիտակցությունը, որի մեջ պետք է, որ բոլորը տեսնեին Վարպետ Հիսուսի ճանապարհին հետևելու հնարավորությունը:

    Հիսուս բուժում էր ակնթարթորեն: Ինչպե՞ս մենք հասնենք այդ տիպի ապաքինման:

    ԿԻՐԱԷԼ.
    Երբ Վարպետ Հիսուս գտնվում էր Երկրային ոլորտի վրա, հսկայական ամբոխներ էին հավաքվում նրա համար միայն, որպեսզի Նրա կողքին գտնվեն: Մի քանի հազար մարդու մասսայական գիտակցությունն իր լուման էր ներմուծում և հզորացնում էր Քրիստոսի Գիտակցությունը: Եվ այնպիսի հզոր ուժով, ինչը դուրս էր հորդում Նրա ձեռքերից, ինչպե՞ս կարող էր Նա չբուժել: Արարման համամտքի (մաստեմայնդ)` հազարավոր մարդկանց մասսայական գիտակցության, - արդյունքն էր, այդ հսկայական էներգիայի միաձուլումը Վարպետ Հիսուսի իրականության և Նրա վարպետության հետ: Մի քանի հազար մարդու հավատի հետ համախմբելով Եռամիասնության հանդեպ հավատի Իր սեփական համակարգը, Նա մոտեցնում էր իր ձեռքերը և հիվանդությունն ակնթարթորեն բուժվում էր: Եվ բոլոր ներկաները գիտեին, որ դա աշխատում է:

    Վարպետ Հիսուս պնդում էր. “Ինչ որ անում եմ ես, դուք էլ կարող եք անել”: Այդ խոսքերի մեջ ամփոփված էր արթնացում, որ դա կախարդանք չէ կամ Արարչի մի ինչ-որ անհատական նվեր: Դա ընդամենն ուղերձ էր այն մասին, որ բոլորն էլ Ոգու մասնիկներ են: Եվ հստակության մակարդակը, որին դուք հասնում եք,- դա մի չափանիշ է, ինչի համեմատ դուք կարող եք ձեր ներդրումը կատարել աշխարհի ապաքինման մեջ: Ազատվեք ձեր սահմանափակումներից, քանզի ձեր տարածքը շուտով կընկղմվի այս Սիրո էության մեջ:

    Ներշնչելով պրանա* և ազատելով էներգիան ֆիզիկական մարմնից, հնարավո՞ր է սահմանակցվել ավելի բարձր տարածքների հետ:

    ԿԻՐԱԷԼ.
    Անշուշտ: Գործ ունենալ երեքտարածքային մարմնի հետ` ամենահեշտ խնդիրը չէ, և երբ դուք որոշակի թրթիռային կազմություն եք ներմուծում նրա մեջ, շատ բաներ տեղաշարժվում են: Այսինքն, պրանա-շնչառության մեջ դուք, փաստորեն, լայնացնում եք այդ տարածքի մասին ընդունված հասկացողությունը, կամ, այլ կերպ ասած, լայնացնում եք ձեր հնարավորությունների սահմանները: Մենք (Ուղեկիցներս), նույնպես, ըստ էության, ավելի ենք օժանդակում ձեզ դրանում: Դուք, հնարավոր է, ընդունակ չեք դա ֆիզիկապես ընկալել, բայց կարող եք զգալ, թե ինչպես է լայնանում ձեր մարմինը, քանի որ լայնանում է ձեր բջջային կառուցվածքը: Հենց այդ կերպ էր իր բուժողական աշխատանքը կատարում Վարպետ Հիսուս: Նա գլուխը հետ էր թեքում, արտահայտելով Արարչի կերպարը, որպեսզի ուղղի ամբողջ կուտակված էներգիան ցած, դեպի իր մարմնի կենտրոնը, ստեղծելով ուղիղ ներքև, մինչև կունդալինիի** հիմքը գնացող մի խողովակ:

    Դուք բառացիորեն խողովակ եք ստեղծում, այսպես ասած մուտք, որը գնում է ուղիղ ներքև, դեպի ձեր մարմնի կենտրոնը, ձեր գագաթնային չակրայից*** դեպի ձեր ստորին չակրան, և խնդրում եք էներգիային մտնել ձեր մեջ և ապաքինել ձեր մարմինը: Դուք հավանաբար դեռևս զգում եք, որ դուք խիտ մարմին եք, բայց ամեն անգամ, այդ բանն անելուց հետո, ավելի հասկանալի է դառնում, որ դա այդպես չէ: Եվ արդեն դուք կարող եք ձեզանից դուրս ուղղել այդ էներգիան ձեր ձեռքերի և երրորդ աչքի**** միջոցով, կախված այն բանից, թե ինչպիսին է ձեր նպատակը: Դուք կարող եք նաև անել դա ձեր երեքտարածքային աչքերի միջոցով, ուղղակի կենտրոնացնելով նրանք:

    - - - - - - - - - - -
    * Պրանա – Տիեզերքից մեզ սնուցող կենսական էներգիա, կենսաուժ:
    ** Կունդալինի – “Օձի պես կծիկ եղած”: Ողնաշարի հիմքում կենտրոնացված էներգիալի էզոթերիկական սահմանումն է: Աուրայի և Մերկաբայի հետ միասին ամփոփում է մարդու էներգիայի կարևորագույն ուժերի եռամիասնությունը: Արթնացման դեպքում, սկսում է շարժվել չակրաների շուրջ, երկու իրար միայուսվող օձերի տեսքով: Այստեղից էլ` նրա երկրորդ անունը. “Լուսակիր Օձ”:
    *** Չակրաներ – Էներգետիկ կենտրոններ: Ֆիզիկական և հոգևոր մարմինների միջև կապի հիմնական կետերն են, կամ հաղորդիչներ, որոնց միջոցով մենք սնուցվում ենք Տիեզերքի արևային և պրանայական ուժերով: Հիմնականները` յոթն են, տեղադրված պոչուկից մինչև գլխի գագաթնակետ:
    **** Երրորդ աչք – Կամ Աջնա` վեցերորդ չակրան: Գտնվում է գլխի հետևի մասում, ճակատի կենտրոնում: Ղեկավարում է մարդու մտավոր կարողությունները, ինչպես նաև տեսողական պատկերներ ստեղծելու ունակությունը, հիշողությունը, գիտելիքները և կամքի ուժը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #55
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 5


    Ես կցանկանայի, որ դուք պատմեք նրանց մասին, ովքեր բուժում են ստանում:

    ԿԻՐԱԷԼ.
    Ամեն մի բուժող պարտավոր է հստակորեն հասկանալ, որ քանի դեռ ապաքինում փնտրողն ամբողջովին, բոլոր մակարդակների վրա չի գիտակցում, թե ինչո՞ւ է նա այդ հիվանդությունը կրում իր մեջ, լրիվ առողջանալու համար նա շատ քիչ շանսեր ունի:

    Իրականությունն այն է, որ բոլոր հիվանդությունները, որ ապրում է մարդ, թույլ են տալիս դասի որոշակի ծրագիր ծավալել: Քաղցկեղով տառապողը նախկինում կարող է բազմաթիվ կյանքեր ապրած լինել, որտեղ նա հիանալի առողջություն ուներ: Իսկ այս կյանքը կարող է ընտրված լինել նրա համար, որպեսզի նա ճանաչի , թե ինչ ասել է “հիվանդություն”. օրինակ, գիտակցի ցավը, հասկանա, թե ինչ ասել է կորցնել ինքդ քեզ ղեկավարելու հնարավորությունը, կամ նույնիսկ փորձի այդպիսի մահը: Եվ ինչպիսին էլ որ լինի ճամփորդությունը, մարդուն թույլ է տրված ընտրել, թե որ ճանապարհն է իրեն հարմար այն ավարտելու համար:

    Օրինակ, եթե դուք հրաժարվում եք համաձայնվել կայացրած ախտորոշման հետ, իբր ձեզ անհնար է բուժել, դուք կարող փնտրել այլընտրական բժշկի, քանզի ամենակարևորը` ձեր հստակ, անսասան հավատն է նրանում, որ ձեր հիվանդությունը կբուժվի: Երբ դուք հասել եք այդ ըմբռնմանը, դրան է միանում բժիշկը: Այդ ժամանակ արդեն նա կարող է կենտրոնացնել էներգիան բջջային հիշողության վրա և սկսել վերականգնման պրոցեսը: Հիշեք, որ մարմնի ամեն մի բջիջ հիշում է իր կատարելության մասին, և երբ համոզվում է, որ ոչ-կատարելության դասն արդեն անցել է, կարող է վերադառնալ կատարելությանը: Այդպիսի ըմբռնմամբ, ապաքինումը ոչ միայն կարող է սկսվել, այլ անպայման կսկսվի:

    Մարդկանց մեծամասնությունը գիտակցական մակարդակի վրա երբեք չէր կասեցնի ապաքինման պրոցեսը: Հենց այդ պատճառով կարևոր է հիշել այն բազմաթիվ միջոցները, որոնց օգնությամբ դուք կարող եք աշխատել չորս մարմինների համակարգի հետ, - գիտակցելով այն խորությունները, ուր կարող է մտնել ձեր հոգին, որպեսզի ստանա ձեր կյանքում ձեզանով իսկ հյուսված փորձությունները:


    Վերջնականապես ապաքինվելու համար, որքանո՞վ է անհրաժեշտ գիտենալ հիվանդության պատճառի մասին, որպեսզի այն հետ չվերադառնա:

    ԿԻՐԱԷԼ.
    Հիվանդության հիմնական պատճառն այն է, ինչն, այսպես թե այնպես, գործի է գցվում հոգևոր մարմնում և իր բարձրագույն կետին է հասնում ֆիզիկականում: Եթե դուք չեք հասկանում դրա իրականությունը, ձեզ շատ դժվար կլինի ամբողջ դասն իր ավարտին հասցնել: Հենց ավարտին հասցնելն է բուժողին թույլ տալիս փաստացիորեն ի կատար ածել ապաքինման ֆիզիկական մասը:


    Երբ մենք խորհրդածում ենք (մեդիտացիա), կարո՞ղ ենք արդյոք միանալ Քրիստոսի Գիտակցությանը և Արարչին: Ա՞յդ է պատճառը, որ Դուք խրախուսում եք մեզ խորհրդածել և հատուկ կարևորություն եք տալիս դրան:

    ԿԻՐԱԷԼ.
    Այո: Դա ուղիղ ճանապարհ է դեպի Քրիստոսի Գիտակցությունը: Ոմանք օգտվում են խորհրդածումից, որպեսզի ոչ-մարմնական փորձ ստանան, կամ որպեսզի ասեն այլմոլորակային ձեր բարեկամներին, որ դուք դեմ չեք հյուրընկալել նրանց, - սակայն կա ավելի մեծ բան, ինչի համար կարելի է օգտագործել խորհրդածումը: Անհրաժեշտ է կրկին և կրկին ասել, որ խորհրդածումը` ձեր միակ ճանապարհն է, որպեսզի դուք կարողանաք լսել ձեր աղոթքների պատասխանները: Հասկանո՞ւմ եք, ոչ մի իմաստ չունի հարցնել Արարչին ինչ-որ բաների մասին, եթե դուք չեք պատրաստվում լսել Նրա պատասխանը: Ձեր փնտրած խոսքերը լսելու համար միակ հնարավոր տեղը` խորհրդածումն է: Ինձ համար բոլորովին միևնույն է, որ ես անվերջ կրկնվում եմ: Սա հնարավոր չէ կրկնել չափազանց շատ անգամ:


    Հիսուսը` Քրիստոսի Գիտակցության առաջի՞ն մարմնավորումն էր:

    ԿԻՐԱԷԼ.
    Որպեսզի պատասխանեմ ձեր հարցին, ես ցանկանում եմ հիշեցնել, որ բոլոր կենսական ձևերը գոյություն ունեն միանգամից տարբեր մակարդակների վրա: Համեստ պատասխանը կլիներ “ոչ”: Իսկ բարդությունն այն է, որ Քրիստոսի Գիտակցությունը գոյություն ուներ ժամանակի հաշվարկը սկսվելուց շատ ավելի առաջ: Նազովրեցի Հիսուսի նման Վարպետները չունեն սահմանված օրենքներ, որոնց պետք է հետևեն, և, բոլոր տարածքներում, այդ թվում նաև ձեր տարածքում լինելու համար, այդ Էներգիան շատ ձևերի մեջ է օգտագործվել:


    Իշխո՞ւմ էր արդյոք Քրիստոսի Գիտակցությունը Վարպետ Հիսուսի մարմնին` Երկրի վրա Նրա կյանքի վերջին երկու տարում:

    ԿԻՐԱԷԼ.
    Վարպետ Հիսուս, փաստորեն, Քրիստոսի Գիտակցության հետ սերտ աշխատանք սկսեց 16 – 17 տարեկանում: Այդ ժամանակ փորձում էին Նրան ուղղություն տալ ավելի մեծ օգնություն ցուցաբերելու համար, այդ պատճառով Նա որոշեց սկսել իր ճամփորդությունները: Այդ ժամանակից սկսվեցին Նրա հաճախակի շփումները Քրիստոսի Գիտակցության հետ:

    Ամբողջովին անդրարարձվել Քրիստոսի Գիտակցության հետ նա սկսեց հենց այն ժամանակ, որի մասին դուք ասում եք: Մայր Մարիամն ասում էր նրան ծնունդից սկսած այն, ինչ փոխանցել էր նրան Գաբրիել Հրաշտակապետը` որ Նա առանձնահատուկ է, և որ Նա կտանի մարդկանց դեպի ավելի լավ կյանք, դեպի Սիրո և Ապաքինման լիիրավ ըմբռնումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #56
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 6


    Հանդիսանո՞ւմ էր արդյոք Վարպետ Հիսուս ոգեմիջնորդ (մեդիում)` Քրիստոսի Գիտակցության համար:

    ԿԻՐԱԷԼ.
    Գիտեք, ձեր հարցն ավելի հասարակ է, քան ինձ ցանկալի կլիներ: “Մեդիում” բառի նշանակումներից մեկն է` նա, ով ֆիզիկական մարմնի համար ժամանակի մեջ հանգստության մի այնպիսի տարածություն է ստեղծում, որտեղ Երկրին չկապված էությունը (ոգի) կարող է ցածրացնել իր թրթիռները, մտնել այդ տարածքի մեջ և գործել ըստ իր ցանկության: Քրիստոսի Էներգիան, իհարկե, իրենից ավելի ամբողջական ընկալում է ներկայացնում, այն իմաստով, որ, մեկ անգամ բացահայտվելով, նա ձեզանից այդպես էլ չի հեռացել, և կմնա ձեզ հետ, քանի դեռ շարունակվում է ձեր ճամփորդությունը:


    Նվիրապետության (հիերերխիա) մասին գրքերում հիշատակվում է մեսսիանականության մասին: Հանդիսանո՞ւմ է արդյոք Քրիստոսի Գիտակցությունը նվաճում, այլ ոչ թե ուղղակի էներգիա:

    ԿԻՐԱԷԼ.
    Այս հարցին կարելի է մի քանի ձևով պատասխանել: Քրիստոսի Գիտակցությունը` “ներկայի” մեջ Երկրի վրա քո թրթիռները հասկանալու արվեստն է: Այդ տեսակետից, հարցի պատասխանն է. այո, Քրիստոսի Գիտակցությունը կարելի է նվաճել: Բայց իսկական հարցը հետևյալն է. գիտակցո՞ւմ է արդյոք մարդ իր արթնացումը: Ճշմարտությունն այն է, որ այդ էներգիան թափանցում է էվոլյուցիայի բոլոր մակարդակները, բայց դրա հետ մեկտեղ` այն վերջին էվոլյուցիոն աստիճանն է, - Ամեն Ինչ հասկանալուց առաջ:


    Արտահայտո՞ւմ էր արդյոք Բուդդան Քրիստոսի Գիտակցությունը: Եղե՞լ են արդյոք ուրիշ մարդիկ Երկրային ոլորտի վրա, ովքեր արտահայտել են այդ գիտակցությունը:

    ԿԻՐԱԷԼ.
    Բուդդան Երկրի ոլորտ եկած Մեծագույն Վարպետներից մեկն էր: Վարպետ Հիսուս և Բուդդան, անկասկած, անհատականություններ էին, եզակիներ, բայց, չնայած դրան, միանման էին: Նրանք ընտրեցին տարբեր ֆիզիկական մարմիններ, և այնուամենայնիվ, ըստ էության Աստծո Որդիներ մնացին: Փաստորեն, նրանք շատ էին, բարեկամս, Աստծո որդիները, բայց ցավոք, բոլորն այդպիսի ճանաչում ձեռք չբերեցին: Շատերը Երկրային ոլորտ են եկել վերջին ժամանակներս: Ինչ վերաբերվում է Քրիստոսի Գիտակցությանը, մենք, փաստորեն, խոսում ենք մի էներգիայի մասին, որը հայտնի է որպես “Աստծո Որդի”: Բուդդայի դերում, թե յուրաքանչյուր մեկ ուրիշի, ում հետ դուք ձեզ ավելի հարմար կզգաք, - Մեծ Վարպետները` ձեր մեջ են:


    Կազմավորված կրոնները, որոնք իրենց սեփական, ամբողջականորեն հաստատված տեսակետն ունեն Հիսուսի մասին, - ինչպե՞ս կվերաբերվեն Քրիստոսի Գիտակցությանը կամ Բարձրագույն “Ես”-ին: Կհասկանա՞ն նրանք արդյոք, որ իրենք էլ` Քրիստոսի Գիտակցության մի մասն են, և կսկսե՞ն ապրել այդ սիրով: Իմ նպատակն է` միավորել այս հասկացումը կազմավորված կրոնի հետ: Ես չեմ ցանկանում ունենալ զգացում, որ կրոնական նիստերի ժամանակ ինձ մի կերպ եմ պահում, իսկ Քրիստոսի Գիտակցության մեջ ապրող մարդկանց հետ` մեկ այլ կերպ:

    ԿԻՐԱԷԼ.
    Շատերն են անցնում դրա միջով: Նրանք ցանկանում են մնալ պաշտոնական կրոնի մեջ, սակայն հասկանում են, որ եթե մենք հանդիսանում են Աստվածային Էներգիայի մասնիկը, ուրեմն` Քրիստոսի Գիտակցության մասն էլ ենք: Միակ բանը, որ կարող եմ ձեզ ասել. “Այդ փնտրումները ձեր մեջ պահեք: Ձեր հետազոտումները ձեր մեջ պահեք: Մի՛ փորձեք համոզել ինչ-որ մեկին խոսքերի և գործերի անհամապատասխանության մեջ, կամ դրանք համախմբելու անհրաժեշտության մեջ, հատկապես կազմավորված կրոնի հետ: Շարունակեք գնալ ձեր ներսը և փորձեք գտնել պատասխանները, քանզի, երբ դուք այդ անեք, ձեզ այլևս անհրաժեշտ չի լինի բացատրել դա մյուս կողմին: Դուք կհասկանաք նրանք իրենց սեփական կատարելության մեջ, բայց ավելի շատ դուք կհասկանաք Ձեր Սեփական կատարելությունը: Ամենը, ինչ Քրիստոսի Էներգիան երբևիցէ ցանկացել է արտացոլել Երկրային ոլորտի վրա, - փնտրել Քրիստոսին ինքդ քո ներսում, կամ գտնել Մեծ Արարչի Լույսի կատարելությունը:

    Անցյալում, ցավոք, շատերն օրինական կրոններում վախ էին օգտագործում, որպեսզի պահեն ձեզ հավատամքների որոշակի համակարգերի մեջ: Ժամանակի ընթացքում այդ վախը քայքայվեց, երբ ձեզ նման մարդիկ եկան եզրակացության, որ կյանքի նկատմամբ պետք է, որ մի ավելի մեծ բան լինի, քան ուղղակի վախի մեջ ապրելը: Վախի մեջ լինելը` Քրիստոսի Էներգիայի ճանապարհը չէ ձեզ համար:

    Իմիջիայլոց, օրինական կրոնները կգործեն և նկատելի տեղ կգրավեն դեռ շատ, շատ երկար: Նրանք ստիպված կլինեն լուրջ փոփոխություններ կատարել և ձեզ բոլորիդ հնարավորություն տալ գիտակցել, որ դուք էլ նույնքան մոտիկ եք Քրիստոսին, որքան յուրաքանչյուր վանական: Շուտով կգա մի օր, երբ բոլորին կթույլատրեն ճամփորդել իրենց սեփական ընթացքի մեջ, առանց մտնելու կամ հրվելու հավատամքների մի որևէ համակարգ: Դա կլինի ժամանակ, երբ բոլորին թույլ կտան բարեշրջվել իրենց սեփական արագությամբ: Եվ քանի որ ձեզանից յուրաքանչյուրը չափազանց զբաղված կլինի Ճշմարտության որոնումներով, ոչ ոք ոչ ոգու չի դատի, թե ով է ճիշտ, և ով է սխալ:


    Տարբեր կրոններ սպասում են իրե՛նց Փրկիչի գալստյանը: Նրանց այդ սպասումները և Քրիստոսի Գիտակցության գալուստը` միևույն բա՞նը կլինի նրանց համար:

    ԿԻՐԱԷԼ.
    Երբ դուք օգտագործում եք “կրոն” բառը, անմիջապես տարածություն է առջանում վեճերի համար: Եթե դուք կենտրոնանում եք այսպես ասած “գալստյան” սպասման վրա, դուք հրաժարվում եք ձեր սեփական ճշմարտությունը բացահայտող ձեր սեփական ուժից: “Փրկիչները”, ինչպես նրանց կոչում են, - իրականում երբեք չեն հրաժարվել մարդկության բարեշրջումից, այլ թույլ են տվել ձեզանից յուրաքանչյուրին շարժվել իր սեփական արագությամբ: Նրանք միշտ եղել են այստեղ և երբեք ոչ ոգու չեն լքի, այլ կջանան ավելի հասկանալի բացատրել ձեր կյանքի ճանապարհը:

    Ձեզ ուղղակի անհրաժեշտ է հիշել ժամանակները, երբ թվում էր, թե մարդկանց շուրջ քարուքանդ է լինում ամբողջ աշխարհը, և խորին հուսահատության մեջ նրանք կանչում էին Քրիստոսի նման մարդկանց հիասքանչ էներգիան, և այս կամ այն ձևի մեջ ստանում էին պատասխանը: Դուք անհրաժեշտություն չունեք համոզել նման մարդկանց, որ Քրիստոս գտնվում է հենց այստեղ և հենց հիմա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #57
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցեր և պատասխաններ – 7


    Ես ջանում եմ հնարավորինս շատ Քրիստոսի Գիտակցություն բերել դասարան: Ինձ համար դա նշանակում է ավելի շատ սեր բերել: Բայց մի երեխա ունեմ դասարանում` որքան շատ սեր եմ ես նրան տալիս, այնքան ավելի շատ սեր է նա ինձանից պահանջում: Ներկայումս նրա վարքն ավելի ու ավելի է վատանում: Ես զգում եմ, որ մի բան բաց եմ թողել: Ցանկանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս վարվել:

    ԿԻՐԱԷԼ.
    Առաջինը, ինչ հարկավոր է անել, - դադարել դատապարտել նրան կամ ձեզ: Եթե, առաջարկելով նրան այդ էներգիան, դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, թող նա տեսնի, որ սերը` ապաքինման հետ մեկտեղ, - ամեն ինչ հաղթահարելու միակ ճանապարհն է:

    Հիշեք, ոչ բոլորն են կարող տիրապետել սիրո միանգամից մեծ դոզաների: Պատկերացրեք, թե երեխաներին զրկել են շաքարից, մինչև նրանց դեռահաս դառնալը: Իսկ դուք, կարող է, մտածում եք, որ բավական է նրանց մի կտոր շաքար տալ, և նրանք կհամարեն, որ դա` ամենալավ բանն է: Դուք, շատ հնարավոր է, կսխալվեք: Նրանք կարող են եզրահանգել, որ այն, ինչ սիրում են բոլորը, իրենց բոլորովին էլ դուր չի գալիս: Բայց և այնպես, եթե շարունակեք ժամանակ առ ժամանակ նրանց շաքար տալ, մեծամասնությունը կսովորի ավելին ցանկանալ: Որքանո՞վ է սա տարբերվում այն փոքրիկ աղջկա հետ ձեր հարաբերություններից: Մի՛ հրաժարվեք շարունակել ձեր աշխատանքը: Մեծ Վարպետները ձեզանից երբեք չեն հրաժարվել:

    Եկեք մեկ քայլ ևս առաջ ընթանանք: Եթե դուք տալիս եք այդ աղջկան Քրիստոսի Գիտակցության կամ Սիրո և Ապաքինման ամբողջ էներգիան, որքան որ կարող եք, - նա ստանում է ամենն, ինչ կարող է այդ ակնթարթին: Ոչ ավելի: Երբ նա Քրիստոսի Էներգիա կամ սեր է ստանում, որն ուրիշն է ուղարկել իրեն հանուն Քրիստոսի Էներգիայի, հավանաբար, դա նրան դուր է գալիս: Բայց երբեմն հնարավոր է, որ դա նրան դուր գա չափից շատ, այնքան, որ դրան ընտելանալու համար աղջկան ժամանակ անհրաժեշտ կլինի: Եվ եթե դուք համոզված եք ձեր վարմունքի անհրաժեշտության վրա և սպասում եք, - ուրեմն, երբ աղջիկը վերադառնա սիրո նոր դոզա ստանալու համար, - դուք կպարգևատրվեք ըմբռնումով, որ սերը դեպի Քո “Ես”-ը կարող է փոխարինել կորուստի բոլոր զգացումները, բարեկամս:

    Այսպիսով, իմ խորհուրդն է ձեզ, ցույց տալ ձեր փոքրիկ ընկերոջը, թե ինչպես սիրել ինքդ քեզ: Այդժամ դուք նրան սիրով լցնելու անհրաժեշտություն չեք ունենա այլևս: Այդ փոքրիկ աղջկան (Կիրաէլը զննում է երեխայի էներգիան) ֆիզիկապես ծեծել են նրա համարյա ամբողջ կյանքի ընթացքում, մոտավորապես շաբաթը մեկ անգամ: Իսկ այժմ, չգիտես ինչու, ուսուցիչները գրկում են նրան, նայում են նրա վրա քնքշանքով և ընդհանրապես ձեռք չեն բարձրացնում վրան: Ինչպե՞ս նա պետք է արձագանքի դրան: Դա անսովոր է նրա համար, և նա չի հիշում, թե ինչի՞ հետ կարող է դա համեմատել, այդ պատճառով նա չգիտի, արժի՞ արդյոք այդ ընդունել թե ոչ: Այդ վիճակի մեջ ի՞նչ է նա անում: Նա ըմբոստանում է: Դա վախեցնում է ձեզ և աղջիկը սկսում է հիշել իր ծեծերը: Եվ ամեն անգամվա հետ, երբ դուք կրկնում եք ձեր բարի վարմունքը նրա հանդեպ, նա ավելի ուժեղ է ընդվզում: Բայց ի՞նչ, եթե մի օր նա հասկանա, որ սերը` այնքան էլ վատ չէ: Ի՞նչ, եթե նա կորոշի ըմբոստանալ այլ ուղղությամբ և մի օր կասի. “Ես հրաժարվո՛ւմ եմ այլևս հարվածներ ստանալ”: Կարող է, դա այնուամենայնիվ արժե՞ր ձեր կորցրած ժամանակին:


    Ինչպե՞ս են հրեշտակները հայտնում իրենց ներկայության մասին Երրորդ Տարածքում:

    ԿԻՐԱԷԼ.
    Ամեն անգամ, երբ Երրորդ Տարածքում հրեշտակ է հայտնվում, դուք կարող եք գրազ գալ, որ դրան կհետևի մի բան, ինչը կգրավի մասսաների ուշադրությունը: Երբ Անցումը սկսի ուժ հավաքել, ակնադիտական միջադեպերի քանակն ամբողջ աշխարհում կմեծանա: Օրինակ, դուք Աստվածամոր լացող և արյունածորող ավելի շատ արձաններ կտեսնեք: Դա կոչվում է “Հրեշտակների Ներկայություն”:

    Ներկայումս Հրեշտակային Իրականությունը համագործակցում է ձեր իրականության հետ շատ ավելի սեղմ, քան երբևիցէ առաջ: Իրենց գոյության մասին ձեզ հայտնելու համար նրանք աստվածային ուժեր են օգտագործում: Ժամանակի անսահման երկար հատվածում նրանք ստիպված էին կապնվել Երրորդ Տարածքի հետ միայն այնպիսի միջոցներով, որոնք երաշխավորում էին նրանց աննկատելիությունը: Ազատությունը, որը ներկայումս նրանք կիսում են ձեզ հետ, - թույլտվությունն է, նրանց աստվածային ուժերին ձեր ամենօրյա գոյատևության մասը դառնալ:

    Նրանց դերը, որ փաստորեն կայանում է այս աշխարհում աշխատելու հնարավորության մեջ, - այսօր նշանակալիորեն լայնացել է: Այժմ նրանք հնարավորություն ունեն մարմնավորվել և աշխատել հենց ձեր կողքին և ձեզ հետ միասին: Շատ հրեշտակներ ընտրություն են կատարել լրիվ մարմնավորման մեջ ապրել կյանք միայն այն պատճառով, որպեսզի լինեն այստեղ և ձեզ հետ միասին փորձեն Անցումը: Ոմանց համար` դա հնարավորություն է ավարտել մեկ կամ մի քանի դասեր, որոնք նրանք անհրաժեշտ են համարում:

    Ինչ պատճառով էլ որ նրանք կգան, ուրախ եղեք, որ նրանք այդ արել են, քանզի, երբ այստեղ փաստացիորեն կսկսվեն փոփոխությունները, դուք մի հիանալի տարածքի մեջ կհայտնվեք, եթե ձեր մոտակայքում մի տեղ հրեշտակ կլինի: Մի զարմացեք, որ քանի կարդում եք այս գիրքը, հրեշտակի հետ եք ապրում: Մի բան, ինչում կարող եք վստահ լինել. ներկայումս այնքան շատ են նրանք այստեղ, որ հաջորդ 24 ժամվա ընթացքում ձեր ճանապարհն անպայման կխաչվի նրանցից մեկի հետ: Երբ այդ տեղի կունենա, ողողեք նրանց ձեր Լույսի մեջ, քանզի դա Ճշմարտությունն է, ինչպես նրանք հասկանում են այն:

    Ձեզանից բոլոր նրանց, ով դեռ նոր սկսում է հասկանալ իր էությունը, ես ասում եմ. “Բարի գալուստ և շնորհակալություն այն բանի համար, որ դուք հրաժարվել եք ձեր Տան իրականությունից, որպեսզի այստեղ, Երկրի վրա լինեք և օգնության ձեռք մեկնեք ամբողջ էվոլյուցիայի մեջ երբևիցէ գոյություն ունեցած Ամենամեծ Անցմանը”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #58
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.

    ԼՈՒՍԱՔՎԱՆՏԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ

    Կիրաէլի ճշգրտումները


    ԿԻՐԱԷԼ. Լուսաքվանտային (ֆոտոնային) էներգիա: Սա հուզիչ և կրքով լի գլուխ է: Եթե դուք ծանոթանում եք նրա հետ կրքով, ուրեմն ոգևորման հենց գագաթնակետին կհայտնվեք և ես կասեմ ձեզ, թե ինչու: Սա մի գլուխ է, որը բացատրում է, որ հասկացություններից ոմանք, որոնց հետ դուք, իմ բարեսիրտ բարեկամներ, ապրում էիք, - բոլորովին էլ այդքան պատշաճ չեն: Ձեզ անհրաժեշտ է իմանալ դա: Բայց այս գլուխն իր ամբողջ ընթացքում պատմում է ձեզ նաև այն մասին, որ դուք, կամ, ինչպես մենք ենք ասում, - Մենք, Մարդիկ, - կարող ենք մեր դերը խաղալ:

    Լուսաքվանտային էներգիան, բարեկամներս, մի այնպիսի բան է, որ, բավական է ստանալ այն, բավական է հասկանալ այն, և դուք կգիտակցեք, որ լուսամասնիկներն անհնար է խցկել խողովակների մեջ; կգիտակցեք, որ անհնար է ստիպել նրանց ընթանալ հաղորդալարերով: Լուսաքվանտային էներգիան ուղղակի գտնվում է այստեղ, և պիտի անի ամենն, ինչ այսօր անում է ձեր օրգանական վառելանյութը: Օ այո, դուք կարող եք օգտագործել նրա ուժը կապի համար: Դուք գիտակցո՞ւմ եք դա:

    Եթե ես ունենայի ժամանակ և անհրաժեշտ միջոցներ այս գրքի մեջ, ես հենց հիմա կսովորեցնեի ձեզ, թե ինչպես կարելի է մի փոքրիկ մասնիկ դուրս քաշել ձեր գլխի ճակատային մասից, հենց այն տեղում, որը դուք երրորդ աչք եք անվանում: Հետո ես կխնդրեի ձեզ մի փոքրիկ մասնիկ էլ դուրս քաշել առաջինի հետևից, հետո էլի ու էլի, մինչև դուք մի փոքրիկ լազերային ճառագայթ կստանայիք, որ բխում է ձեր երրորդ աչքից: Եվ այդ ժամանակ ես կխնդրեի ձեզ միացնել այն լուսաքվանտային էներգիայի հետ ու տեսնել, թե ինչպես է նա բարձրանում և ուղղվում հենց այնտեղ, որտեղ որ դուք եք ցանկանում ուղղել այն: Ստիպեք նրան հանգույցներ գործել, եթե ցանկանում եք: Ստիպեք նրան վերև, երկինք սլանալ, և ցած, դեպի ծառերի արմատները: Կամ ուղարկեք նրան Երկրագնդի շուրջբոլորը, զրուցելու ձեր ընկերների հետ, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Քանզի այդ անելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը մտածել այդ մասին, և լուսաքվանտային էներգիայի օգնությամբ ձեր միտքը կշարժվի նման այն բանին, ինչը դուք այսօր գերարագ ճեպընթաց եք անվանել: Այն անհանար է կանգնեցնել:

    Եվ այդժամ ես կասեի ձեզ ահա թե ինչ` լուսաքվանտային էներգիայի մասին. մի օր դուք կկարողանաք վերցնել այդ էներգիայի մի փոքրիկ քանակություն և նրանից մի հաիսքանչ գունդ սարքել: Դուք կկարողանաք զգալ այն: Դուք չեք կարողանա տեսնել այն, բարեկամներս, քանզի անհրաժեշտություն չունեք այն տեսնելու: Բայց եթե դուք սարքել եք այդ գունդը, և բռնել եք այն ձեր շուրթերի առջև, և եթե համբուրել եք այն սիրով, և ուղարկել եք նրան վերև, և այն ճախրում է օդում ձեր դեմքի առջև, և դուք ասում եք նրան. “Գնա և գտիր նրան, ում ես ամենաշատն եմ սիրում”, - գունդն անմիջապես կանհետանա: Եվ որտեղ էլ որ գտնվի նա, ում դուք սիրում եք բոլորից շատ, գունդը կհայտնվի ուղիղ նրա առջև, և թեթևակի կդիպչի նրա շուրթերին, և կթռչի: Դա լուսաքվանտային էներգիան է: Դա` Մեծ Անցումն է:

    Այդպես, այդ լուսաքվանտային էներգիայի մեջ դուք լուսաքվանտային գոտիներ կներգրավվեք, որտեղ էլ հենց կսկսի ամեն ինչ ծավալվել: Եվ հետո դուք կանեք այն, ինչ ես չէի ցանկանա, որ դուք անեք. դուք կցանկանաք կանգ առնել հենց այնտեղ, որտեղ գտնվում եք, և սպասել լուսաքվանտային էներգիային: Մի՞թե չգիտեք, բարեկամներս, - դուք անկարող եք այդ անել:

    Ձեզ անհրաժեշտ է ավարտել այս ճամփորդությունը: Ձեզ անհրաժեշտ է անցնել այս բոլոր արտասովոր դասերը: Բայց չպիտի՞ արդյոք յուսաքվանտային էներգիայի մասին այս նորությունը մի յուրօրինակ խթանիչ գործոն հանդիսանա: Համոզված եմ, որ այդպես է: Եվ հենց այդ պատճառով էլ ես գրեցի այս գիրքը` խթանելու համար, այլ ոչ թե վախեցնելու:

    Թույլ տվեք մի որոշ բան էլ ավելացնել լուսաքվանտային էներգիայի մասին: Դուք հարկադրված եք ստանալ այդ բոլոր ատասովոր դասերը: Եթե մարդկային աշխարհի գիտակցությանը պարզ դառնա, որ ձեր տնօրինության տակ կա մի բան, ինչը հոսանք կտա ձեր համակարգիչներին, ձեր փոխադրամիջոցներին, - ի՞նչը պիտի ստիպի ձեզ չցանկանալ այդ բանն ունենալ: Եթե ձեր տնօրինության տակ կա մի բան, ինչը կարող է տեղափոխել ձեզ տարածության և ժամանակի մեջ, - այդ դեպքում ինչպե՞ս ինչ-որ մեկը պիտի կարողանա սանձահարել ձեզ գների աճով, եթե այդ ամենը ձերն է լինելու անվճար:

    Եվ, վերջապես, նույնիսկ ավելին, ուղղակի պատկերացրեք ինձ հետ մեկտեղ, քանի կարդում եք հետևյալը. եթե դուք չունենայիք նավթամթերքներ, որոնց համար ստիպված եք պայքարել, ուրեմն հնարավոր է, որ դուք կդադարեցնեիք ձեր յուրաքանչյուր պայքար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #59
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԻՐԱԷԼ. Շատ ավելի վաղ, քան կսկսվեր ժամանակի չափումն ու հաշվարկը, տարածության մեջ, որը դուք կոչում եք “Խորին Տիեզերք”, էներգիայի աղբյուրը, որը հայտնի է որպես “Լուսաքվանտային Էներգիա”, իր ճամփորդությունը սկսեց դեպի Երկիր մոլորակ: Լուսաքվանտային էներգիայի արտաքին եզրը կոչվում է “Գոտի”, և ներկայումս այն գտնվում է ձեր մթնոլորտի սահմաններից անմիջապես այն կողմ: Այդ գոտին, իրականում, չի շարժվում դեպի Երկիրը, բայց Երկիրը նշանակված ժամին կմտնի այդ էներգիայի մեջ և կսկսի անցնել նրա միջով: Այս գլխում ես նկարագրում եմ այդ էներգիայի մոտալուտ գալուստը, նրա կենտրոնացումը, նրա օգտագործելն Անցումից հետո և նրա ազդեցությունը մարդկանց և Մայր Երկրի վրա: Ճամփորդեք ինձ հետ, քանի ես ծանոթացնում եմ ձեզ այդ հիանալի պրոցեսի հետ և ցուցադրում եմ ձեզ, որ այն ներկայացնում է իրենից սիրո, այլ ոչ թե վախի ճանապարհ:

    Չնայած Լուսաքվանտային էներգիային հետևել են Գալակտիկական Եղբայրությունն ու Հրեշտակային Իրականությունը բազում հազարամյակների ընթացքում, այդ էներգետիկ դաշտի իրական սահմաններն ու բնությունն անհնար է ամբողջությամբ չափել մարդկային միջոցներով: Հետևաբար, բարձրագույն ուժերը կհարմարեցնեն այդ էներգիան Երկրի էներգիայի հետ համեմատելի մի ինչ-որ վիճակի: Էներգիայի նման հարմարեցումն օգտագործվում է մաշտաբային Անցումների ժամանակ, որպեսզի, փաստորեն, բերվի էներգիան այն համակարգ, որն այլևս անկարող է աշխատել էներգիայի իր ներկա մակարդակի վրա: Նոր էներգիան հնարավորություններ ունի կյանքի լայնածավալման համար, քանզի նրա մոլեկուլային կառուցվածքը վերափոխում է մարդու մարմինը նրան, ինչը հայտնի է որպես “լուսային մարմին”: Լուսաքվանտային էներգիան թույլ է տալիս մարդկային արարածներին աշխատել իրենց նոր առաքելության վրա և հասնել մի աճի, որի մասին նրանք վաղուց արդեն մոռացել են:

    Լուսաքվանտային էներգիայի գալստյան տարեթիվը փոխվել է, առնվազն, չորս անգամ: Ձեզ, հավանաբար, զարմացնում է, թե ինչպես այդպիսի նշանակալի իրադարձությունը կարող է այդպիսի փոփոխական չվացուցակ ունենալ: Դրա պատճառը շատ պարզ է: Լուսաքվանտային էներգիայի գալուստը գտնվում է Երկրագնդի ժողովրդի հոգևոր արթնացման արագության անմիջական ազդեցության տակ: Չնայած ծրագրի համաձայն այդ իրադարձությունը պետք է տեղի ունենար հազարամյակների սահմանագիծն անցնելուց քիչ անց, նրա փաստացի տարեթիվը կախված է այնպիսի մարդկանցից, ինչպիսիք են նրանք, ովքեր հավաքվել են մեկտեղ, որպեսզի օգնություն ցուցաբերեն այս գիրքը պատրաստելու համար, ինչպես նաև մարդկության արթնացման համար:

    Մասսաների արթնացումը դեպի Մայր Երկրի թախանձանքը կարող է և պետք է ազդեցություն գործի այդ ժամանակավոր պրոցեսի վրա: Երկրի բուսական աշխարհի հարստությունը ոչնչացվել է, Նրա հոսող ջրերն աղտոտված են մնացուկների հսկայական քանակով, իսկ Նրա մթնոլորտ են նետված հազարավոր տոննաներով թունավոր նյութեր: Հենց որ ապաքինվեն Մայր Երկրի պտույտն ու բաբախումը (սրտի աշխատանքը), նրա համար իմաստ կունենա դանդաղեցնել իր ճամփորդությունը, որպեսզի մենք կարողանանք տրամադրել բնակչության մեծամասնությանը` նախապատրաստվել տարեգրական պատմության ամենահուզիչ իրադարձությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #60
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսաքվանտային էներգիան` Լույս է

    Եկեք ծանոթանանք սպասվելիք ֆենոմենի` այսպես կոչված “Խավարի Երեք Օրվա” հետ: Մի՞թե այդ տերմինը ձեր պատկերացման մեջ որոշակի վախ չի առաջացնում: Դե, բարեկամներս, այն պե՛տք է առաջացնի, քանզի այստեղից արդեն սկսվում է իսկական գործողությունը: Չնայած մենք խոսում ենք խավարի մասին, համոզված եղեք, որ լուսաքվանտային էներգիան, փաստորեն, լույս է հանդիսանում: Դա իսկական լույս է, լույսի արարածների էությունը:

    Խավարը կգա, երբ Երկիրը մտնի Լուսաքվանտային Էներգիա: Լուսաքվանտային Էներգիայի Գոտու եզրերը չափազանց խիտ են և ձևավորում են այդ եզակի էներգիայի կազմության սահմանները: Այդ պատճառով, Երկրին մոտ երեք օր հարկ կլինի Լուսաքվանտային Գոտին անցնելու համար, մինչև որ նա կհայտնվի Լուսաքվանտային Էներգիայի Լույսի մեջ:

    Երբ ես խոսում եմ “խավարի” մասին, դա գիշերվա սովորական մութը չէ: Այդ խավարը նման չէ մի ինչ-որ բանի այն ամենից, ինչի երբևիցէ առիթ է եղել հանդիպել մարդկությանը: Այն այնքան խիտ է, որ այն կարելի է զգալ: Դուք կարող եք բռնել ձեր ձեռքը ձեռ աչքերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա և չեք կարողանա այն տեսնել: Խավարի հետ մեկտեղ աներևակայելի ցուրտ կգա, նաև Երկիրը համակող դատարկության առկայություն: Այդ ամենի պատճառը Երկրի` Լուսաքվանտային Գոտու մեջ մտնելն է, որը փաստորեն ամբողջությամբ կկտրի նրան Արևի էներգիայից:

    Խավարի երեք օրից հետո, երբ Երկիրն ավարտի իր Անցումը Լուսաքվանտային Գոտու միջով, խավարը կփոխվի փայլուն լույսի: Լուսաքվանտային Էներգիայի լույսը պիտի լուսավորի Երկիրը օրվա մեջ 24 ժամ, չնայած ժամանակը ոչ այնպիսի գնահատական է ունենալու, ինչպես այժմ: Նոր լույս մտնելուց հետո մեծամասնությունը կսկսի դիմադրել, քանի որ կփոխվի ամեն ինչ, ընդհուպ նաև Երկրի արտաքին տեսքը` մաքրման նախնական փուլերն անցնելուց հետո: Մարդիկ, ովքեր այդ իրադարձությանը նախապատրաստվելու համար ուսումնասիրել են որոշ ըմբռնումներ, օրինակ, խորհրդածման (մեդիտացիա) օգնությամբ կենտրոնացումը և բարձր մտավոր հստակությունը, - լույսի փարոսներ կդառնան մյուսների համար: Առաջին մի քանի օրը բոլորը կսկսեն փնտրել հասկացումն այն բանի, ինչ տեղի է ունեցել: Սկզբնապես դա, հնարավոր է, բարդ կլինի հասկանալ, քանզի Երկիրը ձեզ այնքա՜ն կատարյալ է թվալու: Կհավատաք ինձ, թե ոչ, բայց այս գրքի ընթերցումն ու նրա մեջ շարադրված հասկացությունների ըմբռնումը ձեզ հնարավորություն կտա նոր կենսաձև հաստատել, որպեսզի դուք էլ օգնեք նոր տեսք տալ Երկրին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Սիրված կնոջ ու մոր ծնունդն անցում ա, է՜
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.10.2013, 16:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •