Երբ ես էի ուսանող, ինձ էլ շատ բան հարկավոր չէր, տուն վարձելուց պահանջներս մինիմալի մեջ էին, անգամ մահճակալ պետքս չէր, կարայի մի հատ լեժանկա առնեի բացեի վրան քնեի

իսկ հիմա երբ երեխաներ կան, մեծ ընտանիքով ենք, տուն վարձելուց նենց մանրուքներն են առաջնային դառել, որ ասելու չի:
Հիմա ես քո նշած 90-ի մեջ եմ, ինձ ուղղակի դատարկ տունա պետք, որովհետր ես երկու տարում հասցրել ենք տան եղած չեղած տեխնիկա ու որոշ կահույք ձեռք բերել: Բայց ասեմ, որ ահավոր բարդա սենց ապրելը, տնից տուն տեղափոխվելը պատմությունա դառնում: Միակ հուսադրողը շուտով սեփական տուն ունենալնա:
Բայց մեկա չեմ պատկերացնում, ոնց կարամ մինիմալիստ լինեմ, երբ երեխաներիս համար որոշել եմ յուգուրտը ինքս պատրաստել ու ինձ յոգուրտնիցա էլա պետք? Իհարկե կարելիա խանութի առածով յոլա գնալ, բայց երբ երեխա ա լինում, մտածում ես ինչքան հնարավորա զերծ պահես արտաքին կեղտից: Ու տեղ սկսում ես հաց պատրատող ապարատ էլ ցանկանալ, որպեսզի երեխաներդ չուտեն էն հաց կոչեցյալը, որի մեջ ինչ ասես լցրածա:
Հագուստի, կոշիկի, մնացած առօրյա իրերի հետ կապված համաձայն եմ, պետքա ունենալ էնքան բան ինչքան առաջնային օգտագործվումա:
Էնքան բանկա ունեմ տանը կուտակված, որ մի պահածոյի գործարան մի տարվա մեջ յոլա կգնար: Իմ էս պահին առաջնային խնդիրը դրանցից ազատվելնա: Բացի մի քանի 3 լիտրանոցներից, որոնց մեջ կոմպոտ եմ պահում(չնայած էս տարի որոշել եմ սառցարանում միրգ դնեմ ու թարմ կոմպոտ սարքեմ, նենց որ գործնականում դա էլ երևի անպիտան դառնա), մնացածը ուղղակի պետք չեն գալիս:
Էջանիշներ