Էնպես չի, որ կան հստակ լուծումներ, կա հստակ՝ լավն ու վատը ու կա հստակ ճանապարհ կոնկրետ իրավիճակից: Ինձ թվում է, կյանքում էլ է էդպես, ի տարբերություն հեքիաթների:
Ինչ-որ ժամանակ ինչ-որ մի կին թողել է իր երեխային, հեռացել իր երկիր: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ էդպիսի բաներ լինում են ու նույնիսկ շատ հաճախ: Եթե կան էդպիսի կասկածներ, ընդամենը պետք է մի որոշ ժամանակ ապրել ուրիշ երկրում, շփվել տարբեր ընտանիքների հետ ու լսել նրանց պատմությունները:
Հիմա, երբ էդ կինն այլևս չկա, իր տունը մնացել է իր աղջկան: Ինչո՞ւ է էդ կինն ուզել, որ իր տունը աղջկան մնա: Գուցե ուզում էր իրեն ինչ-որ բան ցույց տալ, ինչ-որ բան հասկացնել: Թեկուզ հենց էդ բոլոր ծիրաններով:
Ո՞նց է աղջիկը արձագանքում: Դեռ ինքն էլ չի հասկանում՝ ինչ է զգում ու ինչ պիտի անի: Ի՞նչ կանի էդ տան հետ, կուզենա՞ նորից ներս մտնել ու փորձել «բացահայտել» էնտեղ ժամանակին ապրող կնոջը, թե կվաճառի ու կմոռանա ամենի մասին: Ինքն էլ դեռ չգիտի: Ու հենց էդպես էլ պիտի վերջանա պատմությունը, որովհետև հեշտ լուծումներ չկան: Իրական կյանքում էլ վերջում երկնքից երեք խնձոր չի ընկնում:
Էջանիշներ