User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Պատմվածքներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, շնորհակալ եմ էսպիսի մանրամասն գրված կարծիքի համար ու շատ ուրախ եմ, որ ուզում ես մյուս գործին էլ անդրադառնալ։
    Այվի ջան, քո պատմվածքների մասին ինչքան էլ գրեմ, էլի միշտ մի բան պակաս է մնում: Հիմա էլ, օրինակ, էնքան բան չասացի...

    Օրինակ, ուզում էի ասել ու մոռացա, որ նրանց մեջ մի շատ կարևոր ընդհանուր բան կա. արտակարգ մաքրություն: Գիտես, ոնց որ բնական պայմաններում, առանց պարարտանյութերի աճեցրած միրգ ու բանջարեղեն ուտես, չվախենալով առողջությանդ համար: Այդ պատճառով էլ կրպակիդ առջև միշտ հերթ է ու մարդիկ սպասում են, թե երբ ես նոր միրգ բերելու...

    Չեմ կարծում, թե լավ ցույց էի տվել, Շին: Մի քանիսը «տեսել էին», բայց ոչ բոլորը:
    Բացատրություններիցդ համարձակվեցի եզրակացնել, որ այնուհանդերձ ինչ-որ բան տեսել եմ, որովհետև, երբ գրում էի. "համաձայն չեմ, որ անորոշ են կերպարներդ, դու ուղղակի ուրվագծերով ես նրանց նկարել, ավելի ճիշտ՝ մառախուղի մեջ", - հենց սա նկատի ունեի.
    Էնպես չի, որ կան հստակ լուծումներ, կա հստակ՝ լավն ու վատը ու կա հստակ ճանապարհ կոնկրետ իրավիճակից: Ինձ թվում է, կյանքում էլ է էդպես, ի տարբերություն հեքիաթների:
    Ինչ-որ ժամանակ ինչ-որ մի կին թողել է իր երեխային, հեռացել իր երկիր: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ էդպիսի բաներ լինում են ու նույնիսկ շատ հաճախ: Եթե կան էդպիսի կասկածներ, ընդամենը պետք է մի որոշ ժամանակ ապրել ուրիշ երկրում, շփվել տարբեր ընտանիքների հետ ու լսել նրանց պատմությունները:
    Հիմա, երբ էդ կինն այլևս չկա, իր տունը մնացել է իր աղջկան: Ինչո՞ւ է էդ կինն ուզել, որ իր տունը աղջկան մնա: Գուցե ուզում էր իրեն ինչ-որ բան ցույց տալ, ինչ-որ բան հասկացնել: Թեկուզ հենց էդ բոլոր ծիրաններով:
    Ո՞նց է աղջիկը արձագանքում: Դեռ ինքն էլ չի հասկանում՝ ինչ է զգում ու ինչ պիտի անի: Ի՞նչ կանի էդ տան հետ, կուզենա՞ նորից ներս մտնել ու փորձել «բացահայտել» էնտեղ ժամանակին ապրող կնոջը, թե կվաճառի ու կմոռանա ամենի մասին: Ինքն էլ դեռ չգիտի: Ու հենց էդպես էլ պիտի վերջանա պատմությունը, որովհետև հեշտ լուծումներ չկան: Իրական կյանքում էլ վերջում երկնքից երեք խնձոր չի ընկնում:
    Ու դա շատ լավ է քեզ մոտ ստացվում, հավատա: Մեֆը հանճարեղ է նկատել՝ այդ "անորոշության" հետ մեկտեղ, հերոսներիդ մեջ նաև մեծ կիրք կա, զգացմունքայնություն: Ու դա է երևի, որ ծնում է Լիլի ասած "լուսավոր թախծի էֆեկտը"...

    Բայց...

    ...այ, հիմա իսկական ժամանակն է անցնել "Ամռան վերջին օրվան":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (31.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  3. Պատմվածքներ փիլիսոփաների մասին
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.01.2013, 14:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •