Սիրելի՛ ակումբցիներ,
հավանաբար կհիշեք, որ անցյալ տարվա նոյեմբերին հայտարարեցինք «Ակումբի հյուրը» խորագրով հարցազրույցների շարքի մեկնարկը: Ակումբի առաջին ու դեռևս միակ հյուրը եղավ հայտնի հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը: Թեև հարցազրույցը իր ամբողջական ավարտին չհասավ, սակայն այն, իմ կարծիքով, բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց: Կարծում եմ, որ այդ շարքը շարունակել պետք է, ու մենք դեռ շատ հյուրեր կունենանք՝ ընթացքում հղկելով հարցազրույցների ֆորմատը:
Նախորդ հարցազրույցի ընթացքը ստիպեց որոշակի փոփոխություններ մտցնել հայտարարվելիք նոր հարցազրույցում, որի մասին կգրեմ ստորև: Ուրախությամբ հայտնում եմ, որ այս անգամվա ակումբի հյուրը նկարիչ Հայկ Սայադյան է, իսկ հարցազրույցի հիմնական թեման նրա «Նազարե» փորձարարական շարժանկարը, որը համացանցում տեղադրվել է մեկ շաբաթ ժամկետով ու այս հարցազրույցի ընթացքում կարող եք այն դիտել:
Հաջորդ գրառման մեջ ես կներկայացնեմ Կարինե Իոնեսյանի, հատուկ ակումբի համար պատրաստած Հայկ Սայադյանի մասին ակնարկը: Սրա անհրաժեշտությունը նույնպես առաջացավ նախորդ հարցազրույցից, քանի-որ պարզվեց, որ մարդիկ կան, ովքեր չէին ճանաչում մեր հյուրին:
Ակնարկից հետո, առանձին գրառմամբ, կներկայացվի «Նազարե» շարժանկարը, որից հետո դուք առաջիկա հինգ օրերին (մինչև ուրբաթ օրվա ավարտը) կարող եք ձեր հարցերը հղել նկարիչ Հայկ Սայադյանին: Շաբաթ և կիրակի օրերին Հայկը կպատասխանի ձեր հարցերին:
Այդ օրերին ցանկացած մեկնաբանություն և նոր հարց արգելվելու են, որպեսզի հարցազրույցը հնարավոր լինի հասցնել իր տրամաբանական ավարտին: Եթե որևէ մեկը շաբաթ և կիրակի օրերին թեմայում գրառում անի, ինձ իրավունք եմ վերապահելու առանց զգուշացնելու ջնջել այդ գրառումները: Հայկի՝ հարցերին պատասխանելուց հետո, կկարողանանք ազատ քննարկել նրա պատասխանները, ցանկության դեպքում նոր հարցեր տալ, իսկ Հայկ Սայադյանն էլ իր հերթին ազատ կլինի պատասխանել կամ չպատասխանել այդ նոր հարցերին, ցանկության դեպքում մասնակցել քննարկմանը, կամ էլ չմասնակցել:
Հավելեմ նաև, որ ակումբում կա Հայկ Սայադյանին նվիրված թեմա, որտեղ կարող եք շարունակել քննարկել նրա արվեստը:
Շնորհակալություն եմ հայտնում Հայկին ակումբին հյուրընկալվելը չմերժելու համար, ինչպես նաև «Նազարե» շարժանկարի պրեմիերան, փաստորեն ակումբում անցկացնելու համար: Շնորհակալ եմ նաև Կարինե Իոնեսյանին՝ ակնարկը պատրաստելու համար, և way-ին՝ հարցազրույցի նախապատրաստական աշխատանքներն անելու համար:
Էջանիշներ