User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Հայկ Սայադյան

  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկ Սայադյան

    Հայկ Սայադյան

    Ընդամենը մի քանի օր առաջ ինձ համար բացահայտեցի մի հիանալի հայ նկարչի, որի աշխատանքները դիտելիս ուղղակի ապշել էի: Նրա ոճը, նկարներում առկա հայկական ոգին, սիմվոլիկան քեզ ուղղակի գամում են նկարների առջև: Սիրտս մի յուրահատուկ հպատրությամբ է լցվում, որ նման ստեղծագործողի հայրենակից եմ, որ նման մարդիկ են մեր կողքին ապրում: Շատ կցանկանայի, որ որքան հնարավոր է շատ մարդիկ ծանոթանային նրա աշխատանքներին, զգային այն, ինչ նա փորձում է իր աշխատանքների միջոցով մեզ հաղորդել: Կարծում եմ նարն մեծ ապագա է սպասվում ու ամբողջ սրտով մաղթում եմ մեծ հաջողություններ ու ցանկանում, որ իր աշխատանքները մեծ ճանաչում ունենան:



    Հայկ Սայադյանը ծնվել է 1980 թ. մայիսի 28-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և 1997-2003 թթ. ուսանել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում` գրաֆիկայի բաժնում: Հայկը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, 2001 թ. Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակի շրջանակներում մասնակցել է Դանթեական ցուցահանդեսին Երևան-Ռավեննա փուլերով: 2008 թ. "Ակադեմիա" պատկերասրահում կայացել է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Հայկը ներկայումս բնակվում և ստեղծագործում է քաղաքամայր Երևանում: Նրա ներկայիս գործունեությունը փորձարարական շարժանկարներն են: Վերջերս կայացավ Հայկ Սայադյանի «Նազարե» փորձարարական շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Այն նկարված է Սայադյանի «Մոզ» հեքիաթաշարի հիման վրա, որտեղ հեղինակը փորձել է ցույց տալ իրականի և անիրականի սահմանը, և պատմում է մարդկանցից մեկուսացած տիկնիկագործի մասին:

    Սայադյանը ֆիլմի համար օգտագործվել է շուրջ 200 նկար և ծախսվել է 4 ամիս ժամանակ: Ֆիլմում օգտագործվել է Վաչե Շառաֆյանի երաժշտությունը, որը ռեժիսորին է տրամադրել անձամբ կոմպոզիտորը:


    Ըստ Հայկ Սայադյանի` վերջին տարիներին իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել միջնադարյան հայոց պատմագրության մեջ, մասնավորապես Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում հիշատակվող Վայոց աշխարհի և Մոզ քաղաքի կործանման պատմությունը, որը մեղքի ու հատուցման մի պատմություն է, նման Սոդոմի և Գոմորի կործանման պատմությանը, և որին նվիրել է իր Մոզ հեքիաթաշարը` գրված դեռևս 1999թ.: «Նազարեն» հատված է նկարչի «Մոզ» հեքիաթաշարից: Շարժանկարը հյուսված է նկարչի գրաֆիկական աշխատանքներից :

    Ըստ Հայկի` «Նազարեն» չի կարելի դիտել ֆիլմի մեզ հայտնի ձևաչափի մեջ և, այս շարժանկարը ստեղծելով, իր առջև խնդիր չի դրել վերարտադրել Վայոց աշխարհի ու Մոզ քաղաքի պատմությունն ազգագրագիտական ու պատմագիտական ճշգրտությամբ: «Ես վավերագրող չեմ,-ասում է նա,- ես ստեղծագործող եմ, ինչն ինձ թույլ է տալիս համարձակորեն վերարտադրել իրականությունն իմ` սեփական, ամենատարբեր հայեցակետերից: Իսկ իրականությունն այս շարժանկարում հետ է քաշվել` զիջելով իր տեղը այլաբանությանն ու խորհրդապաշտությանը: Ծեսեր, տոներ ու ավանդույթներ, որպես այդպիսիք, չկան այստեղ, այլ միայն նրանց ալեգորիկ պատկերներն ու մեկնությունները: » Դառնալով Մոզի պատմությանը` նկարիչը արտահայտում է հոգևոր անազատության, հասարակական-պատմական տեղաշարժերի նկատմամբ իր ողբերգական զգացողությունը: Նրա ստեղծած պատկերները մեր գիտակցության մեջ արթնացնում են զուգորդումներ ու հուշումներ անտեսանելիի, մոռացվածի, կուրուսյալի մասին: Զանազան այլաբանությունների ու հայոց ազգային խորհրդանիշերի` խաչքարերի, ժայռապատկերների, զարդաքանդակների միջոցով նկարիչը փորձում է արտահայտել իր վերաբերմունքը ազգային հոգեբանության, բնավորության գծերի, կողմնորոշումների վերաբերյալ: Հայկ Սայադյանի նկարների մեծ մասը կառուցված են մուգ և բաց ֆոների ու ֆիգուրների հակադրության վրա, որոնք իրար մեջ լուծվում են նրբին գծերով ու առաձգականությամբ: Բաց ֆոնի վրա արված նրա նկարները կախարդում են մեզ գծերի ու ուրվապատկերների հմայիչ խաղով: Նրա հերոսները մերթ անմաքուր ուժի ծառաներ են, մերթ` բարուց լուսավորված ու բարին արարող կերպարներ: Նկարիչը արտասովոր պատկերներով իրար է հակադրում գայթակղությունն ու ախտը, հոգևոր խորը ճեղքերը և հատուցման անխուսափելիությունը: Այս հակադրությունների արտացոլման լավագույն լուծումը գտնվել է կերպարվեստի, երաժշտության, բանահյուսության և անիմացիայի համադրության շնորհիվ, որը և Հայկ Սայադյանի «Նազարե» ֆիլմն է: Այն ֆիլմ է հոգևոր ճանաչողության և մեզ երևացող աշխարհի աներևույթ ճշմարտությունների մասին:

    Աղբյուրը՝ http://www.lurer.net/story/14808/ :

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (17.05.2011), CactuSoul (17.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), einnA (17.05.2011), Moonwalker (17.05.2011), Shah (17.05.2011), Tig (19.05.2011), Գեա (18.02.2012), Ուլուանա (17.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



















  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (17.05.2011), CactuSoul (17.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), Lusinamara (17.05.2011), Mark Pauler (17.05.2011), Moonwalker (17.05.2011), Shah (17.05.2011), Tig (19.05.2011), Անի Ներկարար (18.05.2011), ԿԳԴ (19.05.2011), Հայկօ (19.05.2011), ՆանՍ (19.05.2011), Ուլուանա (17.05.2011), Ֆոտոն (12.02.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
















  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (17.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), Mark Pauler (17.05.2011), Moonwalker (17.05.2011), Tig (19.05.2011), Անի Ներկարար (18.05.2011), Հայկօ (19.05.2011), ՆանՍ (19.05.2011), Ուլուանա (17.05.2011), Ֆոտոն (12.02.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




















  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (17.05.2011), CactuSoul (17.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), Mark Pauler (17.05.2011), Moonwalker (17.05.2011), Shah (17.05.2011), Tig (19.05.2011), Varzor (14.02.2012), Հայկօ (19.05.2011), ՆանՍ (19.05.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)













  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (17.05.2011), CactuSoul (17.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), Mark Pauler (17.05.2011), Moonwalker (17.05.2011), Shah (17.05.2011), Tig (19.05.2011), Հայկօ (19.05.2011), ՆանՍ (19.05.2011), Ուլուանա (17.05.2011)

  11. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան տեղեկության համար շնորհակալ եմ, բայց չեմ կարող բացատրել, թե կոնկրետ ինչն է, բայց մեջս միանգամից հակաընդունելության արժանացավ:Մի տեսակ ընդդիմություն դարձա

    չընդունեցի, չսիրեցի...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.05.2011), Ամպ (20.05.2011), ԿԳԴ (18.05.2011), Ձայնալար (17.05.2011), Ռուֆուս (17.05.2011), Ֆոտոն (15.01.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կցանկանայի տեսնել «Նազարեն»Մբողջությամբ, բայց մինչ այդ կարող ենք դիտել որոշ հատվածներ: Այս և մի քանի այլ տեսանյութեր կարող եք դիտել ֆեյսբուքի "Արթնացում" http://www.facebook.com/pages/%D4%B1%D5%90%D4%B9%D5%86%D4%B1%D5%91%D5%88%D5%92%D5%84-AWAKENING/197230850294897





    ,,Նազարե,,-ն մի հատված է իմ ,,Մոզ,, հեքիաթաշարից:Այն ֆիլմ չէ,և ճիշտ չի լինի դիտել այն մեզ հայտնի որևէ ձևաչափի մեջ:Իրականում այն իմ գրաֆիկական աշխատանքներից հյուսված շարժանկար է,որը համեմել եմ հնչյունավորմամբ:
    Հայոց ծիսական տիկնիկներն այս շարժանկարում անցնում են կարմիր թելի պես:Սակայն պատմությունը նրանց մասին չէ,այլ Նազարե անունով մի... մարդու,ով տիկնիկագործների հայտնի գերդաստանի վերջին շառավիղն եր Մոզ քաղաքում:Նրա ապրումների,նրա ճակատագրի մասին է պատմությունը:
    Ստեղծելով այս շարժանկարը`իմ առաջ խնդիր չեմ դրել վերարտադրել Վայոց Աշխարհի ու Մոզ քաղաքի պատմությունն ազգագրագիտական ու պատմագիտական ճշգրտությամբ:Ես վավերագրող չեմ,ես ստեղծագործող եմ,ինչն ինձ թույլ է տալիս համարձակորեն վերարտադրել իրականությունն իմ սեփական`ամենատարբեր հայեցակետերից:Իսկ իրականությունն այս շարժանկարում հետ է քաշվել`զիջելով իր տեղը այլաբանությանն ու խորհրդապաշտությանը:
    Ծեսեր,տոներ ու ավանդույթներ,որպես այդպիսիք`չկան այստեղ,այլ միայն նրանց ալեգորիկ պատկերներն ու մեկնությունները:





    Գավառի բոլոր վանական այրերը մեղադրում են Նազարեին`հեթանոսի,այլադավանի ու մոգի պիտակներ վերագրելով նրան,քանզի միայն նրա պատրաստած տիկնիկներն էին առեղծվածային կերպով ծառայում իրենց ծիսական նշանակությանը:
    Սակայն թեմի առաջնորդարանը նրան չի բանադրում`ասելով,որ եթե Նազարեն Աստծուն չի ճանաչում,դա իրենց իսկ բացթողումն է:
    Առաջնորդարանի արդարացմա...նը հակառակ`գավառի վանականները վարձու այլազգու ձեռքով կրակի են մատնում նրա տունը...


    Հույսով եմ ձեզ էլ հետաքրքրեց: Շատ կցանկանայի լսել ձեր կարծիքները:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Chuk (18.05.2011), Claudia Mori (17.05.2011), Mark Pauler (17.05.2011), Tig (19.05.2011), Գեա (18.02.2012)

  15. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,341
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան տեղեկության համար շնորհակալ եմ, բայց չեմ կարող բացատրել, թե կոնկրետ ինչն է, բայց մեջս միանգամից հակաընդունելության արժանացավ:Մի տեսակ ընդդիմություն դարձա

    չընդունեցի, չսիրեցի...
    98% հավանականությամբ նույն բանը չէիր կարողանա ասել, եթե «Նազարեն» դիտած լինեիր ԻՀԿ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.05.2011), Tig (19.05.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան տեղեկության համար շնորհակալ եմ, բայց չեմ կարող բացատրել, թե կոնկրետ ինչն է, բայց մեջս միանգամից հակաընդունելության արժանացավ:Մի տեսակ ընդդիմություն դարձա

    չընդունեցի, չսիրեցի...

    Դե, Անի ջան, ես չեմ կարող իմանալ, թե ինչի նման կերպ արձագանքեցիր, բայց դե բոլորին դուր գալը հո պարտադիր չի ???
    Իսկ ինձ ուղղակի հիացրել է :

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.05.2011), Tig (19.05.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ յուրօրինակ արվեստագետ ես պեղել way ջան, շատ շնորհակալություն քեզ դրա համար...ազգայինը զգալ, չքանդել ու դեռ ավելին՝ հարստացնել ոչ բոլորին է հաջողվում...Հայրիկ Մուրադյանի իմ ամենասիրած երգն է օգտագործել «Նազարեյի» սկզբում Բա առաջին նկարները, ձեռագիր կա...

    Հ.Գ.հարցազրույց եմ ուզում հետը անել, միանգամայն լուրջ եմ ասում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.05.2011), Tig (19.05.2011)

  21. #11
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Way ջան թեմայի համար:
    Մի քիչ խիստ դատեմ: Բացի որոշ դիմանկարներից՝ հատկապես Նազարեի մեջ, ինձ դուր չեկան աշխատանքները: Նկարների մեջ ես ամուր գծանկար եմ տեսնում, վարպետություն եմ տեսնում, բայց գեղեցիկը չեմ տեսնում, իսկ արվեստը պետք է ծառայի գեղեցիկին, նկարին նայելիս պետք է գեղագիտական հաճույք ստանաս, որը ես չստացա:
    Հատկապես վանում են մերկ կանայք, թե իրենց արտաքինով, թե կառուցվածքով, մերկությունն էլ կարելի է գեղանկարչորեն պատկերել:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.05.2011), E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), Lionne_en_Chasse (19.05.2011), Ամպ (20.05.2011), Ձայնալար (21.05.2011), Ուլուանա (18.05.2011), Ֆոտոն (15.01.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Way ջան թեմայի համար:
    Մի քիչ խիստ դատեմ: Բացի որոշ դիմանկարներից՝ հատկապես Նազարեի մեջ, ինձ դուր չեկան աշխատանքները: Նկարների մեջ ես ամուր գծանկար եմ տեսնում, վարպետություն եմ տեսնում, բայց գեղեցիկը չեմ տեսնում, իսկ արվեստը պետք է ծառայի գեղեցիկին, նկարին նայելիս պետք է գեղագիտական հաճույք ստանաս, որը ես չստացա:
    Սաթ ջան, ինձ մոտ յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել Հայկ Սայադյանի աշխատանքների նկատմամբ ու դրա համար շատ հետաքրքիր է ցանկացած կարծիք:

    Հիմա ուզում եմ մի քանի բան ասել… Նախ, որ երբեք էլ չեմ կարծել, որ արվեստը պետք է միայն գեղեցիկին ծառայի, չէ, ըստ իս՝ նա պետք է նաև արտացոլի մեզ շրջապատող իրականությունը, որը ոչ միշտ է գեղեցիկ, երբեմն պետք է հարցեր բարձացնի, մտածելու տեղիք տա, երբեմն ինֆորմացիա հաղորդի…Իսկ Սայադյանի նկարները ինձ մոտ ենթագիտակցական մակարդակով ինֆորմացիա են փոխանցում ու հենց այդ ինֆորմացիայի վերծանումը, ընկալումն էլ ստիպում են վերադառնալ դրանց:

    Հատկապես վանում են մերկ կանայք, թե իրենց արտաքինով, թե կառուցվածքով, մերկությունն էլ կարելի է գեղանկարչորեն պատկերել:
    Հետաքրքիրն այն է, որ ինձ միանգամից գրավեցին հենց մերկ ու հղի կանայք: Ճիշտ է , դրանք գեղցիկի ստանդարտների մեջ չեն մտնում, բայց այնքան իրական են, որ էդ գեղեցկությունը հենց դրա մեջ ես տեսնում:

    Էրեխեք ջան, չմտածեք թե հակաճառում, կամ իմ կարծիքն եմ պնդում, չէ, դա ոչ միայն չեմ սիրում, այլև չեմ էլ անում: Ուղղակի էնքան տպավորված եմ, որ անընդհատ էդ մասին եմ ուզում խոսել :

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (18.05.2011), Tig (19.05.2011)

  25. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,802
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ շնորհակալ թեմայի ու Հայկ Սարգսյանի հետ ծանոթացնելու համար:
    Հետաքրքիր էր:
    Բայց ճիշտն ասած ինձ էլ հիմնականում դուր չեկավ:

    Աշխատանքներում վարպետություն զգում եմ: Բայց դրանց մեջ սառնություն եմ զգում: Հաճախ նաև կոպտություն:
    Եթե կարճ, ապա առնվազն թեմայում տեղադրված նկարներից որևէ մեկը չէի ուզի տանս պատին կախված տեսնել: Սա իհարկե չի նշանակում, որ դրանք վատ նկարներ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), erexa (18.05.2011), Ամպ (20.05.2011), ԿԳԴ (19.05.2011), Ձայնալար (21.05.2011), Ֆոտոն (15.01.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հզորա...
    Առաջին հայացքից վանողականություն կա... հասկանում եմ նման կարծիք հայտնողներին: Բայց դա մի պահ է տևում:
    Հաջորդ պահից սկսված ենթագիտակցությանդ են դիպչում... ու... դե ենթանգիտակցությունը բառերով չի արտահայտվում...

    հ.գ. ...ափսոսում եմ, որ չկարողացանք Նազարեի դիտմանը ներկա լինել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.05.2011), Shah (19.05.2011)

  29. #15
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաթ ջան, ինձ մոտ յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել Հայկ Սայադյանի աշխատանքների նկատմամբ ու դրա համար շատ հետաքրքիր է ցանկացած կարծիք:

    Հիմա ուզում եմ մի քանի բան ասել… Նախ, որ երբեք էլ չեմ կարծել, որ արվեստը պետք է միայն գեղեցիկին ծառայի, չէ, ըստ իս՝ նա պետք է նաև արտացոլի մեզ շրջապատող իրականությունը, որը ոչ միշտ է գեղեցիկ, երբեմն պետք է հարցեր բարձացնի, մտածելու տեղիք տա, երբեմն ինֆորմացիա հաղորդի…Իսկ Սայադյանի նկարները ինձ մոտ ենթագիտակցական մակարդակով ինֆորմացիա են փոխանցում ու հենց այդ ինֆորմացիայի վերծանումը, ընկալումն էլ ստիպում են վերադառնալ դրանց:



    Հետաքրքիրն այն է, որ ինձ միանգամից գրավեցին հենց մերկ ու հղի կանայք: Ճիշտ է , դրանք գեղցիկի ստանդարտների մեջ չեն մտնում, բայց այնքան իրական են, որ էդ գեղեցկությունը հենց դրա մեջ ես տեսնում:

    Էրեխեք ջան, չմտածեք թե հակաճառում, կամ իմ կարծիքն եմ պնդում, չէ, դա ոչ միայն չեմ սիրում, այլև չեմ էլ անում: Ուղղակի էնքան տպավորված եմ, որ անընդհատ էդ մասին եմ ուզում խոսել :
    Ան ջան ես հասկանում եմ, որ առաջին հայացքից տպավորիչ աշխատանքներ են, որ խորհելու առիթ ա տալիս,մի պահ թվում ա, թե հայկական շունչ էլ կա, որը ես ընդհանրապես չտեսա, բայց դրանց մեջ քիչ կան գործեր, որ կարելի ա արվեստ կամ գեղանկար համարել: Արվեստը հենց իրականությունից նրանով ա տարբերվում, որ բացահայտում ա գեղեցիկը, դրանով էլ արվեստը վեհ ա ամեն ինչից: Կոնկրետ ժամանակաիկց արվեստի, նկարչության մեջ ես էնքան շատ եմ տեսնում տգեղը, որ արդեն հոգնել եմ, համ իրականության մեջ տեսնելուց, համ արվեստի մեջ ու գնալով շատանում ա դա: Կոնկրետ էս նկարների մեջ ես միայն ամուր ձեռք տեսա, իսկ դա դեռ շատ քիչ ա իրական արվեստի գործեր ստեղծելու համար: Էն էլ ասեմ, որ էստեղ մերկությունը վուլգարության աստիճանի ա հասցված, դեմքի հետ ոչ մի ընդհանուր կապ չեմ տեսնում, սարքովի ա, կեղծ ա: Արվեստը պետք ա գեղեցիկը բացահայտի, իսկ իրականությունը փողոցում, մեր կենցաղում ու սերիալներում էլ կհանդիպենք:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.05.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.02.2012, 13:59
  2. Հայկ ջան շնորհավոր ... :)
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 03.11.2011, 18:24
  3. Հայկ(Օ) շնորհավորրրրրրր...
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 09.05.2010, 18:18
  4. Հայկ Ադամյան
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.12.2009, 03:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •