User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ

    Ինձ թվում ա՝ հետաքրքիր կլինի կիսվել, թե ինչ գրողներ ենք հայտնաբերել ակումբի շնորհիվ և ինչ գրքեր ենք կարդացել: Ես էլ ունեմ ակումբցի սիրած հեղինակներ, բայց էս թեմայում եկեք ակումբցիների անուններ չնշենք, այլ նշենք ակումբից դուրս հեղինակների, որովհետև ակումբցիների մասին թեմաներ շատ կան: Ես սկսում եմ:
    1. Խորխե Բորխես, «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ժողովածուն: Էս հեղինակի մասին լսել էի դեռ ուսանողական տարիներին: Ընկերներիցս մեկը և դասախոսներիցս մեկը հաճախ էին հիշատակում նրան, հետո բանակում մի պատմվածք էի կարդացել, բայց առանձնապես չէի տպավորվել, ավելի ճիշտ երևի սխալ էի հասկացել: Ակումբում երևի Բորխեսի գլխավոր քարոզիչը Հայկօն է: Մի խոսքով, մի օր առիթ եղավ, որ էս ժողովածուն ձեռքս հայտնվի, գիրքը պատկանում է ակումբի Կաթիլին, չնայած ես ուրիշ ակումբցուց եմ վերցրել: Սա լավագույն գիրքն է, որ ես կարդացել եմ ակումբի շնորհիվ:
    2. Զահրատ: Էս բանաստեղծի մասին իմացել եմ ակումբի շնորհիվ: Նաիրուհին էր, կարծեմ, թեմա բացել... Չէ, նոր նայեցի, SSS-ն էր, բայց գլխավոր քարոզիչը Նաիրուհին էր: Զահրատն էլ սկզբում առանձնապես չտպավորվեց, ես էլ մի վատ խասյաթ ունեմ, առաջին տպավորությունս շտապում եմ բարձրաձայնել, բայց դրա կողքին էլ լավխասյաթ էլ ունեմ,եթե կարծիքս փոխում եմ, էդ էլ եմ շտապում բարձրաձայնել: Էս վերջերս «Գարունի» հին համարներից մեկը ձեռքս ընկավ, որտեղ Զահրատի բանաստեղծություններն էլ կային, նորից կարդացի ու սիրեցի, շատ սիրեցի:
    3. Գաբրիել Գարսիա Մարկես շուտ էի իհարկե կարդացել ու սիրել, բայց «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը կարդացել եմ Ռայադերի թարգմանությամբ ակումբում եղած տարբերակը:
    4. Պաոլո Կոելյո, «Ալքիմիկոսը»: Դե Կոելյոյին ով չգիտի, բայց միշտ ըմբոստացել եմ կարդալ նրան: Ակումբում էլ Բորխեսին ու Կոելյոյին նվիրված համեմատական վերլուծության թեման ստիպեց, որ ի վերջո չդիմանամ գայթակղությանը և կարդամ: Գիրքը վերցրել եմ Դատարկությունից: Առանձնապես հիացած չեմ, բայց նախնական քամահրանքս էլ չկա: Գիրք է էլի, աղմուկը չարժե ուղղակի:
    5. Ամելի Նոթոմբ, «Հատուկ անունների բառարանը»: Էս հեղինակի մասին էլ եմ ակումբի շնորհիվ իմացել, էլի նախնական հաստատակամությունս այն էր, որ չեմ կարդալու, բայց ի վերջո չդիմացա: Արևածագը մի երկու տող էր գրել թեմաներից մեկում էդ հեղինակի ոճի մասին, ինձ թվաց՝ կհավանեմ: Կարդացի, կարող եմ ասել նունը, ինչ ասացի «Ալքիմիկոսի» մասին: Գիրք է էլի, զարմանում եմ, որ ակումբում էս հեղինակն էս աստիճան քննարկվել ա: Ես էլ ակումբում փորձել եմ Լյոսային ժողովրդականացնել, Թոթովենցին, բայց ի վիճակի չեղա էդ հեղինակների համար ապահովել Նոթոմբի ժողովրդականությունը: Տպավորությունս էնպիսին ա, որ Նոթոմբը ակումբում արտասահմանյան գրականության ամենաքննարկված հեղինակն ա, իսկ ընդհանրապես Գրականություն բաժնում զիջում ա միայն Անտաշյանին:

    Էս ակումբի շնորհիվ իմ կարդացած հինգ գրքերն էին, որ էս պահին հիշեցի: Հեղինակներից միայն Մարկեսն էր, որ մինչ էդ նորմալ կարդացել էի, Բորխեսի մեկ-երկու պատմվածքը հաշվի մեջ չէ: Հուսով եմ՝ էս թեմայում էլի կիսվողներ կլինեն: Քանակը պարտադիր պայման չէ, ուղղակի էս պահին ես հինգը հիշեցի:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.05.2013), Moonwalker (19.05.2013), Quyr Qery (08.01.2012), Sambitbaba (07.01.2012), Աթեիստ (07.01.2012), Արևածագ (07.01.2012), Դատարկություն (07.01.2012), Հայկօ (07.04.2013), Նաիրուհի (08.04.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,657
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանձնապես հիացած չեմ, բայց նախնական քամահրանքս էլ չկա:
    Շինարար, իսկ միգուցէ փորձե՞ս Կոելյոի "Մոգի օրագիրը" կարդալ: Նրա առաջին գործն է, և ինձ թվում է, որ ինչ-որ ներքին կապ ունի "Ալքիմիկոսի" հետ: Հնարավոր է, որ այս գիրքն օգնի քեզ ավելի խորանալ Կոելյոի ներքնաշխարհը:
    Եթե, իհարկե, արժի այնտեղ խորանալ…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.01.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մենակ երկու գրող եմ կարդացել Ակումբի շնորհիվ: Մեկը Նոթոմբն ա (բայց հինգ հատ գործ եմ կարդացել), մյուսն էլ Աննա Գավալդան, որից երկու վեպ եմ կարդացել ու մի քանի պատմվածք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (07.01.2012), Շինարար (07.01.2012)

  7. #4
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու հատ էլ ես ասեմ Ես առանձնապես շատ չեմ կարդում, կարդացածս գրքերի մեծ մասն էլ դուրսա գալիս ակումբի ազդեցությամբ եմ կարդացել

    1. Հեսսե «Դեմիան» - եթե չեմ սխալվում, ինչ-որ թեմայում Ռայադերն էր ակնարկել (էն Գաղտնիքը ֆիլմի ոնցոր), էդպես կարդացի, հետո Վահիկի ազդեցությամբ՝ «Տափաստանային գայլը», Ինգայի ազդեցությամբ էլ «Սիդհարթան» (բայց դե ընդհանուր ազդեցությունը Դեմիանից էր)
    2. Ֆաուլզ «Մոգը» - Սկեպտիկն էր ինչ-որ թեմայում թարգմանել էս գրքի մեջի հեքիաթը, հետո Լեո Նեգրին էր ակնարկել, որ ինքը լրիվ ուրիշ արժեքներով գիրքա, կարդացի
    3. Նոթոմբ «Խողովակների Մետաֆիզիկա» - էդ թեման ա ազդել, Բյուրն ու Իմփրեշնը, լավ գիրք էր, հետո կարդալուց ավելի երկար հետևում էի, ոնց էին էդ թեմայում կռիվ անում, բայց էդպես էլ բան չհասկացա
    4. Կաֆկա - Կաֆկան, որ կարդացել եմ Շինոյի ազդեցություն էր, հիմա էլ Շինոյի ազդեցությամբ Կամյուի «Սիզիփոսի մասին առասպելն» եմ կարդում (ինքը շատ շուտ ասել էր, մինչև էն թեմայում գրելը, երբ որ Ժանտախտն էի կարդում)
    5. Բորխես - տես Շինոյի գրառումը (բացի բանակի պահերը)
    6. Կոելյո - Դարքի ազդեցությունն էր, գիրքն էլ էր իրա տվածը))
    7. Նիցշե «Եվ այսպես խոսեց զրադաշտը» - էլի ինչ-որ մեկի ազդեցությունն էր, համա չեմ հիշում
    8. Շմիդթ «Օսկարը և վարդագույն տիկինը» - Եղոյանի ու Եվայի, եթե չեմ սխալվում
    9. Բրեդբերի - «Ֆարենհեյտ 451» - Վահիկ
    (էլի շատ կան, բայց չեմ գրի)

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.01.2012), Quyr Qery (08.01.2012), StrangeLittleGirl (08.01.2012), Արևածագ (07.01.2012), Նաիրուհի (08.04.2013), Շինարար (07.01.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,657
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ջոն Ֆաուլզ «Մոգը» - Շնորհակալություն Լեո Նեգրիին՝ գայթակղեց իր վեճերում: Հոյակապ ստեղծագործություն է:

    2. Զահրատ...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 07.01.2012, 18:50:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (08.01.2012), Շինարար (07.01.2012)

  11. #6
    Մշտական անդամ Diana99-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2013
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե անկեղծ ես շատ շուտ էի դեռ հետևում մինչև գրանցվելս ,ակումբում գրականության վերաբերյալ արված գրառումներին , և հիմնականում վերջին 5 ամիսներին կարդացածս գրքերը կարդացել եմ ակումբցիների կողմից արված գրառումների հիման վրա , անուններ չեն նշում: "Բոռը","Մայրիկ","Թատրոնը" և շատ ուրիշ ստեղծագործություններ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անվերնագիր (07.04.2013), Հայկօ (07.04.2013), Վոլտերա (07.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Ակումբի կանոնադրությունը կարդացած կա՞ս
    Հեղինակ՝ Moon, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.04.2012, 18:58
  3. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2012, 16:17
  4. 2011թ. կարդացած լավագույն գրքերի եռյակը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.01.2012, 10:10
  5. Հայ կին գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:11

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •