ՈՒՐԱԽԱՑԻ՛Ր
Լուսամուտիցս դուրս նորից շողում է
արևը։ Ծիածան են հագել բոլոր փոքրիկ
հեքիաթները։ Լույսի փայլուն դրոշները
ծածանվում են պատերի վրա։ Ուրախությունից
թրթռում է օդը կենսուրախ։
Այդ ինչի՞ց ես դու՝ հոգիս,
անհանգիստ։ Սարսափել ես նրանից,
ինչ չգիտես։ Քեզ համար արևը մթով է
ծածկվել։ Եվ վհատվել են փոքրիկ
հեքիաթների ուրախ պարերը։
Բայց երեկ, հոգիս,
դու դեռ գիտեիր այնքա՜ն քիչ բաներ։
Ճիշտ նույնքան մեծ է հենց հիմա էլ
քո անգիտությունը։ Բայց տես,
որ այնքան աղքատ էր
ամեն բան մրրիկից հետո,
որ դու ինքդ քեզ հարուստ կարծեցիր։
Իսկ չէ՞ որ այսօր քեզ համար էլ է շողում
արևը։ Եվ քեզ համար են ծածանվում այսօր լույսի
դրոշները։ Հեքիաթներն էլ փոքրիկ՝
ուրախություն բերեցին։
Դու հարուստ ես, հոգիս։
Տես, որ դեպի քեզ գիտելիքն է քայլում։
Լույսի դրոշն է քո գլխին փայլո՛ւմ։
Ուրախացի՛ր։
1918.
Էջանիշներ