Ա Ն Հ Ա Տ Ա Կ

Դու՝ Հզոր ես, ամենուր և ամեն ինչում:
Եվ դեպի Լույսն ես դու մեզ արթնացնում:
Դու քնեցնում ես մեզ մութ գիշերվա մեջ:
Մեր ուղեկիցն ես մեր որոնումներում:
Այդ է պատճառը, որ մենք սիրեցինք գնալ ամենուր
անգիտակցորեն: Երեք օր անվերջ մենք խարխափեցինք,
հետներս վերցրած զենք, կրակ, հագուստ…
Եվ ինչ, թռչուններ և գազաններ են մեջ շուրջ,
ամենուր: Մեր գլխի վերև մայրամուտներ են,
արևածագեր, սուր քամի շոգոտ:
Սկզբում անցանք լայն հարթավայրով:
Դաշտերը բոլոր կանաչել էին:
Իսկ հեռուները շատ կապույտ էին:
Հետո անցանք անտառներով ու մամռապատ
ճահճի մոտով: Հավամրգու թփի կողքով:
Ժանգոտ թփուտները շրջանցում էինք:
Մեր ճանապարհը որոշում էինք մենք
ըստ արևի: Ամպամածացավ: Մենք լսում էինք
քամու երգերը: Խոնավ ձեռքերով մենք որսում էինք
անցողիկ քամու տատանումները:
Քամին թուլացավ: Նոսրացան նաև
խիտ անտառները: Անցանք քարաշատ
մի բլրաշարքով: Սպիտակ ոսկրի պես
ամենուր գիհն էր գլուխը ցցել,
նաև լուսավոր երակների պես մեծ-մեծ քարերը
մխրճվել էին արարման այդ հին աշխատանքի մեջ:
Ցած էինք սահում սանդղափուլերով:
Ապառաժների շղթայից այն կողմ բան չէր երևում:
Ու… մթնում էր լուռ:
Հսկայի համար կերտած տաճարի աստիճաններով
մենք ցած կգնանք: Արդեն ամպել է:
Սկսեց մթնել: Հեռու ներքևում
մառախուղներն են փռվել հեզ, խոնարհ:
Աստիճանները հաղթահարելը դժվարանում է.
նեղ հարթակները ուղղաբերձ դարձան:
Ոտքը ներքևում ոչինչ շոշափել չի կարողանում:
Մի կերպ սողացինք մամուռի վրա:
Հենց այստեղ այսօր մենք կգիշերենք:
Մամռոտ հարթակին մենք հանգիստ կառնենք
մինչև առավոտ: Երկար լուռ գիշեր:
Վաղ արթնանալով, լսում ենք միայն
անհասկանալի ինչ-որ թռիչքի բարձր սուլոցը:
Եվ տատանվում է համաչափորեն հեռու ոռնոցը:
Հեռու արևելքը քիչ լուսարձակվեց:
Մառախուղներով հարթավայրը լցվեց:
Երկար նստել էինք աշխարհից այն կողմ:
Մինչև մառախուղը վերջացավ-գնաց:
Մեր վերև հսկա մի պատ էր կանգնած:
Մեր ոտքերի տակ
կապտին էր տալիս անդունդն
անհատակ:


1918.