ԺԱՄԱՆԱԿՆ Է
Վեր կաց, ընկերս: Լուր ունենք ստացած:
Ավարտվեց հանգստիդ ժամանակը:
Ես հենց նոր իմացա, թե որտեղ է պահված
սուրբ նշաններից մեկը:
Մտածիր, թե որքան երջանիկ կլինենք,
եթե գոնե մեկ նշան քեզ հետ մենք գտնենք:
Մինչև արևածագ մեզ պետք է շարժվել:
Գիշերով ամեն ինչ պետք է պատրաստել:
Այս գիշեր երկինքը, ընկերս, նայիր,
աներևակայելի հիասքանչ տեսք ունի:
Չեմ հիշում, թե երբևէ նման բան տեսել էի:
Դեռ երեկոյան, հիշո՞ւմ ես, Կասսիոպեան
համ տխուր էր, համ էլ ամպամած,
Ալդեբարանն էր կարծես վախվորած:
Դեհ, իսկ Վեներան անգամ չերևաց:
Բայց հիմա նոր կյանք են առնում բոլորը:
Տես, ինչպես են փայլում Օրիոնն ու Արկթուրը:
Իսկ Ալտաիրից ավելի վերև,
տես, նոր աստղային ինչ-որ նշաններ
ցոլում են, նաև համաստեղությունների
միգամածությունն է պարզ ու թափանցիկ:
Մի՞թե դու չես տեսնում
ճամփան դեպի այն, ինչ մենք վաղը կգտնենք:
Աստղային գրերն են արդեն արթնացել:
Հավաքիր ունեցած-չունեցածդ:
Զենք հարկավոր չէ վերցնել:
Բայց հագիր շատ ամուր կոշիկներ:
Պինդ ձգիր գոտիդ:
Ճամփան մեր քարաշատ է:
Բռնկվել է արդեն արևելքը:
Ժամանակն է:
1916.
Էջանիշներ