ՊԱՐԻ ՄԵՋ
Վախեցեք, երբ Հանգիստը կսկսի
շարժվել: Երբ նոր ծլած քամիները
մրրիկներ կդառնան: Երբ մարդկանց ասածները
կանիմաստանան:
Սարսափեք, երբ մարդիկ թաղել կսկսեն
հողի մեջ գանձերը իրենց:
Վախեցեք, երբ մարդիկ ապահով կհամարեն
կրել գանձերն իրենց՝ իրենց
մարմնի վրա միայն: Վախեցեք, երբ ձեր շուրջ
ամբոխներ հավաքվեն: Երբ գիտության մասին
մոռանան: Եվ ուրախությամբ կավերեն նախկինում
իմացածը: Եվ հեշտորեն ի կատար ածեն իրենց
սպառնացածը: Երբ գիտելիքը ձեր գրի առնել
չեք կարողանա: Երբ սուրբ գրքերի էջերը անհիմն
դառնան, իսկ ասված խոսքերն էլ՝ իսկույն
չարանան: Է՜խ, իմ հարևաններ:
Դուք չհարմարվեցիք: Ամեն ինչ
հերքեցիք: Ներկայից հեռու էլ ոչ մի
գաղտնի՛ք: Եվ, դժբախտության տոպրակը
ձեռքներիդ, գնացիք թափառելու և աշխարհը
գրավելու: Ձեր խելագարությունն անհասկանալի՝
ամենատգեղ կնոջն անվանեց ցանկալի՛:
Հե՜յ, դուք, փոքրիկ խորամանկներ,
պարող անվերջ:
Դուք պատրաստ եք այսօր ձեզ խեղդել
պարի մեջ:
1916.
Էջանիշներ