ԱՂՔԱՏԸ
Կեսգիշերին եկավ մեր Արքան:
Մտավ ննջարան: Նա այդպես ասաց:
Իսկ առավոտյան նա ամբոխ դուրս եկավ:
Մենք չգիտեինք, որ գնաց…
Չհասցրեցինք անգամ մենք տեսնել նրան:
Իսկ նա պետք է տար հրաման:
Բայց ոչինչ, ամբոխի մեջ կմոտենանք Արքային
և կասենք-կհարցնենք անպայման:
Ինչ մե՜ծ է ամբոխը: Փողոցներ կան որքա՜ն:
Որքա՜ն ճամփաներ ու արահետներ:
Ո՞ւր է … Նա կարող էր հեռու հեռանալ:
Եվ արդյո՞ք հետ կգա երբևիցէ:
Ամենուր հետքեր են ավազի վրա:
Ուրեմն, հետքերը կվերծանենք:
Երեխա է անցել: Ահա մի կին՝ բեռնված:
Մի կաղ մարդ երևի՝ կողքի շատ է հենվել:
Մի՞թե այդպես էլ չի հաջողվի պարզել:
Չէ՞ որ միշտ մահակ է ունեցել Արքան:
Փորձենք վերծանել հենվողների հետքերը:
Ահա ռազմական մի նիզակ սրածայր:
Նման չէ՛: Ավելի լայն է մահակն Արքայի,
և հանգիստ է քայլվածքը նրա:
Մահակի հարվածներն էլ դիպուկ կլինեին:
Որտեղի՞ց ոտնահետքեր այսքան:
Կարծես թե բոլորը պայմանավորվել են կտրել
մեր ճամփան: Հարկավոր է շտապել:
Հե՜յ, վեհասքանչ մի հետք եմ տեսնում,
որն ուղեկցվում է խաղաղ, լայն մահակով :
Դա, հավանաբար, նա է՝ մեր Արքան:
Կհասնենք նրան մենք շուտով:
Հրհրեցինք և անցանք շատ մարդկանց:
Շտապեցի՛նք, շտապում էինք մենք շատ:
Բայց մահակով քայլողը աղքատ
մի կույր էր: Ընդամենը մի կույր էր
աղքատ:
1916.
Էջանիշներ