User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Նիկոլայ Ռերիխ. «Մորիայի ծաղիկները»

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլայ Ռերիխ. «Մորիայի ծաղիկները»

    ՆԻԿՈԼԱՅ ՌԵՐԻԽ. "ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ"

    Նիկոլայ Ռերիխը (1874-1947), մեծ ռուս նկարիչ է, գրող, համաշխարհային մշակույթի հռչակավոր գործիչ: Նրա “Մորիայի ծաղիկները” բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել Բեռլինում, 1921 թվին: Սա նկարչի յուրօրինակ պոէտիկ-փլիլսոփայական մանիֆեստն է, որը պնդում է, որ չարիքը երբեք չի հաղթանակվում չարով ու բռնությամբ: Երբեք: Ոչ մի դեպքում:

    Նոր միտք չէ, բայց և այնպես, ժամանակակից է և՝ ժամանակին: Դեռ այսօր էլ քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, թե բռնությամբ կարելի է ինչ-որ հարցեր լուծել: Ավաղ…

    Բանաստեղծությունները, ինչպես նաև Ռերիխի բոլոր ստեղծագործությունները, արտահայտում են նրա փիլիսոփայական հայացքները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին “Կենդանի Էթիկա” անվան տակ: “Կենդանի Էթիկան” պատկանում է այն փիլիսոփայական ուսմունքների թվին, որոնք իրենց վրա խնդիր են դրել. ոչ թե բացատրել, այլ փոխել աշխարհը: Բայց այդ ձգտումն ուղղված է առաջին հերթին մարդու ներքնաշխարհի վրա:

    Արևելքում հնուց ինքնաճանաչման կարևոր ձևերից մեկն է հանդիսանում մեդիտացիան: Ռերիխի բանաստեղծությունները հենց հրավերք են մեդիտացիայի, կենտրոնացված մտորումների՝ մարդկության լինելության կարևորագույն խնդիրների վրա:

    Ինչո՞ւ “Մորիայի ծաղիկները”: Մորիա, ավելի ճիշտ՝ Էլ Մորիա, - Նիկիլայ Ռերիխի Ուսուցչի անունն է, որի հետ վերջինս հանդիպել է Լոնդոնում, իսկ հետո, իր տրանսհիմալայական ճամփորդության նախօրեին, Դարջիլինգում: Բայց, ելնելով “Մորիայի ծաղիկների” բանաստեղծություններից, աշակերտի և Ուսուցչի շփումը միմյանց հետ սկսվել է նրանց առերես հանդիպումից շատ ավելի վաղ:

    Հետաքրքիրն այն է, որ, երբ Ելենա Բլավատսկայան, Ռերիխից դեռևս մի քանի տասնյակ տարի առաջ, հիշատակում է “Համբարձված Ուսուցիչներին”, որոնց թելադրանքով, ինչպես ինքն է պնդում, գրի է արել իր հանրաճանաչ “Գաղտնի Դոկտրինա” և “Քողազերծված Իսիդա” գրքերը, - մնացածների մեջ տալիս է նաև Էլ Մորիայի անունը:

    Բանն ավելի հետաքրքիր բնույթ է ստացել այսօր: Նյու-էյջական գրականության մեջ կա այսպիսի հասկացություն. “Սպիտակ Եղբայրություն”:
    Սա՝ այն նույն “Համբարձված Ուսուցիչներն” են, որոնք անսահման մեծ գործունեություն են ծավալել այսօր, ձգտելով արտաքին աշխարհ հանել մինչև այժմ “Գաղտնի Գիտությունները”, որոնք օդի պես անհրաժեշտ են մարդկությանն այսօր, իր էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլն անցնելու համար:

    Եվ ինչ խոսք, որ բոլորի հետ միասին, հաղորդատվական (չեննելինգային) մեծ աշխատանք է կատարում նաև նույն Էլ Մորիան:

    Լավ: Բավական է Էլ Մորիայի մասին: Ավելի լավ է, անցնենք “Մորիայի Ծաղիկներին”:

    Իհարկե, չափազանց բարդ է թարգմանել Ռերիխի պոէտիկ, յուրօրինակ, նույնիսկ կարելի է ասել՝ այդ յուրօրինակության մեջ քիչ հնամենի ռուսերենը: Բայց ես կաշխատեմ հնարավորինս պարբերար տեղադրել այտեղ նոր թարգմանություններս: Նախապես ներող եղեք անխուսափելի թերությունների համար, որոնք անշուշտ կլինեն հայոց լեզվի ոչ բավարար գիտելիքներիս պատճառով: Բայց և այնպես ինձ թվում է անհրաժեշտ՝ այսօր, մարդկության համար շատ կարևոր փոփոխությունների նախօրեին, հայ ընթերցողին ծանոթացնել այնպիսի մի հիասքանչ, ինքնատիպ, եթե կարելի է այսպես ասել՝ համամարդկասեր, - մտածողի պոէզիայի հետ, ինչպիսին է Նիկոլայ Ռերիխը:

    Չգիտեմ, թե որքան հաճելի կլինի այս ընթերցումը շատերի համար: Բայց նա, ով կկարողանա գտնել Ռերիխի առաջարկած բանալիներն ու բացել Էլ Մորիայի աշխարհի դռները, մեծ հայտնությունների կգա անկասկած:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.12.2011), Lem (12.12.2011), Malxas (13.12.2011), total_abandon (19.05.2014), Այբ (11.06.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

    ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

    Ամեն Ռուսաստաններից վեր, կա մեկը`
    անմոռանալի Ռուսաստան:
    Ամեն տեսակ սիրոց վեր, կա մեկը`
    համամարդկային սեր:
    Ամեն գեղեցկություններից էլ վեր, կա մեկը`
    տանող դեպի Տիեզերքի ճանաչումը:





    1. ՍՈՒՐԲ ՆՇԱՆՆԵՐ


    ԽՈՍՔ ՀՄԱՅԱԿԱՆ

    I.
    Հայրը` կրակ է: Որդին` կրակ է: Ոգին` կրակ է:
    Երեքը` հավասար, երեքն` անբաժան:
    Բոց և հուր է` սիրտը նրանց:
    Կրակ է` աչքերը նրանց:
    Մրրիկ ու բոց է` շուրթերը նրանց:
    Բոցն Աստվածության` կրակ:
    Նենգերին կայրի կրակը:
    Բոցը ճարպիկին կվառի:
    Հուրը հանդուգնին ետ կդարձնի:
    Անվեհերներին` կմաքրի:
    Կծռի դևերի նետերը:
    Օձի թու՛յնը թող պատի նենգերին:
    Ագլամի՛դ, օձի՛ տիրակալ:
    Արտա՛ն, Արիո՛ն, լսեք դու՛ք էլ:
    Վա՛գր, արծի՛վ, առյու՛ծ ամայի
    դաշտերի: Պահպանե՛ք չարերից:
    Օձի պես ոլորվի՛ր, կրակի պես վառվի՛ր,
    կորսվի՛ր, կորի՛ր,
    չարի՛ք:

    II.
    Հայրը` Խաղաղ է: Որդին` Խաղաղ է: Ոգին` խաղաղ է:
    Երեքը` հավասար, երեքն` անբաժան:
    Ծով է կապույտ` սիրտը նրանց:
    Աստղեր են` աչքերը նրանց:
    Գիշերվա լուսածագ է` շուրթերը նրանց:
    Աստվածության Խորությունն է` ծովը,
    Անցնում են կտրիճները ծովով:
    Նրանց չեն տեսնում դևերի նետերը:
    Լուսա՛ն, գա՛յլ, բազե՛,
    Պահպանե՛ք կտրիճներին:
    Ճանապա՛րհ փռեք:
    Կիյոս, Կիոյզավի,
    ճամփա տվեք
    կտրիճներին:

    III.
    Քարը ճանաչիր: Քարը պահպանիր:
    Կրակը թաքցրու: Կրակով վառվիր:
    Կարմրով` խիզախ:
    Կապույտով` հանգիստ:
    Կանաչով` իմաստուն:
    Իմացիր միայն դու: Քարը պահպանիր:
    Ֆու, Լո, Հո, դու՛ք Քարը կրեք:
    Ցույց տվեք խիզախներին:
    Հավատարիմներին` տվե՛ք:
    Իեննո Գույո Դյա`
    ուղի՛ղ գնա:

    1911
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.12.2011), Lem (12.12.2011), Արէա (12.12.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍՈՒՐԲ ՆՇԱՆՆԵՐ

    Մենք չգիտենք: Բայց նրանք` գիտեն:
    Քարերը` գիտեն: Նույնիսկ գիտեն
    ծառերը: Եվ հիշում են:
    Հիշում են, թե ով է անուն տվել սարերին
    և գետերին: Ով է հիմք դրել նախկին
    քաղաքներին: Ով է անուն տվել
    անհիշելի երկրներին:
    Մեզ համար անհայտ բառեր:
    Նրանք բոլորը լիքն են իմաստով:
    Ամենը լիքն է հերոսությամբ: Ամենուր
    հերոսներ են անցել: "Գիտենալ" բառը
    քաղցր բառ է: "Հիշել" բառը`
    սարսափելի բառ է: Գիտենալ և
    հիշել: Հիշել և գիտենալ:
    Նշանակում է` հավատալ:
    Թռչում էին երկնային նավերը:
    Հեղուկ կրակ էր թափվում: Փայլատակում էր
    կայծը կյանքի ու մահվան:
    Ոգու ուժով են կերտվել
    քարե ապառաժները: Կոփվել է
    Թուրը հիասքանչ: Իմաստուն
    գաղտնիքներ են պահել գրերը:
    Եվ նորից ակնհայտ է ամեն ինչ: Ամեն ինչ նոր է:
    Կյանք դարձավ հեքիաթ-ասացվածքը:
    Եվ մենք ապրում ենք նորից:
    Եվ նորից կփոխվենք: Եվ նորից
    կտրվենք հողին:
    Մեծն "այսօրը" կխամրի
    վաղը: Բայց ի հայտ կգան
    սուրբ նշանները: Այնժամ,
    երբ կարիք լինի: Չեն նկատի նրանց:
    Ո՞վ գիտի: Բայց նրանք կկերտեն
    Նոր կյանքը: ՈՒրեմն ու՞ր են
    սուրբ նշանները:

    1915
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.12.2011), enna (23.06.2013), Lem (12.12.2011), Արէա (12.12.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՏԵՍՆԵՆՔ

    Մենք գնում ենք փնտրելու սուրբ
    նշանները: Գնում ենք
    լուռումունջ: Մարդիկ անցնում են, ծիծաղում են,
    կանչում են իրենց հետևից: Մյուսները շտապում են
    դժգոհ: Ուրիշները մեզ
    սպառնում են: Ցանկանում են խլել
    մեր ունեցած ամեն ինչ: Չգիտեն
    անցորդները, որ մենք դուրս ենք եկել
    փնտրելու սուրբ նշանները: Սակայն
    սպառնողները կանցնեն: Նրանք
    շատ գործեր ունեն: Իսկ մենք
    կփնտրենք այն սուրբ
    նշանները: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է
    Տերը թողել Իր նշանները:
    Շատ հնարավոր է, որ նրանք՝ ճամփեզրի
    սյուների վրա են: Կամ՝ ծաղիկների մեջ:
    Կամ՝ գետի ալիքների մեջ:
    Կարծում ենք, որ նրանց կարելի է
    փնտրել Երկնքի կամարների վրա:
    Արևի լույսի ներքո, լուսնի քողի
    տակ: Խեժի և խարույկի լույսի
    ներքո կփնտրենք մենք
    սուրբ նշանները: Մենք քայլում ենք
    երկար, նայում ակնապիշ:
    Շատ ու շատ մարդիկ անցան-գնացին:
    Մենք կասկածում ենք, թե նրանք
    գիտեն հրամանը. գտնել
    սուրբ նշանները:
    Մթնում է: Դժվար է ճանապարհը
    տեսնել: Անհասկանալի տեղեր են:
    Որտե՞ղ կարող են լինել նրանք՝
    սուրբ նշանները: Հավանաբար,
    մենք նրանց այսօր արդեն
    չգտնենք: Բայց վաղը կլինի
    լույս: Ես գիտեմ՝ մենք նշանները
    կտեսնենք:

    1915.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.12.2011), enna (23.06.2013), Lem (13.12.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԵՐՋԻՆ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ

    Մեզ ասացին. “չի կարելի”:
    Բայց այնուհանդերձ մենք մտանք:
    Ամենուր լսում էինք. “չի կարելի”:
    Բայց մենք դարպասին մոտեցանք:
    Մենք ցանկանում էինք նշանները տեսնել:
    Մեզ ասացին. “չի կարելի”:
    Լույս ցանկացանք մենք վառել:
    Ասացին մեզ. “չի կարելի”:
    “Ալեհեր պահապաններ, կյանք տեսած,
    իմաստուն: Դուք սխալվում եք:
    Տերը թույլատրել է տեսնել:
    Միգուցե այդ Նա է ցանկանում, որպեսզի
    մենք գիտենանք, որ մենք տեսնենք:
    Դարպասից այն կողմ լրաբերն է կանգնած:
    Մեզ նա ինչ-որ բան է բերել:
    Պահապաններ, ներս թողեք մեզ”:
    “Չի կարելի”, ասացին մեզ
    և փակեցին դարպասները:
    Բայց և այնպես շատ դարպասներ
    մենք անցանք: Պահապանները
    թողնում էին մեզ: Երբեմն
    մեր՝ “կարելի է” խոսքն էր անցնում:
    Դարպասի պահապանները պահպանում էին մեզ:
    Եվ խնդրում էին: Նաև սպառնում:
    Զգուշացնում էին. “Չի կարելի”:
    Ամենուր տարածեցինք մենք այդ “չի կարելին”:
    Չի կարելի ամեն ինչ:
    Չի կարելի ամեն ինչի մասին:
    Չի կարելի ամեն ինչի հանդեպ:
    Եվ “կարելի է”՝ միայն վերջում:
    Բայց վերջին դարպասի վրա գրված կլինի,
    գրված կլինի. “կարելի է”:
    “Չի կարելին” կմնա հետևում:
    Նա կարգադրել է
    այդպես պատկերել
    վերջին դարպասի վրա:


    1916.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.12.2011), enna (23.06.2013), Արևածագ (15.12.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՂՔԱՏԸ

    Կեսգիշերին եկավ մեր Արքան:
    Մտավ ննջարան: Նա այդպես ասաց:
    Իսկ առավոտյան նա ամբոխ դուրս եկավ:
    Մենք չգիտեինք, որ գնաց…
    Չհասցրեցինք անգամ մենք տեսնել նրան:
    Իսկ նա պետք է տար հրաման:
    Բայց ոչինչ, ամբոխի մեջ կմոտենանք Արքային
    և կասենք-կհարցնենք անպայման:
    Ինչ մե՜ծ է ամբոխը: Փողոցներ կան որքա՜ն:
    Որքա՜ն ճամփաներ ու արահետներ:
    Ո՞ւր է … Նա կարող էր հեռու հեռանալ:
    Եվ արդյո՞ք հետ կգա երբևիցէ:
    Ամենուր հետքեր են ավազի վրա:
    Ուրեմն, հետքերը կվերծանենք:
    Երեխա է անցել: Ահա մի կին՝ բեռնված:
    Մի կաղ մարդ երևի՝ կողքի շատ է հենվել:
    Մի՞թե այդպես էլ չի հաջողվի պարզել:
    Չէ՞ որ միշտ մահակ է ունեցել Արքան:
    Փորձենք վերծանել հենվողների հետքերը:
    Ահա ռազմական մի նիզակ սրածայր:
    Նման չէ՛: Ավելի լայն է մահակն Արքայի,
    և հանգիստ է քայլվածքը նրա:
    Մահակի հարվածներն էլ դիպուկ կլինեին:
    Որտեղի՞ց ոտնահետքեր այսքան:
    Կարծես թե բոլորը պայմանավորվել են կտրել
    մեր ճամփան: Հարկավոր է շտապել:
    Հե՜յ, վեհասքանչ մի հետք եմ տեսնում,
    որն ուղեկցվում է խաղաղ, լայն մահակով :
    Դա, հավանաբար, նա է՝ մեր Արքան:
    Կհասնենք նրան մենք շուտով:
    Հրհրեցինք և անցանք շատ մարդկանց:
    Շտապեցի՛նք, շտապում էինք մենք շատ:
    Բայց մահակով քայլողը աղքատ
    մի կույր էր: Ընդամենը մի կույր էր
    աղքատ:

    1916.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.12.2011), Արևածագ (15.12.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԱՀԵՏՆԵՐ

    Արքայի հետևից կհասնենք անտառում:
    Մեզ այնտեղ մարդիկ էլ չեն խանգարի:
    Հենց այնտեղ էլ ամեն բան կհարցնենք Արքայից:
    Բայց Արքան միշտ մենակ է քայլում,
    իսկ անտառը լիքն է արահետներով:
    Հայտնի չէ, արահետներով ո՞վ է անցել, ո՞վ…
    Գիշերվա բնակիչներն են անցել:
    Լուռումունջ անցել են ու գնացել:
    Իսկ ցերեկն ամայի է անտառում:
    Լուռ են թռչունները և քամին էլ է լռում:
    Արքան հեռու է գնացել:
    Լռություն են պահպանում ճամփաներն ու
    արահետները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (15.12.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՎԱՏԱ՞Լ

    Վերջապես մենք պարզեցինք,
    թե ուր է մեր Արքան գնացել:
    Հին հրապարակը երեք աշտարակների:
    Այնտեղ որոշել է նա ուսուցանել:
    Այնտեղից՝ արձակել հրամաններ:
    Կասի մեկ անգամ ընդամենը: Կրկին՝
    մեր Արքան երբեք չի կրկնել:
    Դեպի հրապարակ է հարկավոր շտապել:
    Փոքրիկ փողոցներով ավելի շուտ կհասնենք:
    Շտապողների ամբոխները կշրջանցենք:
    Հոգևոր Աշտարակի շեմի մոտ
    դուրս կգանք: Շատերին է այդ ճամփան
    անծանոթ: Սակայն
    ամենուր ժողովուրդը հոսում է:
    Լիքը լցված են բոլոր ճամփաները:
    Պահակային դարպասները խցանված են:
    Իսկ այնտեղ նա խոսում է արդեն: Խոսում է:
    Հեռու է ու չենք հասնի մենք:
    Առաջին հասնողին ոչ ոք չի ճանաչում:
    Աշտարակը տեսանելի է, սակայն շատ է հեռվում:
    Երբեմն թվում է, թե ինչ-որ խոսքեր են հնչում
    արքայական: Բայց ոչ,
    անհնար է այս հեռվից լսել Արքայի խոսքերը:
    Այդ մարդիկ են խոսքերը մեկմեկու
    փոխանցում: Կինը՝ զինվորին:
    Զինվորն՝ ազնվականին: Ինձ հաղորդեց
    նրանց հարևան կոշկակարը: Արդյո՞ք
    նա ճիշտ է լսել այդ խոսքերը
    տան շեմին կանգնած վաճառականից :
    Կարո՞ղ եմ արդյոք ես նրանց
    հավատալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱ՞ՂԸ

    Ես այնքան օգտակար բաներ գիտեի,
    իսկ այժմ ամեն ինչ մոռացել եմ:
    Ինչպես թալանված ճամփորդ,
    ինչպես իր ունեցվածքը կորցրած մի աղքատ,
    իզուր վերհիշում եմ այն հարստության մասին,
    ինչին ես տիրում էի վաղուց;
    վերհիշում եմ անսպասելի, անգիտակցաբար,
    չգիտենալով, թե երբ կառկայծի այդ զոհված
    գիտելիքը: Դեռ երեկ գիտեի ես շատ բան,
    բայց գիշերվա ընթացքում ամեն միտք մթագնել է:
    Ճիշտ է, հսկա էր ցերեկը:
    Մութ էր գիշերն ու երկար:
    Եկավ բուրավետ առավոտը:
    Հիասքանչ օր էր և ցուրտ էր:
    Եվ, պայծառացած նոր արևից,
    Մոռացա ես ու զրկվեցի նրանից,
    ինչ կուտակել էի տարիներ:
    Նոր արևի շողերի ներքո
    հալվեցին, չքացան գիտելիքներս բոլոր:
    Եվ էլ ես չգիտեմ, թե ինչպես տարբերել
    ընկերներիս՝ թշնամիներիցս նենգ:
    Ես չգիտեմ, թե երբ է սպասում ինձ
    վտանգը: Ես չգիտեմ, թե երբ
    կգա գիշերը: Եվ դիմավորել
    նոր արև՝ ես էլ չեմ կարողանա:
    Այս ամենին ես տիրել եմ,
    բայց հիմա՝ աղքատ եմ:
    Ցավալի է, որ կիմանամ նորից
    անհրաժեշտ բանը ոչ շուտ առավոտից,
    իսկ օրն այսօրվա դեռ երկար է:
    Ե՞րբ կգա նա՝
    վաղը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԺԱՄԸ

    Ամբոխի մեջ մեզ դժվար է քայլելը:
    Շատ են թշնամական ուժերն ու ցանկությունները:
    Մութ արարածներն իջել են
    անցորդների դեմքերին և ուսերին:
    Դուրս գանք ամբոխից, այնտեղ
    բլրի վրա, որտեղ մի սյուն է
    կանգնած հինավուրց, կնստենք:
    Ամբոխը կանցնի մեր կողքով:
    Մթի ծնունդները կնստեն ներքևում,
    իսկ մենք կսպասենք:
    Եվ եթե լուրը
    սուրբ նշանների մասին հայտնվի,
    մենք դեպի այն կընթանանք:
    Տեղից վեր կկենանք ու հարգալից կխոնարհվենք
    լուրերը բերող թափորին:
    Զգոն պետք է նայենք:
    Սուր պետք է լսենք:
    Պետք է կարողանանք և ցանկանանք
    և դուրս գանք, երբ կգա
    ժամը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  21. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄԲՈԽԻՆ

    Պատրաստ է իմ հանդերձը: Հիմա
    ես դիմակը կհագնեմ: Մի զարմանա,
    իմ ընկեր, եթե դիմակը լինի
    սարսափելի: Չէ՞ որ ընդամենը
    երեսկալ է այն: Հարկադրված ենք
    մենք դուրս գալ տնից: Ո՞ւմ կհանդիպենք
    արդյոք: Չգիտենք: Ի՞նչ պատճառով
    դուրս կգանք : Իսկ մոլեռանդներից՝
    վահանով պաշտպանվիր:
    Ինչ է, դիմակս քեզ դուր չի՞ գալիս:
    Մի՞թե նման չէ այն ինձ:
    Հոնքերի տակ չեն երևում
    աչքե՞րը: Շատ կնճիռներ կան ճակատի՞ն:
    Բայց շուտով երեսկալները
    կհանենք: Եվ կժպտանք
    մեկմեկու: Իսկ հիմա եկ խառնվենք
    ամբոխին:

    1913.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆԻՄԱՍՏ Է

    Սուրբ նշանները չեն երևում:
    Եկ, աչքերիդ տուր հանգիստ:
    Գիտեմ, հոգնել են հեռուն նայելուց:
    Նրանք դու փակիր:
    Ես քո փոխարեն կնայեմ: Կասեմ
    այն, ինչ կտեսնեմ: Լսի՛ր:
    Շուրջ բոլորը դեռ նույն հարթավայրն է:
    Ալեհեր թփերն են խշխշում:
    Պողպատով են փայլում լճերը:
    Քարերն են անպատասխան քարացել և լռում:
    Փայլում են իրենց սառը
    փայլքով: Երկնքում ցուրտ ամպեր են:
    Տես՝ կնճռոտվել են: Տես՝ հեռացան
    անսահման: Գիտեն, բայց թաքցնում
    և լռում են: Չեմ տեսնում մի թռչուն անգամ:
    Գազան անգամ չի վազում այս հարթավայրում:
    Այդպես էլ ոչ ոգու ես չեմ տեսնում:
    Ոչ ոք չի գալիս: Հեռվում՝
    ոչ մի կետ: Ոչ մի ճամփորդ էլ չկա, դա փաստ է:
    Չգիտեմ: Չեմ տեսնում: Չեմ հասկանում:
    Աչքերդ սրելն էլ լրիվ
    անիմաստ է:

    1918.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  25. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊԱՐԻ ՄԵՋ

    Վախեցեք, երբ Հանգիստը կսկսի
    շարժվել: Երբ նոր ծլած քամիները
    մրրիկներ կդառնան: Երբ մարդկանց ասածները
    կանիմաստանան:
    Սարսափեք, երբ մարդիկ թաղել կսկսեն
    հողի մեջ գանձերը իրենց:
    Վախեցեք, երբ մարդիկ ապահով կհամարեն
    կրել գանձերն իրենց՝ իրենց
    մարմնի վրա միայն: Վախեցեք, երբ ձեր շուրջ
    ամբոխներ հավաքվեն: Երբ գիտության մասին
    մոռանան: Եվ ուրախությամբ կավերեն նախկինում
    իմացածը: Եվ հեշտորեն ի կատար ածեն իրենց
    սպառնացածը: Երբ գիտելիքը ձեր գրի առնել
    չեք կարողանա: Երբ սուրբ գրքերի էջերը անհիմն
    դառնան, իսկ ասված խոսքերն էլ՝ իսկույն
    չարանան: Է՜խ, իմ հարևաններ:
    Դուք չհարմարվեցիք: Ամեն ինչ
    հերքեցիք: Ներկայից հեռու էլ ոչ մի
    գաղտնի՛ք: Եվ, դժբախտության տոպրակը
    ձեռքներիդ, գնացիք թափառելու և աշխարհը
    գրավելու: Ձեր խելագարությունն անհասկանալի՝
    ամենատգեղ կնոջն անվանեց ցանկալի՛:
    Հե՜յ, դուք, փոքրիկ խորամանկներ,
    պարող անվերջ:
    Դուք պատրաստ եք այսօր ձեզ խեղդել
    պարի մեջ:

    1916.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԲԱՐՁՐԱՆԱՄ

    Նորից կսկսեմ ես կանչել:
    Այս ո՞ւր ինձանից հեռացաք:
    Ես չեմ կարողանում ձեզ լսել:
    Ձեր ձայները դիպան ժայռերին՝
    խլացան: Չեմ տարբերում էլ ես
    ձեր ձայները
    չորացած ճյուղի անկումից, պատահական
    մի թռչնի թռիչքից: Իմ կոչերը
    նույնպես ձեր համար անէացան:
    Կգա՞ք դուք ինձ հետ արդյոք, ես չգիտեմ,
    բայց ցանկանում եմ մեկ անգամ էլ
    բարձրանալ գագաթը սարի: Քարերը
    մերկացել են արդեն: Մամուռները
    նոսրացել են, իսկ գիհը՝
    չորացել և շատ թույլ է ճյուղին:
    Օղաթոկը ձեր ինձ էլ պետք կգար, բայց դե…
    ոչինչ, ես մենակ էլ
    կբարձրանամ:

    1917.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (02.01.2012)

  29. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՏԵՍՆԵՍ

    Ի՞նչն է իմ դեմքը տաքացնում:
    Այդ արևն է շողում, ջերմությամբ
    մեր այգին է լցնում:
    Ի՞նչն է այնտեղ աղմկում:
    Ծովն է աղմկում: Եվ սակայան
    լեռների հետևից այն չի երևում:
    Որտեղի՞ց է գալիս նուշի հոտը:
    Տես, բալենին էլ լրիվ բողբոջապատ է:
    Սպիտակ ծաղիկներ են բոլոր
    ծառերին: Ծաղկել է նույնիսկ
    ծեր խնձորենին: Ամենն ամենուր
    տարբեր փայլք ունի: Ի՞նչ է առջևում՝
    դու բարձր ես կանգնած:
    Մեր առջև սքանչելի մի այգի է փռված:
    Մարգագետնից այն կողմ՝ ծովախորշն է կապտում:
    Այն կողմում բլուրներ են և անտառն է
    մթնում: Մթնած են թվում ծառապատ
    սարերը: Երկնագույն հեռուն են գնում
    ուրվանկարները: Ե՞րբ եմ տեսնելու արդյոք ես
    այս ամենը: Վաղը
    կտեսնես:

    1917.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.01.2012), enna (23.06.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •