Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
Մի հանճարելի բուլղարացի կա, Այվանհով է նրա ազգանունը, ասում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...
"Ինչ է բնությունը, մի մեծ գիրք' Աստծո կողմից գրված, մի մեծ Տիեզերական պահեստ:
Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:
Եթե մենք սիրենք բնությունը, նա կխոսի մեզ հետ, որովհետև մենք էլ այդ բնության, Տիեզերքի մի մասնիկն ենք" ասում է այդ հանճարեղ բուլղարացին:
Դուք ասում եք
"Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ????
Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
(կշարունակեմ վաղը)




Մեջբերել
Էջանիշներ