Այսինքն ես ռոբո՞տ եմ, որ ինքս ինձ կառավարել չեմ կարող, որովհետև ես չեմ ինձ ստեղծել: Տենց եմ հասկանում գրածդ:Իսկ ի՞նչ ես դու կառավարում, եթե ոչինչ չես արարել, չես ստեղծել քո կյանքում: Սկզբում պետք է արարես, իսկ հետո՝ արարածդ կառավարես: Թե չէ ստացվում է, որ, ասենք, դու ամուսնանաս, բայց կնոջդ տանես, որ հայրդ պահի: Մի եղիր նման "կառավարիչ", խնդրում եմ:
Կառավարման տակ մենակ քո ստեղծածը չի կարող լինել, այլ էն ամենն, ինչը քեզ տրված է կառավարել: Մենակ չասես «իսկ ու՞մ կողմից է տրված»:
Կամ ես լավ չեմ ձևակերպել, կամ դու ես սխալ հասկացել: Շրջապատի ազդեցության տակ մարդը ընտրումա քո ասած «լավն ու վատը»:Իսկ այստեղ դու ոչխարի մասին ես խոսում, Վիսթ ջան, այլ ոչ թե մարդու: Այդ ոչխարին կարելի է տանել-կապել մի ինչ-որ տեղ և նա ստիպված է բավարարվել կերածով, լինի նա մարգագետնում, տափաստանում, թե անապատում: Իսկ մարդը կարող է ընտրել թե իր շրջապատը և թե ստացած գիտելիքները: Եվ "լավ ու վատն" էլ հենց Իր ընտրությունից է կախված:
Երկուսս էլ նույն բանն ենք ասում:
Ու նաև դրածդ երեք կետը:Այսինքն, դու քո կյանքի բաղկացուցիչ մասերն ես համարում այն, ինչ տեսանելի է և շոշափելի. ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը, ինչպես նաև հագիդ կոշիկը, կերածդ տանձը…
Մենակ թե զգացմունքները մի համեմատի հա՞ աստծո հետ: Քո համար կարողա աստված քո զգացմունքներն են, բայց ինձ համար դրանք մարդու այս կամ այն վիճակի արտահայտչամիջոցներն են:Ի՞նչ կմնա քո թանկարժեք կյանքից, սիրելիս… Կամ լավ, եկ օդին չհասնենք: Եկ հանենք քո կյանքից քո ուրախությունը կամ տխրությունը, քո սերը կամ ատելությունը, քո մարդասիրությունը կամ մարդատյացությունը, քո հույսերն ու խաբկանքները, քո երազները, քո մտքերը: Առանց այս կյանքիդ ոչ պիտանի մասերի, ինչի՞ պետք կլինի քո կյանքը, Վիսթ…
Հարկադրված աթեիստ չեմ, ագնոստիկ եմ: Ինձ համար ոչինչ հենց այնպես չի եղել ու չի լինում:?????????????..............
Գիտես, ես... անհարմար եմ զգում նույնիսկ հարցնել…
Ի՞նչ է, դու իրականում աթեիստ չե՞ս... Դու՝ հարկադրվա՞ծ աթեիստ ես: Որպեսզի հերքես "մարդու ստեղծած Աստծո՞ն"… Թե՞ այդպես ես ասում ուղղակի ճկույթիդ եղունգը պահպանելու խաթր…
Մեջբերեմ Էլմոյի գրառումը.
Ես աստված չեմ ստեղծել: Դեռ էդքան ինձ անօգնական չեմ զգացել, որ իրան ստեղծեմ:Ճիշտ ես, Վիսթ ջան, տարբերություն իհարկե կա: Հսկայական տարբերություն:
Բայց դու՝ Վիսթ - Մարդդ, - ինչու՞ ես քեզ այնքան ցածրացնում, որ ուժերդ հերիքում են միայն այնպիսի մի չնչին Աստված ստեղծելու, որից ամոթից հարկադրված ես հրաժարվել… Քանզի քո ստեղծած աստված նույնիսկ եղունգ էլ չէ: Նա "մազոլ" է, ինչից, ինչ խոսք, որ հարկ է հրաժարվել…
Իսկ ո՞վ է քեզ խանգարում մի այնպիսի Աստված ստեղծել քեզ համար, որով կպարծենայիր ու բոլորը կնախանձեին քեզ:
Դե, իսկ եթե ալարում ես նման Աստված արարել, գոնե ընդունիր արդեն առկա Աստծոն, Նրան, ով ինքն է քեզ արարել…
Էջանիշներ