Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
Ես պարզապես քեզ կխնդրեի ընդերցել Աստվածաշնչյան այս հատվածը՝ Ա կորնթացիս 2:6-16 համարները... իսկ այս համարները ոչ թե փորձես ընդունել որպես ինձնից քեզ հանդիմանություն, այլ պարզապես Աստծո խոսք՝ ուղղված քեզ, քանի որ Աստծո յուրաքանչյուր խոսք ուղղված է հենց ՔԵԶ: Երբ կարդաս այս հավատքով, այս համարները քեզ շաատ բան կսովորեցնեն Աստծո մասին:
Վերընթերցեցի հավատքով:
Բայց սկզբում սխալվեցի և վերընթերցեցի Ա-ի փոխարեն` Բ կորնթացիս 2:6-16 համարները:

Եվ կուզենայի այս երկուսից համախմբել այն տեղերը, որոնք առավել գրավեցին ուշադրությունս:

Ա կորնթացիս. "Հոգին քննում է ամեն ինչ, նաև Աստծո խորությունները... Ուրեմն մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Աստծո Հոգին, որ Աստծոց է... և ինչ որ հայտնում ենք, ոչ թե... մարդկային ուսուցումով է, այլ` Հոգու վարդապետությամբ... Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ ոքից չի քննվում... Բայց մենք ունենք Հիսուսի մտածումը":

Ուզում եմ խոստովանել քեզ, որ ես ինձ հոգևոր մարդ եմ համարում: Ինչպես նաև յուրաքանևյուր լրջորեն մտածող մարդու նույնպես, ես հոգևոր եմ համարում: Եվ ուրեմն, ամենն, ինչ ասում եմ, իմ և Աստծո (ինչ նույնն է) հոգով եմ ասում:

"Բայց մենք ունենք Հիսուսի մտածումը": Լրիվ հասկանում եմ ասվածի միտքը, և այդ մասին չէ, որ ուզում եմ հարցնել քեզ:
Բայց մի բան ասա, խնդրում եմ: Եթե Հիսուս այսօր` այսօր, - ցանկանար մեզ մի բան ասել, համոզվա՞ծ ես, որ նա կրոնների մասին, կամ Աստծո մասին, չէր ասի մոտավորապես այն, ինչ ես եմ ասում...


Բ կորնթացիս. "Արդարև, կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. "Պիտի բնակվեմ նրանց մեջ, և պիտի ընթանամ նրանց միջով"":

Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են...
Բայց իրո՞ք մենք ունենք այն, ինչ ունենք մեր մեջ...