User Tag List

Էջ 44 45-ից ԱռաջինԱռաջին ... 34404142434445 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 646 համարից մինչև 660 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

  1. #646
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի էղել՝ մի օր կլինի։
    Հաա՜աա՜աա։
    Բայց ախր ինձ մի քիչ ավելի արդար ա թվում, որ չարիք գործած մարդիկ հենց իրենք պատժվեն, ոչ թե իրենց ծոռան երեխեն։ Վերջինս շատ-շատ կարա լվացված ուղեղ ունենա, ինֆորմացիային լրիվ չտիրապետի, դրա համար հերքի, որ իրա պապու հերը եսիմինչեր ա արել։ Ինձ հետաքրքիր ա, Աստված նախընտրում ա ոչ թե չարագործին պատժել, այլ իրա սերունդների՞ն։ Ու նաեւ հետաքրքիր ա, Աստված մարդուն որպես անհատ չի՞ վերաբերում, պարտադիր ինչ անի, պիտի ազգովի անի՞։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.04.2016)

  3. #647
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաա՜աա՜աա։
    Բայց ախր ինձ մի քիչ ավելի արդար ա թվում, որ չարիք գործած մարդիկ հենց իրենք պատժվեն, ոչ թե իրենց ծոռան երեխեն։ Վերջինս շատ-շատ կարա լվացված ուղեղ ունենա, ինֆորմացիային լրիվ չտիրապետի, դրա համար հերքի, որ իրա պապու հերը եսիմինչեր ա արել։ Ինձ հետաքրքիր ա, Աստված նախընտրում ա ոչ թե չարագործին պատժել, այլ իրա սերունդների՞ն։ Ու նաեւ հետաքրքիր ա, Աստված մարդուն որպես անհատ չի՞ վերաբերում, պարտադիր ինչ անի, պիտի ազգովի անի՞։
    Ռամշ ջան, հենց դրա համար էլ գոյություն ունի դժողքը թե ինչ տանջանքների են այնտեղ ենթարկվում Թալեաթն ու իր մտերիմները՝ դժվար է պարզել, բայց որ իրենց արժանի պատիժը կրում են՝ դա կասկածից վեր է)))

  4. #648
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ջան, հենց դրա համար էլ գոյություն ունի դժողքը թե ինչ տանջանքների են այնտեղ ենթարկվում Թալեաթն ու իր մտերիմները՝ դժվար է պարզել, բայց որ իրենց արժանի պատիժը կրում են՝ դա կասկածից վեր է)))
    Դե գոնե յութուբում մի հատ չենլ բացեր Աստված ու էդ Թալեաթի վիդեոներից գցեր, սաղ աշխարհը նայեր։ Կարող ա դրանից հետո հայերը սկսեին թուրքերի շատ ուժեղ խղճալ, էլ չատեին, թուրքերն էլ վռազ դառնային հայերի ախպերը` վախենալով իրանց դժոխային ապագայից։
    Չնայած ի՞նչ եմ ասում, յութուբում ինչ կեղծ ինֆո ասես կա, ոչ մեկ չէր հավատա։ Ավելի լավ ա սաղին հավաքեր մի տեղ, երկինքը դարձներ մեծ էկրան, վրան ցույց տար։ Ինչքան հարց միանգամից կլուծվեր, չէ՞։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (09.04.2016)

  6. #649
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lancet-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եգիպտացիների առաջնեկները անմեղ չէի՞ն, նրանք ինչու՞ սպանվեցին աստծու կողմից։
    Քանի որ՝ ինչպես հասկացա, այս հարցը շատերին է մտատանջում (որոշ իմաստով ինձ էլ էր մտատանջում), դրա համար որոշեցի՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո միայն, պատասխանել ձեր հարցին: Երեկ երկար ժամանակ ուսումնասիրում էի ֆորումում հնչած տեսակետները, մտքերը և շատերը հասցրեցի աչքի տակ անցկացնել: Ինչևիցե, նկատեցի, որ մեծամասնությունը՝ ովքեր թերահավատությամբ էին մոտենում որոշները՝ Աստծուն, որոշները Աստվածաշնչին, հիմնականում դժգոհում էին <Հին Կտակարանյան> Աստծուց, Ով կարծես թե աչքի է ընկնում իր դաժանությամբ: Հարց՝ ինչու՞ այդ նույն Աստվածը Նոր կտակարանում մարդկանց ներկայանում էր որպես բարի, սիրալիր և ներողամիտ Աստված, իսկ Հին Կտակարանում՝ <չար, դաժան և աններողամիտ>: Չգիտեմ ինչքանով կկարողանամ փոխել ձեր՝ Աստծո և Իր Խոսքի հանդեպ դրսևորած թերահավատությունը՝ վստահության, բայց Աստծո օրհնությամբ կփորձեմ:
    Երբ Ադամը Աստծո առջև մեղանչեց՝ անհնազանդություն գործելով, ակամայից նրա ամբողջ էությունը դարձավ մեղավոր (ինչպես և Աստված զգուշացրել էր): Այնուհետև, այդ մեղավոր բնությունը տարածվեց իր սերունդների վրա, որից հետո նաև ամբողջ մարդկության վրա: Այսինքն երկրի վրա այլևս ԱՆՄԵՂ մարդ չկար: Բայց միևնույն է, Աստված շարունակեց սիրել մարդուն այնպես, ինպես սիրում էր նրան՝ դեռ չմեղանչած ժամանակ: Դրա վառ ապացույցը այն է, որ Նա Իր որդուն՝ Հիսուսին, մեզ համար զոհեց, որպեսզի ներվի մեր մեղքերը (որպիսի կարողանար մեզ արդարացնել): Բայց մինչ Հիսուսը չէր զոհվել մեր մեղքերի համար, մարդիկ դեռ ամբողջությամբ մեղքի մեջ էին: Իսկ Աստված, բացի Սեր լինելուց, ունի ևս մեկ հիանալի հատկություն՝ Արդարությունը: Նա՝ լինելով Արդար, չէր կարող հանդուրժել ոչ մի անարդարություն, դրա համար էլ Հին կտակարանում տեսնում ենք, որ Աստված՝ առանց խնայելու, պատժում է բոլոր օրինազանցներին և անհնազանդներին: Աստված ինքն էլ շատ կցանկանար ոչ ոքի չպատժել, ոչ ոքի չսպանել, քանի որ հենց Ինքն է ասում, որ չի ցանկանում նույնիսկ ամբարիշտի մահը: Բայց եթե Աստված որոշեր ներել մարդուն, պետք է ինչ որ բավարար հիմք լիներ, ըստ որի Նա կներեր նրան: Եվ ինչպես տեսնում ենք՝ ցավոք սրտի, չկար այդ արդարացումը, այդ պատճառով Աստված <ստիպված էր> պատժել մարդուն՝ յուրաքանչյուր սխալ արարքի համար, քանի որ հակառակ դեպքում այսօր ես և դու կարող եինք Նրան մեղադրել անարդարության մեջ: Ինչևիցե. քանի որ չկար արդարացում, իսկ Աստված ասում է, որ մեղքի վարձքը մահ է, փաստորեն մարդը կանգնած էր ոչնչացման եզրին: Եվ քանզի Աստված՝ սիրելով մարդուն, չէր կարող նման բան թույլ տալ, դրա համար նրան տվեց <զոհ> ասվածը, որի միջոցով կարողանում էր մարդ՝ որոշ իմաստով, արդարանալ Աստծո առջև: Այժմ, երբ կար զոհը, Աստված կարող էր մարդու հանդեպ ավելի ներողամիտ լինել: Բայց կենդանու արյունը ի զորու չէր ջնջելու մարդու ամբողջ մեղքերը: Իսկ քանի որ միայն Իսրայել ազգն էր ընդունում Աստծուն և միայն նա էր զոհ մատուցում, դրա համար Աստված միայն նրանց հանդեպ էր <կարողանում> ներողամիտ լինել, բայց հեթանոսների հարցը ավելի տխուր էր... Եվ քանի որ դա երկար չեր կարող շարունակվել, դրա համար Աստված ուղարկեց Իր որդուն՝ Հիսուսին, որպիսի Նա՝ Իր արյունով, հավիտյան մաքրի ԱՄԲՈՂՋ աշխարհի մեղքը: Իսկ արդեն Հիսուսի հարությունից հետո տեսնում ենք կարծես թե <մեկ ուրիշ Աստծո>, Ով ներում է մարդկանց հանցանքները և ավելի քիչ է պատժում մարդկանց: Իրականում Աստված հենց այսպիսին է, պարզապես մեր մեղքերը թույլ չէին տալիս Աստծուն՝ լինելու այնպիսին, ինչպիսին իրականում կա:

  7. #650
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի ի տարբերություն եգիպտացիների, թուրքերին ինչ-որ եսիմինչ վատ բան չի եղել։ Դա ինչի՞ց ա, արդյո՞ք իրոք հրեաներն են Աստծու ընտրյալ ազգը։ Եթե այո, ես, որպես ոչ հրեա, ինչո՞ւ պիտի հույս դնեմ նենց աստծու վրա, ով նման խտրական վերաբերմունք ունի իրա ստեղծած մարդկանց հանդեպ` ըստ ազգության։
    Դե իրականում եգիպտացիները իրենց պատիժը կրեցին ամենաքիչը ութսուն տարի անց (այնպես չի որ Աստված նրանց միանգամից պատժեց), բայց հաշվի առնելով, որ լրանում է մեր եղեռնի հարյուրմեկերորդ տարելիցը, ինչ որ տեղ տվյալ փաստը կարելի է անտեսել: Բայց միգուցե արժի հաշվի առնել այն փաստը, որ ի տարբերություն հրեաների, ես և դու հիմա հանգիստ մեր տներում նստած ենք և անում ենք այն, ինչ մենք ենք ուզում, այլ ոչ թե այն, ինչ մտրակով հրամայում են մեզ: Բայց միևնույն է, այդ համեմատականները այդքան էլ նշանակություն չունեն (չարժի դրանց վրա կենտրոնանալ): Իսկ ինչ վերաբերվում է ազգերի մեջ խտրականություն դնելուն, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Աստված ամենևին էլ խտրականություն չի դնում, պարզապես ինչպես Աստծո Խոսքն է ասում. <Ամեն բանի ժամանակը կա>: Թե երբ Աստված վերջնական լուծում կտա այդ հարցին, մենք չգիտենք, բայց դա հենց մեզանից է կախված: Այնպես որ, մեզ միայն մնում է ազգովի աղոթել և հավատալ, որ Աստված կլուծի տվյալ հարցը: Որքան ջերմեռանդ աղոթենք և որքան շատ հավատանք, այնքան շուտ Աստված կլուծի այն խնդիրները, որոնց համար Իրեն խնդրում ենք Իսկ ինչ վերաբերվում է անձամբ ոճրագործների պատժին, չէ՞ որ նրանք սկանվեցին հայ վրիժառուների կողմից:

  8. #651
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նաև մեկ բան էլ եմ ուզում ասել կապված այս թեմայի հետ: Աշխարհում շատ շատ մարդիք են եղել (կան), ովքեր ցանկացել են ապացուցել, որ Աստվածաշունչը ամենևին էլ միակ և ճշմարիտ գիրքը չէ, այլ՝ պարզապես մարդկանց կողմից գրված հերթական բրոշյուր և այնտեղ գրվածները ամենևին էլ բացարձակ ճշմարտություններ չեն, այլ ընդհամենը ծիծաղելի և անհավանական պատմությունների ամբողջություն: Մարդիք, ովքեր կազմել են հսկայական աշխատություններ՝ ընդեմ Աստվածաշնչի, որոնց վրա աշխատել են անգամ տարիներ՝ այդ ընթացքում վատնելով գրեթե ամբողջ ժամանակը: Եվ գիտե՞ք արդյունքում ինչ է տեղի ունեցել. հենց այդ մարդիք են դարձել ճշմարիտ հավատացյալներ և փոխել շատ ու շատ մարդկանց, ովքեր մտածում էին այնպես, ինչպես նրանք՝ ժամանակին: Այսինքն՝ որքան խորացել են սխալ կամ թերություն գտնելու համար, այնքան ավելի են համոզվել, որ այն բացարձակ ճշմարտություն է: Եվ ես բոլորիս կոչ եմ անում՝ չհետևել այդ մարդկանց, և անվերապահորեն ընդունել Աստվածաշունչը՝ որպես միակ և ճշմարիտ Աստծո Խոսք: Մեկ բան էլ. եթե իրականում Աստվածաշունչը սխալ լիներ, ապա հավատացած եղեք, որ այն շուտվանից արդեն «ջրի երես դուրս եկած» կլիներ: Անգամ հենց Ինքը՝ Աստված կլիներ բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր կցանկանային «ճշմարտությունը բացահայտել»:

  9. #652
    Սկսնակ անդամ Lancet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2015
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ՝ ինչպես հասկացա, այս հարցը շատերին է մտատանջում (որոշ իմաստով ինձ էլ էր մտատանջում), դրա համար որոշեցի՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո միայն, պատասխանել ձեր հարցին: Երեկ երկար ժամանակ ուսումնասիրում էի ֆորումում հնչած տեսակետները, մտքերը և շատերը հասցրեցի աչքի տակ անցկացնել: Ինչևիցե, նկատեցի, որ մեծամասնությունը՝ ովքեր թերահավատությամբ էին մոտենում որոշները՝ Աստծուն, որոշները Աստվածաշնչին, հիմնականում դժգոհում էին <Հին Կտակարանյան> Աստծուց, Ով կարծես թե աչքի է ընկնում իր դաժանությամբ: Հարց՝ ինչու՞ այդ նույն Աստվածը Նոր կտակարանում մարդկանց ներկայանում էր որպես բարի, սիրալիր և ներողամիտ Աստված, իսկ Հին Կտակարանում՝ <չար, դաժան և աններողամիտ>: Չգիտեմ ինչքանով կկարողանամ փոխել ձեր՝ Աստծո և Իր Խոսքի հանդեպ դրսևորած թերահավատությունը՝ վստահության, բայց Աստծո օրհնությամբ կփորձեմ:
    Երբ Ադամը Աստծո առջև մեղանչեց՝ անհնազանդություն գործելով, ակամայից նրա ամբողջ էությունը դարձավ մեղավոր (ինչպես և Աստված զգուշացրել էր): Այնուհետև, այդ մեղավոր բնությունը տարածվեց իր սերունդների վրա, որից հետո նաև ամբողջ մարդկության վրա: Այսինքն երկրի վրա այլևս ԱՆՄԵՂ մարդ չկար: Բայց միևնույն է, Աստված շարունակեց սիրել մարդուն այնպես, ինպես սիրում էր նրան՝ դեռ չմեղանչած ժամանակ: Դրա վառ ապացույցը այն է, որ Նա Իր որդուն՝ Հիսուսին, մեզ համար զոհեց, որպեսզի ներվի մեր մեղքերը (որպիսի կարողանար մեզ արդարացնել): Բայց մինչ Հիսուսը չէր զոհվել մեր մեղքերի համար, մարդիկ դեռ ամբողջությամբ մեղքի մեջ էին: Իսկ Աստված, բացի Սեր լինելուց, ունի ևս մեկ հիանալի հատկություն՝ Արդարությունը: Նա՝ լինելով Արդար, չէր կարող հանդուրժել ոչ մի անարդարություն, դրա համար էլ Հին կտակարանում տեսնում ենք, որ Աստված՝ առանց խնայելու, պատժում է բոլոր օրինազանցներին և անհնազանդներին: Աստված ինքն էլ շատ կցանկանար ոչ ոքի չպատժել, ոչ ոքի չսպանել, քանի որ հենց Ինքն է ասում, որ չի ցանկանում նույնիսկ ամբարիշտի մահը: Բայց եթե Աստված որոշեր ներել մարդուն, պետք է ինչ որ բավարար հիմք լիներ, ըստ որի Նա կներեր նրան: Եվ ինչպես տեսնում ենք՝ ցավոք սրտի, չկար այդ արդարացումը, այդ պատճառով Աստված <ստիպված էր> պատժել մարդուն՝ յուրաքանչյուր սխալ արարքի համար, քանի որ հակառակ դեպքում այսօր ես և դու կարող եինք Նրան մեղադրել անարդարության մեջ: Ինչևիցե. քանի որ չկար արդարացում, իսկ Աստված ասում է, որ մեղքի վարձքը մահ է, փաստորեն մարդը կանգնած էր ոչնչացման եզրին: Եվ քանզի Աստված՝ սիրելով մարդուն, չէր կարող նման բան թույլ տալ, դրա համար նրան տվեց <զոհ> ասվածը, որի միջոցով կարողանում էր մարդ՝ որոշ իմաստով, արդարանալ Աստծո առջև: Այժմ, երբ կար զոհը, Աստված կարող էր մարդու հանդեպ ավելի ներողամիտ լինել: Բայց կենդանու արյունը ի զորու չէր ջնջելու մարդու ամբողջ մեղքերը: Իսկ քանի որ միայն Իսրայել ազգն էր ընդունում Աստծուն և միայն նա էր զոհ մատուցում, դրա համար Աստված միայն նրանց հանդեպ էր <կարողանում> ներողամիտ լինել, բայց հեթանոսների հարցը ավելի տխուր էր... Եվ քանի որ դա երկար չեր կարող շարունակվել, դրա համար Աստված ուղարկեց Իր որդուն՝ Հիսուսին, որպիսի Նա՝ Իր արյունով, հավիտյան մաքրի ԱՄԲՈՂՋ աշխարհի մեղքը: Իսկ արդեն Հիսուսի հարությունից հետո տեսնում ենք կարծես թե <մեկ ուրիշ Աստծո>, Ով ներում է մարդկանց հանցանքները և ավելի քիչ է պատժում մարդկանց: Իրականում Աստված հենց այսպիսին է, պարզապես մեր մեղքերը թույլ չէին տալիս Աստծուն՝ լինելու այնպիսին, ինչպիսին իրականում կա:
    Բայց աստվածաշնչում չի ասվում, որ առաջնեկներին իրենց մեղավոր բնույթ ունենալու համար ա սպանել, այլ հստակ ասվում ա, որ փարավոնի իրեն չենթարկվելու համար ա սպանել։ Այսինքն՝ ուրիշի կոնկրետ մեղքի համար են պատժվել, ու եթե փարավոնը իսրայելացիներին բաց թողներ, աստված առաջնեկներին չէր սպանի։

  10. #653
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամվել ջան, դու անկեղծ հավատու՞մ ես, որ նենց փաստարկված, կուռ, ինֆորմատիվ, համակարգված, համոզիչ, մեկնիչ, անբեկանելի, ճշմարտանման, փարատիչ, գոտեպնդիչ մեկնաբանություններ գրեցիր, որ թերահավատները դարձի կգան։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.04.2016), Sambitbaba (09.04.2016), Աթեիստ (09.04.2016), Արէա (09.04.2016), Նաիրուհի (10.04.2016), Ուլուանա (10.04.2016), Ռուֆուս (09.04.2016), Տրիբուն (09.04.2016)

  12. #654
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lancet-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց աստվածաշնչում չի ասվում, որ առաջնեկներին իրենց մեղավոր բնույթ ունենալու համար ա սպանել, այլ հստակ ասվում ա, որ փարավոնի իրեն չենթարկվելու համար ա սպանել։ Այսինքն՝ ուրիշի կոնկրետ մեղքի համար են պատժվել, ու եթե փարավոնը իսրայելացիներին բաց թողներ, աստված առաջնեկներին չէր սպանի։
    Քանի որ արդեն վերևում նշեցի, որ յուրաքանչյուր սխալ արարք պետք է պատժվեր (այս դեմքում եգիպտացիների կողմից իսրայելացիների տղա երեխաներին սպանելը համարվում է որպես սխալ արարք), այդ պատճառով Աստված տույլ տվեց, որ նրանց առաջնեկները նույնպես սպանվեն: Ամեն ինչ արդար է: Չէ՞ որ իսրայելացիների երեխաները նույնպես անմեղ էին: Մի՞թե եգիպտացիները արժանի չէին, որ իրենցից նույնպես անմեղ արյուն թափվեր: Բացի այդ, այս պարագայում Աստծուն չհնազանդվելը կարող է դիտվել որպես ավելի մեծ հանցանք, քան պարզապես անմեղ արյուն թափելը: Ու եթե անգամ դա էլ չլիներ, Աստված իրավասություն ուներ նաև նրանց հիմնահատակ կործանելու, քանի որ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի Իրեն երկրպագի, իսկ այն, ինչը իր նպատակին չի ծառայում, ոչնչացման ենթակա է: Բայց քանի որ Աստված նույնիսկ նրանց էր սիրում, «բավարարվեց» տաս պատուհասներով: Իսկ թե այդ դեպքում ինչու Աստված ծովը փակեց հենց եգիպտացիների վրա, այս հարցի պատասխանը նույնպես ակնհայտ է. քանի որ նրանք ինքները ընտրեցին մահը: Իսկ եթե հիշում եք, երբ նրանք հասան իսրայելացիներին, Աստված նրանց չոչնչացրեց (չնայած դրա իրավասությունը նույնպես ուներ, քանի որ նրանք չպետք է հետապնդեին իսրայելացին՝ այն դեպքում, երբ նրանց արդեն ազատ էին արձակել, որը նույնպես դիտվում է որպես Աստծո առաջ անհնազանդություն), այլ հնարավորություն տվեց երկար ժամանակ (մինչ երկու միլիոն մարդ կհասցներ անցնել հսկայական ծովը) մտածելու և ետ կանգնելու իրենց սխալ արարքից: Բայց նորից եմ կրկնում. նրանք իրնքները ընտրեցին մահը:

  13. #655
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամվել ջան, դու երեխաներ ունե՞ս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #656

    Հիմա որ քո Աստված քեզ թույլ տա՝ նորածին թուրք երեխեքի կսպանե՞ս։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.04.2016)

  16. #657
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվել ջան, դու երեխաներ ունե՞ս...
    Ես հասկացա, թե դուք ինչ նկատի ունեք և որպիսի իմ միտքն էլ ձեզ համար ավելի հասկանալի լինի, կցանկանամ մի օրինակ բերել: Ես՝ նախանձից դրդված, սպանում եմ մի թուրք նորածնի, բայց ինչ ինչ պատճառներով չեմ ստանում ինձ հասանելիք պատիժը: Այնուհետև մեկ տարի հետո ամուսնանում, ունենում եմ իմ առաջնեկին: Երբ նա փոքր ինչ մեծանում է, ես նրա հետ դուրս եմ գալիս զբոսնելու: Բաց թողնելով ձեռքը՝ որպիսի կարողանա փոքր ինչ մենակ քայլել սովորել, հանկարծ վազելով գնում է փողոցի կողմը և ընկնելով ավտոմեքենայի տակ՝ մահանում: Իսկ այժմ ուզում եմ ձեր կարծիքը հարցնել. կարող ե՞մ ես արդյոք տվյալ պարագայում մեղադրել Աստծուն՝ իմ որդու կորստի համար:

  17. #658
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2016
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ քո Աստված քեզ թույլ տա՝ նորածին թուրք երեխեքի կսպանե՞ս։
    Իրականում իմ Աստված ինձ ասում է. «Սիրիր քո թշնամիներին»:

  18. #659
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասկացա, թե դուք ինչ նկատի ունեք և որպիսի իմ միտքն էլ ձեզ համար ավելի հասկանալի լինի, կցանկանամ մի օրինակ բերել: Ես՝ նախանձից դրդված, սպանում եմ մի թուրք նորածնի, բայց ինչ ինչ պատճառներով չեմ ստանում ինձ հասանելիք պատիժը: Այնուհետև մեկ տարի հետո ամուսնանում, ունենում եմ իմ առաջնեկին: Երբ նա փոքր ինչ մեծանում է, ես նրա հետ դուրս եմ գալիս զբոսնելու: Բաց թողնելով ձեռքը՝ որպիսի կարողանա փոքր ինչ մենակ քայլել սովորել, հանկարծ վազելով գնում է փողոցի կողմը և ընկնելով ավտոմեքենայի տակ՝ մահանում: Իսկ այժմ ուզում եմ ձեր կարծիքը հարցնել. կարող ե՞մ ես արդյոք տվյալ պարագայում մեղադրել Աստծուն՝ իմ որդու կորստի համար:
    Ազնվորեն ասած, եթե ես լինեի քո տեղում (նկարագրածդ պարագային) կմեղադրեի ինքս ինձ` առաջին հերթին: Ի՞նչ կապ ունի Աստված, եթե դու անուշադիր ես:

    Բայց իմ հարցն այդ մասին չէր, Սամվել ջան... Լրիվ հակառակը:

    Եթե ես սպանեի քո զավակին, ուրեմն արդարությունը վերականգնելու համար, դու` իմ զավակի՞ն պետք է սպանեիր: Ակն ընդ ակա՞ն...

    Ինձանից հետո Ջոնը համարյա նույն հարցն ավելի կոնկրետ տվեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  20. #660
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում իմ Աստված ինձ ասում է. «Սիրիր քո թշնամիներին»:
    Կեղտի մեջ ենք էլի․․․ Իրանք մեզ սպանեն, մենք իրանց սիրենք։ Ինչ լավ ա ինքը բոլորիս Աստվածը չի․․․

Էջ 44 45-ից ԱռաջինԱռաջին ... 34404142434445 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •