Sambitbaba-ի խոսքերից
Լրիվ համաձայն եմ քեզ հետ, սիրելի Հայազն. այսպիսի ձևով գրվածը՝ մեծ դիտավորություն է: Դիտավորություն՝ աղավաղել ճշմարիտը, պարզն ու հասկանալին… Չհասկացողի հոգում սերմանել վախն ու կասկածը…
Վախը՝ ահարկու և դատապարտող Աստծո նկատմամբ, ի միջի այլոց տեղին է հիշել, որ հաճախ չգիտես էլ անգամ, թե ինչի՞ համար ես դատապարտվում, չէ՞ որ Աստծո միտքն անհասանելի է մեզ՝ մեղավորներիս համար… /Ի դեպ, այդ դեպքում էլ ինչների՞ս է այդ Աստվածաշունչը…/
Կասկածը՝ մերձավորի հանդեպ, որը /մտածում ենք մենք/, հանդիսանալով ի ծնե մեղավոր, էլ ինչե՞ր ասես, որ չի կարող բերել մեր գլխին…
Իսկ ես՝ բոլոր անհավատներս, թերահավատներս, աթեիստներս, աղանդավորներս, այլադավաններս, մուտիլովչիկներս, պղտոր ջրում ձուկ բռնողներս և գիտունիկ ձևացողներս, , բայց և այնպես քրիստոնեա հայս, -
…Քո առաջարկած երկու տարբերակներից հետո, առաջարկում եմ երրորդը: Եվ այնպիսի մի տարբերակ, որ եզրակացությունների համար էլ ոչ մի տեղ չի թողնի թե խոսքերի արանքում և թե տողերի տակ: Ես դա անում եմ հատուկ քեզ համար, որպեսզի դու՝ միակն ու ճշմարիտդ, առիթ չունենաս չհասկանալու ասածիս բուն իմաստը, որպեսզի հասկանաս հենց այն, ինչ ես ցանկանում եմ ասել քեզ և բոլորին /հիշիր վերևում թվարկածներիդ և գումարիր քեզ, իսկ հետո նաև գումարիր նրանց, ովքեր ձգտում են ոչ թե հավատքին, այլ՝ Աստծոն ճանաչմանը, - և ասեմ քեզ, որ մենք բոլորս դեպի այս վերջիններն ենք գնում, այսինքն, գնում ենք դեպի քրիստոսագիտակցությունը/.
Կարծում եմ, որ դու, և ոչ միայն դու, - շատերը՝ համարյա բոլոր քո նշած հակառակորդ կողմերից, դեռ երկար փրփրած կքարկոծեն խոսքերս /փորձեմ հուսալ՝ ոչ Տիգն ու Վեյը, և, Վարզոր ջան, կներես, որ, չնայած քո մեծ աշխատանքին, ինչի մասին մենք հետո անպայման կխոսենք, բայց քեզ չեմ միացնում այս երկուսին, քանզի մեր ճանապարհներն առայժմ տարբեր են/:
Դու ինձ /վերադարձել եմ Հայազնին/ աղանդավոր համարեցիր և, այդ պատճառով, չշարունակեցիր կարդալ անգամ այն, ինչը քեզ հետաքրքրել էր: Ես հիշատակում եմ սա ոչ թե նրա համար, որ ցույց տամ, իբր վիրավորվել եմ /դու առաջինը չէիր և ոչ էլ վերջինը կլինես/: Ես հիշեցնում եմ քեզ սա, որպեսզի դու, հիշելով քո այդ կարծիքը, փորձես հասկանալ, որ այն Աստված, որի մասին ես եմ խոսում, չի կարող տեղավորվել ոչ միայն չնչին մի աղանդի, այլ նույնիսկ քո գիտեցած ամենամեծ կրոնի մեջ էլ: /Այստեղ, հուսով եմ, մի քիչ կշարժվի Վարզորի հետաքրքրությունը, քանզի դա՝ նրա Աստվածն էլ է, - չնայած նա դեռ այդ ամբողջապես չի գիտակցել, - Վարզոր ջան, մտքերս միայն դրական են՝ չնեղանաս:/ Ես խոսում եմ Ամենակատարյալ Աստծո, Համենայն Աստծո, Բոլորի Աստծո, Բացարձակ Աստծո մասին: Այն Աստծո, Ով Ամեն Ինչ Է և՝ Ամենաստեղծ: Սա նշանակում է, որ ինչ էլ որ ստեղծի Նա, դա հենց Ինքն Է, Որ Կա… Եվ այդ Մեծագույնը, Ամենակատարյալը, ինչպե՞ս կարող է ոչ կատարյալ մի բան ստեղծել…
Եվ ուրեմն, սիրելի Հայազն…
/շարունակելի/
Էջանիշներ