User Tag List

Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

  1. #586
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կյանքը ես շատ եմ սիրում, բայց մահը ատելու ոչ մի հիմք չեմ տեսնում, քանի որ այն իմ համար մի բանի ավարտ լինելուց բացի, նոր բանի սկիզբ է: Հենց դա է իմ համար հավիտենություն ասվածը: Իսկ ձեր նկարագրած հավիտենությունը իմ համար փուչ բան է:
    Սրտանց եմ ասում, Տիգ ջան, երբեմն իրոք մեծ հաճույք են պատճառում քո հանգիստ, համեստ, խորիմաստ ու կշռադատված պատասխանները:

    Մի գիրք եմ ցանկանում առաջարկել քեզ կարդալ այս թեմայով /եթե ծանոթ չես իհարկե/՝ փոքրիկ գիրք է ու շատ ժամանակ չի խլի: Եթե որոշեի պատասխանել "Անցած տարի կարդացածս երեք լավագույն գրքերը" թեմային, այս գիրքն անպայման այդ եռյակի մեջ կլիներ:

    Митч ЭЛБОМ - "Пятеро, что ждут тебя на небесах".

    Հեղինակը փորձում է պատասխանել այն հարցին, որը տալիս է ինքն իրեն մեզանից յուրաքանչյուրը. Ի՞նչ է գտնվում այնտեղ, վերջնագծի այն կողմում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.01.2012)

  3. #587
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե դժվար չեր ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ում ամեն ինչ գրել պարզ և հասկանալի բայց այդ դեպքում ինչպես պետք է զանազանեինք հավատացյալին անհավատից :
    Գուցե և այսպիսի ձևով գրվածը պատահականություն չէ այլ դիտավորություն :
    Լրիվ համաձայն եմ քեզ հետ, սիրելի Հայազն. այսպիսի ձևով գրվածը՝ մեծ դիտավորություն է: Դիտավորություն՝ աղավաղել ճշմարիտը, պարզն ու հասկանալին… Չհասկացողի հոգում սերմանել վախն ու կասկածը…
    Վախը՝ ահարկու և դատապարտող Աստծո նկատմամբ, ի միջի այլոց տեղին է հիշել, որ հաճախ չգիտես էլ անգամ, թե ինչի՞ համար ես դատապարտվում, չէ՞ որ Աստծո միտքն անհասանելի է մեզ՝ մեղավորներիս համար… /Ի դեպ, այդ դեպքում էլ ինչների՞ս է այդ Աստվածաշունչը…/
    Կասկածը՝ մերձավորի հանդեպ, որը /մտածում ենք մենք/, հանդիսանալով ի ծնե մեղավոր, էլ ինչե՞ր ասես, որ չի կարող բերել մեր գլխին…

    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր նրանք , ովքեր մաքուր խղճով և Հավատով առ ԱՍՏՎԱծ , կարդում են այս տողերը , նրանց այն ներկայանում է այսպես .
    « Ինձանից բացի ուրիշ Աստված մի ունեցիր, ուրիշ աստվածների մի երկրպագիր » և նրանք շարունակում են տողերի արանքում կարդալ « որովհետև ես եմ միակ և ճշմարիտ ԱՍՏՎԱԾ-ը արարիչը երկրի և երկնքի » :
    Իսկ բոլոր անհավատները , թերահավատները , աթեիստները , աղանդավորները , այլադավանները , մուտիլովչիկները , պղտոր ջրում ձուկ բռնողները և գիտունիկ ձևացողները տողերի արանքում այն կարդում են այսպես .
    « Ինձանից բացի ուրիշ Աստված մի ունեցիր, ուրիշ աստվածների մի երկրպագիր » Չնայած , որ նրանք գոյություն ունեն :
    Ստացվում է , որ կարևորը , ոչ թէ ասելն է այլ հասկանալը:
    Իսկ ես՝ բոլոր անհավատներս, թերահավատներս, աթեիստներս, աղանդավորներս, այլադավաններս, մուտիլովչիկներս, պղտոր ջրում ձուկ բռնողներս և գիտունիկ ձևացողներս, , բայց և այնպես քրիստոնեա հայս, -

    …Քո առաջարկած երկու տարբերակներից հետո, առաջարկում եմ երրորդը: Եվ այնպիսի մի տարբերակ, որ եզրակացությունների համար էլ ոչ մի տեղ չի թողնի թե խոսքերի արանքում և թե տողերի տակ: Ես դա անում եմ հատուկ քեզ համար, որպեսզի դու՝ միակն ու ճշմարիտդ, առիթ չունենաս չհասկանալու ասածիս բուն իմաստը, որպեսզի հասկանաս հենց այն, ինչ ես ցանկանում եմ ասել քեզ և բոլորին /հիշիր վերևում թվարկածներիդ և գումարիր քեզ, իսկ հետո նաև գումարիր նրանց, ովքեր ձգտում են ոչ թե հավատքին, այլ՝ Աստծոն ճանաչմանը, - և ասեմ քեզ, որ մենք բոլորս դեպի այս վերջիններն ենք գնում, այսինքն, գնում ենք դեպի քրիստոսագիտակցությունը/.

    Կարծում եմ, որ դու, և ոչ միայն դու, - շատերը՝ համարյա բոլոր քո նշած հակառակորդ կողմերից, դեռ երկար փրփրած կքարկոծեն խոսքերս /փորձեմ հուսալ՝ ոչ Տիգն ու Վեյը, և, Վարզոր ջան, կներես, որ, չնայած քո մեծ աշխատանքին, ինչի մասին մենք հետո անպայման կխոսենք, բայց քեզ չեմ միացնում այս երկուսին, քանզի մեր ճանապարհներն առայժմ տարբեր են/:

    Դու ինձ /վերադարձել եմ Հայազնին/ աղանդավոր համարեցիր և, այդ պատճառով, չշարունակեցիր կարդալ անգամ այն, ինչը քեզ հետաքրքրել էր: Ես հիշատակում եմ սա ոչ թե նրա համար, որ ցույց տամ, իբր վիրավորվել եմ /դու առաջինը չէիր և ոչ էլ վերջինը կլինես/: Ես հիշեցնում եմ քեզ սա, որպեսզի դու, հիշելով քո այդ կարծիքը, փորձես հասկանալ, որ այն Աստված, որի մասին ես եմ խոսում, չի կարող տեղավորվել ոչ միայն չնչին մի աղանդի, այլ նույնիսկ քո գիտեցած ամենամեծ կրոնի մեջ էլ: /Այստեղ, հուսով եմ, մի քիչ կշարժվի Վարզորի հետաքրքրությունը, քանզի դա՝ նրա Աստվածն էլ է, - չնայած նա դեռ այդ ամբողջապես չի գիտակցել, - Վարզոր ջան, մտքերս միայն դրական են՝ չնեղանաս:/ Ես խոսում եմ Ամենակատարյալ Աստծո, Համենայն Աստծո, Բոլորի Աստծո, Բացարձակ Աստծո մասին: Այն Աստծո, Ով Ամեն Ինչ Է և՝ Ամենաստեղծ: Սա նշանակում է, որ ինչ էլ որ ստեղծի Նա, դա հենց Ինքն Է, Որ Կա… Եվ այդ Մեծագույնը, Ամենակատարյալը, ինչպե՞ս կարող է ոչ կատարյալ մի բան ստեղծել…

    Եվ ուրեմն, սիրելի Հայազն…


    /շարունակելի/
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.01.2012)

  5. #588
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի տաս Պատվիրաններ էլ իրականում չկան:

    … Ասելով Պատվիրան, ես հասկանում եմ հետևյալը. պատվիրում ես մեկին այն, ինչի կարիքը զգում ես ինքդ:
    Եվ ասա, խնդրում եմ, սիրելի Հայազն, ո՞ւմ պետք է տար Աստված այդ Պատվիրանները: Ինքն Իրե՞ն… Իսկ ասա, Նրա ինչի՞ն էին պետք նրանք: Ինչ որ հարկավոր է Աստծոն, Նա արդեն ունի այդ ամենը. չէ՞ որ Նա Կատարյալ է: Եվ եթե նույնիսկ Նա ցանկանա էլ ինչ-որ բան, միևնույն է, Նրա կատարյալության մեջ այդ բանն էլ կա:

    Ինչի՞ համար է Նրան պետք ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ, ինչ-որ բան պատվիրանել:

    Իսկ եթե Նա այնուհանդերձ հղեց պատվիրաններ, ինչո՞ւ չարեց այնպես, որ նրանք մեխանիկորեն կատարվեն: Որքա՞ն ուժեղ էր Նրա ցանկությունը, որ Նա արձակեց հրաման, իսկ հետո նստել՝ դիտում է, թե ինչպես այն չի կատարվում… Ո՞ր թագավորը նման բան կաներ: Ո՞ր նորմալ մտածողը այդպես կվարվեր:

    Բայց ահա, թե ինչ կասեմ ես քեզ. Աստված՝ ոչ թե թագավոր է: Նա՝ ուղղակի և կոպիտ ասած, - հենց Ինքը՝ Արարողն է: Եվ չի կառավարում Արարողը, այլ ուղղակի՝ արարում է: Արարում է, արարում է և շարունակում է արարել:

    Աստված ստեղծեց մեզ և բարեմաղթեց մեզ Իր Կերպ և Նմանությամբ: Եվ պարտավորվեց մեզ համար ինչ-որ բաներ անել, ինչ-որ բաներ մեզ խոստացավ: Եվ Աստծո խոսքը՝ պատվիրան չէր կամ կարգադրություն: Աստծո խոսքը խոստում էր՝ սրբազան մի երդում:

    Եվ ահա, թե ինչպիսին է Աստծո առաջին Խոստումը.

    Դու կսիրես Քո Աստծոն
    քո ամբողջ սրտով,
    Քո ամբողջ գիտակցությամբ
    և քո ամբողջ հոգով:
    Այնքան մեծ կլինի քո սերը,
    այնքան լայնատարած,
    Որ մեր միջև էլ չի լինի
    ուրիշ ոչ մի Աստված:

    Դու էլ չես խոնարհվի
    մարդկային հաջողությանը,
    Կամ սիրոն, կամ փողին,
    կամ իշխանությանը
    Եվ կամ նրանց պատկերող
    որևէ խորհրդանիշի:
    Եվ այս Իմ խոստումը,
    խնդրում եմ, հիշիր.

    Դու մի կողմ կնետես
    այդ բոլոր իրերը,
    Ինչպես երեխան է դեն նետում
    իր խաղալիքները:
    Ոչ թե այն պատճառով,
    որ արժանի չեն քեզ,
    Այլ այն պատճառով, որ
    նրանց համար դու մեծացել ես:


    Կրկնում եմ, պատվիրաններ չեն եղել. եղել են Տաս Խոստումներ:
    Եվ սա՝ Առաջինն է:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 03.01.2012, 09:52:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #589
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ քեզ հետ, սիրելի Հայազն. այսպիսի ձևով գրվածը՝ մեծ դիտավորություն է: Դիտավորություն՝ աղավաղել ճշմարիտը, պարզն ու հասկանալին… Չհասկացողի հոգում սերմանել վախն ու կասկածը…
    Վախը՝ ահարկու և դատապարտող Աստծո նկատմամբ, ի միջի այլոց տեղին է հիշել, որ հաճախ չգիտես էլ անգամ, թե ինչի՞ համար ես դատապարտվում, չէ՞ որ Աստծո միտքն անհասանելի է մեզ՝ մեղավորներիս համար… /Ի դեպ, այդ դեպքում էլ ինչների՞ս է այդ Աստվածաշունչը…/
    Կասկածը՝ մերձավորի հանդեպ, որը /մտածում ենք մենք/, հանդիսանալով ի ծնե մեղավոր, էլ ինչե՞ր ասես, որ չի կարող բերել մեր գլխին…


    Իսկ ես՝ բոլոր անհավատներս, թերահավատներս, աթեիստներս, աղանդավորներս, այլադավաններս, մուտիլովչիկներս, պղտոր ջրում ձուկ բռնողներս և գիտունիկ ձևացողներս, , բայց և այնպես քրիստոնեա հայս, -

    …Քո առաջարկած երկու տարբերակներից հետո, առաջարկում եմ երրորդը: Եվ այնպիսի մի տարբերակ, որ եզրակացությունների համար էլ ոչ մի տեղ չի թողնի թե խոսքերի արանքում և թե տողերի տակ: Ես դա անում եմ հատուկ քեզ համար, որպեսզի դու՝ միակն ու ճշմարիտդ, առիթ չունենաս չհասկանալու ասածիս բուն իմաստը, որպեսզի հասկանաս հենց այն, ինչ ես ցանկանում եմ ասել քեզ և բոլորին /հիշիր վերևում թվարկածներիդ և գումարիր քեզ, իսկ հետո նաև գումարիր նրանց, ովքեր ձգտում են ոչ թե հավատքին, այլ՝ Աստծոն ճանաչմանը, - և ասեմ քեզ, որ մենք բոլորս դեպի այս վերջիններն ենք գնում, այսինքն, գնում ենք դեպի քրիստոսագիտակցությունը/.

    Կարծում եմ, որ դու, և ոչ միայն դու, - շատերը՝ համարյա բոլոր քո նշած հակառակորդ կողմերից, դեռ երկար փրփրած կքարկոծեն խոսքերս /փորձեմ հուսալ՝ ոչ Տիգն ու Վեյը, և, Վարզոր ջան, կներես, որ, չնայած քո մեծ աշխատանքին, ինչի մասին մենք հետո անպայման կխոսենք, բայց քեզ չեմ միացնում այս երկուսին, քանզի մեր ճանապարհներն առայժմ տարբեր են/:

    Դու ինձ /վերադարձել եմ Հայազնին/ աղանդավոր համարեցիր և, այդ պատճառով, չշարունակեցիր կարդալ անգամ այն, ինչը քեզ հետաքրքրել էր: Ես հիշատակում եմ սա ոչ թե նրա համար, որ ցույց տամ, իբր վիրավորվել եմ /դու առաջինը չէիր և ոչ էլ վերջինը կլինես/: Ես հիշեցնում եմ քեզ սա, որպեսզի դու, հիշելով քո այդ կարծիքը, փորձես հասկանալ, որ այն Աստված, որի մասին ես եմ խոսում, չի կարող տեղավորվել ոչ միայն չնչին մի աղանդի, այլ նույնիսկ քո գիտեցած ամենամեծ կրոնի մեջ էլ: /Այստեղ, հուսով եմ, մի քիչ կշարժվի Վարզորի հետաքրքրությունը, քանզի դա՝ նրա Աստվածն էլ է, - չնայած նա դեռ այդ ամբողջապես չի գիտակցել, - Վարզոր ջան, մտքերս միայն դրական են՝ չնեղանաս:/ Ես խոսում եմ Ամենակատարյալ Աստծո, Համենայն Աստծո, Բոլորի Աստծո, Բացարձակ Աստծո մասին: Այն Աստծո, Ով Ամեն Ինչ Է և՝ Ամենաստեղծ: Սա նշանակում է, որ ինչ էլ որ ստեղծի Նա, դա հենց Ինքն Է, Որ Կա… Եվ այդ Մեծագույնը, Ամենակատարյալը, ինչպե՞ս կարող է ոչ կատարյալ մի բան ստեղծել…

    Եվ ուրեմն, սիրելի Հայազն…


    /շարունակելի/
    այն հանգամանքը , որ ես հասկացա քո աղանդավոր լինելը և դադարեցի քո գրառումը կարդալուց և քեզ տեղեկացրի այդ մասին ուրեմն բավարար չէր քեզ համար որպեսզի հասկանաիր , որ ես երբևե չեմ մտնի երկխոսության մեջ քեզ հետ , որովհետև ես բոլոր աղանդավորներին համարում եմ Հայ ազգի դավաճան :
    իսկ եթե դու շարունակես ձթվել « ինչպես որ բոլոր աղանդավորներն են անում և դու նույնպես անում ես նույնը դրանով մեկ անգամ ևս ապացուցելով , որ դո եհովաի վկաից բեթար աղանդավոր ես » ապա շարունակիր քո գրառումները , բայց մի գիտակցությամբ , որ ես դրանցից ոչ մեկն էլ չեմ կարդալու :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (03.01.2012)

  8. #590
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Կատարելով առաջին քայլս՝ բարի մտքով, երկրորդը՝ բարի խոսքով, իսկ երրորդը՝ բարի գործով, - ես մտա դրախտ": "Արդա-Վիրաֆ"
    Իսկ դու համոզվա՞ծ ես

  9. #591
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. չնայած բազմաթիվ զգուշացումներին թեման վերածվեց թեմայից դուրս գրառումների մի նոր շտեմարանի: Հիմնականում այդպես էլ չեղան աստվածաշնչյան հատվածների վերաբերյալ կառուցողական գրառումներ, փոխարենը (հատկապես վերջին տասնյակ էջերում) լայն տարածում ստացան ««Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ» թեմային համապատասխան գրառումները: Ուստի թեման փակվում է:
    Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց այն մաքրվի ու վերաբացվի՝ ավելի խիստ ու հետևողական թեմատիկ սահմանափակումով:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (28.01.2012), Quyr Qery (03.01.2012), Tig (04.01.2012), Varzor (09.01.2012), VisTolog (03.01.2012), Արէա (03.01.2012), Արծիվ (06.01.2012), Ֆրեյա (04.01.2012)

  11. #592
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դաժան, արյունարբու և ծիծաղելի մեջբերումներ Աստվածաշնչից

    Այս թեմայում կմեջբերենք ու կքննարկենք աստվածաշնչի դաժան, զվարճալի, համը հանող, անընդունելի կամ այլ կերպ «ոչ այնքան սուրբ» տողերը, ինչպես նաև կվայելենք տարբեր հավատացյալների ցանկացած տրամաբանությանը հակասող արդարացումներն այս առիթով:

    Կսկսեմ ես.

    Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»։ Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց։ Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»։

    Ելից 32:27-29
    Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան, նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ «Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ», ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։ Աղջկայ հայրը թող ասի ծերերին. «Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։ Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ՚Քո աղջկան կոյս չգտայ՚։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները»։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը։ Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։ Նրանից թող գանձեն հարիւր սիկղ, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան։ Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն, ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը։ Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը

    Երկրորդ Օրենք, 22:13-21
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.11.2013), Աթեիստ (03.11.2013), Վահե-91 (03.11.2013)

  13. #593
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, եթե դու գիտես որ դրանք հիմարություններ են, բա էլ խի՞ ես քննարկում, ի՞նչ ես ուզում դրանով ցույց տաս: Կարծում ես, ինչ որ մեկի մոտ ինչ որ բան կփոխե՞ս:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (04.11.2013), Նաիրուհի (03.11.2013)

  15. #594
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, եթե դու գիտես որ դրանք հիմարություններ են, բա էլ խի՞ ես քննարկում, ի՞նչ ես ուզում դրանով ցույց տաս: Կարծում ես, ինչ որ մեկի մոտ ինչ որ բան կփոխե՞ս:
    Չէ մի չէ անվճար աստվածաշնչի դասեր եմ անց կացնում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (04.11.2013), Աթեիստ (03.11.2013)

  17. #595
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ մի չէ անվճար աստվածաշնչի դասեր եմ անց կացնում:
    Անվճար մաթեմատիկա սովորեցրու, ինչու՞ հենց աստվածաշունչ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (04.11.2013), Նաիրուհի (03.11.2013)

  19. #596
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արամ, որտև մաթեմատիկան խնդալու չի ։)
    Առաջարկում եմ թեման տեղափոխել «զվարճալի» բաժին, որ հանգիստ խնդանք։

    Բայ, մեկ էլ էն արջը որ մի 10 երեխա փռում ա, որտև առաքյալի հետևից բան էին ասել, էդ պահը դիր, էլի, չգտա (Նախաբանով, որ մի 100 հոգու էլ կայծակով էր ժարիտ անում)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (04.11.2013)

  21. #597
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամ, էրեկվանից հետևում եմ վրդովմունքիդ ու ինչ-որ տեղ կարող եմ քեզ հասկանալ։
    Բայց դու էլ փորձիր հասկանալ էն մարդկանց վրդովմունքը, ովքեր պարզ տեսնում են կրոնի չարիքները ու ուզում են պայքարել դրա դեմ։
    Անկախ նրանից, թե էս աշխարհն ի վերջո ոնց է ստեղծվել , կրոնը ստեղծել են մարդիկ, սուրբ գրքերն էլ հետը։ Ու երբ մարդ ուշադիր կարդում է կրոնական պատգամները և նաև հետևում նրան, թե փտած տերտերներն ու այլ կրոնականները ոնց են դրանք խաղարկում և խաղարկել կրոնի ողջ պատմության ընթացքում, մարդ տեսնում է, որ դա չարիք է, ուրիշ ոչ մի բան։ Ու ինչքան շատ մարդ դա տեսնի, էնքան լավ։
    Եթե դու ունես այլ համոզմունքներ, դրանք արտահայտելն էլ քո անձնական իրավունքն է։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.11.2013), Rhayader (03.11.2013), Sambitbaba (03.11.2013), VisTolog (04.11.2013), Նիկեա (03.11.2013)

  23. #598
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ, էրեկվանից հետևում եմ վրդովմունքիդ ու ինչ-որ տեղ կարող եմ քեզ հասկանալ։
    Բայց դու էլ փորձիր հասկանալ էն մարդկանց վրդովմունքը, ովքեր պարզ տեսնում են կրոնի չարիքները ու ուզում են պայքարել դրա դեմ։
    Անկախ նրանից, թե էս աշխարհն ի վերջո ոնց է ստեղծվել , կրոնը ստեղծել են մարդիկ, սուրբ գրքերն էլ հետը։ Ու երբ մարդ ուշադիր կարդում է կրոնական պատգամները և նաև հետևում նրան, թե փտած տերտերներն ու այլ կրոնականները ոնց են դրանք խաղարկում և խաղարկել կրոնի ողջ պատմության ընթացքում, մարդ տեսնում է, որ դա չարիք է, ուրիշ ոչ մի բան։ Ու ինչքան շատ մարդ դա տեսնի, էնքան լավ։
    Եթե դու ունես այլ համոզմունքներ, դրանք արտահայտելն էլ քո անձնական իրավունքն է։
    Պետք ա դրան արդյունք լինի Այվ, թե չէ՞: Կամ գոնե պիտի տրամաբանության սահմաններում լինի, ոչ թե եսիմինչ անտրամաբանական պատճառներ բերելով, պատվիրանները քարկոտելը, կամ էլ աստվածաշնչի վրա ծիծաղելը: Արդյունքը, ո՞րն ա:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.11.2013), Նիկեա (03.11.2013)

  25. #599
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյունքը չգիտեմ, բայց նպատակը մարդկանց ցույց տալն է, թե ինչ չարիք ու տգիտություն է կրոնը։
    Ես անձամբ մարդկության համար ավելի վատ ոչինչ չգիտեմ։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (03.11.2013), Sambitbaba (03.11.2013), VisTolog (04.11.2013), Աթեիստ (03.11.2013)

  27. #600
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյունքը չգիտեմ, բայց նպատակը մարդկանց ցույց տալն է, թե ինչ չարիք ու տգիտություն է կրոնը։
    Ես անձամբ մարդկության համար ավելի վատ ոչինչ չգիտեմ։
    Ցույց տալը՞: Հետո ի՞նչ: Ես կյանքում չեմ խոսա, եթե իմանամ իմ խոսացածը, գոնե մի նոր բան չի ավելացնի, կամ չի փոխի: Այվ ջան էս թեման ցույց տալու համար էլ չի, ուղղակի զվարճանալու համար ա:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.11.2013), Նաիրուհի (03.11.2013)

Էջ 40 45-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •