User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե դժվար չեր ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ-ում ամեն ինչ գրել պարզ և հասկանալի բայց այդ դեպքում ինչպես պետք է զանազանեինք հավատացյալին անհավատից :
    Գուցե և այսպիսի ձևով գրվածը պատահականություն չէ այլ դիտավորություն :
    Լրիվ համաձայն եմ քեզ հետ, սիրելի Հայազն. այսպիսի ձևով գրվածը՝ մեծ դիտավորություն է: Դիտավորություն՝ աղավաղել ճշմարիտը, պարզն ու հասկանալին… Չհասկացողի հոգում սերմանել վախն ու կասկածը…
    Վախը՝ ահարկու և դատապարտող Աստծո նկատմամբ, ի միջի այլոց տեղին է հիշել, որ հաճախ չգիտես էլ անգամ, թե ինչի՞ համար ես դատապարտվում, չէ՞ որ Աստծո միտքն անհասանելի է մեզ՝ մեղավորներիս համար… /Ի դեպ, այդ դեպքում էլ ինչների՞ս է այդ Աստվածաշունչը…/
    Կասկածը՝ մերձավորի հանդեպ, որը /մտածում ենք մենք/, հանդիսանալով ի ծնե մեղավոր, էլ ինչե՞ր ասես, որ չի կարող բերել մեր գլխին…

    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր նրանք , ովքեր մաքուր խղճով և Հավատով առ ԱՍՏՎԱծ , կարդում են այս տողերը , նրանց այն ներկայանում է այսպես .
    « Ինձանից բացի ուրիշ Աստված մի ունեցիր, ուրիշ աստվածների մի երկրպագիր » և նրանք շարունակում են տողերի արանքում կարդալ « որովհետև ես եմ միակ և ճշմարիտ ԱՍՏՎԱԾ-ը արարիչը երկրի և երկնքի » :
    Իսկ բոլոր անհավատները , թերահավատները , աթեիստները , աղանդավորները , այլադավանները , մուտիլովչիկները , պղտոր ջրում ձուկ բռնողները և գիտունիկ ձևացողները տողերի արանքում այն կարդում են այսպես .
    « Ինձանից բացի ուրիշ Աստված մի ունեցիր, ուրիշ աստվածների մի երկրպագիր » Չնայած , որ նրանք գոյություն ունեն :
    Ստացվում է , որ կարևորը , ոչ թէ ասելն է այլ հասկանալը:
    Իսկ ես՝ բոլոր անհավատներս, թերահավատներս, աթեիստներս, աղանդավորներս, այլադավաններս, մուտիլովչիկներս, պղտոր ջրում ձուկ բռնողներս և գիտունիկ ձևացողներս, , բայց և այնպես քրիստոնեա հայս, -

    …Քո առաջարկած երկու տարբերակներից հետո, առաջարկում եմ երրորդը: Եվ այնպիսի մի տարբերակ, որ եզրակացությունների համար էլ ոչ մի տեղ չի թողնի թե խոսքերի արանքում և թե տողերի տակ: Ես դա անում եմ հատուկ քեզ համար, որպեսզի դու՝ միակն ու ճշմարիտդ, առիթ չունենաս չհասկանալու ասածիս բուն իմաստը, որպեսզի հասկանաս հենց այն, ինչ ես ցանկանում եմ ասել քեզ և բոլորին /հիշիր վերևում թվարկածներիդ և գումարիր քեզ, իսկ հետո նաև գումարիր նրանց, ովքեր ձգտում են ոչ թե հավատքին, այլ՝ Աստծոն ճանաչմանը, - և ասեմ քեզ, որ մենք բոլորս դեպի այս վերջիններն ենք գնում, այսինքն, գնում ենք դեպի քրիստոսագիտակցությունը/.

    Կարծում եմ, որ դու, և ոչ միայն դու, - շատերը՝ համարյա բոլոր քո նշած հակառակորդ կողմերից, դեռ երկար փրփրած կքարկոծեն խոսքերս /փորձեմ հուսալ՝ ոչ Տիգն ու Վեյը, և, Վարզոր ջան, կներես, որ, չնայած քո մեծ աշխատանքին, ինչի մասին մենք հետո անպայման կխոսենք, բայց քեզ չեմ միացնում այս երկուսին, քանզի մեր ճանապարհներն առայժմ տարբեր են/:

    Դու ինձ /վերադարձել եմ Հայազնին/ աղանդավոր համարեցիր և, այդ պատճառով, չշարունակեցիր կարդալ անգամ այն, ինչը քեզ հետաքրքրել էր: Ես հիշատակում եմ սա ոչ թե նրա համար, որ ցույց տամ, իբր վիրավորվել եմ /դու առաջինը չէիր և ոչ էլ վերջինը կլինես/: Ես հիշեցնում եմ քեզ սա, որպեսզի դու, հիշելով քո այդ կարծիքը, փորձես հասկանալ, որ այն Աստված, որի մասին ես եմ խոսում, չի կարող տեղավորվել ոչ միայն չնչին մի աղանդի, այլ նույնիսկ քո գիտեցած ամենամեծ կրոնի մեջ էլ: /Այստեղ, հուսով եմ, մի քիչ կշարժվի Վարզորի հետաքրքրությունը, քանզի դա՝ նրա Աստվածն էլ է, - չնայած նա դեռ այդ ամբողջապես չի գիտակցել, - Վարզոր ջան, մտքերս միայն դրական են՝ չնեղանաս:/ Ես խոսում եմ Ամենակատարյալ Աստծո, Համենայն Աստծո, Բոլորի Աստծո, Բացարձակ Աստծո մասին: Այն Աստծո, Ով Ամեն Ինչ Է և՝ Ամենաստեղծ: Սա նշանակում է, որ ինչ էլ որ ստեղծի Նա, դա հենց Ինքն Է, Որ Կա… Եվ այդ Մեծագույնը, Ամենակատարյալը, ինչպե՞ս կարող է ոչ կատարյալ մի բան ստեղծել…

    Եվ ուրեմն, սիրելի Հայազն…


    /շարունակելի/
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •