Յուրաքանչյուր գիտակից մարդ ինքն ա որոշում իրա լավն ու վատը, անկախ էն բանից, թե ինչ ա ասում դրա վերաբերյալ կրոնը ու մնացածը
keyboard (03.11.2013)
Արամ, էսօր Հայաստանում հայերի 80%-ը իրան համարում ա քրոստոնյա, իսկ աստվածաշունչը՝ սուրբ գիրքը, բայց կյանքում էդ գիրքը բացած չկան։
Իսկ երբ որ տենց մարդկանց ցույց ես տալիս թե ո՛ր գիրքն են իրանք սրբացնում, նոր սկսում են մտածել էդ մասին, իսկ մտածող մարդկանց քանակի ավելացումից վնաս չկա, օգուտ լիքն ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (03.11.2013)
Արտ, քրիստոնեա լինելը եկեղեցի գնալով ու Աստվածաշունչ կարդալով չի ախր, մարդիկ ունեն ինչ որ գաղափար դրա վերաբերյալ, որը նաև ինչ որ տեղ "ազգային պիտակ" ա, որից վնաս չկա, ասենք նուն ռուսաստանում շատ տխմար ռուսներ կան, որ հայերին մուսուլման են համարում, ու երբ խաչակնքվում ես կամ ասում ես, որ քրիստոնեա ես զարմանում են, հիմա ազգովի աթեիստ դառնանք կամ ասենք քրիստոնեությանը քլնգենք ու քարոզենք ու ազգովի մտածող դառնանք, դրա լավը, օգուտը որն ա Արտ, իմաստը որն ա? Որ ազգովի հասկանում ու մտածում ենք, թե իշխանությունները աղբակույտ են ու պետք ա դրանցից ազատվել, դա ինչ արդյունք ա տվել Հայաստանի անկախացումից առաջ ու հետո, բացի նրանից որ մեզ հա էն բանից են արել աջից ձախից, ուրիշ ինչ ենք մենք դրանից ստացել, ազատ, անկախ,սոված, մասնատված, դեպի կործանում գնացող մի երկիր, հիմա մի քրիստոնեություն ա մնացել, որ գոնե ինչ-որ բանով պահում ա "ազգայինը" էդ էլ քլնգենք, սաղս դառնանք անհավատ ու եսիմ ինչ ու պրծ?
Բարձրահասակ (03.11.2013), Նաիրուհի (03.11.2013)
Հով, ես կյանքում չեմ ասել մի հավատացեք աստծոն, ես ասում եմ, ինչքան ուզում եք ձեր համար աստված հորինեք ու հավատացեք, բայց մի հավատացեք էդ գրքին ու էդ տերտերներին։
Սրանց մեջ տարբերությունը շա՜տ մեծ ա։ Քրիստոնյան էն մարդն ա, որ հավատում ա Քրոստոսին, հավատացյալն էն մարդն ա, որ ունի ինչ որ հավատք, թեկուզ իրա հորինած ու քրիստոնեությունից շատ ավելի մաքուր ու անպիղծ։ Տես Լիքը մարդիկ ունեն իրանց բարոյական նորմերն ու դրանք ավելի ադեկվատ են քան թե աստծո պատվիրանները, բայց իրանց որ հարցնես, իրանք քրոտոնյա են, որտև տեղյակ չեն թե ինչ անբարոյական բան ա աստվածաշունչը։
Որ շատ տերտերներ անբարեյական են, արդեն կամաց-կամաց տեսնում համոզվում են, մնում ա գրքի մասին էլ իրանց պատմել ։)
Հ.Գ.
Պրոպագանդա անում են հավատացյալները, աթեիստները ստիպում են ազատվել դոգմաներից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ոչ ծայրահեղական, «դաստիարակությամբ քրիստոնյա» մարդիկ կան, ովքեր իրականում աստվածաշնչից գիտեն միայն այն, ինչ իրենց տալիս են հավատացյալներն ու եկեղեցին: Մենք էլ բացում ենք փակագծերը:
Լրիվ նորմալ մարդիկ կան, ովքեր իրենց քրիստոնյա համարելով՝ իրենց մեջ քաջություն չեն գտնում եկեղեցու շատ գործողությունների հակադրվել, ու եկեղեցին իր չարիքը գործում է նրանց լուռ համաձայնությամբ: Իսկ սա ցանկացած մտածող մարդու տալիս է առնվազն կասկածելու հնարավորություն:
Հատուկ Աթեիստի պատվերով
Այնտեղից Եղիսեն բարձրացավ Բեթել, և երբ ճանապարհով գնում էր, քաղաքից փոքր տղաներ դուրս եկան, սկսեցին ծաղրել նրան ու ասել. «Գնա՛, ճաղա՛տ։ Գնա՛, ճաղա՛տ»։ Շրջվելով՝ Եղիսեն տեսավ նրանց ու Եհովայի անունով անիծեց։ Այդ պահին անտառից երկու էգ արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխայի պատառ-պատառ արեցին։ Այնտեղից Եղիսեն Կարմեղոս լեռը գնաց, իսկ հետո վերադարձավ Սամարիա։
2 Թագավորներ 2:23-25
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sambitbaba (03.11.2013), VisTolog (04.11.2013), Աթեիստ (03.11.2013)
Եթե յուրաքանչյուր մարդ բավականաչափ գիտակից լիներ ինքն իր համար որոշելու համար, գիտե՞ս աշխարհն ինչքան լավ տեղ կլիներիսկ մեր մեջ նույնիսկ ինչ-որ մեկին կնքելիս (լինի դա երեխա, անչափահաս կամ նույնիսկ զինվոր) կարծիք չեն հարցնում: Անձամբ ես կարծում եմ, որ պետք է արգելել եկեղեցուն անչափահասների կնունքներ անց կացնել:
Ծանոթներիցս մեկը պատմում էր, որ ամբողջ զորամասով տարել էին Գանձասար՝ կնքելու: Ինչպես ընտրություններին են ընտրելու տանում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե կնունքը լներ նենց բան, որը մարդու վրա անդառնալի փոփոխություններ ա առաջացնում (ասենք` ինչպես թլպատությունը), միգուցե համաձայնեի ասածիդ: Բայց քանի որ տենց չի, ցանկացած արգելք կհամարեմ աննորմալ ու մարդու (տվյալ դեպքում` իրենց երեխային կնքող ծնողների) իրավունքների կոպիտ ոտնահարում:
Բայ, ես էլ գիտեի ակումբի միակ ծայրահեղականը ես եմ,այ ախպեր, կնունքի մեջ վատ բան չկա, ինչքան գիտեմ, բոլոր կրոններում էդ գաղափարը կա, կնունքը ոչ նեսեմացնում, որ ստորացնում ու առավելևս արժանապատվությանն ու ինքնասիրությանը չի կպնում ոչմեկի…
Է թող արգելեն, բերեք ով կրոնից խոսա գյուլենք պրծնենք
Եկեղեցի գնալն ասենք թե: Բայց եթե քրիստոնյան, այն էլ քյոյնա հավատացյալը, Աստվածաշունչ չի կարդացել, ի՞նչ գիտի, ինքը քրիստոնեա է, թե՞ բուդդիստ կամ մահմեդական. ընդամեը Քրիստոսի, Մուհամմեդի ու Կրիշնայի անուններո՞վ...
Եթե պատմաբանը պատմության դասագրքեր չկարդա, եթե ֆիզիկոսը ֆիզիկայի դասագրքեր չկարդա, ուրեմն դրան ինչպե՞ս կարելի է պատմաբան կամ ֆիզիկոս կոչել... ՈՒրեմն, մեղավո՞ր է արդյոք աթեիստը, եթե թքած ունի այն բանի վրա, թե ինչ է փորձում պնդել տգետ հավատացյալը (նկատի ունեմ՝ Աստվածաշնչի, հավատի հարցում տգետ, - սխալ չհասկանաք), քանզի նրա բոլոր պնդումներն անհիմն են, առավել ևս Ռայի պես աթեիստների առջև, ով հենց Աստվածաշնչից մեջբերումներով նման հավատացյալի բերանը կես վայրկյանում կծեփի...
Եվ նման պագարայում, ասածդ այդ "անվնաս ազգային պիտակը" Քիբորդ ջան, մեծ հակում ունի դառնալ շատ էլ վտանգավոր թույն...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մոդերատորական.
Թեման փակվում է:Ակումբի Կանոնադրություն
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ