User Tag List

Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Նախաբան Մատեան Երանության

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, որ կարդացիր, Աթեիստ ջան:
    Ազնվորեն, դա մեծ անակնկալ էր ինձ համար: Հավանաբար, եթե Մեֆը կարդար, ավելի քիչ զարմանայի:
    Ինչպես հասկացա, հիմնականում դուրդ եկել է, ու ես շատ ուրախ եմ: Իսկ որ խանգարեց քեզ չսիրածդ բառը` ցավալի է, իհարկե: Չգիտեմ, ինչ կարելի է ասել այդ առիթով... Չէ, գիտես, ես հիմա ստում եմ: Գիտեմ, ուղղակի վախենում եմ, որ հանկարծ... "կինծյաոն" ոչ անի, չնեղացնեմ քեզ: Բայց եթե ուզենաս` կասեմ: Քո թույլտվությամբ:
    Մինչև հիմա ինչքան քեզ կարդացել եմ, չեմ տեսել, որ ինչ որ մեկին վիրավորես։ Դու շարադրում ես քո, հիմնականում շատ խելացի, մտքերը։ Եթե ինչ որ մեկը պիտի դիմացինի մտքերից վիրավորվի, դա արդեն էդ ինչ որ մեկի խնդիրն ա։

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սա գեղարվեստական գործ չի, Աթեիստ ջան... Սա նախաբանի պես մի բան է այն մասին, թե ինչպես եմ սարքում "Մատեան Երանությանը": Դե, քանի որ դրա հիմքում էլ ընկած է "Զրույց Աստծո հետ" գիրքը, ուրեմն ստացվում է, որ այդ բառից խուսափելն ուղղակի անհնար է: Իմիջիայլոց ասեմ, որ կոնկրետ ինձ համար ես օգտագործում եմ "Արարիչ" բառը, որն ավելի մեծ հասկացություն է, քան Աստված, և "Այս տրված" բառախաղով հենց դա եմ փորձում ցույց տալ, այն, որ Աստված` Արարչի մի փոքր մասն է միայն, "մեզ տրված" մասը, ֆիզիկական, տեսանելի, շոշափելի մասը: Իսկ Արարիչ` շատ ավելի մեծ հասկացություն է, ինչպես տեսանելին, այնպես էլ ոչ-տեսանելին ու ան-տեսանելին, և այս երկու վերջին մասերն անհամեմատելիորեն շատ ավելի մեծ են, քան առաջինը:
    Ադամի մասին գործը` "Խնձորների Հոր Միտքը", գրել եմ "Նոր Դարից..." մոտ երկու, թե երեք տարի առաջ: Ու կարծեմ, այդ երեք բանաստեղծություններս տեղադրել էի այն պատճառով միայն, որպեսզի ցույց տամ, թե ինչ է նշանակում գրել զգայական մակարդակի վրա:

    Կրոն-Աստված պահը:
    Ճիշտն ասած, չեմ հիշում, որ խոսել եմ "բոլոր կրոնների միասնության մասին": Դա ավելի` թեոսոֆիստական թեմա է, կամ Յոգանանդայի ինքնառեալիզացման տեսության մասը: Եվ, չնայած ես շատ եմ հարգում թե Բլավատսկայային և թե Յոգանանդային, բայց և այնպես այդ թեման այնքան էլ իմը չի... Ես ավելի կողմ եմ բոլոր կրոններից ազատ լինելու մասին: Լինել կրոններից լիովին ազատ, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն է եղել կրոններից ազատ, ճիշտ այնպես, ինչպես Արարիչ է կրոններից ազատ: Ես միշտ խոսում եմ ոչ թե Արարչին հավատալու մասին, այլ` նրան ճանաչելու մասին: Իսկ չէ՞ որ կրոնների "համար մեկ" պնդումներից մեկն է, ար Արարիչ` կամ Աստված, - անճանաչելի է:

    Մի խոսքով, Աթեիստ ջան, դու էն մարդն ես, ում ինչ-որ բան ապացուցել ես ոչ ցանկանում եմ, ոչ էլ ի վիճակի եմ: Մենակ սխալ չհասկանաս. չեմ ցանանում այն պատճառով, որ ինձ թվում է, թե դու լրիվ ձևավորված ու ամբողջական մի կերպար ես, ով շատ լավ գիտի իր անելիքը: Բոլորս էլ դեպի ճշմարտությունն ենք գնում ու ամեն մեկն իր ճանապարհն է ընտրել: Կարևորը, որ ընտրած ճանապարհի մեջ մարդ անբավարարվածություն չզգա: Ու մի բան էլ է կարևոր ինձ համար. որ ընթերցողն ինձ ճիշտ ընկալի: Ինչպես Այվին: Ինձ կարևոր է, որ դու ինձ հավատացյալ չհամարես, քանզի ինքդ էլ հավատացյալ չես: Եվ հենց այդ պատճառով է կարևոր: Որովհետև դուք` աթեիստներդ, սովորաբար ցանկացած ոչ-աթեիստի կրոնի դիմակ եք հագցնում:
    Ես շատ ուրախ կլինեի, որ դու ինձ դիմակազուրկ տեսնեիր: Ամենն, ինչ կարող էի քեզ օգնելու համար, փորձել եմ անել "Նոր Դարում..." Ավելին կարող է անել "Մատեան Երանությանը", բայց եթե "Նոր Դարը..." չի մղել քեզ դեպի այն, ես էլ չեմ անի:


    Այս մասն անմիջական կապ ունի այն վերևի մասի հետ, որին պատասխանելու համար քո թույլտվությունն է անհրաժեշտ...

    Անսահման ուրախ եմ և շնորհակալ, որ կարդացիր...
    Բոլոր հավատների միասնության մասին խոսում ես Նյու Էյջին ծանոթանելիս։
    Ու էդ տեսանկյունից աբսուրդ ա դառնում մի կրոնի պաշտամունքի առարկայի անունը տարածել ամբողը նոր տեսության վրա։
    Ի դեպ համաձայն չեմ էս ձևակերպմանդ հետ «դուք` աթեիստներդ, սովորաբար ցանկացած ոչ-աթեիստի կրոնի դիմակ եք հագցնում»։ Ես իմ շրջապատի 90%-ին չեմ համարում կրոնավոր։ Ո՞նց կարա կրոնավոր լինի մարդը, որը ոչինչ չգիտի կրոնների, կամ գոնե իրա «դավանած» կրոնի մասին։
    Ես նրանց կոչում եմ վերացական «հավատացյալ» բառով։ Նրանք բոլորը «հավատում» են, բայց իրանք էլ չգիտեն թե ինչի։
    Ես աթեիստ ասելով ի նկատի ունեմ, ոչ թե մարդում, որը ժխտում ա աստծո գոյությունը, կամ առավել ևս պայքարում աստծո դեմ, այլ ցանկացած մարդ, ու կյանքում չկա այդ հասկացությունը։ Աթեիստ = անաստված, ոչ թե հակաաստված։

    Անց որ ասենք գունանյութի պակասով ծնվածներին անվանում են ալբինոս, իսկ մնացածին սաղին անվանում են ոչ ալբինոս։ Ու եթե մարդը երբեք չի մտածել, ինքը ալբինոս ա թե չէ, չի նշանակում, որ իրա համար պետք ա առանձին տերմին հորինվի։ Նույն կերպ եթե մարդը երբեք չի մտածել աստծո գոյության մասին, պետք չի իրա համար տերմին հորինել (ագնոստիկ)։ Արդեն նշանակում ա, որ ինքը որոշումներ ընդունելուց չի ղեկավարվում կրոնական դոգմաներով։
    Կարող ա էդ բառը այլ կերպ ա սահմանվում, ես ասում եմ թե ինչ եմ հասկանում դա ասելով։ Իմ պատկերացնելով աթեիստներ են և ագնոստիկները, և սատանիստները (Լավեյի հետևորդները), և շատ այլ, տարբեր անուն ունեցող ուսմունքներ։
    Ոնց որ մաթեմատիկ ասելով հասկանում ենք և տարրական դասարաններին հանրահաշիվ դասավանդողին, և բարձրագույն մաթեմատիկա, և էվկլիդյան ու ոչ էվկլիդյան երկրաչափություն ուսումմանսիրողներին, ու շատ այլ ճյուղերի մասնագետներին։

    Այլ կերպ ասած Նյու Էյջը իմ համար ավելի շատ աթեիստական մոտեցում ա ("արարիչը նաև ես եմ"), քան կրոնական։

    Հ.Գ.
    Քանի դեռ տեքստում գերակշռում ա «աստված» բառը, ու այն քրիստոնեության հետ կապ չունեցող տեքստ ա, իմ համար այն գեղարվեստականից մեծ արժեք չի կարա ունենա։
    Քրիստոնեության մասին լիներ, պարզապես կշրջանցեի, հիմա հետաքրքրությամբ կարդում եմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.03.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  2. ԱԿՈՒՄԲ :: Նոր կառուցվածք, նոր կյանք
    Հեղինակ՝ ivy, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 19.09.2012, 23:00
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •