Erkrazi-ի խոսքերից
Հարգելի Varzor, ինձ թվում է նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում "ստեղծել" բայը:Մարդիկ սիրում են կրկնել այն, սակայն մեխանիկորեն կրկնում են չիմանալո երեվույթի բուն իմաստը:
Ես կարող եմ գիտական էթիկայի շրջանակներում և գիտնական երեևալու միտումով մտքի ռեվերանսներ անել, սակայն դա իմ ոճով չե:Ես ընդունում եմ միայն դե ֆակտո; կամ մարդը գիտի, կամ չգիտի, կիսատ գիտենալը կամ կիսատ հղի լինելը, դա էվոլյուցիոնիստների գործելաոճն է' քանզի ըստ իրենց աշխարհը անընդհատ որակապես փոփոխվում է, ուստի իրենք էլ տքնելով գիտություն պիտի "ստեղծեն"...Այստեղ աղավաղվում է ստեղծման իմաստը և նիան նախորդող պրոցեսների հաջորդականությունը:
Մոտ օրերս ես պլանավորում եմ հանրության դատին ներկայացնել իմ տեսությունը, որը պարզապես կոչվում է "Աստծու Ֆունկցիան" և բացատրում ստեղծում կոչվածի ունիվերսալ օրինաչափությունները' սկասած տարրական մասնիկների ծնունդից, պայմանավորած ֆիզիկական վակումի տատանման ալիքային իմպուլսներով և վերջացրած կյանք հասկացությամբ ու մեր մտածողության ալգորիթմերի համնկնելիությամբ:
Իմ տեսությունը բացատրում է նաև հոգեվոր-տրանցեդենտալ կատեգորիաների առաջացման ու ֆունկցիավորման բնույթը և պատճաոը ինչու են օրինակի համար հավատացյալները իրենց պահմ նմանատիպ ձևով, կամ ինչու է հիմքային գիտությունը շեղվոմ բնականոն ճանաչողական հունից:
Մարդը, բիոռոբոտ չէ, այլ գիտակցության կայացման ճանապարհին ինտելեկտուալ կիսաֆաբրիկատ է և հասնելով կուլմինացիոն որակին կրկին մեկնարկելու է տիեզերական ստեղծման պրոցեսը, քանզի այդ ընթացքում գոյություն կոչվածը սպառվելու է:Մենք ապրում ենք մի հսկայական փուչիկի տիրույթում(տիեզերք), որից այն կողմ միորինակ զրոյական բնութագրերով հարաբերական դատարկություն է և տիեզերքն էլ կարժանանա նույն բախտին եթե չվերարտադրվի բաձրագույն գիտակցությամբ:Գոյությունը այդ նախամատերիական սուբստանցի կազմակերպման արդյունքն է և փոխանցումը կառուցվածքային աստիճաններով:Այսօր գիտնականները կանգնել են փաստի առաջ; Քվազարնեը ստանում են այնպիսի ֆանտաստիկ արագացում, որ նրանց արագությունը մի քանի անգամ գերազանցում է լույսի արագությունը, ինչ? է կատարվում այդ ամենահեռավոր տիազերական օբեկտների հետ, ինչն է նրանց անբնական ճառագայթման հզորության պատճառը, գուցե դուրս գալով մետագալակտիկայի ձգողականության տիրույթից, նրանք պարզապես մահանում են?
Էջանիշներ