User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Տարօրինակ զգացողություններ

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես. որևե զրույցի կամ վիճաբանության ժամանակ. չի կարելի որ քո տեսակետին ի պաշտպանություն վկայակոչես քո իմացությունը.կամ քո կարդացածությունը. կամ տարիքը կամ էլի նման այլ վերապատվություներ։ Չի կարելի նաև. երկխոսության ժամանակ ընդունել օրբիտորի տեսք և ասել դիմացինին՝ դու սխալ ես կամ ՝ դու ճիշտ ես։ Ուղղակի շարադրիր քո տեսակետը և վերջ։
    Ընդհանուր առմամբ, դու այս հարցում ճիշտ ես: Բայց երբ քո իմացությունը կամ կարդացածությունը ներկայացնում են որպես քո իսկ հիվանդության սիմպտոմներ, դու ստիպված ես ինչ-որ կերպ հերքել այդ, եթե, իհարկե, համաձայն չես դրան: Եվ ճիշտ լինել-չլինելն էլ վերաբերվում էր Վիստի՝ իմ մասին կազմած կարծիքին ընդամենը, այլ ոչ թե նրա աշխարհայացքին:

    Իսկ եթե ազնվորեն, սիրելի Նետ, ես էլ, դու էլ, միևնույն բանով ենք զբաղված: Մի տարբերությամբ. ես համարեցի, որ Վիստը սխալ կարծիք է կազմել իմ մասին /իմ մասին միայն/ և հստակորեն արտահայտեցի միտքս: Իսկ դու համարեցիր, որ ես սխալ եմ արտահայտվել Վիստին պատասխանելիս, և սխալս ցույց տալու հետ միասին, փորձեցիր նաև դաստիարակել ինձ: Շնորհակալ եմ:

    Տարածքն ու տարածաչափությունը ըստ էության նույն բանեն են։
    Բոլորովին:

    Դու էիր չէ՞ որ նախկինում 2012 թվականին էիր սպասում. որ ինչ որ գլոբալ. տեսանելի ու աննախադեպ իրադարձություններ էիր խոստանում. այնպես չէ՞։Ուստի հիմա ոչինչ չեմ ուզում շարունակել. ուղղակի սպասում եմ։
    Ահագին ժամանակ է փնտրում եմ, քանի որ հիշում եմ, որ իրոք, ինչ-որ բաներ ասել եմ: Ցավոք, միայն սա գտա.
    "Ըստ Քրայոնի, 144000 Լուսավորված մարդ (Работники Света) էր հարկավոր մինչև 2012 թիվը, որպեսզի Երկրագունդը չկործանվի և մարդկությունը չվերանա, զրկվելով իր քանակի ընդամենը մեկ տոկոսից: Այդ քանակությունը (144000 հոգի) հավաքվել է արդեն մինչև 2000 թիվը:"
    Որքան հիշում եմ, մինչև "Ակումբի" անդամ դառնալս ես արդեն գիտեի, որ 2012 թիվը միայն մի կոնկրետ բան է նշանակում. մայաների օրացույցի վերջը: Հա, ոմանք էլ ասում են, որ հերթական անգամ լինելու է "մոլորակների մեծ շքերթ": Այնպես որ, հնարավոր է, դու ինձ խառնում ես մեկ ուրիշի հե՞տ: Չնայած, կրկնում եմ, ինչ-որ բաներ կարող է ասած լինեմ, ու եթե կոնկրետ այդ թիվն եմ նշել, ուրեմն հավանաբար ավելի կարճ խոսելու համար միայն…
    Իսկ իմ իրական կարծիքն այդ մասին հետևյալն է.
    Դա մի երկար պրոցես է, որը երկար աշխատանք է պահանջում: Ինչպես արդեն վերևում նշել եմ, մենք Անցման պրոցեսի մեջ ենք մոտավորապես 1989 թվականից: Ոմանք ասում են, որ այն կտևի մոտավորապես մինչև 2023 թիվը, իսկ ոմանք՝ ավելի երկար: Ինչևէ, ներկայումս մենք հենց այդ պրոցեսի մեջ ենք գտնվում, և այդ պատճառով, սիրելի Նետ, թույլ տուր մի փոքրիկ խորհուրդ էլ ես քեզ տամ.

    Ավելի լավ կլիներ ոչ թե "ուղղակի սպասել", այլ փորձել միանալ այդ պրոցեսին…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:


    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    The cake is a lie.

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (04.09.2012), Sambitbaba (04.09.2012), Ուլուանա (02.09.2012)

  4. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:


    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    Դեմք ես դու ։ Սենց բան դեռ չէի լսել ։
    Բայց, փաստորեն, դու տենց ձայնով լսում էիր, հա՞, քո մտքերը ։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.09.2012), Freeman (03.09.2012), Ֆոտոն (02.09.2012)

  6. #19
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:


    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    Երևակայական ընկե՞ր
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 02.09.2012, 23:01:

  7. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:


    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    Մի բան ասեմ, վատ չտանես, էդ կոչվում է լսողական հալյուցինացիա ու շիզոֆրենիա հիվանդության ախտանիշներից է, բայց քանի որ ականջիդ տակ խոսող «էդ մի քանի հոգին» իրականում դու ես եղել, կարող ենք մտածել անձի երկատման ատիպիկ դեպքի մասին :

  8. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իրականում իմ ականջի տակ խոսող էլ կար փոքր ժամանակ, ու ինքը իմ երևակայական ընկերն էր, ոնց որ Ներսեսն ասեց:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.09.2012), Sambitbaba (04.09.2012)

  10. #22
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմք ես դու ։ Սենց բան դեռ չէի լսել ։
    Բայց, փաստորեն, դու տենց ձայնով լսում էիր, հա՞, քո մտքերը ։
    Դե հիմա տենց եմ ենթադրում

    Ivy ես տենց էլ գիտեի, որ մեկն ինձ էդ ախտորոշումն ա տալու

    Դրանք էնքան էլ հալյուցիանացիաներ չէին, երևի երևակայական ընկերոջ ու հալյուցիանացիայի միջև ինչ-որ բան, որովհետև երբ ես չէի ուզում, չէի լսում, բայց էլի չէի հասկանում, որ դրանք ինձնից են կախված:

    Մի բան էլ հիշեցի՝ իրանցից մի բառ էի լսել, իմաստ չուներ, բայց դուրս շատ էր եկել, էդ մինչև դպրոց գնալս հիշում էի Հիմա ինչքան փորձում եմ, չեմ հիշում
    Վերջին խմբագրող՝ Freeman: 03.09.2012, 17:52:
    The cake is a lie.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.09.2012), Sambitbaba (04.09.2012)

  12. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը

    Ivy ես տենց էլ գիտեի, որ մեկն ինձ էդ ախտորոշումն ա տալու

    Դրանք էնքան էլ հալյուցիանացիաներ չէին, երևի երևակայական ընկերոջ ու հալյուցիանացիայի միջև ինչ-որ բան, որովհետև երբ ես չէի ուզում, չէի լսում, բայց էլի չէի հասկանում, որ դրանք ինձնից են կախված:

    Մի բան էլ հիշեցի՝ իրանցից մի բառ էի լսել, իմաստ չուներ, բայց դուրս շատ էր եկել, էդ մինչև դպրոց գնալս հիշում էի Հիմա ինչքան փորձում եմ, չեմ հիշում
    Էդ «իրենք» փաստորեն էդքան էլ քո մտքերը չէիր, կարող է իսկականից «իրենք» կային... Պարանորմալ երևույթներ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.09.2012)

  14. #24
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ես երևի քնած ժամանա( ասում եմ քնած, քանի որ ինքս էլ չգիտեմ արդյոք քնած ժամանակ?) տեսնում եմ ու զգում բաներ, որոնք չկան, `դեռ չկան, սակայն հաստատ լինում են որոշ ժամանակ անց: Բայց հետաքրքիրը դա չէ, բոլորի հետ էլ պատահում է, այլ այն, որ ես սկզբում չեմ հասկանում, իրականը որն է.......օրինակ պատմեմ?
    Էդպիսի մի ԵՐԱԶՈՒՄ տեսնում եմ հարևանուհուս 3 ամսական աղջիկ երեխան գրկին, անունը Ա.....: Գրկում եմ, սիրում բալիկին, զրուցում: Ինձ համար իրական զգացողություն: Շաբաթ անց նույն հարևանուհուս մորը հարցնում եմ ինչպես է բալիկը?, զարմացած ինձ է նայում: Ասում է դեռ չունենք, սպասում ենք, բայց ինչպես իմացար? Ամիսներ հետո ծնվում է աղջիկ, անունը դնում են հենց իմ պատկերացրած անունը, լրիվ անսպասելի, ու երբ տեսա երեխային ապշեցի....իմ տեսած երեխան էր:
    Երևի էսպես են գժվում, հը?
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.09.2012), Sambitbaba (04.09.2012)

  16. #25
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ «իրենք» փաստորեն էդքան էլ քո մտքերը չէիր, կարող է իսկականից «իրենք» կային... Պարանորմալ երևույթներ
    Չէ, էդ իմաստ չունեցող բառ էր,ոչ մի բան չէր նշանակում, ուղղակի արտասանությունն էր դուրս եկել:
    The cake is a lie.

  17. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, էդ իմաստ չունեցող բառ էր,ոչ մի բան չէր նշանակում, ուղղակի արտասանությունն էր դուրս եկել:
    Դե էդ բառն «ուրիշներից» ես չէ՞ լսել, էն որ ականջիդ տակ խոսում էին ու մենակ դու էիր դա լսում, ասում եմ՝ կա չկա, ինչ-որ երևույթներ իսկականից խոսել են քեզ հետ:

  18. #27
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ բառն «ուրիշներից» ես չէ՞ լսել, էն որ ականջիդ տակ խոսում էին ու մենակ դու էիր դա լսում, ասում եմ՝ կա չկա, ինչ-որ երևույթներ իսկականից խոսել են քեզ հետ:
    Ես ավելի հակված եմ էն մտքին, որ ես այլ հորինել, մանավանդ որ էդ ժամանակ ամենաշատը 5 տարեկան էի
    The cake is a lie.

  19. #28
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:


    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    Ինչ գրել ես մտածում եմ:
    Ես հակված եմ սա նորմալ երևույթ որակելու, եթե նույնիսկ, ոնց Այվին ասեց. հալյուցինացիա է: Բայց, ըստ իս, միգուցե այս ամենը երեխայի վառ երևակայության արդյունքն է: Չէ որ, այդ տարիքում(3-6) երեխաները հակված են ֆանտաստիկ երևույթներ երևակայելու: Երևի չեմ սխալվի երբ ասեմ որ այս երևակայական պատկերները, պատմությունները կամ հենց երևակայկան ընկերը ավելի ցայտուն է արտահայտվում տաղանդավոր, օժտված երեխեքի մոտ: Չգիտեմ իհարկե Ֆրիմենի մոտ ոնցա: Ինչևէ եթե անհատականության գործակիցն էլ հաշվի առնենք, կարող ենք ենթադրել որ նրա մոտ էլ այսպես են դրսևորվել այդ ֆանտազիաները:
    Այվի ինձ թվումա հալյուցինացիա չի որովհետև Ֆրիմենը ասում է երբ ուզում էի այն ժամանակ էի լսում, չնայած կարող էր նաև հալյուցինացիա լինել,բայց իր որոշակի պատճառներով: Auditory hallucinations in nonpsychotic children.
    "Non est ad astra mollis e terris via."

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.09.2012), ivy (04.09.2012)

  21. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ փոքր էի, չէի ջոկում, որ ես եմ մտածում ու հա մերոնց բողոքում էի, որ մի քանի հոգի միշտ ականջիս տակ խոսում են, բայց իրանց չեմ տեսնում, ու զարմանում էի, որ իրանք չեն լսում:
    Հ.գ. չգիտեմ խի մտածում էի, որ իրանք մի ընտանիք են ու մեր տան մոտերքում են ապրում:
    Ֆրիման ջան, եթե հետ վերադառնաս ու մեկ անգամ էլ կարդաս իմ #7 և #10 գրառումները, կտեսնես, որ ես արդեն իսկ պատասխանել եմ քո այս գրածին: Հնարավոր է, որ քեզ համար գրածս անհեթեթություն է թվում /ինչպես, համոզված եմ, շատերի համար/, բայց միգուցէ փորձե՞ս վերհիշել, թե ինչպիսի մտածողություն ունեիր այն տարիներիդ, երբ լսում էիր ձայները, և փորձես մարսել ասածս այն տարիների քո մտածողությամբ: Ի՞նչ կպատասխանեիր դու ինձ հինգ տարեկանում…

    Մի բան էլ հիշեցի՝ իրանցից մի բառ էի լսել, իմաստ չուներ, բայց դուրս շատ էր եկել:
    Ափսոս, որ չես չիշում: Շատ հնարավոր է, որ ես կարողանայի բացատրել նրա նշանակությունը:
    Լսիր, իսկ հնարավո՞ր է, որ դա լինի "ՍՈՀՄ" բառը…

    Ինչևէ, կարծում եմ, որ ցանկության դեպքում կարող ես հիշել: Իսկ ես քեզ խոստանում եմ, որ դա ոչ հալյուցինացիա է, և ոչ էլ շիզոֆրենիա: Դա հաստատ ինչ-որ բան նշանակում է, անկախ նրանից, գիտե՞ս դու այդ բառի նշանակությունը, թե՞ ոչ: Բայց ես քեզ խոստանում եմ. դու շուտով կիմանաս դա: Եթե, իհարկե, ցանկանաս:

    Ու շատ հնարավոր է, որ քեզ անհրաժեշտ է այդ իմանալը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #30
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գրել ես մտածում եմ:
    Ես հակված եմ սա նորմալ երևույթ որակելու, եթե նույնիսկ, ոնց Այվին ասեց. հալյուցինացիա է: Բայց, ըստ իս, միգուցե այս ամենը երեխայի վառ երևակայության արդյունքն է: Չէ որ, այդ տարիքում(3-6) երեխաները հակված են ֆանտաստիկ երևույթներ երևակայելու: Երևի չեմ սխալվի երբ ասեմ որ այս երևակայական պատկերները, պատմությունները կամ հենց երևակայկան ընկերը ավելի ցայտուն է արտահայտվում տաղանդավոր, օժտված երեխեքի մոտ: Չգիտեմ իհարկե Ֆրիմենի մոտ ոնցա: Ինչևէ եթե անհատականության գործակիցն էլ հաշվի առնենք, կարող ենք ենթադրել որ նրա մոտ էլ այսպես են դրսևորվել այդ ֆանտազիաները:
    Այվի ինձ թվումա հալյուցինացիա չի որովհետև Ֆրիմենը ասում է երբ ուզում էի այն ժամանակ էի լսում, չնայած կարող էր նաև հալյուցինացիա լինել,բայց իր որոշակի պատճառներով: Auditory hallucinations in nonpsychotic children.
    Տաղանդավորը չգիտեմ, բայց երևակայություն շատ էր զարգացած:
    Ես վեցից դպրոց էի գնում, էդ ժամանակ ոնց-որ չկար, եսիմ


    Որ կոմպով մտա, տվածդ լինքով կգնամ:
    The cake is a lie.

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Տարօրինակ երազը
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.02.2014, 02:41
  2. Տարօրինակ խաղ?
    Հեղինակ՝ d4rkme551ah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 20.08.2009, 13:55
  3. Սուր զգացողություններ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.09.2008, 21:21
  4. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2008, 01:38
  5. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 18
    Վերջինը: 15.11.2007, 00:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •