Ես էլ Twisted Perception-ից քոփի եմ անում Թիմ Բաքլիի թեման՝ իմ հոգու թելադրանքով:Օրիգինալ թեման՝ այստեղ:
Tim Buckley
(1947-1975)
Ֆոլկ
Փսիխոդելիկա
Փսիխոդելիկ ֆոլկ. մի պահ էս համադրությունը պատկերացնելիս ուղեղդ սկսում է արգելակել, սիրտդ արագ խփել, ու սոված-սոված միացնում ես Tim Buckley՝ հագենալու համար... Յէէէէ, ի մնէ խօռօշօ
Բաքլին ինձ մեկ անգամ ևս ստիպեց նոր հայացք գցել վոկալի վրա: Մինչև վերջ քեզ համոզում է, որ ամենաունիվերսալ, հզոր ու զգացմունքային երաժշտական գործիքը մարդկային ձայնալարերն են, մանավանդ եթե դրանք Թիմ Բաքլիի կոկորդում են: Էն օրը, որ ես կկարողանամ ձայնս բավականաչափ կառավարել Sweet Surrender-ը կամ Starsailor-ը երգելու համար, երջանկությունից կմեռնեմ (սակայն, ինչպես երևում է, մինչև խոր ծերություն խղճուկ գոյությունս քարշ եմ տալու):
Երբ այդ անկրկնելի տենորը համադրվում է այդպիսի տաղանդավոր պոետի ու կիթառահարի, յուրօրինակության, ավանգարդի ու էքսպերիմենտալի հետ, ստացվում է... Հմմ... Ստացվում է... :scratch: Ստացվում է... Թի՛մ Բաքլի:
Բայց ցավոք ծայրահեղ տաղանդավոր լինելը հազվադեպ է (դեռ լեզուս չի պտտվում՝ ասել «երբեք») համադրվում «խելքը գլխին» գագանտուփի հետ, ու դրանց տերերը միշտ լինում են ախմախ, ապուշ ու էգօիստ: :evil: :wassup: Էհ...Մահացավ 28 տարեկանում՝ թմրանյութերի չափաբաժինը չարաշահելուց ու երևի մի քիչ էլ շրջապատի անտարբերության ու սեփական էշ խելքի պատճառով: :x
( Այդուհանդերձ իր կարճ կյանքի ընթացքում հասցրեց մարդկությանը ժառանգություն թողնել 9 ստուդիական ալբոմներ՝ լի հանճարեղ երաժշտությամբ, և սեփական տաղանդով (և ճակատագրով) կոդավորված մի սպերմատոզոիդ, որն էլ դարձավ Jeff Buckley:
![]()
Էջանիշներ